20.9 C
Yerevan

Վերջ Դնել «Երկնա­յին Հայաստա­նին»

Ժողովն անցկացվեց 430 թվա­կա­նին, այն է՝ Հայաստա­նի 387 թվա­կա­նի բաժա­նումից՝ Հռո­մեա­կան և Պարսկա­կան կայսրություննե­րի միջև գրե­թե հիսուն տարի անց, և երկու տարի անց՝ ևս մի մեծ ազգա­յին աղե­տից՝ 428-ին տեղի ունե­ցած պարսիկնե­րի կողմից Հայաստա­նի վերջնա­կան անեքսիա­յից։ Այսպի­սով, ժողովն ընդունեց իր որո­շումնե­րը երկու խորը ողբերգա­կան իրա­դարձություննե­րից հետո։

Կայծ Մինասյան

(մաս առա­ջին)

Եվ այսպես, վարչա­պե­տը մեկնարկեց բանա­վե­ճը «իրա­կան Հայաստա­նի» և «պատմա­կան Հայաստա­նի» միջև։ Պատկերն ինքնին արդիա­կան է, սակայն համե­մա­տությունն այնքան էլ հաջող չէ, քանզի «պատմա­կան» բառը խնդրա­հա­րույց է․պատմությունը սոցիա­լա­կան իրա­կա­նություն է, մարդկա­յին գիտություն, որը հենց իրա­կա­նության դաշտին է պատկա­նում։ Իսկ ի՞նչ կպա­տա­հեր, եթե Նիկոլ Փաշինյա­նը «պատմա­կան Հայաստա­նի» փոխա­րեն օգտա­գործեր «երկնա­յին Հայաստան» արտա­հայտությունը։ Այդ դեպքում գուցե համա­տեքստն ավե­լի ճշգրիտ կլի­ներ։ Բայց ի վերջո, այստեղ ի՞նչի մասին է խոսքը։

«Երկնա­յին Հայաստան» արտա­հայտությունն իր առանձնա­հատկությունը ստա­նում է հայկա­կան ինքնության կառուցման թե՛ հնա­գույն, թե՛ նոր սկզբունքնե­րից՝ ժամա­նա­կի և տարա­ծության փոխհա­րա­բե­րության մեջ։ Հնա­գույն՝ քանի որ այն կապվում է «երկնա­յին Երուսա­ղե­մի» անտիկ ձևա­կերպման հետ։ Նոր՝ որովհետև այն փոխա­րի­նում է վարչա­պե­տի գործա­ծած «պատմա­կան Հայաստան» ձևա­կերպումը, որն ավե­լի շատ աշխարհագրա­կան է, քան քաղա­քա­կան և կապվում է «Մեծ Հայաստա­նի» գաղա­փա­րի հետ։

Ի՞նչ է «երկնա­յին Հայաստա­նի» ծագումը։ Դա ոչ այնքան հայե­րի՝ քրիստո­նեություն ընդունելն էր, որքան՝ Եփե­սո­սի ժողո­վում ընդունված դավա­նանքի որդեգրումը։ Այս ժողո­վը տեղի ունե­ցավ 430 թվա­կա­նին՝ Հռո­մեա­կան Արեւելյան կայսրությանկայսր Թեո­դո­սիոս Երկրորդի նախա­ձեռնությամբ և հանդի­սա­նում է այդ սրբացված Հայաստա­նի գաղա­փա­րի ակունքնե­րից մեկը։

Ի՞նչ պատմա­կան համա­տեքստում կայա­ցավ Եփե­սո­սի ժողո­վը։ Այն ընկավ Հայաստա­նի պատմության մութ շրջա­նի վրա՝ երբ ազգը կորցրե­ցիր ինքնիշխա­նությունը։ Ժողովն անցկացվեց 430 թվա­կա­նին, այն է՝ Հայաստա­նի 387 թվա­կա­նի բաժա­նումից՝ Հռո­մեա­կան և Պարսկա­կան կայսրություննե­րի միջև գրե­թե հիսուն տարի անց, և երկու տարի անց՝ ևս մի մեծ ազգա­յին աղե­տից՝ 428-ին տեղի ունե­ցած պարսիկնե­րի կողմից Հայաստա­նի վերջնա­կան անեքսիա­յից։ Այսպի­սով, ժողովն ընդունեց իր որո­շումնե­րը երկու խորը ողբերգա­կան իրա­դարձություննե­րից հետո։ Այս փաստը կարև­որ է՝ հետա­գա ըմբռնման համար։

Ի՞նչ է ենթադրում այս երկա­կի փորձությունը։ Այն հուշում է մի միտք՝ իրա­կան աշխարհը կարծես թե ստեղծված չէ հայե­րի համար։ Այն չափա­զանց հակա­սա­կան է, չափա­զանց դաժան։ Թագա­վո­րության բաժա­նումը, ապա և Հայաստանի,որպես անկախ պետության վերա­ցումը, խորհրդանշե­ցին անկում՝ հնա­գույն այս ժողովրդի համար։ Կարծես թե քաղա­քա­կան և հոգև­որ էլի­տա­նե­րը՝ մեծա­տոհմիկ ընտա­նիքնե­րը, վախե­ցան հենց իրա­կա­նությունից՝ ուժա­յին հավա­սա­րակշռությունից, աշխարհից այնպի­սին, ինչպի­սին կա՝ նվա­ճումնե­րով ու խոշոր հարև­աննե­րի կողմից պարտադրվող դժվա­րություննե­րով։ Եվ ի պատասխան՝ հայե­րը մեկուսա­ցան աշխարհից, դուրս եկան իրա­կան ժամա­նա­կից և տարա­ծե­ցին մի կոլեկտիվ վախ, որը երկար ժամա­նա­կով սառեցրեց նրանց վարքա­գի­ծը։ Սակայն այդ նահանջի մեջ նրանք պահպա­նում էին հույս՝ վերածննդի հրաշքի, երկնա­յին Հայաստա­նի իրա­կա­նացման երա­զանքի հանդեպ։

Ի՞նչ կապ ունի Եփե­սո­սի ժողո­վը այդ երկա­կի փորձության հետ։ Ժամա­նա­կի աստվա­ծա­բա­նա­կան բանա­վե­ճը կենտրո­նա­նում էր Հիսուս Քրիստո­սի մարդկա­յին և աստվա­ծա­յին բնություննե­րի դիա­լեկտի­կա­յի շուրջ։ Արդյո՞ք մարդը երկնքից իջած արա­րած է, թե՞ նյութա­կան աշխարհում արմա­տա­վորված ինքնա­վար էություն։ Եփե­սո­սում ժողովված եպիսկո­պոսնե­րը հայտա­րա­րե­ցին, որ Հիսուսն ըստ էության ունի աստվա­ծա­յին բնույթ, և միայն Խոսքի՝ բանա­վո­րության միջո­ցով է, որ նա կրում է նաև մարդկա­յին բնույթ։ Քրիստո­սի միասնությունը պահպանվում է, սակայն հոգև­ո­րի և ժամա­նա­կա­վո­րի հարա­բե­րությունը հաստատվում է ի նպաստ հոգև­ո­րի։

Հայոց եկե­ղե­ցու համար, որը դարձավ միաբնակ(մոնոֆիզիտ), Հիսուսը, ինչպես նաև մարդկությունը և հայերն ի մասնա­վո­րի, ընկալվում էին որպես Աստծո պատկե­րով ստեղծված էություններ, որոնք իջել էին երկրի վրա՝ Աստծո շնորհով։ Նրանց հարա­բե­րությունը իրա­կա­նության հետ արտա­հայտվում էր միայն Խոսքով՝ Քրիստո­սի խոսքերն էին դարձնում Երկնքի Արքա­յությունը տեսա­նե­լի և իրա­կան։ Իրա­կա­նությունը հաստատվում էր, բայց մնում էր անշո­շա­փե­լի։ Աշխարհում ներկա­յությունը ընդունվում էր ոչ թե մարմնի միջո­ցով, այլ՝ հոգև­ո­րությամբ։ Հայե­րը, կոլեկտիվ մակարդա­կում, ներկա էին աշխարհում, բայց իրա­կա­նում չէին բնակվում նրա մեջ՝ նրանք գոյություն ունեին աշխարհում, բայց չէին պատկա­նում դրան։ Նրանք հեռա­նում էին իրա­կան, ժամա­նա­կա­վոր ու նյութա­կան ոլորտից՝ փնտրե­լով ապաստան Երկնքի Արքա­յությունում՝ որպես Այլ իրա­կա­նության Թագա­վո­րություն։ Երկրա­յին աշխարհը՝ բաժանման ու անեքսիա­յի վերքե­րով, դարձել էր անտա­նե­լի ու մեղքով ապա­կանված։ Եվ այսպես, Եփե­սո­սի ժողո­վը  Աստծո Թագա­վո­րություն՝ հավատքի և երեւա­կա­յության ոլորտ բարձրա­նա­լու հրա­վեր դարձավ, որը կառա­վարվում էր ոչ թե աշխարհիկ իշխա­նությամբ, այլ՝ աստվա­ծա­յին օրենքով։ Մի տարա­ծություն, որտեղ իշխա­նությունը չէր պատկա­նում երկրի թագա­վորնե­րին, այլ՝ Քրիստո­սի խոսքի հանդեպ հավատքի տաճա­րին։ Այսպի­սով, հայե­րը նահանջե­ցին իրա­կան աշխարհից՝ ապաստան գտնե­լու համար երկնա­յին Հայաստա­նում։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ