Միջազգային

Լիբանանի Հեռակառավարումը Կավարտվի՞

Ինչ վերաբերում է Իսրայել-Թուրքիա հարաբերություններին, ապա, չնայած այն բանին, որ վերջին շրջանում երկու պետություններն էլ հռչակագրային հայտարարություններ էին անում միմյանց հասցեին՝ իրար ցեղասպան և այլն անվանելով, ամեն դեպքում ոչ մի պայմանագրային փոփոխություն չէր կատարվում։ Այս երկու պետությունների շահերի հիմնական բախում կարող ենք նկատել Սիրիայի և Պաղեստինի հարցով։ Թուրքիան Պաղեստին պետության ճանաչման մեծ ջատագովն է։ Հետաքրքիր է, որ Հայաստանը ևս ճանաչել է Պաղեստին պետությունը, ինչը ողջունել են Անկարայում։ Պաղեստինը ճանաչել է նաև Ադրբեջանը, հակառակ Բաքու-Թել Ավիվ սերտ հարաբերություններին։

Շահան Գանտահարյան

FactorTV-ը տեսակապով զրուցել է Լիբանանում «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև դրանց առնչությունը Հայաստանի Հանրապետության հետ։

Շահան Գանտահարյանը նախ խոսել է ՀՀ վարչապետի կողմից  մայիսի 9-ի առիթով Մոսկվա այցի մասին և նշել, որ, չնայած այն բանին, որ ներկայումս հակասություններ են երևում հայ-ռուսական հարաբերություններում, այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ հայերի մասնակցությունը մեծ է եղել երկրորդ համաշխարհային պատերազմին, հատկապես ԽՍՀՄ կազմում։ Հայերը մեծ զոհեր են տվել ու այդ հաղթանակը նաև հայերի հաղթանակն է։ Իհարկե այստեղ կա նաև այն հարցը, որ առավել Արևմուտք կողմնորշվող Հայաստանի համար գուցե խնդիրներ առաջանան այն հարցով, որ Արևմուտքի կողմից սխալ ընկալվի Հայաստանի մասնակցությունը։ Բայց Գանտահարյանի կարծիքով, Արևմուտքը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը դեռևս ամբողջովին չի թոթափել ռուսական ազդեցությունը։ Հայաստանում ռուսները դեռևս մեծ դերակատարում ունեն, ինչպես նաև էական ազդեցություն տնտեսական և այլ առումներով։

Միաժամանակ Արևմուտքը ևս այս տարի ավելի մեծ մասշտաբով է նշելու մայիսի 9-ը։ Այս ամենը, ընդհանուր առմամբ քաղաքական նշանակություն ունի։ Ինչպես օրինակ Ռուսաստանն է փորձում 80-ամյակի նշումը վերածել ցուցադրության ու նաև Արևմուտքին ցույց տալ, որ ինքը մեկուսացված չէ միջազգային առումով։

Գանտահարյանը նաև խոսեց Ադրբեջանի մասնակցությունից։ Ադրբեջանը, որը ոչ մի էական մասնակցություն չի ունեցել ԽՍՀՄ Մեծ Հայրենական պատերազմին, այս տարի մասնակցելու է ավելի ընդգրկուն ձևաչափով։ Ինքնին հասկանալի է, որ սա ևս ռուս-ադրբեջանական քաղաքականության արդյունք է ու Բաքվի մասնակցությունը 80-ամյակին՝ ընդամենը քաղաքական քայլ է։

Շահան Գանտահարյանը նաև հետաքրքիր անդրադարձ կատարեց Մերձավոր Արևելքին՝ խոսելով Իսրայելի, Թուրքիայի հարաբերությունների մասին, այդ ամենի ազդեցությունը Սիրիայի վրա, շոշափեց Իրանի արտաքին քաղաքականության այն ուղղությունը, որն անմիջականորեն կապված է Հայաստանի հետ, ինչպես նաև որոշ եզրակացություններ արեց Լիբանանի ներքին քաղաքական ու տնտեսական դրության մասին։

Ինչ վերաբերում է Իսրայել-Թուրքիա հարաբերություններին, ապա, չնայած այն բանին, որ վերջն շրջանում երկու պետություններն էլ հռչակագրային հայտարարություններ էին անում միմյանց հասցեին՝ իրար ցեղասպան և այլն անվանելով, ամեն դեպքում ոչ մի պայմանագրային փոփոխություն չէր կատարվում։ Այս երկու պետությունների շահերի հիմնական բախում կարող ենք նկատել Սիրիայի և Պաղեստինի հարցով։ Թուրքիան Պաղեստին պետության ճանաչման մեծ ջատագովն է։ Հետաքրքիր է, որ Հայաստանը ևս ճանաչել է Պաղեստին պետությունը, ինչը ողջունել են Անկարայում։ Պաղեստինը ճանաչել է նաև Ադրբեջանը, հակառակ Բաքու-Թել Ավիվ սերտ հարաբերություններին։ Բայց Թուրքիան ու Իսրայելը շահերի բախում ունեն ոչ միայն Պաղեստինի, այլև Սիրիայի հարցով։ Այսօր Թուրքիան մեծ ազդեցություն ունի Սիրիայում, սիրիական կառավարության առաջ մեծ խնդիր է դրված՝ պատժամիջոցների չեղարկում, ներքին քաղաքական-անվտանգային միջավայրի վերականգնում և այլն։ Գանտահարյանի կարծքով Սիրիայում մանր խմբավորումների հակասությունները դեռևս կշարունակվեն, քանի որ բազմաթիվ հարցեր դեռևս օդում առկախ են, դեռևս լուծված չեն։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Գանտահարյանը նշեց, որ այո՛, մի բան է Իրան, որն ունի Համաս և Հզբոլլահ կազմակերպություններ, որոնք ակտիվ գործում են տարածաշրջանում, մեկ այլ բան է, երբ այդ ուժերը մեծ մասամբ չեզոքացված, կամ առնվազն թուլացված են ու միայն հուսիթներն են ներգրաված ակտիվ գործողություններում։ Բայց հարկավոր է հասկանալ, որ Իրանի ծրագերը միայն Համասի ու Հզբոլլահի գործունեությամբ չեն ավարտվում։ Բացի այդ ամենից, Իրանը ունի իր արտաքին քաղաքական տարբեր կարևոր ուղղությունները, որոնցի մեկը ատոմային ծրագրի դիմաց իր արտաքին քաղաքական մեկուսացվածությունը չեղարկելն է։ Դա հաջողելու դեպքում Իրանը դեպի Արևմուտք իր ճանապարհը հարթելու է Հայաստանի տարածքով, ինչը շատ մեծ օգուտ է նաև Հայաստանին, ինչպես նաև ցուցիչ, որը Իրանի համար Զանգեզուրը շարունակում է կենսական մնալ։ Այդ իրավիճակում Իրանը մեծ կշիռ ձեռք կբերին, ինչը չի կարող աննկատ մնալ ու նույնիսկ ուժերի դասավորության վրա չազդել Թուրքիայի և Իսրայելի պարագայում։

Շահան Գանտահարյանը նաև խոսեց Լիբանանի մասին։ Թեև աղոտ, բայց հույս կա, որ երկրը դանդաղ կհաղթահարի արդեն տասնամյակներ տևող ներքին քայքայումն ու արտաքին ծանր դրությունը։ Լիբանանը դեռևս շարունակում է մնալ հեռակառավարվող երկիր։ Արդյո՞ք դա մոտ ապագայում ավարտվելու հնարավորություն ունի, դժվար է ասել։ Կարևոր է այն, որ Լիբանանում վերջապես հնարավոր եղավ նախագահ ընտրել, կառավարություն կազմել, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ անցկացնել։ Հաջորդ կարևոր քայլերից է Իսրայելի հետ հարաբերությունների հստակեցումը, ինչպես նաև Իսրայելի կողմից Լիբանանի հարավային հատվածներն ազատելը իսրայելական զորքերից, որոնք դեռևս շարունակում են մնալ հարավային որոշ կարևոր հատվածներում։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այստեղ արդեն, առանց արտաքին աշխարհի մեծ աջակցության, անհնար է որևէ լուրջ փոփոխություն արձանագրել։ Բայց որոշակի հույսեր կան, ինչես օրինակ Սաուդյան Արաբիայի դեպքը, որը չեղարկեց իր քաղաքացիների՝ Լիբանան այցելեը, ինչը փոքր, բայց խոստումնալից սկիզբ կարող է դառնալ։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *