21.4 C
Yerevan

Լիբա­նա­նի Հեռա­կա­ռա­վա­րումը Կավարտվի՞

Ինչ վերա­բե­րում է Իսրա­յել-Թուրքիա հարա­բե­րություննե­րին, ապա, չնա­յած այն բանին, որ վերջին շրջա­նում երկու պետություններն էլ հռչա­կագրա­յին հայտա­րա­րություններ էին անում միմյանց հասցեին՝ իրար ցեղասպան և այլն անվա­նե­լով, ամեն դեպքում ոչ մի պայմա­նագրա­յին փոփո­խություն չէր կատարվում։ Այս երկու պետություննե­րի շահե­րի հիմնա­կան բախում կարող ենք նկա­տել Սիրիա­յի և Պաղեստի­նի հարցով։ Թուրքիան Պաղեստին պետության ճանաչման մեծ ջատա­գովն է։ Հետաքրքիր է, որ Հայաստա­նը ևս ճանա­չել է Պաղեստին պետությունը, ինչը ողջունել են Անկա­րա­յում։ Պաղեստի­նը ճանա­չել է նաև Ադրբե­ջա­նը, հակա­ռակ Բաքու-Թել Ավիվ սերտ հարա­բե­րություննե­րին։

Շահան Գանտա­հարյան

FactorTV‑ը տեսա­կա­պով զրուցել է Լիբա­նա­նում «Ազդակ» օրա­թերթի գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք տարա­ծաշրջա­նա­յին խնդիրներ, ինչպես նաև դրանց առնչությունը Հայաստա­նի Հանրա­պե­տության հետ։

Շահան Գանտա­հարյա­նը նախ խոսել է ՀՀ վարչա­պե­տի կողմից  մայի­սի 9‑ի առի­թով Մոսկվա այցի մասին և նշել, որ, չնա­յած այն բանին, որ ներկա­յումս հակա­սություններ են երև­ում հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րում, այնուա­մե­նայնիվ չպետք է մոռա­նալ, որ հայե­րի մասնակցությունը մեծ է եղել երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմին, հատկա­պես ԽՍՀՄ կազմում։ Հայե­րը մեծ զոհեր են տվել ու այդ հաղթա­նա­կը նաև հայե­րի հաղթա­նակն է։ Իհարկե այստեղ կա նաև այն հարցը, որ առա­վել Արևմուտք կողմնորշվող Հայաստա­նի համար գուցե խնդիրներ առա­ջա­նան այն հարցով, որ Արևմուտքի կողմից սխալ ընկալվի Հայաստա­նի մասնակցությունը։ Բայց Գանտա­հարյա­նի կարծի­քով, Արևմուտքը շատ լավ հասկա­նում է, որ Հայաստա­նը դեռևս ամբողջո­վին չի թոթա­փել ռուսա­կան ազդե­ցությունը։ Հայաստա­նում ռուսնե­րը դեռևս մեծ դերա­կա­տա­րում ունեն, ինչպես նաև էական ազդե­ցություն տնտե­սա­կան և այլ առումնե­րով։

Միա­ժա­մա­նակ Արևմուտքը ևս այս տարի ավե­լի մեծ մասշտա­բով է նշե­լու մայի­սի 9‑ը։ Այս ամե­նը, ընդհա­նուր առմամբ քաղա­քա­կան նշա­նա­կություն ունի։ Ինչպես օրի­նակ Ռուսաստանն է փորձում 80-ամյա­կի նշումը վերա­ծել ցուցադրության ու նաև Արևմուտքին ցույց տալ, որ ինքը մեկուսացված չէ միջազգա­յին առումով։

Գանտա­հարյա­նը նաև խոսեց Ադրբե­ջա­նի մասնակցությունից։ Ադրբե­ջա­նը, որը ոչ մի էական մասնակցություն չի ունե­ցել ԽՍՀՄ Մեծ Հայրե­նա­կան պատե­րազմին, այս տարի մասնակցե­լու է ավե­լի ընդգրկուն ձևա­չա­փով։ Ինքնին հասկա­նա­լի է, որ սա ևս ռուս-ադրբե­ջա­նա­կան քաղա­քա­կա­նության արդյունք է ու Բաքվի մասնակցությունը 80-ամյա­կին՝ ընդա­մե­նը քաղա­քա­կան քայլ է։

Շահան Գանտա­հարյա­նը նաև հետաքրքիր անդրա­դարձ կատա­րեց Մերձա­վոր Արև­ելքին՝ խոսե­լով Իսրա­յե­լի, Թուրքիա­յի հարա­բե­րություննե­րի մասին, այդ ամե­նի ազդե­ցությունը Սիրիա­յի վրա, շոշա­փեց Իրա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության այն ուղղությունը, որն անմի­ջա­կա­նո­րեն կապված է Հայաստա­նի հետ, ինչպես նաև որոշ եզրա­կա­ցություններ արեց Լիբա­նա­նի ներքին քաղա­քա­կան ու տնտե­սա­կան դրության մասին։

Ինչ վերա­բե­րում է Իսրա­յել-Թուրքիա հարա­բե­րություննե­րին, ապա, չնա­յած այն բանին, որ վերջն շրջա­նում երկու պետություններն էլ հռչա­կագրա­յին հայտա­րա­րություններ էին անում միմյանց հասցեին՝ իրար ցեղասպան և այլն անվա­նե­լով, ամեն դեպքում ոչ մի պայմա­նագրա­յին փոփո­խություն չէր կատարվում։ Այս երկու պետություննե­րի շահե­րի հիմնա­կան բախում կարող ենք նկա­տել Սիրիա­յի և Պաղեստի­նի հարցով։ Թուրքիան Պաղեստին պետության ճանաչման մեծ ջատա­գովն է։ Հետաքրքիր է, որ Հայաստա­նը ևս ճանա­չել է Պաղեստին պետությունը, ինչը ողջունել են Անկա­րա­յում։ Պաղեստի­նը ճանա­չել է նաև Ադրբե­ջա­նը, հակա­ռակ Բաքու-Թել Ավիվ սերտ հարա­բե­րություննե­րին։ Բայց Թուրքիան ու Իսրա­յե­լը շահե­րի բախում ունեն ոչ միայն Պաղեստի­նի, այլև Սիրիա­յի հարցով։ Այսօր Թուրքիան մեծ ազդե­ցություն ունի Սիրիա­յում, սիրիա­կան կառա­վա­րության առաջ մեծ խնդիր է դրված՝ պատժա­մի­ջոցնե­րի չեղարկում, ներքին քաղա­քա­կան-անվտանգա­յին միջա­վայրի վերա­կանգնում և այլն։ Գանտա­հարյա­նի կարծքով Սիրիա­յում մանր խմբա­վո­րումնե­րի հակա­սություննե­րը դեռևս կշա­րունակվեն, քանի որ բազմա­թիվ հարցեր դեռևս օդում առկախ են, դեռևս լուծված չեն։

Ինչ վերա­բե­րում է Իրա­նին, ապա Գանտա­հարյա­նը նշեց, որ այո՛, մի բան է Իրան, որն ունի Համաս և Հզբոլլահ կազմա­կերպություններ, որոնք ակտիվ գործում են տարա­ծաշրջա­նում, մեկ այլ բան է, երբ այդ ուժե­րը մեծ մասամբ չեզո­քացված, կամ առնվազն թուլացված են ու միայն հուսիթներն են ներգրա­ված ակտիվ գործո­ղություննե­րում։ Բայց հարկա­վոր է հասկա­նալ, որ Իրա­նի ծրա­գե­րը միայն Համա­սի ու Հզբոլլա­հի գործունեությամբ չեն ավարտվում։ Բացի այդ ամե­նից, Իրա­նը ունի իր արտա­քին քաղա­քա­կան տարբեր կարև­որ ուղղություննե­րը, որոնցի մեկը ատո­մա­յին ծրագրի դիմաց իր արտա­քին քաղա­քա­կան մեկուսացվա­ծությունը չեղարկելն է։ Դա հաջո­ղե­լու դեպքում Իրա­նը դեպի Արևմուտք իր ճանա­պարհը հարթե­լու է Հայաստա­նի տարածքով, ինչը շատ մեծ օգուտ է նաև Հայաստա­նին, ինչպես նաև ցուցիչ, որը Իրա­նի համար Զանգե­զուրը շարունա­կում է կենսա­կան մնալ։ Այդ իրա­վի­ճա­կում Իրա­նը մեծ կշիռ ձեռք կբե­րին, ինչը չի կարող աննկատ մնալ ու նույնիսկ ուժե­րի դասա­վո­րության վրա չազդել Թուրքիա­յի և Իսրա­յե­լի պարա­գա­յում։

Շահան Գանտա­հարյա­նը նաև խոսեց Լիբա­նա­նի մասին։ Թեև աղոտ, բայց հույս կա, որ երկրը դանդաղ կհաղթա­հա­րի արդեն տասնամյակներ տևող ներքին քայքա­յումն ու արտա­քին ծանր դրությունը։ Լիբա­նա­նը դեռևս շարունա­կում է մնալ հեռա­կա­ռա­վարվող երկիր։ Արդյո՞ք դա մոտ ապա­գա­յում ավարտվե­լու հնա­րա­վո­րություն ունի, դժվար է ասել։ Կարև­որ է այն, որ Լիբա­նա­նում վերջա­պես հնա­րա­վոր եղավ նախա­գահ ընտրել, կառա­վա­րություն կազմել, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ անցկացնել։ Հաջորդ կարև­որ քայլե­րից է Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րի հստա­կե­ցումը, ինչպես նաև Իսրա­յե­լի կողմից Լիբա­նա­նի հարա­վա­յին հատվածներն ազա­տե­լը իսրա­յե­լա­կան զորքե­րից, որոնք դեռևս շարունա­կում են մնալ հարա­վա­յին որոշ կարև­որ հատվածնե­րում։ Ինչ վերա­բե­րում է տնտե­սությա­նը, ապա այստեղ արդեն, առանց արտա­քին աշխարհի մեծ աջակցության, անհնար է որևէ լուրջ փոփո­խություն արձա­նագրել։ Բայց որո­շա­կի հույսեր կան, ինչես օրի­նակ Սաուդյան Արա­բիա­յի դեպքը, որը չեղարկեց իր քաղա­քա­ցի­նե­րի՝ Լիբա­նան այցե­լեը, ինչը փոքր, բայց խոստումնա­լից սկիզբ կարող է դառնալ։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ