25.6 C
Yerevan

Երկի­րը Ներսից Ուտող Որդե­րը

Ապօ­րի­նի գույքի վերա­դարձի ընդհա­նուր ինֆոգրաֆի­կան ցույց է տալիս, որ աշխա­տանքնե­րի ընթացքում պետությա­նը վերա­դարձված գույքի և դրա­մա­կան միջոցնե­րի մոտ 49 տոկո­սը եղել է 2023–2024թթ․, այսինքն աշխա­տանքնե­րի որակն ու արդյունա­վե­տությունը բարձրա­նում է։

Աննա Վարդա­պետյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է ԳԳ գլխա­վոր դատա­խազ Աննա Վարդա­պետյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ապօ­րի­նի գույքի վերա­դարձի, հանրա­պե­տության տարածքում հարուցված քրեա­կան վարույթնե­րի, ինչպես նաև մի շարք անձանց նկատմամբ հարուցված քրեա­կան հետապնդումնե­րի ու նրանց ուղղված մեղադրանքնե­րի մասին։

Աննա Վարդա­պետյանն իր խոսքում նշեց, որ 2018–2024թ․ կատարված աշխա­տանքնե­րի ընդհա­նուր գնա­հատմամբ պետությանն է վերա­դարձվել ավե­լի քան 536 մլն ԱՄՆ դոլա­րին համարժեք դրա­մա­կան միջոցներ և գույք։ Այս պահին ևս մի շարք անձանց նկատմամբ հարուցված քրեա­կան վարույթնե­րի շրջա­նա­կում նախա­տեսվում է հայց ներկա­յացնել դատա­րան մեծ ծավա­լաի դրա­մա­կան միջոցներ և գույք պետությա­նը վերա­դարձնե­լու առումով։ Կան գործեր, որոնք արդեն ավարտված են ու կան դեռևս տասնյակնե­րով գործեր, որոնց շրջա­նակնե­րում դեռևս գույքի գնա­հա­տում արված չէ, ինչը թույլ չի տալիս կոնկրետ թվեր նշել, բայց այն շատ պատկա­ռե­լի թիվ է կազմում։

Գլխա­վոր դատա­խազն օրի­նակ բերեց ՀՀ ՊԵԿ նախկին նախա­գահ Գագիկ Խաչատրյա­նին ԱՄՆ-ում պատկա­նող, մի քանի տասնյակ մլն դոլար արժո­ղությամբ առանձնա­տան ճակա­տա­գի­րը։ Նրա փոխանցմամբ Խաչատրյաննե­րի տունն արդեն օտարվել է՝ Խաչատրյաննե­րի կողմից հաշտության առա­ջարկով։ Դա նշա­նա­կում է, որ գույքի օտարման հետև­անքով  ստացված դրա­մա­կան միջոցնե­րի մոտ 15 տոկո­սը փոխանցվում է Խաչատրյաննե­րի ընտա­նի­քին, իսկ 85 տոկո­սը՝ ԱՄՆ-ին։ ՀՀ և ԱՄՆ իրա­վա­պահնե­րի միջև կայա­ցած կարև­որ և բարդ, երկա­րատև աշխա­տանքի շնորհիվ է հնա­րա­վոր եղել հասնե­լու այդ արդյունքին։ Ըստ ընդունված կարգի, այդ գործունեությանն օժանդա­կած պետությա­նը որո­շա­կի գումար է նվի­րա­բերվում՝ որպես շնորհա­կա­լություն և ԱՄՆ կողմից նախա­տեսվում է Խաչատրյաննե­րի տան վաճառքից ստացված և ԱՄՆ-ին փոխանված գումա­րի մոտ 80 տոկո­սը փոխանցել Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը։

Աննա Վարդա­պետյա­նը նշեց, որ ապօ­րի­նի գույքի վերա­դարձի ընդհա­նուր ինֆոգրաֆի­կան ցույց է տալիս, որ աշխա­տանքնե­րի ընթացքում պետությա­նը վերա­դարձված գույքի և դրա­մա­կան միջոցնե­րի մոտ 49 տոկո­սը եղել է 2023–2024թթ․, այսինքն աշխա­տանքնե­րի որակն ու արդյունա­վե­տությունը բարձրա­նում է։

Գլխա­վոր դատա­խա­զը խոսեց ԱՆԻՖ‑ի ու դրան փոխկա­պակցված գործե­րի, բազմա­թիվ դեպքե­րի մասին, երբ գործ ունենք կազմա­կերպված հանցա­վոր խմբե­րի հետ, որոնք իրա­կա­նացրել են փողե­րի լվա­ցում, եկա­մուտնե­րի պահում, հարկե­րից խուսա­փում, ֆինանսա­կան և իրա­վա­բա­նա­կան բազմա­թիվ խարդա­խություններ։ Որպես օրի­նակ բերվեց Վատի­կա­նում ՀՀ նախկին դեսպան Միքա­յել Մինասյա­նը, որի նկատմամբ կա 70-ից ավել գործ, որոնց շարքում են մի շարք խոշոր ձեռնարկություննե­րի և բիզնեսնե­րի հետ կապված , պետությա­նը վերա­դարձնե­լու ենթա­կան բաժնե­մա­սեր, ինչպես օրի­նակ Երև­ան Մոլի 30 տոկո­սը, Opera Suit, Double Tree հյուրա­նո­ցա­յին համա­լիրնե­րը և այլն։ Օրի­նակ Երև­ան Մոլի 30 տոկո­սը դեռևս գնա­հատված չէ, բայց հասկա­նա­լի է, որ խոսքը գնում է բավա­կան պատկա­ռե­լի թվի մասին։

Աննա Վարդա­պետյա­նը նաև խոսեց ՀՀ երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի և նրա ընտա­նի­քի հետ կապված՝ պետությա­նը վերա­դարձնե­լու գործով ձեռնարկված քրեա­կան վարույթնե­րի մասին՝ նշե­լով, որ այնտեղ ևս Քոչարյաննե­րի ընտա­նի­քի պատկա­նող պատկա­ռե­լի թվեր մասին է խոսքը գնում։

Վարդա­պետյա­նի խոսքով Հանրա­պե­տությունում նաև նվա­զել է կալանքը որես խափանման միջոց ընտրե­լու մեթո­դը ու այն տարին տարու վրա ավե­լի ու ավե­լի փոքր տոկոս է կազմում, ինչպես օրիանկ, եթե 2023-ին 58 հազար քրեա­կան վարույթի դեպքում խափանման միջո­ցի՝ կալանքի ընտրությունը մոտ չորս տոկոս է եղել, ապա 2024-ին՝ նույնքան քրեա­կան վարույթնե­րի շրջա­նա­կում՝ երեք տոո­սից քիչ ավե­լին։

Գլխա­վոր դատա­խա­զի հավաստիացմամբ աշխա­տանքներ են տարվում նաև ընդհա­նուր համա­կարգա­յին աշխա­տանքնե­րի արդյունա­վե­տության բարձրացման ուղղությամբ և իրենք շատ ուշա­դիր ու պահանջկոտ են այդ հարցում, որի արդյունքը մենք բոլորս տեսնում ենք ու դա շարունա­կա­կան է լինե­լու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ