25.6 C
Yerevan

Վերջ Տալ Երկնա­յին Հայաստա­նին

Իսկ ովքե՞ր են շահում Ռուսաստա­նի և երկնա­յին Հայաստա­նի միջև կապից։ Բոլոր պրո­ռուսա­կան և պրոերկնա­յին հայկա­կան ուժե­րը՝ Հայաստա­նում և Հայաստա­նի սահմաննե­րից դուրս։ Հայաստա­նում՝ Էջմիածնից սկսած, ՀՅԴ‑ն, Հայաստա­նի կոմունիստա­կան կուսակցությունը, Սերժ Սարգսյա­նի Հանրա­պե­տա­կան կուսակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյա­նի Հայ ազգա­յին կոնգրե­սը (նախկին ՀԺԿ), նախկին նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը և Արցա­խի որոշ հայեր։

Կայծ Մինասյան

(Մաս երրորդ)

Ինչ վերա­բե­րում է Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցությա­նը (ՀՅԴ), ապա այն ծառա­յել է որպես երկնա­յին Հայաստա­նի աշխարհիկ թևը կամ վրեժխնդիր սուրը՝ իր հիմնա­դիր Քրիստա­փոր Միքա­յելյա­նի մահից հետո՝ 1905 թվա­կա­նին։ Նրա մահից հետո Դաշնակցությունը դուրս եկավ քաղա­քա­կա­նության գործնա­կան ոլորտից և պատվեց ինքն իրեն «բարո­յա­կան» գաղա­փա­րա­բա­նության դաշտով՝ ներքին միասնա­կա­նությունն ապա­հո­վե­լով ոչ թե գործո­ղությամբ, այլ՝ վերա­ցա­կա­նության միջո­ցով։ Այդ կերպ այն ուղղվեց դեպի երկինք՝ մի թռիչք դեպի խորհրդա­նի­շը, քանի որ 1919 թվա­կա­նին հռչա­կած «Ազատ, Անկախ և Վերա­միա­վորված Հայաստան» կոչը դարձավ ոչ ավել, ոչ պակաս՝ երկնա­յին Հայաստա­նի կերպա­րը։ Այլ կերպ ասած՝ ՀՅԴ‑ի «Մեծ Հայաստա­նը», Հայկա­կան Բարե­գործա­կան Ընդհա­նուր Միության (ՀԲԸՄ) «երեք ծովե­րի Հայաստա­նի» տեսլա­կա­նը (որը սկզբնա­պես վերագրվում է Նուբար փաշա­յին), և Եկե­ղե­ցու «Եփե­սո­սի Հայաստա­նը» միա­վորվում են «երկնա­յին Հայաստա­նի» առասպե­լա­կան կառուցվածքում։

Արդյո՞ք հնա­րա­վոր է իրա­կա­նություն դարձնել երկնա­յին Հայաստա­նը։ Ո՛չ, և երեք անգամ՝ ո՛չ․ նախ՝ որովհետև միջազգա­յին հանրությունը դա չի ուզում։ Երկնա­յին Հայաստա­նը հետապնդե­լը նշա­նա­կում է բախվել համաշխարհա­յին կարգի ուժե­րի և սահմա­նա­փա­կումնե­րի հետ։ Երկրորդ՝ որովհետև երկնա­յին Հայաստա­նը իդեալ է՝ Երկնքի Թագա­վո­րություն, որը հնա­րա­վոր չէ հասնել այս աշխարհում, այլ միայն այն հավա­տացյալնե­րի մահից հետո։ Ահա թե ինչու է մնում «ազա­տություն կամ մահ» նշա­նա­բա­նը։ Եվ վերջա­պես, որովհետև հայկա­կան պետությունը՝ իր վերա­կանգնմամբ և ինքնիշխա­նության հաստատմամբ, լուրջ արգելք է հանդի­սա­նում երկնա­յին Հայաստա­նի համար։

Եվ ահա մենք այստեղ ենք…

Արդյոք, երկնա­յին Հայաստա­նը հակադրվում է Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նությա­նը՞։ Այո՛, և այստեղ ենք հասնում հետխորհրդա­յին Հայաստա­նի ու նրա սփյուռքյան երկա­րաձգումնե­րի ներկա­յիս բանա­վե­ճի էությա­նը։ Հայաստա­նում 1991-ից 2018 թվա­կաննե­րին իշխած ռեժիմնե­րը գուցեև ակտի­վո­րեն չէին խաղում երկնա­յին քարտը, սակայն թույլ տվե­ցին, որ իրենց ներգրա­վեն երկնա­յին Հայաստա­նի մթնո­լորտ՝ այն, ինչ Նիկոլ Փաշինյա­նը կոչում է հիշո­ղա­կան Հայաստան կամ պատմա­կան Հայաստան՝ իրա­կան պետա­կան ինքնիշխա­նության վերա­կանգնման հաշվին։ Այս Երկնքի Թագա­վո­րությունը, որը գոյություն չունի և չի կարող ունե­նալ, քանի որ մերժում է երկրա­յին իրա­կա­նությունը, արմա­տա­պես անհա­մա­տե­ղե­լի է միջազգա­յին հանրության կողմից ճանաչված՝ ներկա սահմաննե­րով Հայաստա­նի Հանրա­պե­տության հետ։ Այդ Պետությունը պատկա­նում է մարդկանց ու մեղքի աշխարհին։ Եվ հենց դրա համար այն ներկա­յացվում է որպես դավա­ճան և երկնա­յին Հայաստա­նի թշնա­մի՝ ինչպես Փաշինյանն է դիտարկվում երկնա­յին Հայաստա­նի սպա­սա­վորնե­րի աչքե­րում, քանի որ նա վտանգում է պղծել իդեա­լը՝ Հայաստա­նը հիմնե­լով թերի, փոխզի­ջումա­յին և կոռումպացված աշխարհա­կարգի վրա։

Իսկ ո՞վ է իրա­կա­նում շահում երկնա­յին Հայաստա­նից։ Առա­ջին հերթին՝ Ռուսաստա­նը, որն իր 18-րդ դարից սկսված Կովկասյան ներկա­յությամբ հասկա­ցել է, որ իր կայսե­րա­կան գերիշխա­նությունն իրա­կա­նացնե­լու ամե­նաարդյունա­վետ միջո­ցը երկնա­յին Հայաստա­նի սպա­սա­վորնե­րին շահա­գործելն է։ Սանկտ Պետերբուրգից մինչև Մոսկվա, Ռուսաստա­նը քաջա­լե­րել է հայե­րին երա­զել ու ունե­նալ երկնա­յին Հայաստան երա­զե­լու իրա­վունք՝ միայն իր սեփա­կան ընդարձա­կո­ղա­կան շահե­րը առաջ մղե­լու նպա­տա­կով։ Բայց Ռուսաստա­նը ոչ միայն վերա­ծում է հայկա­կան երազնե­րը մղձա­վանջնե­րի, այլև մերժում է հայե­րին տալ ամրագրված սահմաննե­րի իրա­վունք՝ որոնք հանդի­սա­նում են ինքնիշխան պետություննե­րի նշաննե­րը՝ փոխա­րենն առա­ջարկե­լով միայն ճակատներ՝ կայսրության փոփոխվող սահմաննե­րը։ Մոսկվան նրանց ասում է. «Երա­զիր, փոքրիկ հայ եղբայրս, երա­զիր Մեծ Հայաստա­նի մասին, բայց չհա­մարձակվես քեզ համա­րել ինքնիշխան, թե չէ կամ կջախջա­խեմ քեզ, կամ կստի­պեմ ուրիշնե­րին դա անել»։

Իսկ ովքե՞ր են շահում Ռուսաստա­նի և երկնա­յին Հայաստա­նի միջև կապից։ Բոլոր պրո­ռուսա­կան և պրոերկնա­յին հայկա­կան ուժե­րը՝ Հայաստա­նում և Հայաստա­նի սահմաննե­րից դուրս։ Հայաստա­նում՝ Էջմիածնից սկսած, ՀՅԴ‑ն, Հայաստա­նի կոմունիստա­կան կուսակցությունը, Սերժ Սարգսյա­նի Հանրա­պե­տա­կան կուսակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյա­նի Հայ ազգա­յին կոնգրե­սը (նախկին ՀԺԿ), նախկին նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը և Արցա­խի որոշ հայեր, ովքեր՝ ռուսա­սի­րությամբ և կրո­նա­կան համոզմունքնե­րով, ի վիճա­կի չեն ինտեգրվել իրա­կան աշխարհին՝ վտանգա­վոր և փտած, քանի որ մարդը մեղա­վոր է ամեն ինչի համար, բայց պատասխա­նատվություն չի կրում ոչնչի համար։ Քանի որ երկնա­յին Հայաստա­նի պատմության շարժիչ ուժը մարդը չէ, այլ՝ նախախնա­մությունը։ Նույնը վերա­բե­րում է նաև Հայաստա­նի Հանրա­պե­տության սահմաննե­րից դուրս գործող պրոերկնա­յին հայկա­կան ուժե­րին՝ Ռամկա­վարնե­րին, ՍԴՀԿ-ին և ՀԲԸՄ-ին։

Իսկ ի՞նչն է պահպա­նում երկնա­յին Հայաստա­նին։ Նրա կողմնա­կիցնե­րը զարգացնում են երև­ա­կա­յա­կան մաքրություն՝ մի աշխարհ, որը դեռ պետք է ստեղծվի, սնվող անդրդվե­լիությամբ, կրո­նա­կան և գաղա­փա­րա­խո­սա­կան դոգմե­րով, և հայե­րին ուղղված դավադրության տեսություննե­րով։ Նրանք ապրում են վախով ու երկնա­յին բարո­յա­գի­տությամբ, որը համընդհա­նուր էթի­կա­յի կրողնե­րին հաճախ թվում է խորը անբա­րո­յա­կան։ Նրանք ապա­վի­նում են սուտին ու անգի­տությա­նը, հայկա­կան վիճա­կի մենա­կությա­նը, երկնա­յին էլի­տա­նե­րի անպա­տասխա­նատվությա­նը և մի աշխարհա­յացքի, որն հագե­ցած է հնա­զանդությամբ և մանե­կե­նա­կան բացարձա­կություննե­րով։ Հիշո­ղությունը զենք է դարձել, անվստա­հությունը՝ սրբացված, իսկ անհա­սա­նե­լի տարածքա­յին հավակնություննե­րը բարձրացվել են մարդու իրա­վունքնե­րից վեր՝ քանի որ կրկին, մեղա­վորն անձամբ մարդն է։

[Շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ