20.9 C
Yerevan

Գրվում Է Պուտին, Կարդացվում‘ Կադի­րով

Ուկրաի­նա­յում պատե­րազմի ֆոնին Պուտի­նին որեւէ լարվա­ծություն, այն էլ պայթյունավտանգ Հյուսի­սա­յին Կովկա­սում, ձեռնտու չէ: Առայժմ Կադի­րո­վը կարո­ղա­նում է զսպել Չեչնիան, իր «գործա­կա­լա­կան ցանցի» միջո­ցով վերահսկել Ինգուշե­թիան եւ Դաղստա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

Մենք ասում ենք՝ Պուտին, հասկա­նում ենք՝ Կադի­րով

Հաղթա­նա­կի տոնա­կա­տա­րություննե­րին ընդա­ռաջ Չեչնիա­յի առաջնորդ Ռամզան Կադի­րո­վը սոցցանցա­յին գրա­ռումով ակնարկել էր իր հնա­րա­վոր հրա­ժա­րա­կա­նի մասին եւ հիմնա­վո­րել, որ աճել է քաղա­քա­կան նոր սերունդ, որի համար պետք է ճանա­պարհ հարթել: Նույն օրը Կադի­րո­վը, պատասխա­նե­լով լրագրողնե­րի հարցին, ասել է, որ հետա­գա պաշտո­նա­վարման հարցը կորո­շի նախա­գահ Պուտի­նը:

Մայի­սի 7‑ին Ռուսաստա­նի նախա­գահ Պուտինն ընդունել է Կադի­րո­վին: Այդ մասին Կրեմլի տարա­ծած պաշտո­նա­կան հաղորդագրության տեքստում Չեչնիա­յի առաջնորդի հրա­ժա­րա­կա­նի, այդ խնդրի նկատմամբ Ռուսաստա­նի նախա­գա­հի դիրքո­րոշման մասին ոչ մի խոսք չկա: Տեղե­կատվությունը կառուցված է այն սկզբունքով, որ Չեչնիա­յի առաջնորդը Պուտի­նին զեկուցել է ուկրաի­նա­կան պատե­րազմին մասնակցության մասին, իսկ Վլա­դի­միր Պուտինն ասել է, որ Գլխա­վոր շտա­բի պետ Գերա­սի­մովն իրեն ամեն օր զեկուցում է ռազմա­ճա­կա­տում իրա­վի­ճա­կի մասին եւ ամեն անգամ ընդգծում, որ Չեչնիա­յում պատրաստություն անցած մարտիկնե­րը հերո­սա­բար են կռվում:

Մայի­սի 8‑ին Ռամզան Կադի­րո­վը վերստին սոցցանցա­յի գրա­ռում է կատա­րել, որտեղ բացա­հայտել է, որ իր պաշտո­նա­վարման հարցը նախա­գահ Պուտի­նի հետ քննարկել է: Նա բացա­հայտել է, որ հանդիպման ընթացքում Ռուսաստա­նի նախա­գա­հը հիշեցրել է Մարկ Տվե­նի՝ «իմ մահվան մասին լուրե­րը խիստ չափա­զանցված են» արտա­հայտությունը եւ ասել, որ ինքը եւ Կադի­րո­վը դեռ երկար միա­սին կաշխա­տեն:

«Գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի հրա­մա­նը կատա­րում եմ»,- եզրա­փա­կել է Կադի­րո­վը:

Ռամզան Կադի­րո­վի պաշտո­նա­թո­ղության մասին լուրե­րը տարածվել են անցյալ տարվա­նից: Ընդ որում, պատճառ է նշվել նրա «անբուժե­լի հիվանդությունը»: Ըստ տեղե­կություննե­րի, նա բուժում է ստա­ցել Մոսկվա­յում, ապա՝ իր կնո­ջը պատկա­նող մասնա­վոր կլի­նի­կա­յում: Ըստ լուրե­րի, Կադի­րո­վի մոտ «չարո­րակ նորա­գո­յա­ցություն է հայտնա­բերվել»:

Փաստա­ցի կարե­լի է բանաստեղծա­կան հայտնի տողը, որ վերա­բե­րում է Լենի­նի եւ կոմկուսակցության նույնա­կա­նացմա­նը, ասել. «Մենք ասում ենք՝ Պուտին, հասկա­նում ենք՝ Կադի­րով»: Ռամզան Կադի­րո­վը Չեչնիան գլխա­վո­րում է 2007 թվա­կա­նից: Այդ պաշտո­նում նա փոխա­րի­նել է հորը՝ ահա­բեկչության զոհ դարձած Ահմադ հաջի Կադի­րո­վին, որ նախկի­նում Իչկե­րիա­յի անկա­խության համար զինված պայքա­րի գործուն մասնա­կից էր:

Ռամզան Կադի­րո­վը ոչ ֆորմալ, բայց փաստա­ցի ճանաչված է Հյուսի­սա­յին Կովկա­սի «փոխարքա»: Չեչնիա­յում իշխա­նության փոփո­խությունը հղի է ներքին լարվա­ծության վտանգով: Ոչ բոլորն են Կադի­րո­վին ընդունում որպես «բարե­վարք լեռնա­կան»՝ նկա­տի ունե­նա­լով, որ նրա հայրը «դավա­ճա­նել է զինա­կիցնե­րին եւ հպա­տակվել Մոսկվա­յին»:

Ուկրաի­նա­յում պատե­րազմի ֆոնին Պուտի­նին որեւէ լարվա­ծություն, այն էլ պայթյունավտանգ Հյուսի­սա­յին Կովկա­սում, ձեռնտու չէ: Առայժմ Կադի­րո­վը կարո­ղա­նում է զսպել Չեչնիան, իր «գործա­կա­լա­կան ցանցի» միջո­ցով վերահսկել Ինգուշե­թիան եւ Դաղստա­նը: Իսկ այն, որ նա բռնա­պետ է եւ թքած ունի Ռուսաստա­նի քաղա­քա­ցիա­կան օրենքնե­րի վրա, պահում է շարիա­թի կանոննե­րը, բիզնես կապեր է հաստա­տում Պարսից ծոցի արա­բա­կան միա­պետնե­րի հետ եւ առհա­սա­րակ իսլա­մա­կան համե­րաշխության ջատա­գով է՝ Ռուսաստա­նի նախա­գա­հի համար կարեւոր չէ:

Ի վերջո, Ռուսաստա­նի կենտրո­նա­կան իշխա­նությունն էլ ավտո­րի­տար է, կոռումպացված եւ իսլա­մա­կան աշխարհի հետ որեւէ տարա­ձայնություն չունի: Այնպես որ, եթե Կադի­րովն անգամ «անբուժե­լի հիվանդ է», միեւնույն է՝ պետք է պաշտո­նա­վա­րի այնքան ժամա­նակ, որքան Պուտի­նին անհրա­ժեշտ է: Մինչեւ կլուծվի իրա­վա­հա­ջորդի հարցը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Աղբյուրը՝ tiv1.am https://tiv1.am/250052.html?fbclid=IwY2xjawKKugNleHRuA2FlbQIxMQABHhGNgaiwLNrhnC5jn9a_uQwNmVdNHBbjOzi3VJKVaq87-ApfkXLfx2wmbxW9_aem_-OL_KDjTFiQZIpg01fuUYA

Առնչվող Հոդվածներ