25.6 C
Yerevan

Ալիևը Թանկացնում Է Իրեն

Շատ ուշագրավ է, որ այդ զորա­հանդե­սին մասնակցում է ադրբե­ջա­նա­կան «Կոմանդո» ջոկա­տը, սա բավա­կա­նին զարմա­նա­լի է, նախ՝ որովհետև այդ ջոկա­տը բացարձակ կապ չունի Համաշխարհա­յին պատե­րազմի հետ, ու խնդիրն այն է, որ այդ ջոկա­տը ձևա­վորվել է Արցախյան պատե­րազմի շրջա­նակնե­րում:

 Տաթև­իկ Հայրա­պետյան

Մայի­սի 9‑ին Մոսկվա չմեկնե­լը Ալիևի «սեփա­կան գինը բարձրացնե­լու» ռազմա­վա­րության մաս է. Տաթև­իկ Հայրա­պետյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է պատմա­կան գիտություննե­րի թեկնա­ծու, ադրբե­ջա­նա­գետ Տաթև­իկ Հայրա­պետյա­նը

– Տիկի՛ն Հայրա­պետյան, Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևը չի մասնակցե­լու մայի­սի 9‑ին Մոսկվա­յում անցկացվե­լիք Հաղթա­նա­կի զորա­հանդե­սին, ըստ ձեզ ո՞րն է նման որոշման իրա­կան պատճա­ռը:

– Նախ ասեմ, որ Ալիևը երբեք էլ չի հաստա­տել, որ մեկնե­լու է Մոսկվա, երկրորդ՝ Ադրբե­ջա­նի կողմից որևէ պաշտո­նա­կան պարզա­բա­նում չի եղել Մոսկվա չայցե­լե­լու որոշման վերա­բերյալ, եղել է բացա­ռա­պես մեկնա­բա­նություն Ադրբե­ջա­նի իշխա­նա­կան մամուլի կողմից, որը հղում է կատա­րում իր աղբյուրնե­րին:

Հետաքրքրա­կան է, որ Ալիևի՝ Մոսկվա գնա­լու ուղղությամբ Պուտի­նը աշխա­տանքներ էր տանում դեռևս մարտ ամսից. Պուտի­նը, Բելա­ռուսի ու Տաջիկստա­նի նախա­գահնե­րը պաշտո­նա­կան հանդի­պում էին անցկացնում ու այդ ժամա­նակ զանգել են Ալիև­ին և, պաշտո­նա­կան հաղորդագրության համա­ձայն՝ պայմա­նա­վորվա­ծություն էր ձեռք բերվել հանդի­պել Մոսկվա­յում մայի­սի 9‑ին: Հետո, ուշագրավ է, որ Մոսկվա­յի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն էր մեկնել Բաքու օրեր առաջ ու տարբեր քննարկումնե­րից զատ խոսել էր մայի­սի 9‑ի զորա­հանդե­սին Ալիևի մասնակցության մասին: Կարծես թե սա կրկին հրա­վեր էր Պուտի­նի անունից:

Ալիևի չմասնակցե­լու հարցը բավա­կա­նին բազմա­շերտ է ու ոչ միանշա­նակ, որովհետև նախ Ռուսաստանն էլ, Ադրբե­ջանն էլ փակ պետություններ են տեղե­կատվա­կան առումով, ու դժվար է հասկա­նալ, թե իրա­կա­նում ինչ խնդիրներ կան: Բայց մի քանի գործոններ կան, որոնք կարող էին ազդե­ցություն ունե­նալ այդ որոշման համար, որոնց անդրա­դարձել է Ադրբե­ջա­նի իշխա­նա­մերձ APA գործա­կա­լությունը:

Ինձ համար շատ ուշագրավ է, որ այդ զորա­հանդե­սին մասնակցում է ադրբե­ջա­նա­կան «Կոմանդո» ջոկա­տը, սա բավա­կա­նին զարմա­նա­լի է, նախ՝ որովհետև այդ ջոկա­տը բացարձակ կապ չունի Համաշխարհա­յին պատե­րազմի հետ, ու խնդիրն այն է, որ այդ ջոկա­տը ձևա­վորվել է Արցախյան պատե­րազմի շրջա­նակնե­րում:

 – Ալիևի այս որո­շումը ինչ-որ ազդե­ցություն կունե­նա՞ ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի վրա, թե՞ սա այնքան էլ էական հարց չէ, որ նման հետև­անքներ առա­ջացնի:

– Ուշագրավ է այն առումով, որ Պուտի­նը, ըստ էության, մի քանի անգամ հրա­վեր է ուղարկել Ալիև­ին, թե չէ էական չէ պատգա­մա­վորնե­րի ձերբա­կա­լությունը, նման երկրնե­րի համար դա երկրորդա­կան է, և եթե կհի­շեք, այդ ինքնա­թի­ռի աղե­տի հետ էլ կապված միանշա­նակ չէ, մենք այդ մասին խոսել ենք, որ ադրբե­ջա­նա­կան կայքե­րից մեկում լուր տարա­ծե­ցին, թե Ալիևի ինքնա­թիռն էլ էր խափանվել:

Ես ունեմ տպա­վո­րություն, որ Ալիևը նաև անձնա­կան անվտանգությունից ելնե­լով չի ցանկա­ցել մեկնել Մոսկվա, կամ կան հարցեր, որոնք առհա­սա­րակ չեն երև­ում լրատվա­կան տիրույթում:

Կա նաև մեկ հանգա­մանք, որ Ալիևն այս վերջին շրջա­նում տարբեր կողմե­րի հետ իր հարա­բե­րություննե­րում փորձում է նաև ատամ ցույց տալ, նաև դա իր տակտի­կան է դարձրել՝ սեփա­կան գինը բարձրացնե­լու, որպեսզի իր հետ այլ դիրքե­րից բանակցեն: Սա նա փորձում է կիրա­ռել նաև ռուսա­կան կողմի հետ հարա­բե­րություննե­րում:

– ՀՀ վարչա­պետն ընդունել է հրա­վերն ու արդեն Մոսկվա­յում է աշխա­տանքա­յին այցով: Ինչպե՞ս եք գնա­հա­տում Փաշինյա­նի այս որո­շումը, որովհետև կային կարծիքներ, որ նա չպետք է մեկներ Մոսկվա, տիկի՛ն Հայրա­պետյան:

– Ես վստահ էի, որ նա մեկնե­լու էր, բայց եթե անկեղծ ասեմ՝ ես քաղա­քա­կան տեքստից զատ տեսել եմ, որ դա ընդհա­նուր հետխորհրդա­յին տարածքում բոլո­րո­վին այլ կերպ նշվող տոն է, ու հայե­րի ավանդը Հայրե­նա­կան մեծ պատե­րազմում ու Համաշխարհա­յին պատե­րազմում ուղղա­կի ապշե­ցուցիչ է: Ուստի ինձ համար այդ ներկա­յությունը դիտվում է այդ տիրույթում՝ որպես ներկա­յա­ցուցիչ մի երկրի, որն այդքան մեծ ավանդ ունի այդ հաղթա­նակնե­րում:

Իհարկե, ամեն առի­թից կարե­լի է օգուտներ քաղել ու ամեն առիթ օգտա­գործել, բայց եթե այդ օգտա­գործո­ղը լիներ պետության շահե­րին հավա­տա­րիմ մարդ, բայց այս պահին դա գոյություն չունի, մենք գործ ունենք բոլո­րո­վին անբո­վանդակ քաղա­քա­կան օրա­կարգ ունե­ցող ղեկա­վա­րի հետ, ուստի գնալ-չգնա­լուց առանձնա­պես ոչինչ չի փոխվի՝ այնպես, ինչպես դա փորձում են ներկա­յացնել:

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝MediaLab.am. https://medialab.am/299595/

Առնչվող Հոդվածներ