20.9 C
Yerevan

Վերջ Դնել Երկնա­յին Հայաստա­նին

Երկնա­յին Հայաստա­նը հիշո­ղություն է՝ կառուցված տրավմա­յի վրա, մի ձև՝ գաղա­փա­րա­կան ներարկման, որը երբեք չի ընդունում իր անունը։ Դա դանդաղ, լուռ մարող մոմ է՝ ընդհա­նուր անտարբե­րության մեջ։ Այն պահանջում է բացարձակ պարտա­կա­նություն՝ առանց որևէ իրա­վունք ընձե­ռե­լու։ Դա բանտ է՝ առանց ճաղե­րի, անսահման հավատ՝ կտրված իրա­կա­նությունից։

Կայծ Մինասյան

Մաս չորրորդ և Վերջ

Ռուսաստա­նը, յուրացնե­լով «երկնա­յին Հայաստա­նի» նախա­պես պատրաստի պատմա­կան պատումն ու կերպա­րը, օգտա­գործում է այն ըստ ցանկության՝ սեղմե­լով մեկից մեկ հույզա­յին կոճակ՝ առաջ մղե­լու սեփա­կան օրա­կարգը։ Երբեմն դա վախն է, երբեմն՝ կեղծ խոստումնե­րը, հարկադրա­կան հնա­զանդե­ցումը կամ էլ «Արևմտյան Հայաստա­նի» գայթակղիչ հիշա­տա­կումը՝ «երկնա­յին Հայաստա­նի» միանգա­մայն հիմնա­րար միթո­սի անկյունա­քա­րը։

Իսկ ի՞նչ անել սփյուռքի պարա­գա­յում։ Երկնա­յին Հայաստա­նի հետև­որդնե­րը հայկա­կան պետությունն ու սփյուռքը դնում են նույն հարթության վրա, կարծես հայկա­կան ինքնության երկու ոլորտնե­րը անբա­ժա­նե­լի լինեն, ինչպես փոքր և մեծ Մասիսնե­րը, որոնք միա­սին կազմում են սուրբ Արա­րատ լեռը։ Այս միասնությունը միայն կրո­նա­կան չէ, այլ նաև գաղա­փա­րա­կան։ Բայց որևէ այլ ժողո­վուրդ այսպես չի նույնացնում իր սփյուռքն ու պետությունը։ Ո՛չ Իսրա­յե­լը, ո՛չ Իռլանդիան, ո՛չ Հունաստա­նը, ո՛չ Լիբա­նա­նը։ Միայն երկնա­յին Հայաստա­նի ուժերն են, որ ձևա­վո­րում են այս հավա­սա­րակշռությունը մայր հայրե­նի­քի և սփյուռքի միջև՝ ռիսկի տակ դնե­լով արմատնե­րից կտրված ինքնության ձևա­վո­րումը և Հայաստանն ինքնին վերա­ծե­լով խոցե­լի մի խառնա­ծին կառույցի՝ կախված դատարկության եզրին։ Սակայն իրա­կա­նում այս հակա­սությունը չի անհանգստացնում նրանց, քանզի այս իդեա­լին նվիրյալնե­րի համար թե՛ հայե­րը, թե՛ Հայաստա­նը պատկա­նում են ոչ թե իրա­կան աշխարհին, այլ երկնքի թագա­վո­րությա­նը՝ հավերժ մի ուտո­պիա­յի, որը միշտ մատչե­լի է, բայց երբեք՝ հասա­նե­լի։

Իսկ արդյոք երկնա­յին Հայաստա­նը հակադրվո՞ւմ է ինքնիշխան հայկա­կան պետությա­նը։ Անհերքե­լիո­րեն՝ այո։ Որովհետև երկնա­յին Հայաստա­նը տարա­ծում է աշխարհա­յացք, որը արմա­տա­ցած է արտաքսման ու զոհի հիշո­ղության մեջ, մինչդեռ ինքնիշխան պետությունը պետք է հիմնված լինի քաղա­քա­ցիության և պատասխա­նատվության վրա։ Երկնա­յին Հայաստա­նում ոչ ոք անձնա­կան պատասխա­նատվություն չի կրում․ այնտեղ առաջնորդող սկզբունքներն են միայն կանո­նագրա­կան օրենքը կամ կուսակցա­կան կարգը, որը հաճախ կոչվում է «կանո­նա­գիր», և ուրիշ ոչինչ։ Իսկ ինքնիշխան պետությունում անհա­տը ենթարկվում է քաղա­քա­ցիա­կան օրենքին։ Երկնա­յին Հայաստա­նում աստվա­ծա­յին կամ գաղա­փա­րա­կան օրենքը գերա­դասվում է մարդկա­յին օրենքից․ կանո­նա­կան իրա­վունքն առա­վե­լություն ունի սահմա­նադրա­կան օրենքի նկատմամբ։ Մինչդեռ ինքնիշխան պետության մեջ բարձրա­գույն արժեքն է իրա­վունքի գերա­կա­յությունը։ Երկնա­յին Հայաստա­նի բարո­յա­կան տիե­զերքում մարդը իսկա­պես տեսա­նե­լի է դառնում միայն մահից հետո կամ եթե խախտում է սուրբ կանոննե­րը։ Այդ պահից հետո գաղա­փա­րա­խո­սության պահա­պաննե­րը՝ եկե­ղե­ցա­կաններ թե կուսակցա­կաններ, ունեն միայն մեկ ելք․ արտաքսում՝ թե՛ ինստի­տուցիո­նալ կառույցից, թե՛ երկնա­յին Հայաստա­նից։

Երկնա­յին Հայաստա­նը հիշո­ղություն է՝ կառուցված տրավմա­յի վրա, մի ձև՝ գաղա­փա­րա­կան ներարկման, որը երբեք չի ընդունում իր անունը։ Դա դանդաղ, լուռ մարող մոմ է՝ ընդհա­նուր անտարբե­րության մեջ։ Այն պահանջում է բացարձակ պարտա­կա­նություն՝ առանց որևէ իրա­վունք ընձե­ռե­լու։ Դա բանտ է՝ առանց ճաղե­րի, անսահման հավատ՝ կտրված իրա­կա­նությունից։ Երկնա­յին Հայաստա­նը խոսում է մշուշոտ, դատարկ խոսքե­րով՝ ինչպես դա արե­ցին արքե­պիսկո­պոս Բագրա­տը և նրա կողմնա­կիցնե­րը (ՀՅԴ‑ն, Հանրա­պե­տա­կան կուսակցությունը և այլն) 2024 թվա­կա­նին՝ վկա­յա­կո­չե­լով սլո­գաններ՝ «Հայ, Հայաստան, Հայրե­նիք և Աստված»։ Բայց ո՞վ է այդ «հայը»։ Երևանցի՞ն, թե՞ լոսանջե­լեսցին։ Քաղաքացի՞ն, թե՞ վտա­րանդին։ Պնակա՞ն, թե՞ տարագրյալ։ Հանրապետակա՞ն, թե՞ իմպե­րիա­լիստ։ Իսկ ի՞նչ է «Հայաստա­նը»։ Միայն ՀՀ‑ն, թե՞ նաև Արցա­խը, Ջավախքը, Նախիջև­ա­նը, Արևմտյան Հայաստա­նը և բոլոր սփյուռքյան տնե­րը։ Իսկ «Հայրենի՞քը»։ Որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ ավարտվում։ Իսկ «Աստվա՞ծը»… այնտեղ սկսե­լու իմաստ անգամ չկա։ Նրա խոսքերն էլ, ինչպես երկնա­յին Հայաստա­նի ամե­նակրքոտ ու անպա­տասխա­նա­տու պաշտպաննե­րի­նը, մնում են անթա­փանցե­լի։

Ժամա­նակն է վերջա­պես խզել կապը երկնա­յին Հայաստա­նի հետ։ Այդ կոնստրուկտը վերածվել է ստրկության ձևի, մշտա­կան սպառնա­լի­քի, քաղա­քա­կան անա­ռողջ վիճա­կի, հոգե­բա­նա­կան հիվա­նության։ Դա վախի կուլտ է՝ դիմա­կա­վորված հավա­տարմությամբ, արմա­տա­զուրկ կեցվածք, որն ամեն քայլա­փո­խի խաթա­րում է ինքնիշխա­նությունը։ Իրա­կա­նում երկնա­յին Հայաստա­նը ոչինչ է, քան ռուսա­կան կայսե­րա­պաշտության հայկա­կան դիմա­կը՝ զենքի վերածված ընդդեմ անկախ հայկա­կան պետության գաղա­փա­րի։

Վերջ

Աղբյուրը‘

Առնչվող Հոդվածներ