25.6 C
Yerevan

Պետության Նվիրյա­լը

Նրա հետ զրույցնե­րը բաց դասեր էին ուրիշնե­րի համար՝ այնքան գիտե­լիք կար և ադեկվատ մտա­ծո­ղություն։

Ռոբերտ Անանյան

Հայաստա­նը կորցրեց շատ ազնիվ, իրեն անվե­րա­պահ սիրող քաղա­քա­ցու՝ Արմեն Հովհաննիսյա­նին։ Մեծ ցավ և շատ ծանր կորուստ է Արմե­նի մահը։ Արմե­նը ինձ համար միանշա­նակ կերպար է՝ Հայաստա­նի անկա­խության և ինքնիշխա­նության գաղա­փարներ դավա­նող, այդ նպա­տա­կի համար ելքեր փնտրող։ Քիչ ունենք մարդիկ, ովքեր կարող են գաղա­փա­րա­կան մարտիկ համարվել, հավա­տա­րիմ մնալ իրենց իդեա­նե­րին՝ համա­տա­րած ստի, կեղծի­քի, փոթո­րիկնե­րի մեջ։

Արմե­նը ոչ միայն խոսել է, այլև գործել նույնիսկ այն ժամա­նակնե­րում, երբ հասա­րա­կությունը պատած մոխրա­գույնից տարբերվե­լը անվտանգ չի եղել։ Արմե­նը միանշա­նակ վառ և դրա­կան գույն էր, որը երբեք չփո­խեց իր երանգը։ Արմե­նը չփոխվեց նույնիսկ այն ժամա­նակնե­րում, երբ սեփա­կան գույնը պահե­լը չափա­զանց բարդ էր կամ անհնա­րին։

Արմե­նը ազնիվ սիրով էր սիրում մեր երկի­րը՝ առանց որևէ բան պահանջե­լու կամ ակնկա­լե­լու դրա դիմաց։ Նրան կարե­լի էր վստա­հել ամե­նա­ծանր թեմա­նե­րով հրա­պա­րա­կա­յին զրույցնե­րը՝ այն համոզմամբ, որ պետությա­նը նվիրված մարդու հետ ես խոսում, ով պետա­կա­նա­մետ է՝ ոչ թե զրույցից զրույց, այլ իր կենսագրությամբ։ Քաղա­քա­ցիա­կան և քաղա­քա­կան պայքա­րի էջե­րը, որ գրվել են նաև Արմե­նի ձեռքով, եղել են Հայաստա­նի քաղա­քա­ցիա­կան գիտակցության բարձրացման, քաղա­քա­կան հասունության վառ շրջաններ։ Նրա հետ զրույցնե­րը բաց դասեր էին ուրիշնե­րի համար՝ այնքան գիտե­լիք կար և ադեկվատ մտա­ծո­ղություն։ Ծրագրել էինք այսօր հանդի­պել Ֆակտոր թիվիում, բայց 16։00‑ն այսօր դատարկ կմնա, սիրե­լի Արմեն։

Արմե­նը գնաց, բայց մենք կապրեցնենք նրա անկա­խա­կան գաղա­փարնե­րը, Հայաստա­նի հզո­րացման նպա­տա­կը, որոնց նվիրված էր։ Ցավակցում եմ Արմե­նի ընտա­նի­քի անդամնե­րին, ընկերնե­րին, մեզ բոլո­րիս։ Քո գաղա­փարնե­րը ընդմիշտ կլի­նեն մեր սրտե­րում և մտքե­րում։

Աղբյուրը ՝ Ռոբերտ Անանյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/robert.ananyan

Առնչվող Հոդվածներ