Չցանկանալով զայրացնել Սպիտակ տանը, որն այսպես թե այնպես կարող է դադարեցնել Ուկրաինայի աջակցությունը, Զելենսկին պատասխանեց իր հակաքայլով՝ բարձրացնելով խաղադրույքը։ Մինչդեռ Պուտինը պարզապես բանակցություններ էր առաջարկել պատվիրակությունների մակարդակով, Զելենսկին հայտարարեց. «Ես հինգշաբթի Ստամբուլում Պուտինին կսպասեմ։ Անձամբ»։
The Spectator
Վերլուծաբան Մարկ Գալեոտին The Spectator-ի համար. «Պուտինն ու Զելենսկին պարզապեսփորձում են հանգստացնել Թրամփին»
Հրադադար, ապա՝ բանակցություններ, թե՞ բանակցություններ, ապա՝ հրադադար։ Այս հարցը դարձել է Ուկրաինայի պատերազմին վերաբերող դիվանագիտության առանցքային թեմաներից մեկը, նույնիսկ եթե կարելի է կասկածի տակ դնել կողմերի անկեղծությունը։ Հինգշաբթի Ստամբուլում առաջարկվող բանակցությունները կարող են որոշակի հստակություն մտցնել, սակայն թվում է, թե երկու կողմերն էլ ավելի շատ հետաքրքրված են Սպիտակ տան հանդեպ բարենպաստ տպավորություն թողնելով, քան իրական խաղաղ բանակցություններով։
Շաբաթ օրը Կիևում հանդիպել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդները և պահանջել Վլադիմիր Պուտինից անհապաղ՝ 30-օրյա հրադադար՝ սպառնալով նոր պատժամիջոցներով։ Խաղաղ բանակցությունների սովորական ընթացքը ենթադրում է, որ նախ դադարում են ռազմական գործողությունները, և միայն դրանից հետո սկսվում են բանակցությունները, սակայն տվյալ պահին որևէ լուրջ բանակցային պլան գոյություն չուներ։
Շատ առումներով դա ավելի շատ փորձ էր քաղաքական ճնշում գործադրել Պուտինի վրա և Ուկրաինային ժամանակ տրամադրել վերախմբավորման ու վերազինման համար, քան խաղաղ գործընթացի հստակ կառուցվածքային քայլ։
Պուտինը, որը նոր էր վերադարձել Հաղթանակի օրվա տոնակատարություններից (որն, ըստ երևույթին, հաջողված էր համարում), ինչպես նաև Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հանդիպումից, որը կարծես թե հաստատել էր նրանց պրագմատիկ դաշինքը, ակնհայտորեն պատրաստ չէր որևէ քայլի, որը կարող էր ընկալվել որպես զիջում Արևմուտքի պահանջներին։ Մյուս կողմից, Դոնալդ Թրամփը աջակցեց Եվրոպայի կոչին՝ սոցիալական ցանցերում գրելով. «Եթե հրադադարը չպահպանվի, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն»։
Պատասխանն եկավ գիշերվա առաջին ժամերին հապճեպ կազմակերպված «մամուլի ասուլիսի» տեսքով՝ հարմարեցված ամերիկյան լրատվամիջոցների ժամանակին, որտեղ Պուտինը, ընթերցելով նախապես պատրաստված գրառումներից, Հաղթանակի օրվա զեկույցից անցում կատարեց հրադադարի պահանջները մերժելուն և Ստամբուլում բանակցություններ առաջարկելուն՝ նշելով, որ դրանք կարող են հանգեցնել հրադադարի։ Ըստ հասանելի տեղեկությունների՝ նա նախապես չէր խորհրդակցել անգամ իր խորհրդականների հետ և չէր համաձայնեցրել այդ քայլը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քայլ և հակաքայլ։ Վլադիմիր Զելենսկին սկզբում մերժեց առաջարկը՝ այն անվանելով «դրական քայլ», բայց միաժամանակ շարունակեց պնդել, որ նախ պետք է հրադադար։ Սակայն մշտապես փոփոխական Թրամփը նրան «հողը քաշեց ոտքերի տակից»՝ գրելով. «Ուկրաինան պետք է ՀԻՄԱ համաձայնի դրան»։
Չցանկանալով զայրացնել Սպիտակ տանը, որն այսպես թե այնպես կարող է դադարեցնել Ուկրաինայի աջակցությունը, Զելենսկին պատասխանեց իր հակաքայլով՝ բարձրացնելով խաղադրույքը։ Մինչդեռ Պուտինը պարզապես բանակցություններ էր առաջարկել պատվիրակությունների մակարդակով, Զելենսկին հայտարարեց. «Ես հինգշաբթի Ստամբուլում Պուտինին կսպասեմ։ Անձամբ»։
Երկու նախագահների միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունները չնչին են թվում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պուտինի արտասահմանյան այցերի անվտանգության ու արարողակարգային նախապատրաստման համար սովորաբար պահանջվում են շաբաթներ։ Բացի այդ, դժվար է պատկերացնել, թե առանց մանրակրկիտ նախապատրաստության կկարողանան որևէ առաջընթաց արձանագրել մարդիկ, որոնք ակնհայտորեն ատում են միմյանց։
Ռուսաստանը հստակեցնում է, որ մտադիր է վերսկսել բանակցությունները այնտեղից, որտեղ դրանք դադարեցվել էին 2022 թվականին, երբ ստորագրվեց այսպես կոչված Ստամբուլյան հռչակագիրը։ Տարածված միֆ կա, թե Կիևը պատրաստ էր ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն Բորիս Ջոնսոնը համոզեց (կամ, ըստ դավադրապաշտների՝ հրամայեց) Զելենսկուն շարունակել պայքարը։
Իրականում այդ փաստաթուղթը, որը հանգեցնելու էր Ուկրաինայի ապառազմականացման և խոցելիության, բանակցային գործընթացի արդյունք էր, որի շրջանակում լուծվել էին միայն համեմատաբար պարզ հարցերը, մինչդեռ բարդագույն հարցերը մնում էին բաց։
Ամենակարևոր հարցերից մեկը՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, այդպես էլ լուծում չէր ստացել, և քանի որ այն պետությունները, որոնք պետք է տրամադրեին այդ երաշխիքները, բանակցություններին չէին մասնակցում և, անկեղծասած, հստակ պատկերացում չունեին՝ ինչ են պատրաստ կամ ունակ առաջարկել, չի զարմանալի, որ գործընթացը տապալվեց։
Այս շաբաթը լա՞վ կլինի։ «Ցանկացողների կոալիցիան», կարծես թե, շաբաթ առ շաբաթ կրճատվում է՝ թե՛ իր ռեսուրսներով, թե՛ այն ուժերի ծավալով, որոնք ի վիճակի է տեղակայել, իսկ «մասսայական նոր պատժամիջոցների» սպառնալիքը հնչում է որպես հնացած, բազմիցս կրկնված հնչյուն։
Նույնիսկ այն ժամանակ, երբ գեներալները վիճումեն՝ ինչքան զորք կարելի է տրամադրել, պարզ չէ՝ այդ ուժերն ինչ պետք է անեն այդտեղ և ինչ կլինի, եթե Ռուսաստանը վերսկսի ռազմականգործողությունները։ Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ամենախիստ անկայուն գործոնից՝ Դոնալդ Թրամփից։ Առանց ԱՄՆ աջակցության՝ եվրոպական զորքերը չեն տեղակայվի, իսկ առանցամերիկյան ճնշման՝ Պուտինը կարծես պարտավորվածություն չի զգում դադարեցնել իր կայսերապաշտ պատերազմը։
Այս ամենը թատրո՞ն է։ Անզոր Եվրոպան, հուսահատ Ուկրաինան և գոռոզ Ռուսաստանը խաղում են հանդիսատեսի առաջ՝ փորձելով ԱՄՆ-ին, որ ըմիաժամանակ ինքնավստահ և անկանխատեսելի է, չներկայանալ որպես հիմնական խնդիր։ Զելենսկին, ամենայն հավանականությամբ, ակնկալում է, որ Պուտինը Ստամբուլ չի ժամանի։ Կվերադառնա՞ նա Կիև, եթե Պուտինը փոխարենը ուղարկի արտգործնախարար Լավրովին կամ մեկ այլ ներկայացուցչի՝ այդ կերպ Զելենսկուն հնարավորություն տալով պնդել, որ իր ռուս գործընկերը վախկոտ է։ Թե՞ կձևացնի, թե պատրաստ է երկխոսության՝ նախապես գիտենալով, որ դա որևէ արդյունք չի տալու, միայն որպեսզի ցույց տա իր պատրաստակամությունը։
Երկու դեպքում էլ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան դրանց բացակայությունը։ Միշտ կա հավանականություն, որ թեկուզ փոքր առաջընթաց կգրանցվի։ Սակայն ողբերգությունն այն է, որ ներկայումս ոչ մի կողմ իրականում չի հետաքրքրված իսկական բանակցություններով. նրանք պարզապես ձևացնում են, թե ինքներդ ավելի շատ են ձգտում խաղաղության, քան մյուս կողմը։
Աղբյուրը՝
