25.6 C
Yerevan

Սանձել Լպիրշին

Արծրունը՝ որպես գիտնա­կան, հնչեցրել է իր պատմա­գի­տա­կան տեսա­կե­տը և լավ է արել: Մենք կայուն ժողովրդա­վա­րության ձգտող Պետություն ենք, և մեր մոտ գործում են դրա­նից բխող կարգ ու կանոննե­րը:

Արմի­նե Մարգարյան

Մեր Նախա­բա­նը

Ռուսաստա­նի դեսպա­նի կողմից Արծրուն Հովհաննիսյա­նի հարցազրույցի արձա­գանքն աչքի է ընկնում ոչ միայն այլ երկրի ներքին գործե­րին խառնվե­լու անթա­քույց լպիրշությամբ, այլ ևս մեկ անգամ վերա­հաստա­տում է այն կարծի­քը, որ Ռուսաստա­նի կողմից Հայաստա­նը բարե­կամ կոչելն ընդա­մե­նը սովո­րա­կան կեղծա­վո­րություն է։ Ռուսաստա­նը Հայաստա­նը շարունա­կում է համա­րել իր նահանգը, տարածքը, պրո­վինցիան, գաղութը․․․ու հենց այդ պատճա­ռով էլ վրդո­վում է, երբ “իրեն պատկա­նող տարածքում” հանկարծ խոսում են մի բան, որն իր դուրը չի գալիս։

Գերտրուդա օպե­րա­ցիան, ինչպես նաև Էդելվեյսը և մյուսնե­րը իրա­պես մշակվել են Վերմախտի կողմից, թեև իրա­կա­նություն չեն դարձել։ Հայ գրող Վարդգես Պետրոսսյանն ասում էր, որ․ “Պատմությունը գրա­տախտակ չէ, որ դուրդ չեկած նախա­դա­սությունը ջնջես”։ Ռուսնե­րը դա չեն հասկա­նում և չեն ընդունում։ Նրանք այդպես վրդովվում են, ոչ թե նրա համար, որ կասկա­ծի տակ է առնվում խորհրդա­յին պատմա­քա­րոզչությունը, այլ այն, որ կասկա­ծի տակ են առնում Հայաստա­նում, իսկ Հայաստա­նը, իրենց իսկ պատկե­րացմամբ, “իրենցն է”։

ՀՀ իշխա­նություննե­րը պետք է համարժեք ու արա­րո­ղա­կարգին համա­պա­տասխան կերպով պատասխա­նեն դեսպա­նի լկտի արձա­գանքին։ Ոչ ոք իրա­վունք չունի Հայաստա­նի Հանա­պե­տության ներքին քննարկումնե­րին խառնվե­լու, նման զզվե­լի ոճով կարծիք հայտնե­լու։ Հայաստա­նում ոչ ոք նացիստնե­րին չի արդա­րացնում, դա թող հայտ լինի Կոպիրկի­նին։ Հայաստա­նը չի սիրում գաղութա­րարնե­րին, անկախ նրա­նից, թե այդ գաղութա­րա­րը իրեն ընտրյալ գերմա­նա­ցի է կոչում, թե կոմունիստ ռուս։ Հայե­րը իրա­վունք ունեն չհա­վա­տա­լու գաղութա­րա­րին ու նրա քարո­զին։ Իսկ գաղութա­րա­րը պետք է հասկա­նա, որ Հայաստանն իր գաղութը չէ, եթե Ռուսաստա­նում արգելված է խոսե­լը, ապա Հայաստա­նում ոչ։ Ռուսնե­րը դա էլ պիտի հասկա­նան, անկախ նրա­նից, թե իրենց դուրը գալիս է, թե ոչ։

Դե իսկ եթե ռուսնե­րը ամեն առի­թով նշում են իրենց հաղթա­նա­կը նացիստնե­րի հանդեպ, հպարտա­նում են, որ կանգնեցրել են մարդասպաննե­րի բանա­կին, ապա թող հիշեն, որ կոմունիստնե­րը ոչնչով պակաս չեն եղել նույն նացիստնե­րից։ Դա ևս թող հիշեն։ Թող չմո­ռա­նան։ Որովհետև մենք ոչինչ չենք մոռա­նում։

Մեր Ուղին

ՀՀ-ում ՌԴ արտա­կարգ և լիա­զոր դեսպան Սերգեյ Կոպիրկի­նի՝ ՀՀ պաշտպա­նության նախա­րար Սուրեն Պապիկյա­նին հասցեագրված գրությունը (տեղադրված է մեկնա­բա­նություննե­րի բաժնում) ունի մի քանի շերտեր:

✅ Առա­ջին՝ կարգի համա­ձայն ՀՀ-ում հավա­տարմագրված դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչություննե­րը  իրենց նամա­կագրությունը պետք է իրա­կա­նա­ցեն ՀՀ ԱԳՆ միջո­ցով: Որոշ, հազվա­դեպ դեպքե­րում այս կարգը շրջանցվում է, մասնա­վո­րա­պես երբ հարցը վերա­բե­րում է ընթա­ցիկ, շարունա­կա­կան, ոչ ֆունդա­մենտալ նշա­նա­կության թեմա­նե­րին:

Մինչդեռ, սույն նամա­կի դեպքում ուղիղ կապի առկա­յությունը մատնանշում է ռուսա­կան կողմի՝ II համաշխարհա­յին պատե­րազմի հաղթա­նա­կի սեփա­կա­նության իրա­վունքի ընդգծում, քանի որ դժվար թե ռուսա­կան կողմը չգի­տակցեր, որ սույն գրությունն ուղարկե­լով արդեն իսկ խառնվում է Հայաստա­նի ներքին գործե­րին: Իսկ մեր գործա­դի­րը կամ օրենսդի­րը չեն կառա­վա­րում մեդիա­յի կոնտենտը, նույնիսկ եթե այն հնչում է Հանրա­յի­նի եթե­րով:

✅ Երկրորդ՝ «Պատմա­կա­նո­րեն կեղծ և սրբա­պիղծ» են որակվում Արծրուն Հովհաննիսյա­նի պատմա­գի­տա­կան տեսակետները/ պնդումնե­րը:

Գաղտինք չէ, որ Հայաստա­նի և Ռուսաստա­նի միջև անծայրա­ծիր անա­պատներ են գոյա­ցել մամուլի ազա­տության, ազատ խոսքի ու կարծի­քի ընկա­լումնե­րի առումով: Հետև­ա­բար, ռուսա­կան կողմը իր մեթո­դա­բա­նությա­նը հակա­դիր, թելադրվող «պատմա­գի­տա­կան տեսա­կետնե­րից» դուրս գործե­լաո­ճի նկատմամբ որևէ կերպ չի կարող ունե­նալ տոլե­րանտություն կամ օբյեկտիվ ընկա­լում:

✅ Երրորդ՝ ռուսա­կան կողմը վրդովված է, որ պատմա­գի­տա­կան տեսակետ/պնդումներն արվել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյա­նի անվան ռազմա­կան ակա­դե­միա­յի Մարշալ Հ.Բաղրամյանի անվան Հրա­մա­նա­տա­րաշտա­բա­յին ինստի­տուտի պետ Արծրուն Հովհաննիսյա­նի կողմից: Չ՞է որ կառույցը զբաղվում է սերունդներ կրթե­լով: Այլ բառե­րով, դաշտ է նետվում հետխորհրդա­յին տարա­ծաշրջա­նում «պատմությունը վերա­նա­յե­լու անթույլատրե­լիության» հին ավանդա­կան ռուսա­կան թեզը:

✅ Եվ վերջա­պես՝ ըստ իս, սույն նամա­կին արձա­գանքել առհա­սարկ հարկա­վոր չէ: Արծրունը՝ որպես գիտնա­կան, հնչեցրել է իր պատմա­գի­տա­կան տեսա­կե­տը և լավ է արել: Մենք կայուն ժողովրդա­վա­րության ձգտող Պետություն ենք, և մեր մոտ գործում են դրա­նից բխող կարգ ու կանոննե­րը:

 Աղբյուրը՝ Արմի­նե Մարգարյա­նի ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/share/167QBbCS99/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ