28.5 C
Yerevan

Եվրո­պան Զինվում Է…

Չնա­յած Եվրո­պա­յում միլիարդա­վոր եվրո­յի վերա­զինման ծրագրե­րին, ըստ 2025 թվա­կա­նի Global Firepower վարկա­նի­շի՝ համաշխարհա­յին ռազմա­կան հզո­րության դասա­կարգման առա­ջա­տարն է ԱՄՆ‑ը։

Հրայր Թամրազյան

Եվրո­պան զինվում է․ Գերմա­նիան նպա­տակ ունի ստեղծել Եվրո­պա­յի ամե­նաուժեղ բանա­կը

Գերմա­նիա­յի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտա­րա­րել է, որ Բունդեսվե­րը պետք է դառնա Եվրո­պա­յի ամե­նաուժեղ սովո­րա­կան (ոչ միջուկա­յին) բանա­կը։ Գերմա­նիա­յի նոր արտգործնա­խա­րար Յոհան Վադեպֆուլը էլ հայտնել է, որ կառա­վա­րությունը համա­ձայնել է ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի պահանջին՝ պաշտպա­նա­կան ծախսե­րը հասցնել ՀՆԱ‑ի 5 տոկո­սի։ Այս գումա­րից 3.5%-ը կուղղվի ռազմա­կան կարիքնե­րին, իսկ 1.5%-ը՝ պաշտպա­նա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րին։

Սա կդառնա անվտանգության քաղա­քա­կա­նության պատմա­կան շրջա­դարձ՝ ավարտե­լով սառը պատե­րազմի ժամա­նակնե­րից ի վեր որդեգրված ռազմա­կան զսպվա­ծության մշա­կույթը։ Եթե ծրա­գի­րը իրա­կա­նացվի, Գերմա­նիա­յի պաշտպա­նության բյուջեն կանցնի տարե­կան 160 միլիարդ եվրոն։ Զորքի թվա­քա­նա­կը մինչև 2031‑ը պետք է հասնի առնվազն 203,000‑ի։ Ռազմարդյունա­բե­րության առա­ջա­տարնե­րը՝ Rheinmetall, Airbus Defence and Space և Diehl Group, ակտի­վո­րեն զարգացնում են նաև արտա­հանման ծրագրե­րը, այս մասին հայտնում է գերմա­նա­կան Deutsche Welle‑ն։

Ֆրանսիան՝ ԵՄ միակ միջուկա­յին ուժն է

Ֆրանսիան պահպա­նում է ռազմա­կան ինքնա­վա­րության և համաշխարհա­յին ներկա­յության ռազմա­վա­րությունը՝ ունե­նա­լով շուրջ 203,000 զինծա­ռա­յող։ Ժանդարմե­րիան  ու այլ կառույցնե­րը հաշվառված են առանձին՝ մոտ 175,000 անդամնե­րով։ Միջուկա­յին զսպման քաղա­քա­կա­նության շրջա­նա­կում Ֆրանսիան հենվում է «Շարլ դը Գոլ» ավիակրի, ստրա­տե­գիա­կան սուզա­նա­վե­րի ու որոշ միջուկա­յին հնա­րա­վո­րությամբ Rafale կործա­նիչնե­րի վրա։

Նախա­գահ Էմա­նուել Մակրո­նը մարտին հայտա­րա­րել է, որ «ռուսա­կան սպառնա­լի­քը» պահանջում է Ֆրանսիա­յից գրե­թե կրկնա­պատկել ռազմա­կան ծախսե­րը։

Լեհաստա­նը՝ ՆԱՏՕ‑ի արև­ելյան վահա­նակ

Լեհաստա­նը 2024-ին ՀՆԱ‑ի ավե­լի քան 4%-ը հատկացրել է պաշտպա­նությանն ու նախա­տե­սում է մինչև 500,000-անոց բանակ՝ ներառյալ պահեստա­զո­րը։ Գնումներ են կատարվել ԱՄՆ-ից և Հարա­վա­յին Կորեա­յից՝ տանկեր, HIMARS համա­կարգեր, դրոններ և F‑35 կործա­նիչներ։ Սակայն լեհա­կան ռազմա­ծո­վա­յին ուժե­րը դեռևս թույլ են համարվում։

Մեծ Բրի­տա­նիան շեշտը դնում է բարձր տեխնո­լո­գիա­նե­րի վրա

Մեծ Բրի­տա­նիան նախա­տե­սում է պաշտպա­նա­կան ծախսե­րը հասցնել ՀՆԱ‑ի 2.4%-ի՝ կենտրո­նա­նա­լով բարձր տեխնո­լո­գիա­նե­րի վրա՝ հատկա­պես արհեստա­կան բանա­կա­նության (ԱԲ), դրոննե­րի և լազե­րա­յին համա­կարգե­րի զարգացման։ Թագա­վո­րա­կան ռազմա­ծո­վա­յին և ռազմաօ­դա­յին ուժերն արդեն համարվում են արդիա­կան։ Երկի­րը նախա­տե­սում է գնել տասնյակ նոր F‑35 կործա­նիչներ ԱՄՆ-ից։ Բրի­տա­նա­կան բանա­կը փոքր է՝ մոտ 140,000 զինծա­ռա­յող, և թարմացման հիմնա­կան ուղղությունը տեխնո­լո­գիա­կան վերա­զի­նումն է։

Իտա­լիան՝ ուժեղ օդուժով, բայց բարե­փոխման կարիք ունե­ցող ցամա­քա­յին ուժե­րով

Իտա­լիան ունի երկու ավիա­կի­րը, հզոր օդուժ, և մոտ 165,000 զինծա­ռա­յող։ Սակայն ցամա­քա­յին ուժե­րը համարվում են հնա­ցած։ Վարչա­պետ Ջորջա Մելո­նին հայտա­րա­րել է, որ նպա­տակ ունի ստեղծել Եվրո­պա­յի ամե­նա­զո­րա­վոր զրա­հա­պատ ուժը։ Իտա­լիան արդեն պատվի­րել է ավե­լի քան 1,000 տանկ գերմա­նա­կան Rheinmetall-ից։ Ռազմա­վա­րա­կան առումով Իտա­լիան կենտրո­նա­ցած է Միջերկրա­ծովյան տարա­ծաշրջա­նի և առևտրա­յին ուղի­նե­րի անվտանգությունն ապա­հո­վե­լու վրա։

Համաշխարհա­յին դասա­կարգման հավա­սա­րակշռությունը չի փոխվում

Չնա­յած Եվրո­պա­յում միլիարդա­վոր եվրո­յի վերա­զինման ծրագրե­րին, ըստ 2025 թվա­կա­նի Global Firepower վարկա­նի­շի՝ համաշխարհա­յին ռազմա­կան հզո­րության դասա­կարգման առա­ջա­տարն է ԱՄՆ‑ը, որին հետև­ում են Ռուսաստա­նը, Չինաստա­նը, Հնդկաստանն ու Հարա­վա­յին Կորեան։ Մեծ Բրի­տա­նիան վեցե­րորդն է, Ֆրանսիան՝ իննե­րորդը, իսկ Գերմա­նիան՝ 11-րդ։

Աղբյուրը՝ Հրայր Թամրազյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1MkBNGxRw9/

Առնչվող Հոդվածներ