28.5 C
Yerevan

Լավրո­վի Սուտը

Լավրո­վը ասում է՝ մենք կաջակցենք ձեր ինքնիշխա­նությա­նը։ Այսքա­նից հետո, եթե որևէ մեկը շարունա­կում է հավա­տալ նման հայտա­րա­րություննե­րին, դա արդեն քաղա­քա­կան միամտություն չէ։ Դա արդեն քաղա­քա­կան անբա­րո­յա­կա­նություն է։

Արման Բաբա­ջանյան

Լավրովն ասում է՝ Ռուսաստա­նը պատրաստ է աջակցել Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը։ Բայց հենց ինքը՝ Լավրովն է Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նության այն դեմքը, որը Հայաստա­նի ինքնիշխա­նության հետև­ո­ղա­կան կազմա­քանդման հիմնա­կան ճարտա­րա­պետնե­րից է։

Ո՞ր ինքնիշխա­նության մասին է խոսում Լավրո­վը, երբ 2020-ից ի վեր նրա առաջնորդած նախա­րա­րությունն է բեմադրել Հայաստա­նի վրա ճնշումնե­րի, ստո­րա­ցումնե­րի ու հեգնանքի սերիան՝ բառա­ցիո­րեն կրկնե­լով Բաքվի բառա­պա­շա­րը։

   •  2020-ին 44-օրյա պատե­րազմին Ռուսաստա­նը և Բելա­ռուսը անմի­ջա­կա­նո­րեն մասնակցել են պատե­րազմին:

2020‑ի նոյեմբե­րից հետո՝

   •   Ռուսաստա­նը երբեք չի ճանա­չել Արցա­խի հայ բնակչության ինքնո­րոշման իրա­վունքը։ Լավրովն անձամբ բազմիցս հայտա­րա­րել է, որ Ղարա­բա­ղը Ադրբե­ջան է։

   •   Ռուսաստա­նի խաղա­ղա­պահնե­րը հանդի­սա­ցել են լուռ դիտորդ Արցա­խի հայա­թափման ամբողջ գործընթա­ցում։ 2023‑ի սեպտեմբե­րի 19-ին, երբ Ադրբե­ջա­նի բանա­կը հարձակվեց Արցա­խի վրա, ռուսա­կան զորքե­րը պարզա­պես նայում էին, իսկ մի շարք դեպքե­րում մասնակցում Արցա­խի հայա­թափմա­նը: Իրենց թողտվությամբ գերե­վարվե­ցին Արցա­խի ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վարնե­րը:

   •  2021–2022 թթ. Ռուսաստանն ուղղա­կիո­րեն մասնակցեց Հայաստա­նի տարածքնե­րի հանձնման գործին՝ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին տեղա­կա­յե­լով դիտա­կե­տեր՝ ի օգուտ Բաքվի։

   •  Ռուսաստա­նը դաշնակցա­յին պարտա­վո­րություննե­րը չի կատա­րել, Հայաստա­նի ոչ մի խնդրանքին չի պատասխա­նել, նշել է, որ չի ճանա­չում Հայաստա­նի սահմաննե­րը:

   •  Ռուսաստա­նը նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության ոչ մի կետ չի կատա­րել, շարունա­կել է Հայաստա­նից արտա­տա­րածքա­յին միջանցք պահանջել:

Իսկ քաղա­քա­կան լեզվով՝ Լավրո­վը Հայաստա­նի դեմ վարել է բացա­հայտ թշնա­մա­կան քաղա­քա­կա­նություն։

Հիմա Լավրո­վը ասում է՝ մենք կաջակցենք ձեր ինքնիշխա­նությա­նը։ Այսքա­նից հետո, եթե որևէ մեկը շարունա­կում է հավա­տալ նման հայտա­րա­րություննե­րին, դա արդեն քաղա­քա­կան միամտություն չէ։ Դա արդեն քաղա­քա­կան անբա­րո­յա­կա­նություն է։

Հայաստա­նը չի կարող ընդունել հովա­նա­վո­րություն այն պետությունից, որը քաղա­քա­կան, ռազմա­կան, դիվա­նա­գի­տա­կան, հոգե­բա­նա­կան և տեղե­կատվա­կան եղա­նակնե­րով իրա­կա­նացնում է համա­կարգված հիբրի­դա­յին պատե­րազմ իր դեմ։ Ոչ մի պետություն չի հարձակվում իր «դաշնա­կիցնե­րի» վրա՝ ինչպես դա արեց Ռուսաստա­նը Հայաստա­նի նկատմամբ։

⬇️Русский

????????

Сергей Лавров утверждает, что Россия готова поддерживать суверенитет Армении. Однако именно он является лицом российской политики, которая последовательно подрывает этот суверенитет. 

С 2020 года Министерство иностранных дел России под руководством Лаврова оказывало давление на Армению, унижая её и повторяя риторику Баку.

Во время 44-дневной войны в 2020 году Россия и Беларусь фактически поддержали Азербайджан.

После ноября 2020 года: 

   •   Россия никогда не признавала право армянского населения Арцаха на самоопределение. Лавров неоднократно заявлял, что Карабах — это часть Азербайджана. 

   •   Российские миротворцы стали пассивными наблюдателями за депортацией армянского населения Арцаха. 19 сентября 2023 года, когда азербайджанская армия атаковала Арцах, российские войска не вмешались, а в некоторых случаях способствовали депортации. По их молчаливому согласию были захвачены лидеры Арцаха.

   •   В 2021–2022 годах Россия непосредственно участвовала в передаче территорий Армении, размещая наблюдательные посты вдоль армяно-азербайджанской границы в пользу Баку. 

   •  Россия не выполнила свои союзнические обязательства, проигнорировала просьбы Армении и заявила, что не признаёт её границы.

   •  Россия не выполнила ни одного пункта заявления от 9 ноября, продолжая требовать экстерриториального коридора через Армению. 

В политической сфере Лавров проводил откровенно враждебную политику по отношению к Армении.

Теперь Лавров заявляет, что Россия поддержит суверенитет Армении. После всего этого, если кто-то продолжает верить таким заявлениям, это уже не политическая наивность, а политическая аморальность.

Армения не может принимать покровительство от государства, которое ведёт против неё системную гибридную войну политическими, военными, дипломатическими, психологическими и информационными методами. Ни одно государство не нападает на своих «союзников» так, как это сделала Россия по отношению к Армени

Աղբյուրը՝ Արման Բաբա­ջանյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1GrbanYxPT/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ