25.6 C
Yerevan

Մարուքյա­նը Լրջա­նա­լու Կարիք Ունի

Իրա­կա­նում շատ անլուրջ էր այս ամե­նը՝ Էդմոն Մարուքյա­նի՝ ուղիղ եթե­րում ընդդի­մա­դիրնե­րին զանգե­լը, ոչ մի նորմալ մարդու մեջ այդ ամե­նը նորմալ ասո­ցիա­ցիա­ներ չի կարող առա­ջացնել:

Ալխաս Ղազարյան

 

Եթե Մարուքյանն ուզում է գոնե մի քիչ փրկել իր դեմքը, պետք է հասկա­նա, որ քաղա­քա­կա­նությունից դուրս գալու ժամա­նակն է. Ալխաս Ղազարյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է ԱԺ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» խմբակցության պատգա­մա­վոր Ալխաս Ղազարյա­նը

– Տիկի՛ն Ղազարյան, ձեր նախկին թիմա­կիցնե­րի՝ վարչա­պե­տին անվստա­հություն հայտնե­լու գործընթաց սկսե­լու ու Էդմոն Մարուքյա­նին վարչա­պե­տի թեկնա­ծու առա­ջադրե­լու փաստն ինչպե՞ս եք գնա­հա­տում: Խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը մերժեց այս գործընթա­ցին միա­նա­լու առա­ջարկը, սպա­սե­լի՞ էր սա ձեզ համար:

– Եթե նախորդ անգամ այս պրո­ցեսն անլուրջ էր, ապա հիմա առա­վել քան անլուրջ է նաև թեկնա­ծու առա­ջադրե­լը, Հովիկ Աղա­զարյա­նի ու Էդմոն Մարուքյա­նի այդ հրճվանքը այս ամբողջ գործընթա­ցում իրա­կա­նում շատ ծիծա­ղե­լի է: Ապշած եմ իրա­կա­նում այս պրո­ցեսնե­րից, ինչպես տեսաք, թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ «Պատիվ ունեմ»-ը հեգնա­կան վերա­բերմունք արտա­հայտե­ցին Էդմոն Մարուքյա­նի անձի վերա­բերյալ, ես նրանց պատասխաննե­րից այդպես եմ հասկա­ցել:

Ամփո­փե­լով՝ ասեմ, որ այս անգամ ամեն ինչ ավե­լի անլուրջ էր, քան նախորդ անձանց կազմա­կերպա­ծը: Շատ լավ իմա­նա­լով, որ այս գործընթա­ցը ոչ մի տեղ չտա­նող է, որովհետև 21 թվա­կա­նից անընդհատ փորձեր են անում, բայց ապարդյուն, այնուա­մե­նայնիվ քայլեր են անում, որպեսզի ուշադրություն գրա­վեն, որպեսզի հաջորդ տարվա ընտրություննե­րին իրենցից ինչ-որ արժեք ներկա­յացնեն, բայց, կարծում եմ, որ շատ բացա­սա­կան փորձեր են, ու ավե­լի բացա­սա­կան է ազդե­լու իրենց վարկա­նի­շի վրա:

– Իսկ ընդդի­մության նման վերա­բերմունքը Էդմոն Մարուքյա­նի անձի նկատմամբ ինչո՞վ եք բացատրում, օրի­նակ՝ «Պատիվ ունեմ»-ը ասում է, որ Էդմոն Մարուքյա­նը նույն Նիկոլ Փաշինյանն է, ու տարբե­րություն չկա, դրա համար էլ մերժում են գործընթա­ցին միա­նա­լը:

– Ես բացարձա­կա­պես համա­կարծիք չեմ, դա ուղղա­կի հիմնա­վո­րում է, թե ինչու չեն միա­նում գործընթա­ցին: Էդմոն Մարուքյա­նի արտա­հայտած մտքերն առհա­սա­րակ մեզ հետ որևէ կապ չունեն, իսկ ընդդի­մությունը փորձում է ընդա­մե­նը արդա­րացնել իր մերժումը: Կրկնում եմ, իրա­կա­նում շատ անլուրջ էր այս ամե­նը՝ Էդմոն Մարուքյա­նի՝ ուղիղ եթե­րում ընդդի­մա­դիրնե­րին զանգե­լը, ոչ մի նորմալ մարդու մեջ այդ ամե­նը նորմալ ասո­ցիա­ցիա­ներ չի կարող առա­ջացնել:

– Տիկի՛ն Ղազարյան, կարծում եք՝ Էդմոն Մարուքյա­նը չէ՞ր պատկե­րացնում, որ վերջնարդյունքը սա է լինե­լու:

– Դե նա վստահ էր իր քայլե­րում, ուղիղ եթե­րով զանգեր էր անում, մտա­ծում էր, թե ինքը լուրջ քաղա­քա­կան ֆիգուր է, բայց արդյունքը տեսանք: Ես չգի­տեմ, թե սրա­նից հետո Մարուքյա­նը ինչ է որո­շե­լու, բայց եթե ինքն ուզում է գոնե մի քիչ փրկել իր դեմքը, ապա պետք է հասկա­նա, որ քաղա­քա­կա­նությունից դուրս գալու ժամա­նակն է: Նման անպա­տասխա­նա­տու քայլե­րով կոնկրետ ոչնչացնում է իր քաղա­քա­կան գոյությունը:

– Հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան որոշ շերտե­րի կարծի­քով՝ Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան քաղա­քա­կան թիմե­րի լիդերնե­րը շաղկապված են գործում՝ ապա­հո­վե­լով մեկը մյուսի գոյությունը քաղա­քա­կան դաշտում, դրա համար էլ ընդդի­մությունը չի միա­նում այսպի­սի գործընթացնե­րի, չնա­յած հակա­ռակն են հայտա­րա­րում:

– Այո՛, կան մարդիկ, որ նման անհե­թեթ միտք են արտա­հայտում: Բազմիցս ենք ասել, որ խորհրդա­րա­նի ընդդի­մությունը քաղա­քա­կան երկվորյակ է, բայց մեզ հետ նրանց ասո­ցացնե­լը աբսուրդ է: Մեր գոյությունը քաղա­քա­կան դաշտում նրանցով պայմա­նա­վո­րե­լը ևս աբսուրդ է, նրանք քաղա­քա­կան դաշտում այլևս ծանրակշիռ դեր չունեն, իսկ մենք կանք դաշտում մեր ծրագրե­րի, նպա­տակնե­րի շնորհիվ:

Իսկ ընդդի­մությունը հույսեր ու երա­զանքներ ուներ խափա­նել ԱԺ‑ի աշխա­տանքնե­րը, ժամա­նա­կից շուտ ընտրություննե­րի գնալ, բայց չկա­րո­ղա­ցավ հասնել դրան, հասկա­ցավ, որ ժողովրդի աջակցությունը չունի, հաշտվել է այդ իրա­կա­նության հետ ու հանգիստ նստել է տեղնե­րը, վերջա­պես հանգիստ նստել են իրենց տեղե­րը: Հուսա­հատ դեմքե­րով նստել են, որովհետև հասկա­ցան, որ ոչինչ չեն կարող անել, միակ բանը հիմա, որ անում են, փորձելն է խորհրդա­րա­նում իրենց թալա­նը պահել ու այդ հողի վրա պոռթկումներ ունե­նալ, ուրիշ ոչնչով զբաղված չեն:

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝MediaLab.am  https://medialab.am/300133/

Առնչվող Հոդվածներ