28.5 C
Yerevan

Մեզ Վախեցնում Են Ուրվա­կա­նով

Պետության արտա­քին քաղա­քա­կա­նությունը չի կառուցվում ուրիշ երկրի ներսում ապրող ազդե­ցություն չունե­ցող քաղա­քա­ցի­նե­րի զգա­յունություննե­րով։ Պետությունը միայն այն դեպքում է պետություն, երբ առաջնորդվում է բացա­ռա­պես իր պետա­կան շահով։

Արման Բաբա­ջանյան

Վերջին օրե­րին շրջա­նառվում է տարօ­րի­նակ ու խիստ մանի­պուլա­տիվ պնդում, թե՝ իբր Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի կազմա­կերպած բողո­քի գործո­ղություննե­րը Հայաստան այցե­լող ռուս պաշտոնյա­նե­րի դեմ կարող են վնա­սել Ռուսաստա­նում ապրող միլիո­նա­վոր հայե­րին։ Ճշմարտության հետ սա ոչ մի կապ չունի։ Սա ոչ թե մտա­հո­գություն է, այլ քողարկված սպառնա­լիք՝ ուղղված Հայաստա­նի հանրությա­նը։ Դա այն նույն խեղաթյուրված տրա­մա­բա­նությունն է, որը տարի­ներ շարունակ թույլ չի տվել Հայաստա­նին դառնալ լիարժեք ինքնիշխան պետություն։

Իրա­կա­նությունը պարզ է։

Ռուսաստա­նի հայ համայնքը, իր թվա­քա­նա­կով հանդերձ, այդ երկրում քաղա­քա­կան որևէ ազդե­ցություն չունի։ Հակա­ռա­կը՝ այդ նույն համայնքը տարի­ներ շարունակ լռեցվել է, սահմա­նա­փակվել, ուղղորդվել։ 44-օրյա պատե­րազմի օրե­րին հենց Ռուսաստա­նի իշխա­նության մակարդա­կով է արգելվել համայնքին՝ դրա­մա­կան և հումա­նի­տար աջակցություն ուղարկել Արցախ։ Ռուսաստա­նի պետա­կան ալիքնե­րով շարունա­կա­բար ոչ միայն վիրա­վորվել է Հայաստա­նի իշխա­նությունը, այլև հայ ժողո­վուրդը՝ որպես ամբողջություն։ Իսկ համայնքի խոսնակնե­րը՝ Սամվել Կարա­պետյա­նը, Արա Աբրա­համյա­նը և մյուսնե­րը կամ լռել են, կամ նույնիսկ խրա­խուսել այդ ամե­նը՝ այն ներկա­յացնե­լով իբր Փաշինյա­նի դեմ պայքար։

Ցեղասպա­նության մասին խոսե­լը արգելված թեմա է։ Արցախ բառը արտա­սա­նելն այսօր համարվում է գրե­թե քաղա­քա­կան ինքնասպա­նություն։ Բոլոր այն արժեքնե­րը, որոնք մեզ համար գոյության հիմք են՝ նրանց համար խթան են լռեցնե­լու։ Ի՞նչ կարիք կա ձևացնե­լու, որ իբր այդ «հզոր համայնքը» կարող է պաշտպա­նել Հայաստա­նի շահը։ Ո՞ւր էր այդ համայնքը, երբ Զախա­րո­վան բաց տեքստով վիրա­վո­րում էր Հայաստա­նի ղեկա­վա­րին։ Ո՞ւր էր այդ ազդե­ցիկ «էլի­տան», երբ Սոլովյովնե­րը և ռուս բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը հրա­պա­րա­կավ արդա­րացնում էին Արցա­խի հայա­թա­փումը։

Եվ հիմա այդ նույն շրջա­նակնե­րը՝ համայնքի ներսից, փորձե­լով պաշտպա­նել իրենց գործա­կիցնե­րին, նախկին ռեժիմնե­րի մնա­ցորդնե­րին, սպառնում են Հայաստա­նի քաղա­քա­ցուն։ Այո՛, այն մարդիկ, Ռուսաստան փախած օլի­գարխնե­րը, բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը, դատա­վորնե­րը, զինվո­րա­կաննե­րը, նախա­գահնե­րի փեսա­նե­րը, ում  անմի­ջա­կան մեղքով հարյուր հազա­րա­վոր հայեր լքե­ցին Հայաստա­նը, հիմա Մոսկվա­յի երկնա­քե­րե­րին նստած հայկա­կան կոնյակ խմե­լով մեզ սպռնում են, թե բա մի՛ բողո­քեք, մի՛ բարձրա­ձայնեք, մի՛ բացա­հայտեք։ Որովհետև իրենք թաքնված են Ռուսաստա­նի քաղա­քա­կան հովա­նու տակ, օգտա­գործվում են Հայաստա­նի դեմ իրա­կա­նացվող տեղե­կատվա­կան և քաղա­քա­կան գրոհնե­րի մեջ՝ այդ ամե­նը փաթե­թա­վո­րե­լով իբր ազգա­յին միասնության անունով։

Սակայն Հայաստա­նի ինքնիշխա­նությունը չի կարող մնալ զոհ Ռուսաստա­նի հայ համայնքի անգործության կամ կեղծ ինքնա­զո­հո­ղության պատմության պատճա­ռով։ Հայաստա­նը չի կարող իր կենսա­կան շահը զիջել հանուն այն մարդկանց, ովքեր տարի­ներ շարունակ լռել են կամ թշնա­մու կողքին կանգնել։

Ո՛չ դուք, ո՛չ ես, ո՛չ էլ որևէ մեկը չունի իրա­վունք՝ մանի­պուլացնե­լու «ռուսա­հա­յության» անվամբ՝ ճնշե­լու Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի արժա­նա­պա­տիվ ու արդա­րա­ցի պայքա­րը։

Պետության արտա­քին քաղա­քա­կա­նությունը չի կառուցվում ուրիշ երկրի ներսում ապրող ազդե­ցություն չունե­ցող քաղա­քա­ցի­նե­րի զգա­յունություննե­րով։ Պետությունը միայն այն դեպքում է պետություն, երբ առաջնորդվում է բացա­ռա­պես իր պետա­կան շահով։

Այսօր մեզ ասում են՝ մի՛ խանգա­րեք ռուսնե­րին։ Բայց հարցնենք՝ ռուսնե՞րն են մեզ խանգա­րել կառուցել պետություն, թե՞ մենք ենք իրար խանգա­րել՝ հավա­տա­լով, թե առանց ռուսնե­րի չենք կարող գոյատև­ել։

Այսօր ամե­նա­կարև­որ ճշմարտությունը սա է՝ Հայաստա­նը միայն ուժեղ ու արժա­նա­պա­տիվ լինե­լու պարա­գա­յում կարող է օգնել նաև իր սփյուռքին։ Թույլ Հայաստա­նը ոչ ոքի չի կարող օգնել։ Թույլ Հայաստա­նը չի կարող պաշտպա­նել ոչ Արցախ, ոչ Սփյուռք, ոչ Սյունիք, ոչ մշա­կույթ, ոչ հավատ, ոչ ապա­գա։

Հայաստա­նը կարող է դուրս գալ այս ծանր շրջա­նից միայն մի ճանա­պարհով՝ ճշմարտությունը ասե­լով։ Եվ ճշմարտությունն այն է, որ այլևս լռել հնա­րա­վոր չէ։

Մնա­ցա­ծը՝ պատրվակ է։

Մնա­ցա­ծը՝ վախ է։

Մնա­ցա­ծը՝ ծառա­յություն է ուրիշնե­րի շահե­րին։

????????

В последние дни в оборот запущено странное и откровенно манипулятивное утверждение: якобы акции протеста в Армении против российских официальных лиц могут навредить многомиллионной армянской диаспоре в России. Это не имеет ничего общего с правдой. Это не забота — это завуалированная угроза, адресованная народу Армении. Та самая извращённая логика, которая годами мешала нашей стране стать по-настоящему независимой.

А как обстоят дела на самом деле?

Армянская община в России, несмотря на численность, не обладает никаким реальным политическим влиянием. Более того — эта община годами подвергалась запугиванию, цензуре, контролю. Во время 44-дневной войны именно российские власти запретили армянам отправлять помощь в Армению и Арцах. На российских государственных каналах систематически оскорбляли не только руководство Армении, но и весь армянский народ. Лидеры общины — Самвел Карапетян, Ара Абрамян и другие — либо молчали, либо прямо поддерживали эту антиармянскую пропаганду, маскируя её якобы борьбой против Пашиняна.

В России нельзя произнести слово «Арцах», нельзя упомянуть Геноцид, нельзя говорить о правах армян — и нам говорят, что эта община должна определять внешнюю политику независимого государства?

Те самые люди, по вине которых сотни тысяч армян были вынуждены уехать из страны, сегодня сидят в московских башнях, пьют армянский коньяк и угрожают нам, чтобы мы молчали. Эти беглые олигархи, чиновники, судьи, генералы и «зятья президентов» сегодня — актив России в её гибридной войне против Армении.

Армения не обязана учитывать интересы тех, кто десятилетиями молчал, когда на наших глазах шло разрушение государства. Армения обязана учитывать только одно — интересы армянской государственности.

Никто не имеет права — ни вы, ни я — манипулировать именем «российской армянской диаспоры», чтобы заставить граждан Армении замолчать.

Внешняя политика государства не строится на страхах людей, живущих в другой стране. Государство — это когда национальный интерес выше любых других соображений.

Нам сегодня говорят: «Не злите русских». Но спросим честно — это русские мешают нам строить государство или мы сами себе мешаем, веря, что без России нам не выжить?

Истина такова: только сильная и достойная Армения может быть полезной и своим соотечественникам в России. Слабая Армения не защитит никого — ни Арцах, ни диаспору, ни Сюник, ни культуру, ни веру, ни будущее.

А сила начинается с правды.

А правда в том, что молчать больше нельзя.

Всё остальное — отговорки.

Всё остальное — страх.

Всё остальное — услуга чужим интересам.

Աղբյուրը՝ Արման Բաբա­ջանյա­նի ֆեյսբուքյան էջիցhttps://www.facebook.com/story.php?story_fbid=24330454866556982&id=100000574215703&mibextid=wwXIfr&rdid=YIeyx36AI44SBjyM#

Առնչվող Հոդվածներ