28.7 C
Yerevan

Դաշնակցին Թշնա­մուց Տարբե­րել Չգի­տենք

Հակա­թուրք լինե­լը ինքնության ցուցիչ չի կարող լինել։ Հակա­թուրք լինել կարե­լի է առանց հայ լինե­լու։ Հակա­թուրք կարող է լինել քուրդը, հույնը, հրեան։ Որտե՞ղ է տեղա­վո­րուվում մեր ազգայնա­կա­նությունն ու ինքնությունը հակա­թուրքա­կա­նությունից դուրս։ Ստացվում է, որ մենք հայ ենք որովհետև մեզա­նում կա հակաթրքականությո՞ւն։

Հայկ Հովյան

FactorTV‑ը զրուցել է արձա­կա­գիր Հայկ Հովյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ներքա­ղա­քա­կան դաշտի թունա­վոր մթնո­լորտը, ինչպես նաև ինքնության, ազգայնա­կա­նության ու հայկա­կա­նության մասին քաղա­քա­կան կուսակցություննե­րի դիրքո­րո­շումն ու դրանց նշա­նա­կություննե­րը։

Արձա­կա­գի­րը նշեց, որ Հայստա­նի ներքա­ղա­քա­կան դաշտի այդ թունա­վոր մթնո­լորտը նոր երև­ույթ չէ ու վերջին մի քանի ամսվա կամ նույնիսկ տարվա հետև­անք չէ։ Հայաստա­նում առհա­սա­րակ այդ «վենդե­տա­յի» մոտե­ցումը կարծես չգրված օրենք լինի և ամեն ընդդի­մություն իշխա­նության դեմ պայքա­րում է հենց վրի­ժա­ռության սկզբունքով։ 2018թ․ հեղա­փո­խության ընթացքում հիշխա­նություննե­րի դեմ տարվող պայքա­րը հենց վրի­ժա­ռա­կան ոգով էր, իսկ հեղա­փո­խությունից հետո այդ տրա­մա­բա­նությունը մասսա­յա­կա­նացվեց, դարձավ լայն զանգվածնե­րի կողմից կիրառվող ամե­նօրյա գործիք։ Ամբարված թունա­վոր մթնո­լորտը դուրս եկավ ու լցվեց և՛ հասա­րա­կա­կան, և՛ քաղա­քա­կան դաշտ։ Այսօր ՀՀ խորհրդա­րա­նա­կան ընդի­մությունը հենց նույն վրի­ժա­ռության մասին է խոսում։ Լավ օրի­նակ է Լևոն Քոչարյա­նի վերջին ելույթը ԱԺ-ում, երբ նա Ալեն Սիմոնյա­նին սպառնաց, որ երբ իշխա­նությունն իրենց վերցնեն ապա ինքը բոլո­րին դուրս է շպրտե­լու։ Այսինքն ցանկա­նում են ասել, որ եթե մենք իշխա­նություն չունենք, բայց այսպես խոսում ենք, ապա պատկե­րացրեք, թե ի՞նչ կլի­նի, եթե իշխա­նություն ունե­նանք։ Նույն կերպ և ՔՊ‑ը Արսեն Թորոսյա­նի մակարդա­կով պատասխա­նեց ընդդի­մությա­նը, կարծես ցանկա­նա­լով ասել, որ սա դեռ Արսեն Թորոսյանն է, բա որ ավե­լի ծանր քաշա­յին ՔՊ-ականնե­րը խառնվեն գործին, ձեր վիճակն ի՞նչ կլի­նի։ Հովյա­նը նշեց, որ այս ամե­նը նաև միջոց է քաղա­քա­կա­նա­պես չկողմնո­րոշված 60–70 տոկո­սի քվե­նե­րը ստա­նա­լու համար։ Ընդդի­մությունը փորձում է ասել, որ վրեժ է լուծե­լու Արցա­խը հանձնե­լու, համար, իշխա­նությունը՝ խոստա­նում պայքա­րել թալանչի­նե­րի ու կեղծա­րարնե­րի դեմ։ Այսպես շարունակվում է միմյանց ուղղված մեղադրանքնե­րի շարքը, որ համեմված է «թուրք» և «ռուսի ստրուկ» ոգով։

Հովյա­նը լայն անդրա­դարձ կատա­րեց քաղա­քա­կան դաշտում անընդհատ իրար ուղղվող «ինքնության տապալման» մեղադրանքին։ Ընդդի­մությունը մեղադրում է թրքա­սի­րության մեջ, իսկ իշխա­նությունը՝ ռուսա­սի­րության։ Արձա­կագրի կարծի­քով ինքնության ամե­նա­բարձր ցուցի­չը պետա­կա­նության գոյությունն է, իսկ մեզ մոտ ազգայնա­կա­նությունն ու հակաթրքությունը հավա­սա­րեցրել են իրար։ Հակա­թուրք լինե­լը ինքնության ցուցիչ չի կարող լինել։ Հակա­թուրք լինել կարե­լի է առանց հայ լինե­լու։ Հակա­թուրք կարող է լինել քուրդը, հույնը, հրեան։ Որտե՞ղ է տեղա­վո­րուվում մեր ազգայնա­կա­նությունն ու ինքնությունը հակա­թուրքա­կա­նությունից դուրս։ Ստացվում է, որ մենք հայ ենք որովհետև մեզա­նում կա հակաթրքականությո՞ւն։

Արձա­կա­գի­րը նշեց, որ մենք հասա­րա­կա­կան մասշտա­բով մեծ խնդիր ունենք, քանի որ մեր ազգա­յին ինքնությունը ուրիշնե­րի կողմից փորձ է արվում սեփա­կան քաղա­քա­կան շահե­րը սպա­սարկող գործիք դարձնել։ Ու մենք ասյտեղ հստակ հարց պիտի տանք, թե ո՞րն է մեր ազգա­յին ինքությունը։ Ու նաև այս ֆոնին հարց է առա­ջա­նում դաշնակցի հետ կապված։ Երբ խոսում ենք հայ-ռուսա­կան դաշնակցության մասին, արդյո՞ք մենք մեզ  հարցրել ենք, թե ռուսնե­րը մեզ դաշնա­կից են ո՞ւմ դեմ։ Ո՞ւմ դեմ են նրանք մեզ օգնե­լու։ Թուրքիա­յի՞, Ադրբե­ջա­նի, Եվրո՞պայի։ Մոսկվան արդեն իսկ ցույց է տվել, որ նրանք մեծ հաճույքով կօգնեն մեզ Եվրո­պա­յի դեմ պայքա­րե­լու համար, բայց ոչ Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի։ Արցա­խի հարցում ռուսնե­րը ամե­նա­շա­տը, որ արել են, մոդե­րա­տոր լինելն է, բայց Ռուսաստա­նը նաև կոնֆլիկտի կողմ է դարձել, ընդ որում ոչ հայկա­կան դաշնակցի կարգա­վի­ճով։ Այսքա­նից հետո ինչպե՞ս կարող ենք դաշնակցի ու թշնա­մու մասին, եթե անգամ չենք հասկա­նում, թե մեզ ով ինչի համար կօգնի և ում դեմ։ Ռուսաստա­նը մեզ խոսք տվե՞լ է, որ թուրքե­րի դեմ պայքա­րում մեզ օգնե­լու է։ Ռուսաստա­նը Ռոբերտ Քոչարյա­նին հստակ խո՞սք է տվել, որ եթե նա իշխա­նության գա և ռուսա­կա­նություն քարո­զի, ապա ռոսւնե­րը հայաստա­նում կկա­ռուցեն այս կամ այն բանը, կօգնեն արցա­խի հայե­րի իրա­վունքնե­րի հարցով։ Կամ Ռուսաստա­նը Սերժ Սարգսյանի՞ն էր խոսք տվել, որ Արցա­խի հարցով մեզ կօգնի, եթե մենք մտնենք ԵԱՏՄ։ Չէ՞ որ Սերժ Սարգսյա­նը ԵԱՏՄ մտնե­լը պատճա­ռա­բա­նեց Արցա­խի հարցով ու մեզ բոլո­րիս իշխա­նություննե­րը հավաստիացնում էին, որ այլ պատճառ չկա ԵԱՏՄ մտնե­լու, Եվրաա­սո­ցա­ցումից հրա­ժարվե­լու, քան Արցա­խի անվտանգությունը։ Ու ի՞նչ պատա­հեց։ Հայաստա­նին ոչ ոք այդպես էլ չի օգնել, ոչինչ էլ չի կառուցվել, Արցախն էլ չկա։ Ու Արցա­խի չլի­նե­լուց հետո այսօր ընդդի­մությունն ինչպե՞ս է կարո­ղա­նում նորից Արցա­խի անունից խոսել, երբ հանրությա­նը կերակրել են ռուսնե­րից սպասվող երև­ա­կա­յա­կան օգնությամբ։

Հովյա­նը նաև խոսեց վերջին շրջա­նում ցեղասպա­նության մասին ակտի­վա­ցած խոսակցություննե­րի մասին։ նա նշեց, որ այս պահին կգե­րա­դա­սեր, որ ցեղասպա­նության մասին խոսույթը քաղա­քա­կան դաշտում չսրվեր ու եթե մենք ցանկա­նում ենք վերաի­մաստա­վո­րել տեղի ունե­ցա­ծը, ոչ թե այնպես խոսենք, որ այդ ի՞նչ պատա­հեց, որ թուրքե­րը ցեղասպա­նե­ցին մեզ, այլ մենք ի՞նչը սխալ արե­ցինք, որ թուրքե­րը կարո­ղա­ցան անել իրենց ուզա­ծը։ Պետք է շեշտել իրեցն ուզա­ծը, որովհետև դա հենց թուրքե­րի ուզածն էր։ Ու մենք ունենք մեր բաժին բացթո­ղումը, նաև ռուսնե­րի բաժին քաղա­քա­կան խաղե­րը, որ թուրքե­րին թույլ են տվել հայե­րին ցեղասպա­նել, ոչ թե այն պատճա­ռով, որ թուրքե­րը ստիպված էին, այլ որովհետև ուզում էին։ Ճիշտ այնպես, ինչպես Ադրբե­ջանն էր ուզում բնաջնջել հայե­րին, տեղա­հա­նել իրենց հայրե­նի­քից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ