28.7 C
Yerevan

Ինչպես «Չմաքրել» Լավրո­վին

Փորձ է արվում Հայաստա­նի քաղա­քա­ցուն եւ Արցա­խից բռնա­տե­ղա­հանված մարդկանց ներշնչել, որ Ռուսաստա­նը «չի համա­րում, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը փակված է, իսկ որպեսզի Մոսկվան վաղն այդ մասին բարձրա­ձայնե­լու հնա­րա­վոորւթյուն ունե­նա, Երեւա­նում պետք է գործի Արցա­խի նախա­գա­հի եւ Ազգա­յին ժողո­վի ինստի­տուտը»:

Վահրամ Աթա­նեսյան

Ռուսաստա­նի արտգործնա­խա­րար Սերգեյ Լավրո­վի երեւանյան այցի ոչ միայն հանրա­յին, այլեւ քաղա­քա­կան ընկա­լումնե­րը հիմնա­կա­նում, մեղմ ասած, ոչ դրա­կան են: Հատկա­պես ընդգծվում է, որ նա Ծիծեռնա­կա­բերդ չի այցե­լել, ցեղասպա­նության զոհե­րի հիշա­տակն անձամբ չի հարգել, բավա­րարվել է իր անունից ծաղկեպսակ ուղարկե­լով: Այդ փաստը հայաստանյան «պատասխա­նա­տու մամուլը» ներկա­յացրել է որպես… Հայաստա­նի իշխա­նություննե­րի նախա­ձեռնություն: Իբր, Նիկոլ Փաշինյա­նը վերջերս Տիրա­նա­յում Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րի հետ հանդի­պում է ունե­ցել եւ «թույլ չի տվել, որ Լավրո­վը մթնո­լորտ պղտո­րի»: ԱԳՆ‑ն, սակայն, պարզա­բա­նել է, որ Լավրո­վը Ծիծեռնա­կա­բերդ այց չի նախա­տե­սել:

Հանրության համար տարա­կուսե­լի էր այն, որ Ռուսաստա­նի արտգործնա­խա­րա­րը ռուս-հայկա­կան համալսա­րա­նում հանդիպմա­նը ջերմ շփումներ է ունե­ցել բլո­գեր Միկա Բադալյա­նի եւ Հայաստա­նի իշխա­նություննե­րի դեմ տոտալ քարոզչություն իրա­կա­նացնող այլ անձանց հետ՝ փաստա­ցի բացա­հայտվե­լով որպես նրանց հովա­նա­վոր: Միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րում նման երեւույթնե­րը համարվում են հյուրընկա­լող երկրի դեմ անհարգա­լի, ոչ բարե­կա­մա­կան վերա­բերմունքի դրսեւո­րում: Եւ ոչ միայն բնա­կան, այլեւ օրի­նա­չափ է, որ Հայաստա­նի փորձա­գի­տա­կան հանրության բացարձակ մեծա­մասնությունը Լավրո­վին պատասխա­նում է ըստ արժանվույն:

Այս ֆոնին լրատվա­մի­ջոցնե­րից մեկը «սեփա­կան վստա­հե­լի աղբյուրնե­րից» տեղե­կա­ցել է, որ վերջին շրջա­նում Հայաստա­նի իշխա­նություննե­րը «թուլացրել են Արցա­խի պետա­կան ինստի­տուտնե­րի նկատմամբ ճնշումնե­րը»: Մասնա­վո­րա­պես, աղբյուրը հայտնել է, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը չեն հակա­դարձել Արցա­խի «սահմաանդրության փոփո­խությա­նը, Ազգա­յին ժողո­վի նոր նախա­գա­հի ընտրությա­նը, չեն միջամտում առա­ջի­կա­յում Արցա­խի նախա­գա­հի ընտրություն կազմա­կերպե­լու գործընթա­ցին»:

Ո՞րն է այդ «աննա­խա­դեպ լոյա­լության» պատճա­ռը: «Պաատսխա­նա­տու» լրատվա­մի­ջո­ցի աղբյուրի ասե­լով՝ Հայաստա­նի իշխա­նություննե­րը Մոսկվա­յից զգուշացվել են, որ Արցա­խի իշխա­նության «մարմիննե­րը պետք է պահպանվեն»: Թե ինչու՞ այս «հավաստի տեղե­կությունը» մամուլի սեփա­կա­նություն է դարձել Լավրո­վի երեւանյան այցից հետո՝ հասկա­նա­լի է, ինչպես ռուսներն են ասում՝ անգամ ոզնուն: Փորձ է արվում Հայաստա­նի քաղա­քա­ցուն եւ Արցա­խից բռնա­տե­ղա­հանված մարդկանց ներշնչել, որ Ռուսաստա­նը «չի համա­րում, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը փակված է, իսկ որպեսզի Մոսկվան վաղն այդ մասին բարձրա­ձայնե­լու հնա­րա­վոորւթյուն ունե­նա, Երեւա­նում պետք է գործի Արցա­խի նախա­գա­հի եւ Ազգա­յին ժողո­վի ինստի­տուտը»:

Ըստ երեւույթին, Լավրովն է այդ քարոզչա­կան մատրի­ցա­յի հեղի­նա­կը, որ նա օգնա­կաննե­րից մեկի միջո­ցով փոխանցել է ինչ-որ մեկին, նա էլ «պատասխա­նա­տու» լրատվա­մի­ջո­ցին ներկա­յա­ցել է որպես «Կրեմլի քաղա­քա­կան ծրագրա­վո­րումնե­րին լավա­տեղյակ աղբյուր», եւ գործընթա­ցը մեկնարկել է: Ասվա­ծը, սակայն, առկա իրա­վի­ճա­կում չարյաց փոքրա­գույնը կլի­ներ: Շատ ավե­լի հավա­նա­կան է, որ այդ քարոզչությունը հեղի­նակվել է հայաստանյան հայտնի շրջա­նակնե­րի կողմից եւ հասցեագրված է առա­ջին հերթին Արցա­խից բռնա­տե­ղա­հանված մարդկանց: Հայաստա­նում նախընտրա­կան շրջան է, ընդդի­մա­դիր ուժերն անցել են «հավա­քագրման ռեժի­մի»: Այս իրա­վի­ճա­կում նրանք գործում են «նպա­տակն արդա­րացնում է միջոցնե­րը» կարգա­խո­սով: Հայաստա­նում ապաստա­նած բռնա­տե­ղա­հանվածնե­րի ո՞ր մասն է քաղա­քա­ցիություն եւ այդպի­սով խորհրդա­րա­նի ընտրություննե­րին մասնակցե­լու իրա­վունք ստա­ցել՝ վիճա­կագրա­կան ստույգ տվյալներ հայտնի չեն: Բայց նրանց հարա­զատնե­րի, բարե­կամնե­րի, ընկերնե­րի մի շատ զգա­լի մասը Հայաստա­նի քաղա­քա­ցի է, Երեւա­նում հաստատվել է տասնամյակներ առաջ եւ կարող է կողմնո­րոշվել ըստ Արցա­խի հարցում որեւէ կուսակցության դիրքորոշման:Այս իմաստով Ռուսաստա­նի «արցա­խափրկիչ» դերի քարոզչությունը թե մաքրում է Լավրո­վի երեւանյան «կեղտե­րը», թե հող գալիք ընտրություննե­րին մարդկանց հավա­քագրման հող նախա­պատրաստում: Այդպես են, երեւում է, որո­շել ինստի­տուցիո­նալ ընդդի­մության «ուղե­ղա­յին կենտրոննե­րը»: Եթե այդպես է, ապա նրանք ի սկզբա­նե պարտված են, որովհե­տեւ Հայաստա­նում Ռուսաստա­նի «փրկչա­կան կերպա­րի» ժամա­նա­կը փակված է: Այդպես հնա­րա­վոր չէ Լավրո­վին մաքրել, այդպես նրա վրա­յի կեղտը միայն ավե­լա­նում է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Աղբյուրը՝ tiv1.am

https://tiv1.am/251573.html?fbclid=IwY2xjawKdJnJleHRuA2FlbQIxMQBicmlkETFhVlBFWFRmck02YU40eGZzAR4br3Meqr9Vwbww6kvafvGsxQCEVHnw88RwOdizonxwg0jKF0MyVCO2jejHfA_aem_pe7tTj1pzTMn0VLX78PcJA

Առնչվող Հոդվածներ