Հակաթուրք լինելը ինքնության ցուցիչ չի կարող լինել։ Հակաթուրք լինել կարելի է առանց հայ լինելու։ Հակաթուրք կարող է լինել քուրդը, հույնը, հրեան։ Որտե՞ղ է տեղավորուվում մեր ազգայնականությունն ու ինքնությունը հակաթուրքականությունից դուրս։ Ստացվում է, որ մենք հայ ենք որովհետև մեզանում կա հակաթրքականությո՞ւն։
Հայկ Հովյան
FactorTV-ը զրուցել է արձակագիր Հայկ Հովյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ներքաղաքական դաշտի թունավոր մթնոլորտը, ինչպես նաև ինքնության, ազգայնականության ու հայկականության մասին քաղաքական կուսակցությունների դիրքորոշումն ու դրանց նշանակությունները։
Արձակագիրը նշեց, որ Հայստանի ներքաղաքական դաշտի այդ թունավոր մթնոլորտը նոր երևույթ չէ ու վերջին մի քանի ամսվա կամ նույնիսկ տարվա հետևանք չէ։ Հայաստանում առհասարակ այդ «վենդետայի» մոտեցումը կարծես չգրված օրենք լինի և ամեն ընդդիմություն իշխանության դեմ պայքարում է հենց վրիժառության սկզբունքով։ 2018թ․ հեղափոխության ընթացքում հիշխանությունների դեմ տարվող պայքարը հենց վրիժառական ոգով էր, իսկ հեղափոխությունից հետո այդ տրամաբանությունը մասսայականացվեց, դարձավ լայն զանգվածների կողմից կիրառվող ամենօրյա գործիք։ Ամբարված թունավոր մթնոլորտը դուրս եկավ ու լցվեց և՛ հասարակական, և՛ քաղաքական դաշտ։ Այսօր ՀՀ խորհրդարանական ընդիմությունը հենց նույն վրիժառության մասին է խոսում։ Լավ օրինակ է Լևոն Քոչարյանի վերջին ելույթը ԱԺ-ում, երբ նա Ալեն Սիմոնյանին սպառնաց, որ երբ իշխանությունն իրենց վերցնեն ապա ինքը բոլորին դուրս է շպրտելու։ Այսինքն ցանկանում են ասել, որ եթե մենք իշխանություն չունենք, բայց այսպես խոսում ենք, ապա պատկերացրեք, թե ի՞նչ կլինի, եթե իշխանություն ունենանք։ Նույն կերպ և ՔՊ-ը Արսեն Թորոսյանի մակարդակով պատասխանեց ընդդիմությանը, կարծես ցանկանալով ասել, որ սա դեռ Արսեն Թորոսյանն է, բա որ ավելի ծանր քաշային ՔՊ-ականները խառնվեն գործին, ձեր վիճակն ի՞նչ կլինի։ Հովյանը նշեց, որ այս ամենը նաև միջոց է քաղաքականապես չկողմնորոշված 60-70 տոկոսի քվեները ստանալու համար։ Ընդդիմությունը փորձում է ասել, որ վրեժ է լուծելու Արցախը հանձնելու, համար, իշխանությունը՝ խոստանում պայքարել թալանչիների ու կեղծարարների դեմ։ Այսպես շարունակվում է միմյանց ուղղված մեղադրանքների շարքը, որ համեմված է «թուրք» և «ռուսի ստրուկ» ոգով։
Հովյանը լայն անդրադարձ կատարեց քաղաքական դաշտում անընդհատ իրար ուղղվող «ինքնության տապալման» մեղադրանքին։ Ընդդիմությունը մեղադրում է թրքասիրության մեջ, իսկ իշխանությունը՝ ռուսասիրության։ Արձակագրի կարծիքով ինքնության ամենաբարձր ցուցիչը պետականության գոյությունն է, իսկ մեզ մոտ ազգայնականությունն ու հակաթրքությունը հավասարեցրել են իրար։ Հակաթուրք լինելը ինքնության ցուցիչ չի կարող լինել։ Հակաթուրք լինել կարելի է առանց հայ լինելու։ Հակաթուրք կարող է լինել քուրդը, հույնը, հրեան։ Որտե՞ղ է տեղավորուվում մեր ազգայնականությունն ու ինքնությունը հակաթուրքականությունից դուրս։ Ստացվում է, որ մենք հայ ենք որովհետև մեզանում կա հակաթրքականությո՞ւն։
Արձակագիրը նշեց, որ մենք հասարակական մասշտաբով մեծ խնդիր ունենք, քանի որ մեր ազգային ինքնությունը ուրիշների կողմից փորձ է արվում սեփական քաղաքական շահերը սպասարկող գործիք դարձնել։ Ու մենք ասյտեղ հստակ հարց պիտի տանք, թե ո՞րն է մեր ազգային ինքությունը։ Ու նաև այս ֆոնին հարց է առաջանում դաշնակցի հետ կապված։ Երբ խոսում ենք հայ-ռուսական դաշնակցության մասին, արդյո՞ք մենք մեզ հարցրել ենք, թե ռուսները մեզ դաշնակից են ո՞ւմ դեմ։ Ո՞ւմ դեմ են նրանք մեզ օգնելու։ Թուրքիայի՞, Ադրբեջանի, Եվրո՞պայի։ Մոսկվան արդեն իսկ ցույց է տվել, որ նրանք մեծ հաճույքով կօգնեն մեզ Եվրոպայի դեմ պայքարելու համար, բայց ոչ Թուրքիայի ու Ադրբեջանի։ Արցախի հարցում ռուսները ամենաշատը, որ արել են, մոդերատոր լինելն է, բայց Ռուսաստանը նաև կոնֆլիկտի կողմ է դարձել, ընդ որում ոչ հայկական դաշնակցի կարգավիճով։ Այսքանից հետո ինչպե՞ս կարող ենք դաշնակցի ու թշնամու մասին, եթե անգամ չենք հասկանում, թե մեզ ով ինչի համար կօգնի և ում դեմ։ Ռուսաստանը մեզ խոսք տվե՞լ է, որ թուրքերի դեմ պայքարում մեզ օգնելու է։ Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանին հստակ խո՞սք է տվել, որ եթե նա իշխանության գա և ռուսականություն քարոզի, ապա ռոսւները հայաստանում կկառուցեն այս կամ այն բանը, կօգնեն արցախի հայերի իրավունքների հարցով։ Կամ Ռուսաստանը Սերժ Սարգսյանի՞ն էր խոսք տվել, որ Արցախի հարցով մեզ կօգնի, եթե մենք մտնենք ԵԱՏՄ։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ մտնելը պատճառաբանեց Արցախի հարցով ու մեզ բոլորիս իշխանությունները հավաստիացնում էին, որ այլ պատճառ չկա ԵԱՏՄ մտնելու, Եվրաասոցացումից հրաժարվելու, քան Արցախի անվտանգությունը։ Ու ի՞նչ պատահեց։ Հայաստանին ոչ ոք այդպես էլ չի օգնել, ոչինչ էլ չի կառուցվել, Արցախն էլ չկա։ Ու Արցախի չլինելուց հետո այսօր ընդդիմությունն ինչպե՞ս է կարողանում նորից Արցախի անունից խոսել, երբ հանրությանը կերակրել են ռուսներից սպասվող երևակայական օգնությամբ։
Հովյանը նաև խոսեց վերջին շրջանում ցեղասպանության մասին ակտիվացած խոսակցությունների մասին։ նա նշեց, որ այս պահին կգերադասեր, որ ցեղասպանության մասին խոսույթը քաղաքական դաշտում չսրվեր ու եթե մենք ցանկանում ենք վերաիմաստավորել տեղի ունեցածը, ոչ թե այնպես խոսենք, որ այդ ի՞նչ պատահեց, որ թուրքերը ցեղասպանեցին մեզ, այլ մենք ի՞նչը սխալ արեցինք, որ թուրքերը կարողացան անել իրենց ուզածը։ Պետք է շեշտել իրեցն ուզածը, որովհետև դա հենց թուրքերի ուզածն էր։ Ու մենք ունենք մեր բաժին բացթողումը, նաև ռուսների բաժին քաղաքական խաղերը, որ թուրքերին թույլ են տվել հայերին ցեղասպանել, ոչ թե այն պատճառով, որ թուրքերը ստիպված էին, այլ որովհետև ուզում էին։ Ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանն էր ուզում բնաջնջել հայերին, տեղահանել իրենց հայրենիքից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
