28.5 C
Yerevan

Ի՞նչ Կարե­լի Է Անել, Իսկ Ինչ‘ Ոչ

Ֆինլանդիան հարկադրված էր իր տարածքի շուրջ տասը տոկո­սը՝ Կարե­լիան և հարա­կից տարածքնե­րը զիջել Խորհրդա­յին Ռուսաստա­նին, որպեսզի պահպա­ներ իր անկա­խությունը և չդառնար ԽՍՀՄ֊ի մաս։

Սոսի Թաթիկյան

(Մաս երկրորդ)

«Ֆինլանդա­ցում» տերմի­նի բացատրությունը

Երկրորդ Համաշխարհա­յին պատե­րազմից հետո և հատկա­պես Սառը պատե­րազմի ընթացքում՝ մինչև ՆԱՏՕ֊ին անդա­մակցե­լու ուղին բռնե­լը, Ֆինլանդիա­յի կողմից Ռուսաստա­նից բխող վտանգնե­րի կառա­վա­րումը որդեգրե­լու համար ընտրված քաղա­քա­կա­նությունն անվանվում էր «ֆինլանդա­ցում»։ Այդ տերմի­նը ծագել է Արևմտյան Գերմա­նիա­յում 1960–1970 թթ. և օգտա­գործվել է ՆԱՏՕ‑ի երկրնե­րի կողմից, սակայն վերջին տասնամյակնե­րում Ֆինլանդիա­յում այդ տերմի­նը համարվել է վիրա­վո­րա­կան, քանի որ, ըստ որոշ վերլուծա­բաննե­րի, այն փաստա­ցի համարժեք է եղել «վասա­լացման»։ Տերմի­նը կիրառվել է ոչ միայն Ֆինլանդիա­յի, այլև 1871–1940 թթ. Գերմա­նիա­յի հանդեպ Դանիա­յի և մինչև երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի ավարտը՝ Գերմա­նիա­յի հանդեպ Շվեյցա­րիա­յի քաղա­քա­կա­նությունը բնութագրե­լու համար։

Ֆինլանդա­ցում» տերմի­նը նշա­նա­կում է, որ առա­վել հզոր ու մեծ երկրի հարկադրանքով առա­վել փոքր հարև­ան երկի­րը չի ընդդի­մա­նում առա­ջի­նի թելադրած արտա­քին քաղա­քա­կա­նության կանոննե­րին՝ իր ինքնիշխա­նությունն ու քաղա­քա­կան համա­կարգը պահպա­նե­լու դիմաց և մեծ երկրի շահե­րից ու մտա­հո­գություննե­րից ելնե­լով, այսինքն իրա­կա­նում՝ որո­շա­կի սպառնա­լիքնե­րի ներքո։ Ֆինլանդիան խուսա­փում էր սադրել Խորհրդա­յին Ռուսաստա­նին և անտա­գո­նիստա­կան հարա­բե­րություններ ունե­նալ վերջի­նիս հետ՝ ՆԱՏՕ‑ի անդա­մակցություն չհե­տապնդե­լով, միա­ժա­մա­նակ հանդի­սա­նա­լով արևմտյան քաղա­քակրթության մաս և Արևմուտքի հետ սերտ հարա­բե­րություններ զարգացնե­լով։

Ուկրաի­նա­յում Ռուսաստա­նի պատե­րազմի սկզբում, որոշ վերլուծա­բաններ առա­ջարկում էին Ուկրաի­նա­յի պոտենցիալ «չեզո­քա­ցում» կամ «ֆինլանդա­ցում»‘ որպես պոտենցիալ անվտանգա­յին երաշխիք ՆԱՏՕ֊ի ընդլայնման հետ կապված Ռուսաստա­նի մտա­հո­գություննե­րը փարա­տե­լու համար։ Սակայն, Ուկրաի­նան ու ՆԱՏՕ֊ի անդամնե­րի մեծ մասը հակադրվե­ցին այդ գաղա­փա­րին‘ հայտա­րա­րե­լով, որ ՆԱՏՕ֊ի անդա­մակցությունը տվյալ իրա­վի­ճա­կում Ուկրաի­նա­յի անվտանգության միակ երաշխիքն է։  

Խորհրդա­յին Ռուսաստա­նի և Ֆինլանդիա­յի միջև 1940֊ականների հակա­մարտությունը

Ֆինլանդիան ավե­լի քան հարյուր տարի ռուսա­կան կայսրության մաս է կազմել՝ մինչև 1917‑ի անկա­խության հռչա­կումը։ 1939-ին Նացիստա­կան Գերմա­նիան և Խորհրդա­յին Միությունը համա­ձայնե­ցին, որ Ֆինլանդիան պատկա­նում է ԽՍՀՄ֊ի ազդե­ցության գոտուն։ 1940‑ի Ձմե­ռա­յին պատե­րազմով ԽՍՀՄ‑ը ներխուժել է Ֆինլանդիա՝ ձգտե­լով այն բռնա­զավթել, և գրա­վել է երկրի արև­ելքը, որից հետո կնքված մոսկովյան համա­ձայնագրով բնակչությունը տարհանվել է։ Նրանցից շատե­րը վերա­դարձան 1941–1944 թթ.՝ նացիստա­կան Գերմա­նիա­յի հետ համա­գործակցությամբ հաջորդած պատե­րազմի ընթացքում, որի միջո­ցով Ֆինլանդիան փորձեց այդ տարածքնե­րը հետ ստա­նալ և պարտվեց։

Այդ երկու պատե­րազմնե­րի ընթա­ցում 100,000 ֆին զոհվեց։ Ֆինլանդիան հարկադրված էր իր տարածքի շուրջ տասը տոկո­սը՝ Կարե­լիան և հարա­կից տարածքնե­րը զիջել Խորհրդա­յին Ռուսաստա­նին, որպեսզի պահպա­ներ իր անկա­խությունը և չդառնար ԽՍՀՄ֊ի մաս։ 1944‑ի կնքված մոսկովյան զինա­դա­դա­րով Ֆինլանդիան ԽՍՀՄ‑ի պահանջով տասն օրում ամբողջությամբ տարհա­նեց Ֆինլանդիա­յի բնակչության տասնմեկ տոկոս հանդի­սա­ցող 400.000 քաղա­քա­ցի­նե­րի և ԽՍՀՄ-ին վճա­րեց մեծ ռազմա­տուգանք։ Դրան հաջորդեց 1948‑ի համա­ձայնա­գի­րը և Ֆինլանդիա­յի կողմից չեզո­քության հռչա­կումը, որի արդյունքում ԽՍՀՄ֊ն ընդունեց Ֆինլանդիա­յի ինքնիշխա­նությունը, իսկ Ֆինլանդիան ընդունեց, որ ԽՍՀՄ֊ն ունի լեգի­տիմ շահեր Բալթյան ծովում և մինչև անգամ բուն Ֆինլանդիա­յում։

Ռուսաստանն ու Ֆինլանդիան բազմիցս կրկնել են, որ երկու երկրնե­րի միջև բաց տարածքա­յին վեճ չկա։ Կարե­լիա­յից սերող ֆիննե­րը հաջո­ղությամբ ինտեգրվել են Ֆինլանդիա­յի բնակչության մեջ։ Ֆինլանդիա­յի պաշտո­նա­կան դիրքո­րո­շումն այն է, որ երկու երկրնե­րի միջև սահմա­նը կարող է փոփոխվել խաղաղ բանակցություննե­րի միջո­ցով, սակայն ակնհայտ է, որ ՌԴ‑ն երբևէ չի արտա­հայտել այդ տարածքնե­րը վերա­դարձնե­լու ցանկություն։ 1994-ին Ելցի­նը հայտա­րա­րեց, որ «ֆիննա­կան Կարե­լիա­յի գրա­վումը» Ստա­լի­նի տոտա­լի­տա­րիզմի և ագրե­սիվ քաղա­քա­կա­նության հետև­անք էր, սակայն ավե­լի ուշ՝ 1997-ին, նա հայտա­րա­րեց, որ հարցը փակված է։ 2000-ին Պուտի­նը հայտա­րա­րեց, որ այդպի­սի քննարկումնե­րը կարող են վնա­սել ռուս-ֆիննա­կան հարա­բե­րություննե­րին, իսկ 2001-ին, որ սահմաննե­րի փոփո­խությունը խնդիրնե­րի լուծման լավա­գույն ձևը չէ, սակայն հնա­րա­վոր լուծումներ կարող են լինել «ինտեգրումն ու համա­գործակցությունը»։ 2005-ին Լավրո­վը հայտա­րա­րեց, որ եթե ՌԴ-ին խնդրանք ներկա­յացվի այդ տարածքնե­րը վերա­դարձնե­լու վերա­բերյալ, պատասխա­նը, միանշա­նակ, բացա­սա­կան կլի­նի։

[Շարունա­կե­լի]

Աղբյուրը‘

Առնչվող Հոդվածներ