Հայաստան

Եվրոպայում Մեզ Սպասող Կա


Շատ կարևոր է ունենալ օրինակ մի վարչություն, որը զբաղված կլինի բացառապես ՍԵՊԱ-ով այլ ոչ թե մի փոխնախարարի վրա դնել և՛ ՍԵՊԱ-ի շրջանակներով նախատեսված աշխատանքի կատարման ու վերահսկման ծանրությունը, մյուս կողմից ծանրաբեռնել այլ գործառույթներով։ Բնականաբար այդ դեպքում շատ բան արվում ու արվելու է հապճեպ, թերի, կիսատ-պռատ։

Լուսինե Հակոբյան

1inTV-ը զրուցել է Հայաստան-ԵՄ պլատֆորմի հայաստանյան համանախագահ, իրավաբան Լուսինե Հակոբյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է եկող տարվա գարնանը Հայաստանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն ու այլ առնչվող հարցեր։

Լուսինե Հակոբյանը բարձր է գնահատել սպասվող միջոցառումը՝ նշելով, որ այդ գագաթնաժողովն իր մեջ ընդգրկում է ԵԱՀԿ կազմում գտնվող երկրները, որին քաղաքական պատճառներով չեն մասնակցում Բելառուսն ու Ռուսաստանը։ Այդ գագաթնաժողովը շատ կարևոր է իր էությամբ։ Գագթնաժողովի ժամանակ հավաքվում են մոտ 40 եվրոպացի առաջնորդներ, քննարկում են կարևորագույն հարցեր ու այն, որ այդ գագաթնաժողովն ացնկացվելու է Հայաստանում, վկայում է այն լուրջ տրամադրվածության մասին, որ Եվրոպան ունի Հայաստանի նկատմամբ։ Անցկացվելիք գագաթնաժողովը պատասխանում է նաև հոռետեսների  ու ռուսամետ ընդդիմության այն հարցին, թե Եվրոպայում ո՞վ է մեզ սպասում։ Եվրոյպաում մեզ սպասում է Եվրոպան։ Դա արդեն անվիճելի է և Հայաստանն էլ իր հերթին շարունակում է դեպի ԵՄ իր ընթացքը, որը տեղի է ունենում փուլ առ փուլ։ Դա ևս հասկանալի, թեև բարդ ու դժվար ճանապարհ է։ Մենք չենք կարող միանգամից, առանց որևէ ներքին լուրջ փոփոխություններ կատարելու միանգամից մտնել ԵՄ։ Հենց դրա համար է ստորագրվել ՍԵՊԱ-ն, դրա համար ենք մենք «տնային աշխատանք» ստացել, որը պիտի կարողանանք պատվով կատարել, հետո ստորագրենք հաջորդ փուլը, կատարենք այն, ինչը պահանջվում է որոշակի նոր մակարդակին հասնելու համար և այսպես շարունակ։

Իրավաբանը անդրադարձ կատարեց այս օրերին ՌԴ արտգործնախարար Լավրովի այցին և այդ ընթացքում նրա կողմից հնչած կարծիքներին ու մեկնաբանություններին։ Լավրովն ըստ էության մեկ ասել էր, որ Հայաստանը սուվերեն պետությունն է, ինքն  է որոշում թե ում հետ ինչ մակարդակի դիվանագիտական հարաբերություններ հաստատի և զենք գնի, մյուս կողմից Ֆրանսիային համարել էր թշնամի երկիր։ Բացի դրանից մենք տեսնում ենք նաև, որ Ռուսաստանը տարիներ շարունակ զինում էր հենց մեր թշնամուն։ Ու այս ամենի ֆոնին, երբ փակ խաղաքարտ այլևս չկա ու բոլորի համար պարզ են, թե ով ինչպես է դիրքավորվել՝ առնվազն Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում, հայկական կողմն ինչ որ անհասկանալի բան է ասում այն մասին, որ Երևանը Մոսկվայի հետ իր հարաբերությունները չի վերաֆորմատավորում, փոխանակ ավելի կոշտ ու հասցեական խոսելու։

Հայաստան-ԵՄ հարաբերությունների լրջացմանն ուղղված հարցերի մասին Լուսինե Հակոբյանն այն տեսակետը հայտնեց, որ ԵՄ կողմից Հայաստանին տրվող գումարները, որոնք նպատակ ունեն նպաստել այն փոփոխությունների կայացմանը, որը թույլ կտա Հայաստանին իրապես շարժվել ԵՄ, պետք է կատարվեն էլ ավելի լուրջ և մանրակրկիտ ձևով ու միջոցներով։ Մինչդեռ հիմա մենք խնդիրներ ունենք և՛ օրենսդրական առումով, և՛ կադրերի։ Մենք նույնիսկ բավարար չափով կադրեր չունենք, որ պատասխանատու կլինեն օրինակ միայն ՍԵՊԱ-ի շրջանակներում նախատեսված հարցերով զբաղվելու համար։ Իրականում շատ կարևոր է ունենալ օրինակ մի հանձնաժողով, որը զբաղված կլինի բացառապես ՍԵՊԱ-ով այլ ոչ թե մի փոխնախարարի վրա դնել և՛ ՍԵՊԱ-ի շրջանակներով նախատեսված աշխատանքի կատարման ու վերահսկման ծանրությունը, մյուս կողմից ծանրաբեռնել այլ գործառույթներով։ Բնականաբար այդ դեպքում շատ բան արվում ու արվելու է հապճեպ, թերի, կիսատ-պռատ։

Նույն իրավիճակն է օրինակ արդարադատական համակարգում։ Մենք հիմա բավարար թվով դատավորներ չունենք, եղածն էլ ճզմված է հարուցված գործերի հսկայական թվով։ Միայն վերաքննիչում քրեական գործերով զբաղվող 20 հոգի հազիվ լինի։ Որոշ հաշվարկներ ցույց են տալիս, որ սահմանափակ թվով դատավորներ մի քանի ամսում ստիպված են լինում ու լինելու մի քանի հարյուր գործով զբաղվել, ու դա այն դեպքում, երբ ժամանակը բառացիորեն չի հերիքում նիստերի գումարման, գործերի լսման, վճիռների համար։

Մենք միայն մի ելք ունենք կոնկրետ այս դեպքում։ Հարկավոր է ուսումնասիրել եվրոպական փորձը, հասկանալ, թե նման ծանրաբեռնվածության պայմաններում այնտեղ ինչպե՞ս են հարցերը կարգավորել, վերցնել այդ փորձը ու իրացնել այստեղ, բնականաբար հաշվի առնելով տեղային առանձնահատկությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *