28.5 C
Yerevan

Կլի­ման Գործիք Է Մոսկվա­յի Համար

Ալիևը COP29 միջո­ցա­ռումը Ադրբե­ջա­նում կազմա­կերպե­լով ցանկա­նում էր կլի­մա­յա­կան երկխո­սությունն օգտա­գործել նավթա­գա­զա­յին գործարքնե­րի ընդլայնման համար, բայց իրա­կա­նությունը շատ հստակ է․ բնությունը չի սիրում քաղա­քա­կան երկի­մաստություն։ Այն չի բանակցում։ Այն պատժում է։

 

Մարի Ներսեսյան

Կլի­մա­յի փոփո­խությունը խափա­նում է Ադրբե­ջա­նի երա­զանքնե­րը

Մայի­սի 25-ին Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րը գրանցեց նոր ռեկորդա­յին ջերմաստի­ճան՝ +51.6°C, ինչը երկրում երբևէ գրանցված ամե­նա­բարձր ցուցա­նիշն է մայիս ամսվա համար։ Իսկ օրեր շարունակ ԱՄԷ‑ն արդեն երկրորդ օրն անընդմեջ վերագրանցում էր իր ջերմա­յին ռեկորդնե­րը։

Աշխարհի ամե­նա­շոգ շրջաննե­րից մեկում գտնվող այս նավթա­յին պետությունը 2023-ին հյուրընկա­լում էր COP28 կլի­մա­յա­կան գագաթնա­ժո­ղո­վը՝ խոստա­նա­լով առաջնորդել էներգե­տիկ անցումը։ Բայց այսօր հենց ինքն է դառնում կլի­մա­յի փոփո­խության անմի­ջա­կան զոհը՝ սաստկա­ցող ջերմա­յին ալիքնե­րի, աննա­խա­դեպ շոգե­րի պայմաննե­րում։

Այժմ հերթը Ադրբե­ջա­նինն է՝ COP29‑ը հյուրընկա­լող հաջորդ նավթա­յին պետությա­նը, որը փորձում էր կլի­մա­յի շուրջ երկխո­սությունը օգտա­գործել նավթա­գա­զա­յին գործարքնե­րի խորացման համար։ Բայց հենց իր շրջա­կայքում բնությունը բառա­ցիո­րեն նահանջում է՝ Կասպից ծովը սրընթաց ցամա­քում է՝ սպառնա­լով տարա­ծաշրջա­նի էկո­լո­գիա­կան և տնտե­սա­կան համա­կարգե­րին։

Կասպից ծովի մակե­րե­սը փոքրա­ցել է մոտ 10 տոկո­սով, իսկ բազմա­թիվ ափա­մերձ տարածքներ, այդ թվում՝ ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության նավա­հանգիստներ, արդեն վերածվել են ցամա­քի։ Հատկա­պես վերջին տարի­նե­րին այս գործընթա­ցը կտրուկ արա­գա­ցել է, և այսօր Կասպից ծովը գտնվում է իր չորացման ամե­նաա­րագ փուլում՝ վերջին հարյուրամյակնե­րի ընթացքում։

Ջրի նահանջը հատկա­պես ծանր հետև­անքներ է թողնում Բաքվի նավա­հանգստի վրա, որը Կասպից ծովի առանցքա­յին հանգույցնե­րից մեկ է։

Կասպից ծովի մակարդա­կը հասել է պատմա­կան նվա­զա­գույնին, և առա­ջի­կա տասնամյակնե­րին այն կշա­րունա­կի նվա­զել։ Հիմնա­կան պատճա­ռը կլի­մա­յի փոփո­խությունն է, դրա հետ փոխկա­պակցված ջրի ինտենսիվ գոլորշիա­ցումը, գետե­րի հոսքի նվա­զումը, ինչպես նաև Ռուսաստա­նի կողմից Վոլգա­յից ավե­լացված ջրա­ռը։

Բաքվի նավա­հանգստի վրա կենտրո­նա­ցած «Միջին միջանցք» նախա­գի­ծը, որը տարի­ներ շարունակ ներկա­յացվում էր որպես Չինաստան-Եվրո­պա բեռնա­փո­խադրումնե­րի նոր առանցք, առա­ջի­կա­յում հնա­րա­վոր է կանգնի տնտե­սա­կան փլուզման եզրին, իսկ միլիարդա­վոր դոլարնե­րի ներդրումնե­րը հօդս ցնդեն։ Այս իրա­վի­ճա­կը արդեն սկսում է բացա­սա­բար անդրա­դառնալ Ադրբե­ջա­նի տնտե­սա­կան հեռանկարնե­րի և տարա­ծաշրջա­նա­յին լոգիստիկ հանգույց դառնա­լու հավակնություննե­րի վրա։

Հատկանշա­կան է, որ Բաքուն տարի­ներ շարունակ կլի­մա­յա­կան օրա­կարգի շղարշի ներքո գործարկել է նավթա­գա­զա­յին լոբբինգ՝ հայտա­րա­րե­լով, որ «նավթն ու գազը Աստծուց տրված պարգև են» և պետք է «առա­վե­լա­գույնս օգտա­գործել դրանք»՝ սակայն երբևէ լուրջ չվե­րա­բերվե­լով կլի­մա­յի փոփո­խության հարցե­րին։

Կասպից ծովը դառնում է կլի­մա­յա­կան փոփո­խության դասագրքա­յին օրի­նակ և խորհրդանշան՝ պարա­դոքսալ կերպով հարվա­ծե­լով այն պետությա­նը, որը իր եկա­մուտնե­րի մեծ մասը ստա­ցել է հենց նավթ ու գազ վաճա­ռե­լով, բայց այդ նույն նավթ ու գազ վաճա­ռե­լու հետև­անքով ստա­նա­լով ջրի կորուստ, որն էլ կարող  է տնտե­սա­կան և աշխարհա­քա­ղա­քա­կան ակնկա­լիքնե­րի փլուզման հանգեցնել։

Կասպից ծովի չորա­ցումը նաև դառնում է Ռուսաստա­նի համար ազդե­ցության լծակ։ Չպետք է մոռա­նալ, որ Կասպից ծովը փակ ջրա­վա­զան է, և դրա հիմնա­կան սնման աղբյուրը՝ ավե­լի քան 80 տոկո­սը, գալիս է Վոլգա գետից։ Այդ նույն Վոլգան, որի վրա Ռուսաստա­նը վերջին տասնամյակնե­րին կառուցել է հիդրո­տեխնի­կա­կան գերհա­մա­կարգ՝ ամբարտակներ, ջրանցքներ, ոռոգման համա­կարգեր։

Եվ հենց այստեղ է թաքնված իրա­վի­ճա­կի քաղա­քա­կան բաղադրի­չը։ Ռուսաստա­նը, որն արդեն ունի նախա­դե­պեր՝ էներգե­տիկ ճնշման, գազա­յին սպառնա­լիքնե­րի, այս անգամ էլ կարող է կիրա­ռել ջրա­յին լծակներ, եթե Ալիևը փորձի պահել չափից շատ ինքնուրույնություն կամ շեղվել Մոսկվա­յին հաճե­լի կուրսից, չի բացառվում, որ Կասպից ծովի նվա­զե­ցող գիծը դառնա նաև քաղա­քա­կան ճնշման ավե­լա­ցող գիծ։

Ալիևը COP29 միջո­ցա­ռումը Ադրբե­ջա­նում կազմա­կերպե­լով ցանկա­նում էր կլի­մա­յա­կան երկխո­սությունն օգտա­գործել նավթա­գա­զա­յին գործարքնե­րի ընդլայնման համար, բայց իրա­կա­նությունը շատ հստակ է․ բնությունը չի սիրում քաղա­քա­կան երկի­մաստություն։ Այն չի բանակցում։ Այն պատժում է։

Մարի Ներսեսյան

Աղբյուրը՝MediaLab.am

Առնչվող Հոդվածներ