28.7 C
Yerevan

Դաշնակցի Եվ Թշնա­մու Տարբե­րություննե­րը

Հակաթրքա­կա­նությունը, որով պարուրված է մեր ազգա­յին ինքնությունը, մեծա­պես վնա­սում է հենց այդ նույն ազգա­յին ինքնությա­նը, որովհետև այն չի կարող հիմնված լինել հակաթրքա­կա­նության վրա, հակա­թուրք լինե­լու համար առհա­սա­րակ պարտա­դիր չէ հայ լինե­լը։

Հայկ Հովյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է արձա­կա­գիր Հայկ Հովյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է մտա­վո­րա­կա­նության դերը հասա­րա­կության կյանքի ինքնա­կազմա­կերպման մեջ, ինչպես նաև նրանց ներգրավվա­ծությունը հասա­րա­կա­կան քաղա­քա­կան զարգա­ցումնե­րում։

Հովյանն ասաց, որ մտա­վո­րա­կա­նության դերի մասին ամե­նա­դի­պուկն արտա­հայտվել է առա­ջին նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյա­նը‘ ասե­լով, որ կլի­նեն հայհո­յանքներ, նախա­տինքներ և միայն մտա­վո­րա­կա­նությունն է, որ ի վիճա­կի է լինե­լու հաշտեցնել կռվող կողմե­րին։ Այսօր, մտա­վո­րա­կա­նության դերն ու տեղը նկա­տե­լիո­րեն նվա­զել է, մտա­վո­րա­կա­նի կերպա­րը‘ հեղի­նա­կազրկվել։ Օրի­նակ ուսուցի­չը, որ ևս մտա­վո­րա­կան է, ստիպված է եղել ներգրա­վել ընտրա­կան գործընթացնե­րում, քաղա­քա­կան մանի­պուլյա­ցիա­նե­րում և այլն։ Ընտրա­տե­ղա­մա­սե­րը եղել ու շարունա­կում են մնալ դպրոցնե­րը։ Ուսուցի­չը, ում պետք էր ընդհանրա­պես չխառնել քաղա­քա­կա­նությա­նը, ոչ միայն ստի­պել են, որ խառնվի, այլև իր բաժին մեղսակցությունն ունե­նա ընդհա­նուր խայտա­ռա­կության մեջ։

Մտա­վո­րա­կա­նը իհարկե կարող է ունե­նալ իր քաղա­քա­կան կողմնո­րո­շումը։ Դա նորմալ է։ Մտա­վո­րա­կա­նը նաև պետք է որո­շա­կի խիզա­խություն ունե­նա իր կարծի­քը հայտնե­լու համար։ Դա որ միայն պայմա­նա­վորված է նրա­նով, որ Մտա­վո­րա­կա­նը պետք է բարձր գիտակցություն ունե­նա, այլև, չլի­նե­լով իշխա­նության ձգտող խավ, մտա­վո­րա­կա­նությունը վախե­նա­լու կամ զգուշա­նա­լու բան չունի, որովհետև նա կաշկանդված չէ կուսակցա­կան սահմա­նա­փա­կումնե­րով։ Բայց ինչպես տեսնում ենք, ոչ բոլորն են բավա­րար չափով ուժ գտնում իրենց մեջ‘ խոսե­լու համար, շատե­րը մնում են հետ քաշված ու մեկուսացված։

Հովյա­նը նաև խոսեց այն արժեքնե­րի մասին, որոնք ձևա­վո­րում են հասա­րա­կությանն ու նրա պահվածքը, դառնում են չափո­րո­շիչ։ Արձա­կա­գի­րը շեշտեց, որ հայոց պատմության մեջ դեռ երբեք չի եղել այնպի­սի մի ժամա­նա­կա­հատված, որ նման ահռե­լի քանա­կով հայե­րեն տեքստեր ստեղծվեն, ինչպես, որ հիմա է։ Սա նույնիսկ կարե­լի է հայ գրա­կա­նության ոսկե­դար համա­րել։ Բնա­կա­նա­բար մենք ունենք բազմա­թիվ խնդիրներ, կա որա­կի հետ կապված մտա­հո­գություն, բայց դա էլ ինչ որ չափով ինքնա­կարգա­վորվող է, ինչ որ չափով‘ վերահսկե­լի։ Մեր գործն այս պարա­գա­յում պիտի լինի ոչ թե կանգնեցնել, դադա­րեցնել տեքստի ստեղծումը, այլ ամեն ինչ անել ավե­լի որա­կով տեքստեր ունե­նա­լու համար։ Միակ տարբե­րա­կը դա է։ Այո, կան խնդիրներ տպագրվող գրա­կա­նության ընդունման կամ մեկնա­բանման, քանա­կի հետ կապված։ Կան խնդիրներ այն առումով, որ տպա­գիր գրա­կա­նություն քիչ է կարդացվում, բայց մենք հաշվի չենք առնում, թե ինչ հսկա­յա­կան քանա­կությամբ տեքստ է կարդացվում հենց օնլայն տիրույթում։

Արձա­կա­գի­րը խոսեց ազգա­յին ինքնության ու դրա շուրջ ծավալված քննարկումնե­րի մասին։ Նա նշեց, որ հակաթրքա­կա­նությունը, որով պարուրված է մեր ազգա­յին ինքնությունը, մեծա­պես վնա­սում է հենց այդ նույն ազգա­յին ինքնությա­նը, որովհետև այն չի կարող հիմնված լինել հակաթրքա­կա­նության վրա, հակա­թուրք լինե­լու համար առհա­սա­րակ պարտա­դիր չէ հայ լինե­լը։ Մենք և սա պիտի հասկա­նանք, ինչպես նաև վերաֆորմա­տա­վո­րենք մեր հարա­բե­րություննե­րը մեր հարև­աննե­րի եւ դաշնակցի հետ։ Մենք անցած երե­սուն տարվա ընթացքում շատ ենք խոսել մեր դաշնակցի պարտա­կա­նություննե­րի մասին, որոնք այդպես էլ չեն կատարվել։ Մեր պատկե­րացմամբ Ռուսաստա­նը պիտի հայե­րի կողքը կանգնած լիներ, մինչդեռ Ռուսաստա­նը ոչ թե նույնիսկ մոդե­րա­տոր եղավ այդ հարցե­րում, այլ Ադրբե­ջա­նին պաշտպա­նեց, չնա­յած նաև այն բանին, որ հայ֊ռուսական հարա­բե­րություննե­րը ոչ թե տարի­նե­րի, այլ դարե­րի պատմություն ունեն։

Աղբյուր‘

Առնչվող Հոդվածներ