28.7 C
Yerevan

Շատ Կարև­որ Այց

Հայաստա­նի միջին-վիճա­կագրա­կան քաղա­քա­ցու ընկալմամբ՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյա­նը Հեյդար Ալիեւի հետ խոսեր Ռուսաստա­նի նախա­գահ Ելցի­նի  կամ ԱՄՆ նախա­գահ  Քլինթո­նի հետ «եղբայրության» դիրքից, ապա Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը բացա­ռա­պես հայանպաստ լուծում կստա­նար:

Այդպես ենք մտա­ծել եւ կողմնո­րոշվել հարյուրամյակներ:

Վահրամ Աթա­նեսյան

Ղրղզստա­նի խորհրդա­րա­նի նախա­գա­հի երեւանյան այցը չափա­զանց կարեւոր է

Ֆեյսբուքի հայ օգտա­տե­րը լուսանկա­րա­յին «կոլաժ» է հրա­պա­րա­կել, որին տվել է «Ախպերնե­րով» անվա­նումը: Առա­ջին լուսանկա­րում պատկերված են Լեւոն Տեր-Պետրոսյա­նը եւ Հեյդար Ալիեւը՝ Թուրքմենստա­նի նախա­գահ Սափարմուրադ Նիյա­զո­վի հետ: Երկրորդը պատկե­րում է Ռոբերտ Քոչարյա­նին եւ Հեյդար Ալիեւին, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ քիուեսթյան բանակցություննե­րի օրե­րին, հաջորդում Սերժ Սարգսյա­նը եւ Իլհամ Ալիեւն են՝ Ժնեւի վերջին հանդի­պումից հետո, իսկ չորրորդում Նիկոլ Փաշինյանն է, Իլհամ Ալիեւը եւ Մեհրի­բան Ալիեւան:

«Կոլաժն», այսպի­սով, արտա­ցո­լում է ղարա­բաղյան կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցի պատմությունը, որի վերջին էջը մեզ համար ողբերգա­կան էր. չկա Լեռնա­յին Ղարա­բաղ, նրա հայ բնակչությունը բռնա­տե­ղա­հանված է, այնտեղ մշա­կութա­յին ցեղասպա­նություն է իրա­կա­նացվում, իսկ հայ-ադրբե­ջա­նա­կան «խաղա­ղության պայմա­նա­գիրն» այսպես էլ չի ստո­րագրվում:


Բայց ֆեյսբուքի հայ օգտա­տերն իր «տքնա­ջան ստեղծա­գործա­կան աշխա­տանքի» արդյունքն ինչու՞ է անվա­նել «Ախպերնե­րով», ի՞նչ է ասում կամ կուզե­նար, որ մարդիկ լուսանկա­րա­յին այդ պատմությունից ի՞նչ եզրա­կա­ցության գային: Ըստ երեւույթին, նրա մտահղա­ցումն այն է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում Հայաստա­նի բոլոր իշխա­նություններն էլ Ադրբե­ջա­նի հետ «եղբայրա­կան» են եղել, ինչից ենթադրվում է, որ Երեւա­նը «գտնվել է Բաքվի ազդե­ցության տակ»:


Լեռնա­յին Ղարա­բա­ղում ողբերգության եւ Հայաստա­նի բավա­կան բարդ վիճա­կի պատճառնե­րի միջին-վիճա­կագրա­կան ընկա­լումը, ցավոք, գրե­թե լիո­վին համա­պա­տասխա­նում է ֆեյսբուքյան այս «կոլա­ժի» ենթա­տեքստա­յին հղումնե­րին եւ ի վերջո հանգում է նրան, որ առա­ջին պատե­րազմից հետո Հայաստա­նը կարող էր Ադրբե­ջա­նին կապի­տուլյա­ցիա պարտադրել, բայց ընդա­մե­նը հրա­դա­դար է հաստա­տել, հետա­գա երկու տասնամյակնե­րին կար բանա­կը հզո­րացնե­լու, նոր պատե­րազմում Ադրբե­ջա­նին ջախջա­խիչ պարտության մատնե­լու հնա­րա­վո­րություն, որ չի իրացվել, դե իսկ Նիկոլ Փաշինյա­նին էլ «բերել են, որպեսզի հողե­րը հանձնի, քանի որ դա որոշված էր Լեւո­նի օրոք»:

Ընդ որում, թե «կոլա­ժի» հեղի­նա­կը, թե Հայաստա­նի միջին-վիճա­կագրա­կան քաղա­քա­ցին ու Արցա­խից բռնա­տե­ղա­հանված հայը սկզբունքո­րեն դեմ չէ «ախպե­րությա­նը», ավե­լին՝ նա համա­րում է, որ հենց դա է «ամե­նա­ճիշտ ճանա­պարհը»: Նա պարզա­պես դեմ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի եւ Հեյդար Ալիեւի միջեւ, նրանց թեւանցում՝ կանգնել է Թուրքմենստա­նի նախա­գահ Նիյա­զո­վը, Քիուեսթում Ռոբերտ Քոչարյա­նը Հեյդար Ալիեւի հետ է հյութ խմել, Սերժ Սարգսյա­նը եւ Իլհամ Ալիեւը Ժնեւում դեմ առ դեմ են նստել, իսկ Նիկոլ Փաշինյա­նը թույլ է տվել, որ Իլհամ Ալիեւի հետ ոտքի վրա խոսակցությա­նը մասնակցի նաեւ Մեհրի­բան Ալիեւան:


Հայաստա­նի միջին-վիճա­կագրա­կան քաղա­քա­ցու ընկալմամբ՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյա­նը Հեյդար Ալիեւի հետ խոսեր Ռուսաստա­նի նախա­գահ Ելցի­նի կամ ԱՄՆ նախա­գահ  Քլինթո­նի հետ «եղբայրության» դիրքից, ապա Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը բացա­ռա­պես հայանպաստ լուծում կստա­նար:
Այդպես ենք մտա­ծել եւ կողմնո­րոշվել հարյուրամյակներ: Նախընթաց երկու-երկուսուկես տասնամյակնե­րի մեր հույսը մեկն է եղել՝ «Ռուսաստա­նը մեզ երբեք մենակ չի թողնի»: Այսօր շնորհա­կա­լություն ենք հայտնում Ֆրանսիա­յին: Որպես քաղա­քա­կան ակցիա՝ դա ոչ միայն գեղե­ցիկ է, այլեւ՝ անհրա­ժեշտ: Պարզա­պես չի կարե­լի, չպետք է անտե­սել, որ նույն օրը Երեւան է ժամա­նել թուրքա­խոս Ղրղզստա­նի խորհրդա­րա­նի խոսնա­կը: Եւ այդ այցի նշա­նա­կությունը չափա­զանց բարձր է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Աղբյուրը՝ tiv1.am https://tiv1.am/251912.html?fbclid=IwY2xjawKjofFleHRuA2FlbQIxMQABHkgY2wjF7thOSgXBAnCKql6E_0F663cmZmRhJOtl0mi6sNSiCy6M30zuDyy7_aem_tViI6ZLV6gTnOTnnqzdU0g

Առնչվող Հոդվածներ