Հայաստան

Եկեղեցի-Պետություն Հակադրությունը Կործանարար Է

Պետությունը թուլանում է, երբ իր ներքին ինստիտուտները կազմալուծվում են, միմյանց նկատմամբ նրանց վերաբերմունքին ականատես քաղաքացին դադարում է հավատալ թե աշխարհիկ, թե հոգևոր իշխանություններին…

Անահիտ Ադամյան

Թե աշխարհիկ, թե հոգևոր իշխանությունները երբեք որևէ երկրում ու որևէ ժամանակում անթերի չեն եղել: Պատմությունը բազում օրինակներ ունի երկրի ներսում եկեղեցի-իշխանություն պատերազմի՝ տարբեր պատճառերով: Պարտվողը միշտ եղել է պետությունը:

Մեզ այսօր պետք է ոչ թե հոգևորականների հոռի բարքերի մեկնաբանություն, այլ՝ պատճառների վերացում: Երբ եկեղեցին ու եկեղեցականները մտնում են քաղաքականություն՝ ինքնին հարվածի տակ են դնում իրենց: Դա վերաբերում է ոչ միայն հայտնի սառեցվածին, որ վաղուց պետք է ինքնակամ հրաժարվեր հոգևոր ծառայությունից, իսկ եթե ոչ՝ կարգալույծ արվեր, բայց շարունակում է վարկաբեկել սքեմն ու խաչը՝ իր անհեթեթ գործողություններով:

Պետության կառավարման համակարգում եկեղեցին իր տարածքն ու կոնկրետ գործն ունի, որ զուգահեռ է քաղաքականությանը: ԶՈՒԳԱՀԵՌ, բայց ոչ ՈՒՂՂԱՀԱՅԱՑ: Երբ հոգևոր ու աշխարհիկ իշխանությունները՝ իրենց կարևորագույն գործառնությունները ու պարտականությունները թողած, պատերազմում են միմյանց դեմ, հարվածի տակ է հայտնվում ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ և ՔԱՂԱՔԱՑԻՆ: Պետությունը թուլանում է, երբ իր ներքին ինստիտուտները կազմալուծվում են, միմյանց նկատմամբ նրանց վերաբերմունքին ականատես քաղաքացին դադարում է հավատալ թե աշխարհիկ, թե հոգևոր իշխանություններին…

Հ.Գ.

Սողոմոն իմաստուն պետք չէ լինել՝ հասկանալու, որ եկեղեցի-պետություն հակադրությունը հիբրիդային պատերազմի մաս է, որից շահողը լինելու է ընդհանրական ու շատ կոնկրետ թշնամին: Ընդհանրականի նպատակը Հայաստանի ինքնիշխանության վերացումն է, կոնկրետինը՝ հայկակականության վերացումը: Նրանք համատեղ պայքարում են մեր ԻՆՔՆՈՒԹՅԱՆ դեմ, իսկ մեզնից ոմանք /գիտակցելով, թե չգիտակցելով/ աջակցում են Հայաստանի պետականության և տարածաշրջանում հայկականության հիմքերի աղավաղմանը, իմա՝ հետագայում բնաջնջմանը: Ե՞րբ ենք դադարելու մենք մեզ ոչնչացնելը, քի՞չ թշնամիներ ունենք, որ մենք մեր թշնամին ենք դարձել… Պետության և եկեղեցու միասնականությունն է մեր ուժի բանաձևը…

Աղբյուրը՝ Անահիտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/p/19oLXyguSp/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *