28.7 C
Yerevan

30-ամյա Պատրանք

Ա՞յն, որ Ադրբե­ջա­նը բոլո­րին՝ անգամ հակա­դիր շահեր ունե­ցող ուժա­յին կենտրոնննե­րին՝ ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, Իրան /Թուրքիայի մասին էլ չասենք/ շատ հետև­ո­ղա­կա­նո­րեն համո­զել էր, որ ստա­տուս քվոն պետք է փոխվի, ու դրա­նից բոլո­րը կշա­հեն, ու ձեռք էր բերել պատե­րազմի հարցում ակտիվ ու պասիվ դաշնա­կիցնե­րի ահռե­լի բանակ, իսկ Հայաստա­նի միակ հույսը այն էր, թե Ռուսաստա­նը “տարա­ծաշրջա­նում ստա­տուս-քվո­յի միակ ու ամե­նա­հուսա­լի երաշխա­վորն է ու թույլ չի տա այն խախտել, թույլ չի տա իր դաշնակցի, հիմա՝ իր “դիրքե­րի” թուլա­ցում Կովկա­սում”․․․․

Ստյո­պա Սաֆարյան

Արցախյան վերջին պատե­րազմում Հայաստա­նին պարտության մեջ մեղադրող շրջա­նակնե­րը հիմնա­կան փաստարկնե­րից մեկն են բերում միջազգա­յին հարա­բե­րություննե­րի անարխիկ բնույթը՝ այն բանաձև­ե­լով “ուժն է ծնում իրա­վունք”։

Առարկել չեմ պատրաստվում, անգամ հնա­րա­վոր էլ չէ, բայց ասա­ցեք խնդրեմ՝ ո՞րն էր անցած 30 տարի­նե­րի ընթացքում Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև ուժե­րի բալանսը, որ հաղթե­լու կամ Արցախն ամբողջությամբ պահե­լու ու պաշտպա­նե­լու նվա­զա­գույն հույս տար․․․

Ա՞յն, որ 2015թ․-ից ի վեր համա­ձայն միջազգա­յին հեղի­նա­կա­վոր կազմա­կերպություննե­րի վարկա­նի­շա­յին աղյուսակնե­րի՝ Ադրբե­ջա­նի բանա­կը ամե­նա­մարտունակ բանակնե­րի առա­ջին հիսունյա­կի մեջ էր, իսկ հայկա­կան բանա­կը՝ 100 բանակնե­րին հաջորդող 3‑րդ հիսունկյա­կում․․․

Ա՞յն, որ Ադրբե­ջա­նի տնտե­սությունը և ռազմա­կան բյուջեն մի քանի պատիկ ավե­լին էին, քան Հայաստա­նի­նը ու Արցա­խի­նը, Ադրբե­ջա­նի ձեռքբե­րած սպա­ռա­զի­նություննե­րի գործարքնե­րի մոտ Հայաստա­նի ձեռքբե­րածնե­րը ոչ միայն խղճուկ էին, այլ նաև անհա­մարժեք ուրվագծվող բարձր տեխնո­լո­գիա­կան պատե­րազմին․․․

Ա՞յն, որ Ադրբե­ջա­նը, ինչպես բեղա­վորն է հպարտո­րեն հայտա­րա­րում, ավե­լի մեծ կամք ուներ Արցախ “վերա­դառնա­լու”, ու միջազգա­յին ատյաննե­րում քաղա­քա­կան բայա­թի­նե­րով ու մուղամնե­րով հիմնա­վո­րում էր, որ դա իր պատմա­կան տարածքն է, մենք բավա­րարվում էինք ներքին լսա­րա­նում “Արցա­խը մերն է ու վերջ” կրկնե­լով ու բաժա­կա­ճա­ռե­րով․․․

Ա՞յն, որ 3 տասնամյակ անց Հայաստա­նի ու Արցա­խի բնակչության թիվը ոչ միայն չէր աճել, այլ նվա­զել էր, իսկ Ադրբե­ջա­նը մոտե­ցել էր 10 միլիոն բնակչի սահմաննե­րին․․․

Ա՞յն, որ Ադրբե­ջա­նը բոլո­րին՝ անգամ հակա­դիր շահեր ունե­ցող ուժա­յին կենտրոնննե­րին՝ ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, Իրան /Թուրքիայի մասին էլ չասենք/ շատ հետև­ո­ղա­կա­նո­րեն համո­զել էր, որ ստա­տուս քվոն պետք է փոխվի, ու դրա­նից բոլո­րը կշա­հեն, ու ձեռք էր բերել պատե­րազմի հարցում ակտիվ ու պասիվ դաշնա­կիցնե­րի ահռե­լի բանակ, իսկ Հայաստա­նի միակ հույսը այն էր, թե Ռուսաստա­նը “տարա­ծաշրջա­նում ստա­տուս-քվո­յի միակ ու ամե­նա­հուսա­լի երաշխա­վորն է ու թույլ չի տա այն խախտել, թույլ չի տա իր դաշնակցի, հիմա՝ իր “դիրքե­րի” թուլա­ցում Կովկա­սում”․․․ 

Այս ամբողջ թվարկվածն ու դեռ չթվարկած շատ անհա­վա­սա­րություններ հենց ուժա­յին բալանսն են եղել ու մնում՝ անկախ “տարա­ծաշրջա­նում ամե­նա­մարտունակ բանա­կի” հեթիաթնե­րի, դավադրության ու պայմա­նա­վորված պատե­րազմի տեսություննե­րի․․․

Հետև­ա­բար, որտե՞ղ են մեր պարտության արմատնե­րը․ այնտեղ, որտեղ տասնամյակնե­րով թուլացրել էինք ամեն ինչ․ սխրանք գործող հասա­րա­կության փոխա­րեն ձևա­վո­րե­լով կոտրված, ճնշված, հետապնդված ու ընտրա­կա­շառքին սովո­րեցված հասա­րա­կություն, ուժեղ ու դիմա­կա­յուն պետա­կան ինստի­տուտնե­րի փոխա­րեն՝ կոռուպցիա­յից փտած ու նեխած բուտաֆո­րիա­ներ, երկրի բյուջեի աճե­լու փոխա­րեն նախկին իշխա­նություննե­րի բարձրա­գույնից մինչև ստո­րին օղակնե­րի անձնա­կան հարստության բազմա­պատկում․․․

Այնպես չէ, որ միակ անարդարն աշխարհն է կամ նրա անարխիկ կառուցվածքը, որ “իրա­վունքն է ծնում ուժ” կարգա­խո­սը փոխա­րի­նել է “ուժն է ծնում իրա­վունքի”․․․ Մենք երկու կարգա­խո­սի գործե­լու ժամա­նակ էլ ապաշնորհ ու պարտված ենք եղել․․․

Աղբյուրը ՝ Ստյո­պա Սաֆարյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=2842871825918298&id=100005865248939&mibextid=wwXIfr&rdid=nRAySIR84X4YtZHc#

Առնչվող Հոդվածներ