28.7 C
Yerevan

Ի՞նչ Կարե­լի Է Անել, Իսկ Ինչ‘ Ոչ

Ֆինլանդիա­յի վարչա­պետ Սաննա Մարի­նը դարձավ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիա­յի անդա­մակցության նոր չեմպիո­նը, թեև ներքա­ղա­քա­կան պատճառնե­րով չվե­րընտրվեց երկրի՝ ՆԱՏՕ‑ի անդամ դառնա­լուց անմի­ջա­պես առաջ կայա­ցած ընտրություննե­րում։ Նա Եվրո­պա­յին կոչ էր անում զարգացնել սեփա­կան պաշտպա­նա­կան կարո­ղություննե­րը և ռազմարդյունա­բե­րությունը՝ ընդգծե­լով, որ Եվրո­պան առանց ԱՄՆ‑ի բավա­րար ուժեղ չէ և բավա­րար դիմադրո­ղունա­կություն չունի։

Սոսի Թաթիկյան

(Մաս չորրորդ)

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիա­յի անդա­մակցության գործընթա­ցը

ՆԱՏՕ‑ն և Ֆինլանդիան տասնամյակներ շարունակ ունե­ցել են ընդհա­նուր արժեքներ և սերտ համա­գործակցություն։ Առանց ՆԱՏՕ֊ի անդամ լինե­լու, Ֆինլանդիան հաջո­ղությամբ զարգացնում էր ՆԱՏՕ‑ի չափա­նիշնե­րին համա­պա­տասխան ռազմա­կան բարձր կարո­ղություններ՝ ԳՀԽ֊ի շրջա­նակնե­րում ՆԱՏՕ֊ի ծրագրե­րին, զորա­վարժություննե­րին, առա­քե­լություննե­րին և գործո­ղություննե­րին առանց անդա­մակցության հնա­րա­վոր առա­վե­լա­գույն մասնակցության միջո­ցով։ Այսպի­սով, այն հասել էր ՆԱՏՕ‑ի անդամ երկրնե­րի զինված ուժե­րի հետ փոխգործունա­կության բարձր աստի­ճա­նի և ռազմա­կան բարձր պատրաստվա­ծության։

Ի տարբե­րություն Շվե­դիա­յի, մինչև ուկրաի­նա­կան պատե­րազմը Ֆինլանդիա­յում չկար ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լու հանրա­յին պահանջ։ Ֆինլանդիան բավա­րարված էր չեզո­քության իր քաղա­քա­կա­նությամբ և ՆԱՏՕ֊ի հետ որպես գործընկեր իր համա­գործակցությամբ։ ՆԱՏՕ‑ն հարգում էր ռազմա­կան դաշինքնե­րի չմասնակցե­լու՝ ազգա­յին լայն քաղա­քա­կան կոնսենսուս վայե­լող Ֆինլանդիա­յի քաղա­քա­կա­նությունը։

Ֆինլանդիա­յի պաշտո­նա­կան դիրքո­րո­շումն ու հանրա­յին կարծի­քը կտրուկ փոխվե­ցին Ուկրաի­նա­յում ՌԴ֊ի կողմից պատե­րազմի սանձա­զերծումից հետո՝ պայմա­նա­վորված այն վախով, որ Ռուսաստա­նը կարող է ներխուժել նաև Ֆինլանդիա, և որ դա հնա­րա­վոր է կանխել միայն ՆԱՏՕ‑ի հավա­քա­կան պաշտպա­նության համա­կարգի մաս դառնա­լով։ Եթե նախկի­նում ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լուն կողմ էր բնակչության մեկ երրորդը, ապա այդ հարա­բե­րակցությունը մի քանի օրում հասավ երեք քառորդի։ Ինչպես նշում է Ֆինլանդիա­յի նախկին վարչա­պետ Ալեքսանդր Ստա­բը, ում կուսակցությունը նախկի­նում ՆԱՏՕ-ին անդա­մակցության միակ աջա­կիցն էր եղել, որի պատճա­ռով տարա­ձայնություններ էր ունե­ցել երկրի այլ առաջնորդնե­րի հետ, այդ կտրուկ փոփո­խության պատճառն էր վախը և իրա­տե­սությունը։ Բոլոր երեք հիմնա­կան կուսակցություննե­րը սկսե­ցին պաշտպա­նել անդա­մակցությունը ՆԱՏՕ֊ին։

Ֆինլանդիա­յի վարչա­պետ Սաննա Մարի­նը դարձավ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիա­յի անդա­մակցության նոր չեմպիո­նը, թեև ներքա­ղա­քա­կան պատճառնե­րով չվե­րընտրվեց երկրի՝ ՆԱՏՕ‑ի անդամ դառնա­լուց անմի­ջա­պես առաջ կայա­ցած ընտրություննե­րում։ Նա Եվրո­պա­յին կոչ էր անում զարգացնել սեփա­կան պաշտպա­նա­կան կարո­ղություննե­րը և ռազմարդյունա­բե­րությունը՝ ընդգծե­լով, որ Եվրո­պան առանց ԱՄՆ‑ի բավա­րար ուժեղ չէ և բավա­րար դիմադրո­ղունա­կություն չունի։ Նա նաև Ուկրաի­նա­յին զենքե­րի, ֆինանսա­կան և մարդա­սի­րա­կան օգնության միջո­ցով առա­վե­լա­գույն աջակցություն ցուցա­բե­րե­լու ակտիվ ջատա­գով էր։

Ժողովրդա­վա­րա­կան ներքին գործընթա­ցից հետո, սակայն, առանց հանրաքվեի, Ֆինլանդիան, Շվե­դիա­յի հետ միա­ժա­մա­նակ, 2022‑ի մայի­սի 18-ին ՆԱՏՕ-ին ներկա­յացրեց անդա­մակցության պաշտո­նա­կան խնդրանք։ Մադրի­դի գագաթնա­ժո­ղո­վից անմի­ջա­պես հետո, ՆԱՏՕ‑ի անդամ երե­սուն պետություննե­րի ղեկա­վարներն ավարտե­ցին անդա­մակցության բանակցություննե­րը և հուլի­սի 5‑ին ՆԱՏՕ‑ի կենտրո­նա­կա­յա­նում ստո­րագրե­ցին երկու երկրնե­րի անդա­մակցության արձա­նագրություննե­րը՝ նրանց շնորհե­լով հրա­վիրյա­լի կարգա­վի­ճակ և նրանց ներկա­յա­ցուցիչնե­րին թույլ տալով մասնակցել ՆԱՏՕ‑ի հանդի­պումնե­րին։ Դրան հաջորդեց Ֆինլանդիա­յի անդա­մակցության արձա­նագրության վավե­րա­ցումը ՆԱՏՕ‑ի անդամ երկրնե­րի ազգա­յին խորհրդա­րաննե­րի կողմից։ 2023‑ի ապրի­լի 4‑ին վավե­րացման գործիք հանդի­սա­ցող արձա­նագրությունը հանձնվեց ԱՄՆ‑ի պետքարտուղար Էնթո­նի Բլինքե­նին, Ֆինլանդիա­յի նախա­գահ Սաուլի Նինիստոն մասնակցեց ՆԱՏՕ‑ի կենտրո­նա­կա­յա­նում Ֆինլանդիա­յի դրո­շի բարձրացման արա­րո­ղությա­նը, և Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ‑ի 31-րդ անդա­մը։ Շվե­դիա­յի անդա­մակցության գործընթա­ցը հետաձգվեց Թուրքիա­յի և Հունգա­րիա­յի ընդդի­մության պատճա­ռով և ավարտին հասավ 2024‑ի մարտի 7‑ին։

Ֆինլանդիա­յի անդա­մակցության նշա­նա­կությունը երկրի և ՆԱՏՕ‑ի համար

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիա­յի անդա­մակցությամբ ՆԱՏՕ-ՌԴ արև­ելյան սահմա­նը երկա­րեց 1344 կմ-ով՝ ՆԱՏՕ-Ռուսաստան սահմա­նը գրե­թե կրկնա­պատկե­լով։ Հարց է ծագում, թե արդյոք ՆԱՏՕ‑ի համար ձեռնտու է Ռուսաստա­նի հետ սահմաննե­րի փաստա­ցի կրկնա­պատկումը, թե դա անվտանգա­յին նոր սպառնա­լիք է ՆԱՏՕ‑ի համար։

Ըստ ՆԱՏՕ‑ի Գլխա­վոր քարտուղա­րի, ՆԱՏՕ‑ն առա­վել ապա­հով է դառնում Ֆինլանդիա­յի անդա­մակցությամբ, քանի որ այն դիմա­կա­յուն պետություն է, Ֆինլանդիա­յի զինված ուժե­րի կարո­ղություննե­րը բարձր են, և դրանք երկար տարի­ներ աշխա­տել են ՆԱՏՕ‑ի ուժե­րի կողքին՝ որպես գործընկերներ։

Ֆինլանդիան աշխարհի տեխնո­լո­գիա­կան առաջնորդնե­րից է, այդ թվում 5G‑ի բնա­գա­վա­ռում։ Ֆինլանդիա­յի զինված ուժերն ունակ են համարվում պաշտպա­նել երկրի սահմաննե­րը՝ սահուն կերպով ինտեգրվե­լով Դաշինքի նոր տարա­ծաշրջա­նա­յին ռազմա­կան ծրագրե­րի մեջ։ ՆԱՏՕ-ին միա­նա­լը Ֆինլանդիա­յի համար նշա­նա­կում է վերա­նա­յել իր դիրքա­վո­րումը Եվրո­պա­յում և միայնակ գործե­լու երկա­րամյա հոգե­բա­նությունը փոխել այլ երկրնե­րի հետ ինտեգրվա­ծի և միասնա­բար գործո­ղի մտա­ծո­ղության։

Ֆինլանդիա­յի անդա­մակցությունն ամրապնդում է ՆԱՏՕ‑ի անվտանգությունը և խորացնում ՆԱՏՕ‑ի ձգո­ղա­կա­նության կենտրո­նի՝ ԱՄՆ֊ի աջակցությունը վայե­լող տեղա­շարժը դեպի Եվրո­պա­յի հյուսիս և արև­ելք։ Ֆինլանդիա­յի աշխարհագրա­կան դիրքը կարև­որվում է, քանի որ այն ՆԱՏՕ‑ի համար Սուվալկիի միջանցքն է ապա­հո­վում դեպի բալթյան երկրներ։ Ֆինլանդիան 2 միլիարդ դոլա­րին համարժեք աջակցություն է տրա­մադրել Ուկրաի­նա­յին, որը բաղկա­ցած է պաշտպա­նա­կան ոլորտում աջակցությունից և հումա­նի­տար օգնությունից։

Ֆինլանդիա­յի անդա­մակցումը նաև բարո­յա­կան հաղթա­նակ է ՆԱՏՕ‑ի համար՝ ապա­ցուցե­լով, որ Ռուսաստա­նը չկա­րո­ղա­ցավ խոչընդո­տել իր հարև­ա­նի անդա­մակցությունը, և որ Ուկրաի­նա­յում Ռուսաստա­նի պատե­րազմի արդյունքում, որը Պուտի­նը սկսեց Ուկրաի­նա­յի անդա­մակցությունը խոչընդո­տե­լու և ՆԱՏՕ֊ն պառակտե­լու նպա­տա­կով, ՆԱՏՕ֊ն համալրվեց։ Ինչպես նշեց ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղա­րը, Ֆինլանդիա­յի անդա­մակցությունն աշխարհին ցույց է տալիս, որ Պուտի­նին չհա­ջողվեց «ՆԱՏՕ‑ի դուռը փակել տալ» և «ավե­լի քիչ» ՆԱՏՕ‑ի փոխա­րեն, այն հասավ հակա­ռակ արդյունքի՝ «ավե­լի շատ» ՆԱՏՕ‑ի, և ՆԱՏՕ‑ի դուռը հաստա­տա­կա­մո­րեն բաց թողնե­լուն։

 [շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ