28.7 C
Yerevan

Մտածված Գործել, Ոչ Թե Էմո­ցիա­յով

Հողի հարկ/գույքահարկ պիտի վճա­րեն ամբողջ ծավա­լով, (այլ հարց է, թե պետությունը կվե­րա­դարձնի կամ արտո­նություն կտա, թե չէ: Եթե տա՝ պիտի արտո­նի նաեւ այլ եկե­ղե­ցի­նե­րի ու կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի)

Լեւոն Բարսեղյան

Իշխա­նություններ, ՔՊ եւ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մություններ, թե հավես կունե­նաք

Կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի տնտե­սություննե­րի մութ աշխարհում լուսա­բաց բերե­լու համար հետեւյալ առա­ջարկներն  եմ ներկա­յացնում: Շատ եմ գրել ու խոսել սրանց մասին:

Երեկվա կորդե­բա­լե­տից համոզվե­ցի, որ իշխա­նությունը, թեպետ մեկ տարի առաջ հոխորտում էր «հարկա­յին դաշտ բերել եկե­ղե­ցուն», բանի տեղ չի դնում էս մարտահրա­վե­րը եւ համա­րում է, որ մի քանի հոգու քֆրտե­լով ու բացարձակ անհնա­րին, անի­րա­տե­սա­կան պնդումնե­րով (ՀՀ‑ն մասնակցի կաթո­ղի­կոս ընտրե­լուն եւ այլն) ընդունակ է դրություն փոխել այս ոլորտում, ստիպված շատ համա­ռոտ ի մի եմ բերում ու շարում ցածը այն առա­ջարկներս, որ բազմիցս պնդել եմ իմ հրա­պա­րա­կա­յին խոսքում: Եթե ուզում եք կրո­նա­կան կազմա­կերպությոննե­րի վարք բարե­փո­խել, պետա­կան իշխա­նության դիրքից ու լիա­զո­րություննե­րի շրջա­նակնե­րում կատա­րեք այս կամ ավե­լի արդյունա­վետ բարե­փո­խումնե­րը:

Դրանք չափա­վոր են, վնա­սա­կար չեն, ագրե­սիվ չեն, թեպետ արտա­սո­վոր են: Եթե իսկա­պես շահագրգհիռ եք ունե­նալ Հայ Առա­քե­լա­կան Սուրբ Եկե­ղե­ցին այնպի­սին, որ առա­քե­լա­կան հայության աչքում հոգեւո­րա­կաննե­րը, ղեկա­վարնե­րը, կառա­վա­րիչնե­րը անբե­կա­նե­լի հեղի­նա­կություն դառնան ժամա­նա­կի ընթացքում, սահուն բայց, ոչ դանդա­լո­շա­բար արեք դրանք, վեթինգի օրը չգցեք՝ սատկացնեք: Գրում եմ, բայց ոչ մի հույս չունեմ, թե այսպի­սի կամ սրա նման բան կանեք: Տառա­պած մարդիկ ենք:   

Կարգա­վո­րեք օրենքնե­րով, որ բոլոր կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի 

1. Բոլոր ֆինանսա­կան շարժե­րը պիտի արձա­նագրվեն. ե՛ւ եկա­մուտնե­րը, ե՛ւ ծախսե­րը, մոմ ծախելն էլ պիտի ՀԴՄ-ով լինի, լուցկի առնելն էլ: Մրցույթով կառնեն, թե առանց մրցույթ՝ իրենց գործն է:

2. Հաստի­քա­ցուցակնե­րը պիտի թափանցիկ լինեն, աշխա­տողնե­րը պիտի հրա­մա­նագրված լինեն: (Հա, մի զարմա­ցեք, հարգե­լի հայրե­նա­կիցներ, կրո­նա­կան կազմա­կե­պություննե­րը նույնպես կազմա­կե­պություններ են, միայն աղո­թե­լու ու մատաղ անե­լու տեղեր չեն,  հաստի­քա­ցուցակներ ունեն, պիտի ունե­նան, աշխա­տա­վարձ ու հոնո­րար տան ու եկամտա­հարկեր ու պարտա­դիր վճարներ վճա­րեն, անում են, բայց անհայտ է՝ ինչ ծավա­լով):

3. Բյուջեն պիտի հրա­պա­րա­կա­յին լինի, բյուջեի փոփո­խություննե­րը՝ նույնպես:

4. Բոլոր գույքե­րի ցուցակնե­րը պիտի հրա­պա­րա­կա­յին լինեն. շենք, շինություն, տաճար, ավտո, կով, գարաժ, խորդա­նոց, բաղեր, ջակուզի, կեցա­վայր, պուրակ եւ այլն, եւ այլն:  

5. Հողի հարկ/գույքահարկ պիտի վճա­րեն ամբողջ ծավա­լով, (այլ հարց է, թե պետությունը կվե­րա­դարձնի կամ արտո­նություն կտա, թե չէ: Եթե տա՝ պիտի արտո­նի նաեւ այլ եկե­ղե­ցի­նե­րի ու կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի):

6. ՀԱՍԵ‑ն եւ պետռե­գիստրում գրանցված կրո­նա­կան մյուս բոլոր կազմա­կերպություննե­րը (եւ կուսակցություննե­րը) պետք է սահմանվեն որպես «Տեղե­կատվության ազա­տության մասին» ՀՀ օրենքով տեղե­կություններ տնօ­րի­նող կազմա­կերպություններ, որոնք օրենքով պարտա­վոր պիտի լինեն հարցում անողնե­րին տրա­մադրել պահանջվող տեղե­կություննե­րը (վերո­հիշյալնե­րը, եւ նրանք, որ գաղտնիք չեն օրենքով) …

Նաեւ

Ա. Արտոնյալ կրո­նա­կան կազմա­կերպություններ չպետք է լինեն

Բ. ՊԵԿ‑ը եւ տեսչա­կան մարմիննե­րը կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի գործունեության ազա­տո­րեն ու պարբե­րա­կան ստուգումներ պիտի իրա­կա­նացնեն եւ հրա­պա­րա­կեն զեկույցներն այդ մասին:

Գ. ՀԱՍԵ-ին պատկա­նող «Շողա­կաթ» ՀԸ‑ն չպի­տի սնվի պետա­կան միջոցնե­րից, հանրա­յին ալի­քը չպի­տի զբա­ղեցնի, իրենք պիտի կատա­րեն իրենց բոլոր ծախսե­րը: Դրա փոխա­րեն հանրա­յի­նը պետք է ունե­նա օրենքով նախա­տեսված մշա­կութա­յին-կրթա­կան-հոգեւոր… իսկա­կան հանրա­յին ալիք .…

Դ. Անձնա­կան տվյալնե­րի գաղտնիությունը պետք է ապա­հովվի վերո­հիշյա­լի ամբողջ համա­տեքստում:

Ե. Այս եւ հարա­կից կարգա­վո­րումնե­րը պետք է վերա­բերվեն բոլոր կրո­նա­կան կազմա­կերպություննե­րին եւ կուսակցություննե­րին որպես հանրա­յին կարծի­քի եւ տրա­մադրություննե­րի վրա լուրջ ազդե­ցություն ունե­ցող եւ շահույթ չհե­տապնդող հաստա­տություննե­րի:

Զ. Վերո­հիշյալ կարգա­վո­րումնե­րը որեւէ կերպ չեն խախտի դավա­նանքի ազա­տության սահմա­նադրա­կան իրա­վունքը եւ ՄԻ Համընդհա­նուր հռչա­կա­գի­րը

Եւ այլն…

Մանրա­մասնե­րի համար՝ սեղմռտեք 091821363

Կինո Էրեւա­նի մայլի խավա­րի դեմ պայքա­րի ինկվի­զի­ցիա

Աղբյուրը՝ Լեւոն Բարսեղյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/p/1BcX8LUSjy/

Առնչվող Հոդվածներ