21.7 C
Yerevan

ԵՄ-ՀՀ Հարա­բե­րություննե­րը Խաչմե­րուկում. Նորմա­տիվ Արժեքնե­րի Եվ Պրագմա­տիզմի Միջև

Հայաստա­նի եվրո­պա­կան ինտեգրումը ընթա­նում է սահմա­նա­փակ միջա­վայրում՝ տարա­ծաշրջա­նա­յին անա­պա­հո­վության, թույլ տրանսպորտա­յին կապե­րի, տնտե­սա­կան կախվա­ծության և Ռուսաստա­նի կայուն ազդե­ցության պայմաննե­րում։ Հետա­զո­տողնե­րը նշում են, որ ԵՄ‑ն ցուցա­բե­րել է աճող քաղա­քա­կան հետաքրքրություն, սակայն անդա­մակցության հստակ հեռանկա­րի բացա­կա­յությունը սահմա­նա­փա­կում է դրա փոխա­կերպող ներուժը։

Սոսի Թաթիկյան

(Մաս վեցե­րորդ)

Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան վերա­դա­սա­վո­րում. շրջում, հավա­սար հեռա­վո­րություն, պաշտպա­նո­ղա­կա­նություն, թե բազմա­կի կողմնո­րո­շում

Այս շրջա­նում հայ և միջազգա­յին վերլուծա­բաննե­րը հրա­պա­րա­կե­ցին հոդվածներ և կարծիքներ՝ քննարկե­լով Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության ուղղությունը։ Ոմանք կասկա­ծի տակ են դրել արևմտյան շրջման իսկությունը՝ նշե­լով, որ Հայաստա­նը վերջնա­կան խզում չի իրա­կա­նացրել ավանդա­կան դաշնա­կիցնե­րի հետ և շարունա­կում է մնալ խորքա­յին կախվա­ծության մեջ՝ հատկա­պես Ռուսաստա­նից և ՀԱՊԿ-ից։ Մյուսնե­րը շեշտել են նման շրջման հետ կապված ռիսկե­րը՝ զգուշացնե­լով, որ դա կարող է հանգեցնել աշխարհա­քա­ղա­քա­կան գերակշռության ռիսկե­րի՝ առանց համարժեք քաղա­քա­կան ու անվտանգա­յին փոխհա­տուցման։ Նրանք զգուշացնում են, որ Հայաստա­նը կարող է կրկնել Վրաստա­նի և Ուկրաի­նա­յի սխալնե­րը։

Ի հակադրություն, այլ վերլուծա­բաններ դա համա­րում են վաղուց ուշա­ցած քայլ՝ կոչ անե­լով ԵՄ-ին համարժեք աջակցություն ցուցա­բե­րել։ Ավե­լի պրագմա­տիկ գնա­հա­տա­կաննե­րը ճանա­չում են Հայաստա­նի արևմտա­մետ կողմնո­րո­շումը՝ միա­ժա­մա­նակ ընդգծե­լով Արևմուտքի անվտանգության երաշխիքնե­րի սահմա­նա­փա­կությունը և պաշտպա­նում բազմա­վեկտոր մոտե­ցումը՝ հարմա­րեցված Հայաստա­նի սահմա­նա­փակ հնա­րա­վո­րություննե­րին։ Մեկ այլ դիտանկյունից Հայաստա­նի նոր ձևա­վորվող արտա­քին քաղա­քա­կա­նությունն ընկալվում է որպես բազմա­վեկտոր հավա­սա­րակշռման մարտա­վա­րություն՝ նպա­տակ ունե­նա­լով պահել հարա­բե­րություննե­րը ԵՄ‑ի, ԱՄՆ‑ի, Ռուսաստա­նի և տարա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տարնե­րի հետ՝ ամրապնդե­լով ինքնիշխա­նությունն ու ճկունությունը։

Ավե­լի նրբա­ճա­շակ վերլուծություննե­րը առաջ են քաշում, որ Հայաստա­նը ոչ թե շրջում է իրա­կա­նացնում, այլ իրա­կա­նացնում է հավա­սար հեռա­վո­րության քաղա­քա­կա­նություն՝ նպա­տակ  ունե­նա­լով նվա­զեցնել կախվա­ծությունը որևէ մեկ ուժից՝ միա­ժա­մա­նակ պահպա­նե­լով ներգրավվա­ծություն բոլոր կենտրոննե­րի հետ։ Մեկ այլ շրջա­նա­կում Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության զարգա­ցումը դիտարկվում է որպես երեք փուլից բաղկա­ցած գործընթաց՝ սկզբնա­կան շրջում դեպի Արևմուտք, հետո դիվերսիֆի­կա­ցում, և վերջա­պես պաշտպա­նո­ղա­կա­նություն՝ տարա­ծաշրջա­նա­յին անկա­յունության պայմաննե­րում։

Այս հոդվա­ծը առա­ջարկում է նոր վերլուծա­կան դիտանկյուն՝ ներկա­յացնե­լով Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունը որպես չափա­զանց զգուշա­վոր, համա­տեքստա­յին հարմարվո­ղա­կա­նություն՝ հիշեցնող Սառը պատե­րազմի Ֆինլանդիա­յի ռազմա­վա­րությունը։ Այն նպա­տակ ունի չեզո­քացնել ռուսա­կան սպառնա­լի­քը՝ նվա­զեցնե­լով կախվա­ծությունը, ամրապնդե­լով ինքնիշխա­նությունը և տնտե­սա­կան դիվերսիֆի­կա­ցիան՝ միա­ժա­մա­նակ պահպա­նե­լով ԵՄ անդա­մակցության ձգտումը։ Սակայն ի տարբե­րություն Ֆինլանդիա­յի՝ Հայաստա­նը գործում է առա­վել անկա­յուն միջա­վայրում՝ Ադրբե­ջա­նի (և հնա­րա­վոր է՝ Թուրքիա­յի) մշտա­կան սպառնա­լի­քի պայմաննե­րում, չունե­նա­լով եվրո­պա­կան անմի­ջա­կան հարև­աններ։ Եթե «ֆինլանդացման» մոդե­լը ենթադրում էր չեզո­քություն սահմա­նա­փակ ինքնա­վա­րության դիմաց, ապա Հայաստա­նի մոդե­լը՝ բազմա­կի կողմնո­րո­շումը, ավե­լի ակտիվ և բազմա­կողմա­նի ճկունություն է։

Եզրա­կա­ցություններ և քաղա­քա­կան առա­ջարկներ. ձգտումնե­րը համադրել ռազմա­վա­րա­կան իրո­ղություննե­րի հետ

Հայաստա­նի եվրո­պա­կան ինտեգրումը ընթա­նում է սահմա­նա­փակ միջա­վայրում՝ տարա­ծաշրջա­նա­յին անա­պա­հո­վության, թույլ տրանսպորտա­յին կապե­րի, տնտե­սա­կան կախվա­ծության և Ռուսաստա­նի կայուն ազդե­ցության պայմաննե­րում։ Հետա­զո­տողնե­րը նշում են, որ ԵՄ‑ն ցուցա­բե­րել է աճող քաղա­քա­կան հետաքրքրություն, սակայն անդա­մակցության հստակ հեռանկա­րի բացա­կա­յությունը սահմա­նա­փա­կում է դրա փոխա­կերպող ներուժը։ ԵՄ արդյունա­վե­տությունը կախված է այն բանից, թե որքա­նով կկա­րո­ղա­նա հարմա­րեցնել իր մոտե­ցումը Հայաստա­նի խոցե­լիություննե­րին՝ պահպա­նե­լով երկա­րա­ժամկետ ռազմա­վա­րա­կան ներգրավվա­ծությունը։

Թեև ԵՄ անդա­մակցության գաղա­փա­րը մնում է կենսունակ հայ հասա­րա­կության լիբե­րալ-եվրո­պա­մետ շրջա­նակնե­րում, ընդհա­նուր հանրա­յին ընկա­լումը լի է կասկածնե­րով՝ պայմա­նա­վորված տարա­ծաշրջա­նա­յին անկա­յունությամբ, ԵՄ անվճռա­կա­նությամբ և քաղա­քա­կան մոտի­վա­ցիա­յի անո­րո­շությամբ։ Պահպա­նո­ղա­կան եվրասկեպտիկներն ու ռուսա­մետ ուժե­րը անդա­մակցության ձգտումնե­րը համա­րում են անի­րա­տե­սա­կան։ Այնուա­մե­նայնիվ, ռեֆորմնե­րի կողմնա­կից հանրությունն ու քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը դիտարկում են այդ գործընթա­ցը ոչ միայն որպես աշխարհա­քա­ղա­քա­կան ընտրություն, այլ որպես համա­կարգա­յին բարե­փո­խումնե­րի՝ ինքնիշխա­նության, անվտանգության, թափանցի­կության և ժողովրդա­վա­րության ամրապնդման ձևա­չափ։

Սակայն դեռևս կան էական խոչընդոտներ։ ԵՄ‑ի «ընդլայնման հոգնա­ծությունը», ներքին բաժա­նումնե­րը և տրանսատլանտյան փոփոխվող հարա­բե­րություննե­րը սահմա­նա­փա­կում են նրա կարո­ղությունը՝ Հայաստա­նին տրա­մադրե­լու հստակքա­ղա­քա­կան ուղղություն։ Հայաստանն էլ իր հերթին չունի ԵՄ‑ի հետ ուղիղ աշխարհագրա­կան կապ։ Վրաստա­նի թեկնա­ծության կարգա­վի­ճա­կի սառե­ցումը և Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րի կարգա­վորման բացա­կա­յությունը կտրում են հասա­նե­լի ճանա­պարհնե­րը։ Միա­ժա­մա­նակ, Հայաստա­նը ենթա­կա է արտա­քին ու ներքին ճնշումնե­րի։ Ադրբե­ջա­նը փորձում է խափա­նել խաղա­ղության պայմա­նագրի գործընթա­ցը՝ կիրա­ռե­լով ուժի սպառնա­լիք, թշնա­մա­կան հռե­տո­րա­բա­նություն և անընդունե­լի նախա­պայմաններ։ Ռուսաստանն էլ՝ տնտե­սա­կան լծակնե­րով, էներգե­տիկ կախվա­ծությամբ և իր կողմնա­կիցնե­րով՝ խոչընդո­տում է եվրո­պա­կան ուղին։ Այս երկու ուժե­րի մեթոդնե­րի համադրմամբ իրա­կա­նա­նում է համա­կարգված հիբրի­դա­կան հակազդե­ցություն ԵՄ-Հայաստան գործընկե­րության խորացմա­նը։

Քաղա­քա­կան առա­ջարկություններ

I. ԵՄ-ին՝ Հաստա­տել Վստա­հություն, Ուժե­ղացնել Ներգրավվա­ծություն

• Հստակ ճանա­չել Հայաստա­նի անդա­մակցության ձգտումնե­րը՝ առանց պաշտո­նա­կան թեկնա­ծության։

• Խորացնել ոլորտա­յին համա­գործակցությունը՝ տնտե­սության և էներգե­տի­կա­յի դիվերսիֆի­կա­ցիա­յի համար։

• Աջակցել կառա­վարման, արդա­րա­դա­տության և մարդու իրա­վունքնե­րի ինստի­տուցիո­նալ բարե­փո­խումնե­րին։

• Վճռա­կան դիրք ընդունել՝ հրա­ժարվե­լով «կեղծ համարժե­քության» քաղա­քա­կա­նությունից։

• Պայմա­նա­կա­նություն սահմա­նել Ադրբե­ջա­նի հետ՝ պահանջե­լով վերջ դնել ճնշումնե­րին։

• Աջակցել Հայաստա­նի «Խաղա­ղության խաչմե­րուկի» նախա­ձեռնությա­նը։

• Տարա­ծել պաշտպա­նա­կան աջակցությունը ԵՄ խաղա­ղության հիմնադրա­մի միջո­ցով։

• ԵՄ դիտորդա­կան առա­քե­լությա­նը տրա­մադրել երկա­րա­ժամկետ մանդատ։

• Վերա­հաստա­տել, որ Ադրբե­ջա­նի ռազմա­կան գործո­ղություննե­րը կհանգեցնեն պատժա­մի­ջոցնե­րի։

II. Հայաստա­նին՝ Շարունա­կել Համարձակ և Հավա­սա­րակշռված Կուրս

• Կառուցել ժողովրդա­վա­րությունը՝ որպես ներքին կայունության հիմք։

• Նվա­զեցնել կախվա­ծությունը Ռուսաստա­նից և ձևա­կերպել ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանա­պարհ։

• Դիվերսիֆի­կացնել տնտե­սա­կան և էներգե­տիկ կապե­րը՝ ԵՄ ստանդարտնե­րին համա­պա­տասխա­նեցմամբ։

• Պահպա­նել հետև­ո­ղա­կան և հստակ արտա­քին քաղա­քա­կան ուղերձներ։

• Զերծ մնալ միա­կողմա­նի ճնշումնե­րի տակ ընկնե­լուց՝ հավա­սա­րակշռե­լով բոլոր ուժե­րի միջև։

Այս ռազմա­վա­րա­կան մոտեցմամբ Հայաստա­նը կկա­րո­ղա­նա կառուցել գործնա­կան, ճկուն և հեռանկա­րա­յին հարա­բե­րություն ԵՄ‑ի հետ՝ հիմնված ժողովրդա­վա­րա­կան վերա­փոխման և աստի­ճա­նա­կան ինտեգրման վրա՝ պահպա­նե­լով ինքնիշխա­նությունը մի խիստ անկա­յուն աշխարհա­քա­ղա­քա­կան միջա­վայրում։

Վերջ

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ