16.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

ԼՂԻՄ պատվի­րա­կությունը որտե՞ղ է հանդի­պել Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լիո­բո­վին: Պաշտո­նա­պես հանդիպման վայր անվանվում է Բաքուն: Որոշ տեղե­կություննե­րով՝ ԼՂԻՄ պատվի­րա­կությունը եւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը հանդի­պել են Կիրո­վա­բա­դում՝ ԽՍՀՄ ԶՈՒ 4‑րդ բանա­կի դեսանտա­յին դիվի­զիա­յի տարածքում: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 9

1991 թվա­կա­նի հուլի­սը Լեռնա­յին Ղարա­բա­ղում «Կոլցո» ռազա­մա­գործո­ղության անցկացման ամե­նա­ծանր ամիսն էր: Գրե­թե ամեն օր մարզի հայկա­կան բնա­կա­վայրե­րում անցկացվում էին «անձնագրա­յին ռեժի­մի ստուգումներ»: Դրված էր խաղաղ բնակչությանն ահա­բե­կե­լու, նրա համար կյանքի անտա­նե­լի պայմաններ ստեղծե­լու եւ բռնա­տե­ղա­հա­նության ենթարկե­լու հստակ նպա­տակ:

Ադրբե­ջա­նի ՆԳՆ հատուկ նշա­նա­կության ջոկատներն արդեն գործում էին ազա­տո­րեն: Խորհդա­յին զինվո­րա­կաննե­րի աջակցությամբ նրանց հաջողվել էր բռնա­տե­ղա­հա­նել Բերդա­ձո­րի ենթաշրջա­նը: Տեղա­կան ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի մի խումբ մարտիկներ ձերբա­կալվել եւ տեղա­փոխվել էին Շուշի: Նույն օրե­րին բռնա­տե­ղա­հա­նության էր ենթարկվել Հադրութի շրջա­նի տասնչորս հայկա­կան գյուղ:

Ստեղծված իրա­վի­ճա­կում ինքնա­վար մարզի ապա­գա­յի համար պատասխա­նատվությունը կրկին ստանձնում է մարզա­յին խորհրդի գործկո­մը, որի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար է նշա­նակվում Լեո­նարդ Պետրոսյա­նը: Խորհրդա­յին եւ Ադրբե­ջա­նի ՊԱԿ‑ը, նրա մարզա­յին վարչությունն այդ շրջա­նում հանրության շրջա­նում տարա­ծում են լուրեր, որ «մարզի իշխա­նությունը համա­գործակցում է Բաքվի հետ»:

Հուլի­սի 19-ին գումարվում է Լեռնա­յին Ղարա­բա­ղի մարզա­յին խորհրդի նիստ: Թաթուլ Հակոբյա­նը «Ղարա­բաղյան օրա­գիր. կանա­չը եւ սեւը» գրքում մեջբե­րում է Օլեգ Եսա­յա­նին. «Քննարկվել է մեկ հարց՝ համաձայնե՞լ Ղարա­բա­ղում Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ընտրություննե­րի անցկացմա­նը: Բաքու բանակցություննե­րի մեկնե­լու առա­ջարկ արել էր Մոսկվան»: Եսա­յա­նը հավաստիացնում է, որ ինքը կողմ է եղել Բաքվի հետ բանակցություննե­րին, բայց պատվի­րա­կության կազմում ընդգրկվե­լու առա­ջարկից հրա­ժարվել է:

ՀՅԴ-ական Գեորգի Պետրոսյա­նը հիշել է, որ ինքը Բաքու ղարա­բաղյան պատվի­րա­կություն ուղարկե­լուն կտրուկ դեմ է եղել: Նա հիմնա­վո­րել է, որ նման քայլը նշա­նա­կում է համա­ձայնել, որ Ադրբե­ջա­նի միջամտի Լեռնա­յին Ղարա­բա­ղի ներքին գործե­րին: Օլեգ Եսա­յա­նի ասե­լով՝ հարցի քննարկմա­նը տեղյակ են եղել «Շարժման քաղա­քա­կան առաջնորդներ Ռոբերտ Քոչարյա­նը եւ Սերժ Սարգսյա­նը»:

Զորի Բալա­յա­նը Թաթուլ Հակոբյա­նին ասել է, որ Բաքու ղարա­բաղյան պատվի­րա­կություն գործուղե­լու եւ Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վի հետ բանակցություններ վարե­լու գաղա­փարն «ընդւունել է նաեւ Շարժման ընդհա­տա­կը»: Ըստ որոշ տեղե­կություննե­րի՝ հարցը քննարկվել է նաեւ Հայաստա­նի Գերա­գույն խորհրդում:

Այսպես, թե այնպես՝ պատմա­կան փաստ է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի պատվի­րա­կությունը, որ գլխա­վո­րում էր մարզգործկո­մի նախա­գահ Լեո­նարդ Պետրոսյա­նը, հուլի­սի 20-ին բանակցություններ է վարել Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վի հետ եւ համա­ձայնել ԽՍՀՄ սահմա­նադրության համա­ձայն Լեռնա­յին Ղարա­բա­ղում իշխա­նությունը վերա­կանգնե­լու տարբե­րա­կին:

ԼՂԻՄ պատվի­րա­կությունը որտե՞ղ է հանդի­պել Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լիո­բո­վին: Պաշտո­նա­պես հանդիպման վայր անվանվում է Բաքուն: Որոշ տեղե­կություննե­րով՝ ԼՂԻՄ պատվի­րա­կությունը եւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը հանդի­պել են Կիրո­վա­բա­դում՝ ԽՍՀՄ ԶՈՒ 4‑րդ բանա­կի դեսանտա­յին դիվի­զիա­յի տարածքում: Ամեն դեպքում, ղարա­բաղյան պատվի­րա­կության անդամնե­րի անվտանգությունն ապա­հո­վել են խորհրդա­յին ՊԱԿ‑ը եւ Արտա­կարգ դրության շրջա­նի զինվո­րա­կան պարե­տությունը: Նրանք էլ նույն օրն իրենց գործա­կա­լա­կան ցանցի միջո­ցով տեղե­կություն են տարա­ծել, որ «մարզկո­մի նախկին առա­ջին քարտուղար Պողոսյա­նի նախա­ձեռնությամբ տեղի է ունե­նում դավա­ճա­նություն»: Շիկա­ցած մթնո­լորտում «պայթյունն» այլեւս դառնում է անխուսա­փե­լի:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ