Մարդկանց քանի՞ տոկոսն է վստահում կաթողիկոսին։ Դալլաքյանի կարծիքով «Եվրաքվեի» նման ինչ որ թուղթ է պետք ունենալ, որով երևա, թե կաթողիկոսի նկատմամբ ինչ վերաբերմունք կա։ Գուցե մարդկանց վաթսուն տոկոսը վստահում է կաթողիկոսին, գուցե իննսուն տոկոսը չի վստահում։ Ինչպե՞ս է կաթողիկոսի փոփոխությունը պատկերանցում Փաշինյանը։
Լիլիթ Դալլաքյան
Armtimes-ը զրուցել է իրավաբան, քաղաքական գիտությունների թեկնածու Լիլիթ Դալլաքյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են իշխանություն-եկեղեցի հարաբերություններն ու դրանից բխող մի շարք հետևանքներ։
Դալլաքյանն իր խոսքում նշել է, որ Գարեգին Բ-ն գտնվում է ծուղակում։ Նա անձամբ ինքը չի խոսում, ավելի շատ խոսում են Աջապահյանը, Կճոյանը, Գալստանյանը և այլն։ Նրա՞նք են փոխարինելու Գարեգին Բ-ին։ Նիկոլ Փաշինյանն իր այս գործելակերպը որ սկսել է, ինչի՞ է ուզում հասնել։ Ասենք թե Գարեգին Բ-ն հեռացավ, ո՞վ է փոխարինելու նրան։ Ինչպե՞ս է կատարվելու այդ փոխարինումը։ Փաշինյանը միջամտելո՞ւ է նոր կաթողիկոսի ընտրությանը, եթե այո, ապա ինչպե՞ս։ Քաղաքագետի բնորոշմամբ սա փակուղի է, որը ոչ մի տեղ չի տանում։ Այս իրավիճակը կարող է խնդիրը հասունացնել, ինչ որ առումով ցույց տալ, բայց լուծում չառաջարկել։
Դալլաքյանն ասաց, որ Փաշինյանն առաջին հերթին պիտի ապալեգիտիմացնի այն մարդկանց, ովքեր ներկայանում են որպես ժողովրդի ներկայացուցիչներ, իսկ դրա համար իշխանությունը նախ և առաջ պետք է հասկանա, թե դա ինչպես է անելու։ Հարցն ամենևին էլ կուսակրոնության մեջ չէ, կարծում է իրավաբանը, կաթողիկոսի աղջիկ ունենալը(կամ նույնիսկ մի քանի երեխաներ) այն պատճառը չէ, որը վարչապետին այդքան խիստ հետաքրքրի, մանավանդ, որ դա մի առանձնապես զարմանալի գաղտնիք չէ։ Մարդկանց մեծ մասը շատ լավ գիտե կաթողիկոսի աղջկա մասին, ընդ որում վաղուց գիտե, հարցն այստեղ եկեղեցու նկատմամբ ռուսական ազդեցության վերացման մասին է։
Մարդկանց քանի՞ տոկոսն է վստահում կաթողիկոսին։ Դալլաքյանի կարծիքով «Եվրաքվեի» նման ինչ որ թուղթ է պետք ունենալ, որով երևա, թե կաթողիկոսի նկատմամբ ինչ վերաբերմունք կա։ Գուցե մարդկանց վաթսուն տոկոսը վստահում է կաթողիկոսին, գուցե իննսուն տոկոսը չի վստահում։ Ինչպե՞ս է կաթողիկոսի փոփոխությունը պատկերանցում Փաշինյանը։
Ընդ որում այնպես չէ, որ Գարեգին Բ-ն ինքն է որոշելու հեռանա, թե ոչ, խոսի թե ոչ։ Դալլաքյանն ասաց, որ կաթողիկոսի հետ կապված կոմպրոմատներ շատերն ունեն, իշխանությունն էլ, ռուսներն էլ։ Կաթողիկոսը երկու կրակի արանքում է հայտնվել, Փաշինյանի ասածներին չի էլ պատասխանել, այսինքն չի էլ հերքել, թե աղջիկ ունի, թե ոչ։ Նա չի կարող հերքել կամ չհերքել, որովհետև ինքը չի որոշում, թե երբ խոսի կամ ինչ խոսի։
Դալլաքյանը հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ Գարեգին Բ-ն չի խոսել այն ժամանակ, երբ Զախարովան ասում էր, որ ադրբեջանցիները իրավունք ունեին իրենց տարածքում անել այն ինչ ցանկանում էին, ինչո՞ւ չէր խոսում, երբ նույն Զախարովան ասում էր, որ Արցախում հայկական եկեղեցի չկար, ինչո՞ւ չէր խոսում Արցախի բլոկադայի ժամանակ։ Ինչո՞ւ կաթողիկոսի կողմից ռուսների մասին գոնե մեկ քննադատական խոսք չկա։ Իրավաբանի խոսքով՝ սա ռուսական քաղաքականություն է, որ իրականացնում էին դեռևս Ստալինը, Խրուշչովը, երբ թույլ էին տալիս, որ օրինակ Եժովը կամ Ժուկովը հարստանան ու դրանով իսկ գործիք ունենան նրանց ճնշելու համար։ Հիմա իհարկե չեն սպանում, բայց կարող են հեռացնել կամ չեզոքացնել մարդուն՝ նրա վրա բազմաթիվ կոմպրոմատներ ունենալով։
Իրավաբանը նշեց ևս մեկ մեծ վտանգի մասին։ Դրսի ուժերը կարող են այս ամենն օգտագործել, երկրում ևս մեկ մարտի մեկ կազմակերպեն ու գցեն իշխանության վրա։ Մի՞թե Փաշինյանը չի հասկանում, որ միայն կաթողիկոսին փոխելով ոչինչ չի փոխվելու։ Բարձրագույն եկեղեցական հատվածում կան Գարեգին Բ-ին նման մի շարք գործիչներ, բացի դրանից, երկրում կան քաղաքական դեմքեր, ովքեր հովանավորում են այդ նույն եկեղեցականներին։ Փաշինյանը նրանց բոլորին պետք է փոխի, միայն մի հոգու փոխելով որևէ բան չի ստացվի։ Իսկ եթե ինչ որ մի պահ Պուտինը ձանձրանա Փաշինյանի հետ խաղալուց, ապա ինչ ասես, կարող է տեղի ունենալ։ Փաշինյանը թող ուշադիր նայի Հրանտ Մարգարյանի հարցազրույցները։ Վատագույն սցենարներից կարող է լինել այն, որ իշխանության չեզոքացումը կբերի էլ ավելի մասնատված երկրի, ուր չկան լիդերներ, այլ կա մասնատված երկիր իր տասնյակ հակընդդեմ առաջնորդներով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
