Երկրորդ՝ շատ ավելի հավանական տարբերակը այն է, որ ռեժիմը կփորձի փրկել հնարավորինս շատ նյութեր ու սարքավորումներ վնասված միջուկային օբյեկտներից (իսկ գուցե դրանք արդեն թաքցվել էին ԱՄՆ հարվածներից առաջ) և թաքցնել դրանք իր հսկայական երկրի տարածքում։
Bloomberg
Ջեյմս Սթավրիդիսը Bloomberg-ի համար. Իրանը այժմ ունի երեք տարբերակ։ Դրանցից երկուսը սարսափելի են։
Ջեյմս Սթավրիդիս՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի պահեստազորի ծովակալ, Եվրոպայում ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության նախկին հրամանատար և ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար:
Հաշվի առնելով ԱՄՆ-ի հարվածների ակնհայտ հաջողությունը Ֆորդոյի, Նաթանզի և Իսֆահանի միջուկային ծրագրերի հիմնական օջախների դեմ, Իրանի ղեկավարները գործողությունների նոր ծրագրի կարիք ունեն, որպեսզի վերականգնեն իրենց դիրքը առնվազն որպես տարածաշրջանային տերություն, եթե ոչ՝ իրենց երբեմնի փառքը։
Ի՞նչ տարբերակներ ունեն նրանք և ի՞նչ են հավանաբար ընտրելու այդ սահմանափակ հնարավորություններից:
Առաջին տարբերակը, որի վրա հույս են դնում ԱՄՆ-ն ու Իսրայելը՝ Թեհրանում «զարթոնքն» է, այսինքն՝ փաստացի անվերապահ կապիտուլյացիան։
Սրանով ենթադրվում է, որ՝ տեսնելով իսրայելական զինված ուժերի լիակատար գերակայությունը, որոնք այժմ համալրված են ամերիկյան B-2 ռմբակոծիչներով ու «բունկերային» ռումբերով, Իրանի ղեկավարները խաղաղություն կխնդրեն, կամովին կհրաժարվեն իրենց միջուկային ծրագրերից ու պաշարներից և կընդունեն, որ այլևս իրավունք չունեն ուրանի հարստացման։ Թեև սա լիովին անհնար չէ, սակայն չափազանց քիչ հավանական է՝ հաշվի առնելով ռեժիմի փխրունությունն ու նրա ղեկավարության հպարտությունը։
Երկրորդ՝ շատ ավելի հավանական տարբերակը այն է, որ ռեժիմը կփորձի փրկել հնարավորինս շատ նյութեր ու սարքավորումներ վնասված միջուկային օբյեկտներից (իսկ գուցե դրանք արդեն թաքցվել էին ԱՄՆ հարվածներից առաջ) և թաքցնել դրանք իր հսկայական երկրի տարածքում։
Իրանն ավելի քան 2.5 անգամ մեծ է Թեքսասից, և ինչպես ասում էր իմ նախկին ղեկավարը՝ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը՝ հարցն այն է, թե որտեղ են դեռ գաղտնի զարգացվում միջուկային ծրագրերը։ Այս սցենարում, փրկված ամեն ինչ թաքցնելուց բացի, Իրանի ղեկավարները նաև մի շարք հարվածներ կկատարեն ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ՝ իրենց հեղինակությունը փրկելու նպատակով։
Քանի որ Թեհրանը իրականում չի ցանկանում բախվել Վաշինգտոնի կողմից նոր ռմբակոծությունների, այդ հարվածները, ամենայն հավանականությամբ, կծրագրավորվեն այնպես, որ խուսափեն ԱՄՆ զինվորականների շրջանում մեծ մարդկային կորուստներից՝ կիրառելով սահմանափակ քանակի բալիստիկ և թևավոր հրթիռներ ու անօդաչու սարքեր։ Հարվածները, ամենայն հավանականությամբ, կուղղվեն ԱՄՆ բանակի և հատուկ ուժերի բազաների դեմ Սիրիայում ու Իրաքում, Պարսից ծոցում կամ Հյուսիսային Արաբական ծովում գործող ռազմական նավերի, ինչպես նաև ԱՄՆ-ի ավիաբազաների դեմ Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Քաթարում։
ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությունն ամենայն հավանականությամբ զգալի արդյունավետություն կցուցաբերի այս հարվածների դեմ, ինչը գուցե թույլ տա խուսափել ԱՄՆ-ի կողմից պատժիչ նոր գործողություններից։ Այս տարբերակում Թեհրանը՝ հարվածներ հասցնելուց և միջուկային ծրագրի մնացորդները թաքցնելուց հետո, հավանաբար կվերադառնա բանակցությունների սեղան։ Բեմում կհայտնվեն ԱՄՆ գլխավոր բանակցող Սթիվ Ուիթկոֆն ու պետական քարտուղար Մարկո Ռուբիոն, որոնք կուղևորվեն չեզոք տարածք։
Ինձ ամենաշատը մտահոգում է երրորդ տարբերակը։ Դա կարող է լինել «ամեն ինչ կամ ոչինչ» ռազմավարություն՝ երեք հիմնական ուղղությամբ։
Առաջին ուղղությունը՝ առնվազն ժամանակավոր կերպով Օրմուզի նեղուցի փակումն է։ Իրանցիներն արդեն տասնամյակներ շարունակ զբաղվել են այսպես կոչված մոդելավորմամբ․ ես դա անձամբտեսել եմ ռազմական նավերի տախտակամածից։Նրանք կարող են կիրառել մի ամբողջ շարք քայլեր՝հարյուրավոր լողացող ականների տեղադրում, նեղուցում առևտրային նավերի խորտակում, ինչպես նաև շարժական հրթիռային կայանների տեղաբաշխում նեղուցի իրանական ափին։ Արևմուտքը հակաքայլեր ունի՝ ականազերծման նավերից սկսած, սակայն մեծ հավանականություն կա, որ իրանցիները կկարողանան գոնե ժամանակավորապես փակել նեղուցը։
Երկրորդ ուղղությունը՝ ԱՄՆ քաղաքացիական անձանց թիրախավորված սպանություններն են։ Մեր մեծամասամբ դիվանագետներն ու բարձրագույն զինվորականները լավ են պաշտպանված և «դժվար թիրախներ» են, ուստի իրանցիները կարող են դիտարկել Աբու Դաբիում, Դուբայում, Դոհայում կամ Քուվեյթում գործող ամերիկյան բարձրագույն գործարարների սպանության տարբերակը։ Նրանք կարող են նաև պատանդներ վերցնել՝ տեսնելով, թե որքան արդյունավետ է եղել այդ մեթոդը ՀԱՄԱՍ-ի կողմից։ Դա կարող է տեղի ունենալ հենց Իրանում (օրինակ՝ արևմտյան լրագրողների առևանգում) կամ այլ երկրներում։
Երրորդ ուղղությունը՝ Իրանի կողմից կիբերհարձակումների ուժեղացումն է՝ ուղղված թե՛ Պարսից ծոցում, թե՛ ամբողջ աշխարհում էներգետիկ ենթակառուցվածքների դեմ։ Արդեն երկու տասնամյակ Իրանը խոշոր կիբերգործողություններ է իրականացնում Սաուդյան Արաբիայի դեմ։
Նպատակը կլինի՝ էլ ավելի ապակայունացնել համաշխարհային էներգետիկ շուկաները՝ Օրմուզի նեղուցի ժամանակավոր փակման ազդեցությունը բազմապատկելով։ Այս ուղին նպատակ կունենա ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա՝ բարձրացնելով նավթի գները, խթանելով գնաճը և հրահրելով հասարակական դժգոհություն Ամերիկայում ու նրա դաշնակից երկրներում։
Նայելով այս երեք տարբերակներին՝ ես կասեի, որ Իրանի ղեկավարները հակված են ընտրելու հենց վերջինը՝ «մեծ խաղադրույքի» տարբերակը։
Սակայն նրանք նաև գիտակցում են այդ մոտեցման բարձր ռիսկայնությունը և, ամենայն հավանականությամբ, կձգտեն ավելի համեստ նպատակների՝ ասիմետրիկ հարձակումների և թիրախային գործողությունների ԱՄՆ շահերի և քաղաքացիների դեմ։ Միջադեպերը կշարունակվեն, սակայն դիվանագիտության լամպը ամբողջությամբ չի հանգի։
Կա, իհարկե, նաև չորրորդ տարբերակը, սակայն այն Իրանի հոգևոր ու ռազմական ղեկավարության ձեռքում չէ։ Այն գտնվում է 90 միլիոն իրանցիների ձեռքում։ Դա կլինի ռեժիմի ներքին փոփոխություն, երբ ժողովուրդը գիտակցի, թե որքան խորապես է իր ղեկավարությունը խաբել իրեն և որքան հեռու է երկիրը շեղվել իր հպարտ պարսկական ժառանգությունից։
Թեև անմիջական հեղափոխությունն մշուշոտ է՝ արտասահմանյան ռմբակոծությունները սովորաբար միավորում են ժողովուրդը դիմադրության մեջ,— Իրանը գնալով ավելի շատ է հիշեցնում 20-րդ դարի սկզբի ցարական Ռուսաստանը։ Երբեմն բռնի ավտորիտար ռեժիմները շատ ուժեղ են թվում՝ իրենց ոստիկանությամբ, բանակով և հատուկ ծառայություններով, բայց հետո հանկարծ ամեն ինչ փոխվում է։
Թեհրանի փտած թեոկրատիան սասանվում է, և ժողովուրդը կարող է ունենալ վերջին տասնամյակների լավագույն հնարավորությունը՝ այն տապալելու համար։ Եթե հոգևոր առաջնորդները որոշեն «գնալ վաբանկ», պետք է հուսալ, որ ժողովուրդը կասի, թե այլևս չի ցանկանում համակերպվել նրանց հետ և պատրաստ չէ ենթարկվել ԱՄՆ-ի հնարավոր ծանր պատասխանի ռիսկին։
Աղբյուրը՝
