15.1 C
Yerevan

Երեք Տարբե­րակ՝ Մեկը Վատ, Երկուսը՝ Շատ Վատ

Երկրորդ՝ շատ ավե­լի հավա­նա­կան տարբե­րա­կը այն է, որ ռեժի­մը կփորձի փրկել հնա­րա­վո­րինս շատ նյութեր ու սարքա­վո­րումներ վնասված միջուկա­յին օբյեկտնե­րից (իսկ գուցե դրանք արդեն թաքցվել էին ԱՄՆ հարվածնե­րից առաջ) և թաքցնել դրանք իր հսկա­յա­կան երկրի տարածքում։

Bloomberg

Ջեյմս Սթավրի­դի­սը Bloomberg‑ի համար. Իրա­նը այժմ ունի երեք տարբե­րակ։ Դրանցից երկուսը սարսա­փե­լի են։

Ջեյմս Սթավրի­դիս՝ ԱՄՆ ռազմա­ծո­վա­յին ուժե­րի պահեստա­զո­րի ծովա­կալ, Եվրո­պա­յում ԱՄՆ ԶՈՒ Եվրո­պա­կան հրա­մա­նա­տա­րության նախկին հրա­մա­նա­տար և ՆԱՏՕ‑ի միացյալ զինված ուժե­րի գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար:

Հաշվի առնե­լով ԱՄՆ‑ի հարվածնե­րի ակնհայտ հաջո­ղությունը Ֆորդո­յի, Նաթանզի և Իսֆա­հա­նի միջուկա­յին ծրագրե­րի հիմնա­կան օջախնե­րի դեմ, Իրա­նի ղեկա­վարնե­րը  գործո­ղություննե­րի նոր ծրագրի կարիք ունեն, որպեսզի վերա­կանգնեն իրենց դիրքը առնվազն որպես տարա­ծաշրջա­նա­յին տերություն, եթե ոչ՝ իրենց երբեմնի փառքը։

Ի՞նչ տարբե­րակներ ունեն նրանք և ի՞նչ են հավա­նա­բար ընտրե­լու այդ սահմա­նա­փակ հնա­րա­վո­րություննե­րից:

Առա­ջին տարբե­րա­կը, որի վրա հույս են դնում ԱՄՆ‑ն ու Իսրա­յե­լը՝ Թեհրա­նում «զարթոնքն» է, այսինքն՝ փաստա­ցի անվե­րա­պահ կապի­տուլյա­ցիան։

Սրա­նով ենթադրվում է, որ՝ տեսնե­լով իսրա­յե­լա­կան զինված ուժե­րի լիա­կա­տար գերա­կա­յությունը, որոնք այժմ համալրված են ամե­րիկյան B‑2 ռմբա­կո­ծիչնե­րով ու «բունկե­րա­յին» ռումբե­րով, Իրա­նի ղեկա­վարնե­րը խաղա­ղություն կխնդրեն, կամո­վին կհրա­ժարվեն իրենց միջուկա­յին ծրագրե­րից ու պաշարնե­րից և կընդունեն, որ այլևս իրա­վունք չունեն ուրա­նի հարստացման։ Թեև սա լիո­վին անհնար չէ, սակայն չափա­զանց քիչ հավա­նա­կան է՝ հաշվի առնե­լով ռեժի­մի փխրունությունն ու նրա ղեկա­վա­րության հպարտությունը։

Երկրորդ՝ շատ ավե­լի հավա­նա­կան տարբե­րա­կը այն է, որ ռեժի­մը կփորձի փրկել հնա­րա­վո­րինս շատ նյութեր ու սարքա­վո­րումներ վնասված միջուկա­յին օբյեկտնե­րից (իսկ գուցե դրանք արդեն թաքցվել էին ԱՄՆ հարվածնե­րից առաջ) և թաքցնել դրանք իր հսկա­յա­կան երկրի տարածքում։

Իրանն ավե­լի քան 2.5 անգամ մեծ է Թեքսա­սից, և ինչպես ասում էր իմ նախկին ղեկա­վա­րը՝ պաշտպա­նության նախա­րար Դոնալդ Ռամսֆելդը՝ հարցն այն է, թե որտեղ են դեռ գաղտնի զարգացվում միջուկա­յին ծրագրե­րը։ Այս սցե­նա­րում, փրկված ամեն ինչ թաքցնե­լուց բացի, Իրա­նի ղեկա­վարնե­րը նաև մի շարք հարվածներ կկա­տա­րեն ԱՄՆ‑ի ու Իսրա­յե­լի դեմ՝ իրենց հեղի­նա­կությունը փրկե­լու նպա­տա­կով։

Քանի որ Թեհրա­նը իրա­կա­նում չի ցանկա­նում բախվել Վաշինգտո­նի կողմից նոր ռմբա­կո­ծություննե­րի, այդ հարվածնե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կծրագրա­վորվեն այնպես, որ խուսա­փեն ԱՄՆ զինվո­րա­կաննե­րի շրջա­նում մեծ մարդկա­յին կորուստնե­րից՝ կիրա­ռե­լով սահմա­նա­փակ քանա­կի բալիստիկ և թևա­վոր հրթիռներ ու անօ­դա­չու սարքեր։ Հարվածնե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կուղղվեն ԱՄՆ բանա­կի և հատուկ ուժե­րի բազա­նե­րի դեմ Սիրիա­յում ու Իրա­քում, Պարսից ծոցում կամ Հյուսի­սա­յին Արա­բա­կան ծովում գործող ռազմա­կան նավե­րի, ինչպես նաև ԱՄՆ‑ի ավիա­բա­զա­նե­րի դեմ Քուվեյթում, Սաուդյան Արա­բիա­յում, Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րում և Քաթա­րում։

ԱՄՆ‑ի հակահրթի­ռա­յին պաշտպա­նությունն ամե­նայն հավա­նա­կա­նությամբ զգա­լի արդյունա­վե­տություն կցուցա­բե­րի այս հարվածնե­րի դեմ, ինչը գուցե թույլ տա խուսա­փել ԱՄՆ‑ի կողմից պատժիչ նոր գործո­ղություննե­րից։ Այս տարբե­րա­կում Թեհրա­նը՝ հարվածներ հասցնե­լուց և միջուկա­յին ծրագրի մնա­ցորդնե­րը թաքցնե­լուց հետո, հավա­նա­բար կվե­րա­դառնա բանակցություննե­րի սեղան։ Բեմում կհայտնվեն ԱՄՆ գլխա­վոր բանակցող Սթիվ Ուիթկոֆն ու պետա­կան քարտուղար Մարկո Ռուբիոն, որոնք կուղև­որվեն չեզոք տարածք։

Ինձ ամե­նա­շա­տը մտա­հո­գում է երրորդ տարբե­րա­կը։ Դա կարող է լինել «ամեն ինչ կամ ոչինչ» ռազմա­վա­րություն՝ երեք հիմնա­կան ուղղությամբ։

Առա­ջին ուղղությունը՝ առնվազն ժամա­նա­կա­վոր կերպով Օրմուզի նեղուցի փակումն է։ Իրանցի­ներն արդեն տասնամյակներ շարունակ զբաղվել են այսպես կոչված մոդե­լա­վորմամբ․ ես դա անձամբտե­սել եմ ռազմա­կան նավե­րի տախտակամածից։Նրանք կարող են կիրա­ռել մի ամբողջ շարք քայլեր՝հարյուրավոր լողա­ցող ականնե­րի տեղադրում, նեղուցում առևտրա­յին նավե­րի խորտա­կում, ինչպես նաև շարժա­կան հրթի­ռա­յին կայաննե­րի տեղա­բաշխում նեղուցի իրա­նա­կան ափին։ Արևմուտքը հակա­քայլեր ունի՝ ակա­նա­զերծման նավե­րից սկսած, սակայն մեծ հավա­նա­կա­նություն կա, որ իրանցի­նե­րը կկա­րո­ղա­նան գոնե ժամա­նա­կա­վո­րա­պես փակել նեղուցը։

Երկրորդ ուղղությունը՝ ԱՄՆ քաղա­քա­ցիա­կան անձանց թիրա­խա­վորված սպա­նություններն են։ Մեր մեծա­մա­սամբ դիվա­նա­գետներն ու բարձրա­գույն զինվո­րա­կաննե­րը լավ են պաշտպանված և «դժվար թիրախներ» են, ուստի իրանցի­նե­րը կարող են դիտարկել Աբու Դաբիում, Դուբա­յում, Դոհա­յում կամ Քուվեյթում գործող ամե­րիկյան բարձրա­գույն գործա­րարնե­րի սպա­նության տարբե­րա­կը։ Նրանք կարող են նաև պատանդներ վերցնել՝ տեսնե­լով, թե որքան արդյունա­վետ է եղել այդ մեթո­դը ՀԱՄԱՍ‑ի կողմից։ Դա կարող է տեղի ունե­նալ հենց Իրա­նում (օրի­նակ՝ արևմտյան լրագրողնե­րի առև­անգում) կամ այլ երկրնե­րում։

Երրորդ ուղղությունը՝ Իրա­նի կողմից կիբերհարձա­կումնե­րի ուժե­ղա­ցումն է՝ ուղղված թե՛ Պարսից ծոցում, թե՛ ամբողջ աշխարհում էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րի դեմ։ Արդեն երկու տասնամյակ Իրա­նը խոշոր կիբերգործո­ղություններ է իրա­կա­նացնում Սաուդյան Արա­բիա­յի դեմ։

Նպա­տա­կը կլի­նի՝ էլ ավե­լի ապա­կա­յունացնել համաշխարհա­յին էներգե­տիկ շուկա­նե­րը՝ Օրմուզի նեղուցի ժամա­նա­կա­վոր փակման ազդե­ցությունը բազմա­պատկե­լով։ Այս ուղին նպա­տակ կունե­նա ճնշում գործադրել ԱՄՆ‑ի վրա՝ բարձրացնե­լով նավթի գնե­րը, խթա­նե­լով գնա­ճը և հրահրե­լով հասա­րա­կա­կան դժգո­հություն Ամե­րի­կա­յում ու նրա դաշնա­կից երկրնե­րում։

Նայե­լով այս երեք տարբե­րակնե­րին՝ ես կասեի, որ Իրա­նի ղեկա­վարնե­րը հակված են ընտրե­լու հենց վերջի­նը՝ «մեծ խաղադրույքի» տարբե­րա­կը։

Սակայն նրանք նաև գիտակցում են այդ մոտեցման բարձր ռիսկայնությունը և, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կձգտեն ավե­լի համեստ նպա­տակնե­րի՝ ասի­մետրիկ հարձա­կումնե­րի և թիրա­խա­յին գործո­ղություննե­րի ԱՄՆ շահե­րի և քաղա­քա­ցի­նե­րի դեմ։ Միջա­դե­պե­րը կշա­րունակվեն, սակայն դիվա­նա­գի­տության լամպը ամբողջությամբ չի հանգի։

Կա, իհարկե, նաև չորրորդ տարբե­րա­կը, սակայն այն Իրա­նի հոգև­որ ու ռազմա­կան ղեկա­վա­րության ձեռքում չէ։ Այն գտնվում է 90 միլիոն իրանցի­նե­րի ձեռքում։ Դա կլի­նի ռեժի­մի ներքին փոփո­խություն, երբ ժողո­վուրդը գիտակցի, թե որքան խորա­պես է իր ղեկա­վա­րությունը խաբել իրեն և որքան հեռու է երկի­րը շեղվել իր հպարտ պարսկա­կան ժառանգությունից։

Թեև անմի­ջա­կան հեղա­փո­խությունն մշուշոտ է՝ արտա­սահմանյան ռմբա­կո­ծություննե­րը սովո­րա­բար միա­վո­րում են ժողո­վուրդը դիմադրության մեջ,— Իրա­նը գնա­լով ավե­լի շատ է հիշեցնում 20-րդ դարի սկզբի ցարա­կան Ռուսաստա­նը։ Երբեմն բռնի ավտո­րի­տար ռեժիմնե­րը շատ ուժեղ են թվում՝ իրենց ոստի­կա­նությամբ, բանա­կով և հատուկ ծառա­յություննե­րով, բայց հետո հանկարծ ամեն ինչ փոխվում է։

Թեհրա­նի փտած թեոկրա­տիան սասանվում է, և ժողո­վուրդը կարող է ունե­նալ վերջին տասնամյակնե­րի լավա­գույն հնա­րա­վո­րությունը՝ այն տապա­լե­լու համար։ Եթե հոգև­որ առաջնորդնե­րը որո­շեն «գնալ վաբանկ», պետք է հուսալ, որ ժողո­վուրդը կասի, թե այլևս չի ցանկա­նում համա­կերպվել նրանց հետ և պատրաստ չէ ենթարկվել ԱՄՆ‑ի հնա­րա­վոր ծանր պատասխա­նի ռիսկին։

Աղբյուրը՝

https://www.bloomberg.com/opinion/articles/2025–06-23/iran-has-three-options-to-respond-to-us-bombing-but-two-are-terrible

Առնչվող Հոդվածներ