16.9 C
Yerevan

Լրտես Բարե­կա­մը

ԴԱԾ‑ի փաստա­թուղթը ցույց է տալիս, որ երկու երկրնե­րի հարա­բե­րություննե­րը շատ ավե­լի բարդ են, քան Սիի և Պուտի­նի հայտա­րա­րած «առանց սահմաննե­րի» գործընկե­րությունը։ 

The New York Times

The New York Times. Չինաստա­նը հաքերնե­րին ուղղորդել է իր դաշնա­կից Ռուսաստա­նի դեմ՝ ռազմա­կան գաղտնիքներ որո­նե­լու նպա­տա­կով։ 

Թվա­յին վերուծա­բաննե­րի տվյալնե­րով՝ Ուկրաի­նա­յի պատե­րազմից ի վեր, Չինաստա­նի կառա­վա­րությա­նը կապ ունե­ցող խմբե­րը մի քանի անգամ կոտրել են ռուսա­կան ընկե­րություններ և պետա­կան կառույցներ՝ ռազմա­կան գաղտնիքներ գտնե­լու համար։ Հարձա­կումնե­րը ակտի­վա­ցել են 2022 թվա­կա­նի մայի­սին՝ կոնֆլիկտի սկսվե­լուց ընդա­մե­նը մի քանի ամիս անց, և շարունակվում են մինչ օրս։ Չինա­ցի հաքերնե­րը ներթա­փանցում են ռուսա­կան համա­կարգեր՝ նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտինն ու ՉԺՀ նախա­գահ Սի Ծինփի­նը հրա­պա­րա­կայնո­րեն հայտա­րա­րել են համա­գործակցության և բարե­կա­մության նոր դարաշրջա­նի մասին։

Այս հաքե­րա­յին արշա­վը ցույց է տալիս, որ չնա­յած գործընկե­րությա­նը և տարի­նե­րով տևած փոխա­դարձ չհարձակվե­լու խոստումնե­րին, Չինաստա­նը Ռուսաստա­նին ընկա­լում է որպես խոցե­լի թիրախ։

2023 թվա­կա­նին Sanyo անունով հայտնի խմբե­րից մեկը կեղծել է ռուսա­կան խոշոր ինժե­նե­րա­կան ընկե­րության էլ․ փոստի հասցե­նե­րը՝ ատո­մա­յին սուզա­նա­վե­րի վերա­բերյալ տեղե­կություն հավա­քե­լու նպա­տա­կով։ Այդ մասին հայտնել է թայվա­նա­կան TeamT5 կիբեր անվտանգության ընկե­րությունը, որը հայտնա­բե­րել է հարձա­կումը նախորդ տարի և այն կապել է չինա­կան կառա­վա­րության հետ։

Չինաստա­նը շատ ավե­լի հարուստ է, քան Ռուսաստա­նը և ունի զարգա­ցած գիտա­կան ու ռազմա­կան փորձ, սակայն չինա­ցի ռազմա­կան փորձա­գետնե­րը հաճախ բողո­քում են՝ նշե­լով, որ ՉԺՀ բանա­կը չունի բավա­րար մարտա­կան փորձ։ Նրանց կարծի­քով՝ Ուկրաի­նա­յում ընթա­ցող պատե­րազմը Չինաստա­նի համար հնա­րա­վո­րություն է՝ տեղե­կություն հավա­քե­լու ժամա­նա­կա­կից մարտա­վա­րության, արևմտյան զինա­տե­սակնե­րի և հակազդման մեթոդնե­րի մասին։

«Հավա­նա­բար, Չինաստա­նը փորձում է հետա­խուզա­կան տեղե­կություններ հավա­քել Ռուսաստա­նի գործո­ղություննե­րի, այդ թվում՝ Ուկրաի­նա­յի ռազմա­կան օպե­րա­ցիա­յի, պաշտպա­նության ոլորտի մշա­կումնե­րի և այլ աշխարհա­քա­ղա­քա­կան քայլե­րի վերա­բերյալ», — ասում է TeamT5 ընկե­րության հետա­զո­տող Չե Չանգը։Անհասկանալի է, թե որքա­նով են հաջողված եղել այդ փորձե­րը, մասնա­վո­րա­պես այն պատճա­ռով, որ ռուս պաշտոնյա­նե­րը երբեք հրա­պա­րա­կայնո­րեն չեն ընդունել նման ներխուժումնե­րը։ Սակայն ԴԱԾ‑ի գաղտնի փաստա­թուղթը հստակ ցույց է տալիս, որ ռուսա­կան հետա­խուզությունը լրջո­րեն անհանգստա­ցած է։

The New York Times‑ի ձեռք բերած փաստաթղթում նշվում է, որ Չինաստա­նը ձգտում է ձեռք բերել Ռուսաստա­նի ռազմա­կան փորձն ու տեխնո­լո­գիա­նե­րը և փորձում է յուրացնել նրա փորձը Ուկրաի­նա­յի պատե­րազմի դաշտում։ Փաստաթղթում Չինաստա­նը կոչվում է «թշնա­մի»։

ԴԱԾ‑ի փաստա­թուղթը ցույց է տալիս, որ երկու երկրնե­րի հարա­բե­րություննե­րը շատ ավե­լի բարդ են, քան Սիի և Պուտի­նի հայտա­րա­րած «առանց սահմաննե­րի» գործընկե­րությունը։

Չնա­յած հայտնի է, որ դաշնա­կիցնե­րը երբեմն լրտե­սում են միմյանց, Չինաստա­նի հաքե­րա­յին հարձա­կումնե­րի ծավա­լը Ռուսաստա­նի դեմ վկա­յում է թե՛ փոխա­դարձ անվստա­հության բարձր մակարդա­կի, և թե՛ Կրեմլի՝ Ուկրաի­նա­յի ճակա­տում ձեռք բերված ողջ տեղե­կատվությունը Չինաստա­նի հետ կիսվե­լու դժկա­մության մասին։

Ըստ փաստաթղթի՝ Չինաստա­նին հատկա­պես հետաքրքրում են անօ­դա­չու թռչող սարքե­րը և ծրագրա­յին ապա­հո­վումը։

«Ուկրաի­նա­յում պատե­րազմը արմա­տա­պես փոխել է երկու երկրնե­րի հետա­խուզա­կան առաջնա­հերթություննե­րը», — ասել է «Palo Alto Networks» կիբե­րանվտանգության ընկե­րության առա­ջա­տար հետա­զո­տող Իթայ Կոե­նը, ով տարի­ներ շարունակ հետև­ում է չինա­կան հաքե­րա­յին խմբե­րին։

Փորձա­գետնե­րի խոսքով (ինչը հաստատվում է նաև փաստաթղթով), Չինաստա­նը ցանկա­նում է դասեր քաղել Ռուսաստա­նի ռազմա­կան փորձից՝ իր պատրաստվա­ծությունն ամրապնդե­լու համար ապա­գա հնա­րա­վոր հակա­մարտություննե­րի պարա­գա­յում։ Հատկա­պես Թայվա­նը համարվում է Արևմուտքի հետ հարա­բե­րություննե­րում լարվա­ծության հիմնա­կան կետե­րից մեկը։

«Palo Alto Networks»-ի տվյալնե­րով՝ չինա­կան կառա­վա­րության կողմից ֆինանսա­վորվող հաքե­րա­յին խմբե­րից մեկը թիրա­խա­վո­րել է «Ռոստեխ» ռուսա­կան խոշոր պետա­կան ռազմա­կան կոնգլո­մե­րա­տը՝ փնտրե­լով արբանյա­կա­յին կապի, ռադիո­լո­կա­ցիոն համա­կարգե­րի և ռադիո էլեկտրո­նա­յին պայքա­րի միջոցնե­րի վերա­բերյալ տեղե­կություն։ Այլ խմբեր օգտա­գործել են վնա­սա­կար ֆայլեր, որոնք շահա­գործում են Microsoft Word‑ի խոցելիությունները՝ռուսական ավիա­ցիոն արդյունա­բե­րության և պետա­կան հաստա­տություննե­րի համա­կարգեր ներթա­փանցե­լու համար։

Չինա­կան բոլոր հաքե­րա­յին խմբե­րը չեն գործում կառա­վա­րության ուղղա­կի հրա­հանգով, սակայն կիբեր անվտանգության մասնա­գետնե­րը հայտնա­բե­րել են նման կապե­րի ապա­ցույցներ։

Պետության կողմից հովա­նա­վորվող չինա­ցի հաքերնե­րը հաճախ թիրա­խա­վո­րում են միջազգա­յին ընկե­րություններ և պետա­կան հաստա­տություններ՝ ներառյալ ԱՄՆ-ում և Եվրո­պա­յում։ Սակայն 2022 թվա­կա­նի փետրվա­րին Ռուսաստա­նի ներխուժումից հետո, կարծես թե, այդ խմբերն աճող հետաքրքրություն են ցուցա­բե­րում ռուսա­կան թիրախնե­րի նկատմամբ։ Այդ խմբե­րից մեկն է եղել չինա­կան ամե­նաակտիվ հաքե­րա­յին խմբա­վո­րումնե­րից մեկը՝ հայտնի որպես Mustang Panda։

Այս խմբի ուսումնա­սի­րությամբ զբաղվող հետա­զո­տողնե­րի խոսքե­րով՝ քիչ բան է հայտնի Mustang Panda‑ի ծագման և Չինաստա­նում գտնվե­լու վայրի մասին։ Sophos ընկե­րության սպառնա­լիքնե­րի վերլուծության բաժնի տնօ­րեն Ռաֆե Փիլինգի խոսքով՝ այդ խմբի գործունեությունը հաճախ ուղեկցել է Չինաստա­նի «Մեկ գոտի, մեկ ուղի» տնտե­սա­կան զարգացման նախաձեռնությունը։Նրա խոսքով՝ այն վայրե­րում, որտեղ Չինաստա­նը ներդրում էր անում՝ օրի­նակ՝ Արևմտյան Աֆրի­կա­յում կամ Հարա­վարև­ելյան Ասիա­յում, քիչ անց արձա­նագրվում էին հաքե­րա­յին ներխուժումներ։

Ուկրաի­նա­յի պատե­րազմի սկսվե­լուց հետո TeamT5-ը հաղորդել է, որ Mustang Panda-ն ընդլայնել է իր թիրա­խա­յին շրջա­նա­կը և այժմ հարվա­ծում է ինչպես Ռուսաստա­նի, այնպես էլ Եվրա­միության պետա­կան կառույցնե­րին։

Այլ չինա­կան խմբեր ևս սկսել են թիրա­խա­վո­րել Ռուսաստա­նը։ Օրի­նակ՝ Slime19 անունով խումբը մշտա­պես թիրա­խա­վո­րում է ռուսա­կան կառա­վա­րա­կան, էներգե­տիկ և պաշտպա­նա­կան ոլորտնե­րը։

2009 և 2015 թվա­կաննե­րի համա­ձայնագրե­րով Չինաստանն ու Ռուսաստա­նը պարտա­վորվել էին կիբեր հարձա­կումներ չիրա­կա­նացնել միմյանց դեմ։ Սակայն նույնիսկ այդ ժամա­նակ վերլուծա­բաննե­րը նշում էին, որ այդ հայտա­րա­րություննե­րը հիմնա­կա­նում խորհրդանշա­կան բնույթ ունեն։

Աղբյուրը՝

https://www.nytimes.com/2025/06/19/world/europe/china-hackers-russia-war-ukraine.html

Առնչվող Հոդվածներ