15.1 C
Yerevan

Նոր Փորձեր, Նոր Վերա­դա­սա­վո­րումներ

Մոսկվա­յի ազդե­ցությունը նվա­զել է ոչ միայն Արևմուտքի հետ խաղում, այլև ավանդա­կան հարա­վա­յին ուղղությամբ՝ Թեհրա­նի, Դամասկո­սի, Բաղդա­դի և անգամ Երուսա­ղե­մի հետ հարա­բե­րություննե­րում։

Արա­յիկ Մկրտումյան

Անվտանգության համա­կարգե­րի փլուզում և նյարդա­յին համաշխարհա­յին վերա­դա­սա­վո­րումներ. Իրա­նի շուրջ բախումը, Ռուսաստա­նի լռությունը և ԱՄՆ վերա­նա­խագծվող դերը
23 հունիս 2025թ․

2025 թվա­կա­նի ամա­ռը մտնում է պատմության մեջ որպես հերթա­կան հանգրվան, երբ աշխարհա­կարգի ճարտա­րա­պե­տությունն սկսում է խորտակվել, և փոխա­րե­նը՝ աշխարհա­քա­ղա­քա­կան հաշվեկշիռնե­րի անվստահ մի մթնո­լորտ է ձևա­վորվում։ Իրա­նի դեմ ԱՄՆ‑ի և Իսրա­յե­լի ուղղա­կի ռազմա­կան հարվածնե­րը, Ռուսաստա­նի կողմից այդ գործո­ղություննե­րի անվե­րա­պահ դատա­պարտումը՝ առանց որևէ իրա­կան օգնության առա­ջարկի, Թրամփի՝ Թեհրա­նի շուրջ բանակցություննե­րը վարե­լու փորձե­րը Բելա­ռուսի միջնորդությամբ, և ՆԱՏՕ‑ի սպասվող թերևս ամե­նա­կենսա­կան գագաթնա­ժո­ղո­վը սառը պատե­րազմից ի վեր՝ միահյուսվում են մեկ բանի շուրջ՝ գլո­բալ ճգնա­ժա­մի սաստկա­ցում և արժե­քա­յին անո­րո­շություն։

Իրան չորս տարբե­րակ և մեկ ստվեր

Ջեյմս Սթավրի­դի­սի գնա­հա­տա­կաննե­րով՝ Իրա­նի ղեկա­վա­րությունն ունի երեք իրա­կան և մի վերբալչորրորդ տարբե­րակ՝ ներքին հեղաշրջման։ Առա­ջին տարբե­րա­կը՝ կապի­տուլյա­ցիան և միջուկա­յին ծրագրե­րից հրա­ժա­րումը, սթափ դիտարկմամբ գրե­թե անհնար է՝ հաշվի առնե­լով ռեժի­մի գաղա­փա­րա­կան բաղադրի­չը և հեղա­փո­խության սկզբունքա­յին ժառանգությունը։ Երկրորդ տարբե­րա­կը՝ վնասնե­րի սահմա­նա­փա­կում և հետա­գա բանակցություննե­րի վերա­դառնա­լը, ավե­լի հավա­նա­կան է, սակայն նաև տանում է դեպի ժամա­նա­կա­վոր խուսա­փո­ղա­կա­նություն, որը հետաձգում է խնդրի լուծումը։ Երրորդ տարբե­րա­կը՝ «ամեն ինչ կամ ոչինչ» ռազմա­վա­րությունն է, որը Իրա­նը կարող է փորձել՝ փակե­լով Օրմուզի նեղուցը, սկսե­լով նպա­տա­կա­յին ահա­բեկչա­կան գործո­ղություններ և խորացնե­լով կիբերբա­խումնե­րը՝ հատկա­պես էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րի դեմ։ Սա պատե­րազմ չէ սովո­րա­կան իմաստով. սա բազմա­չափ ճնշման գործի­քա­կազմ է՝ առանց առերև­ույթ ճակա­տա­մարտի։

Չորրորդ տարբե­րա­կը՝ «ժողովրդա­կան հեղա­փո­խությունը», այս փուլում, չնա­յած ներհա­սա­րա­կա­կան դժգո­հության աճին, քիչ հավա­նա­կան է՝ հատկա­պես հաշվի առնե­լով արտա­քին հարվածնե­րի տրա­մա­բա­նո­րեն համախմբող ազդե­ցությունը։ Բայց ինչպես նշում է Սթավրի­դի­սը, Իրա­նը գնա­լով ավե­լի է հիշեցնում ցարա­կան Ռուսաստա­նի տապալմանն ընդա­ռա­ջող շրջա­նը։

Ռուսաստան դատա­պարտում առանց լծակնե­րի

Ռուսաստա­նի արձա­գանքը՝ Իրա­նի դեմ հարվածնե­րը որպես «չհրահրված և անհիմն» գնա­հա­տե­լը, արտա­քին քաղա­քա­կա­նության մեկ այլ անկման վկա­յություն է։ Երբեմնի ակտիվ խաղա­ցո­ղը Մերձա­վոր Արև­ելքում՝ Սիրիա­յի պատե­րազմով, Իրա­նի հետ «ստրա­տե­գիա­կան գործընկե­րությամբ» և իբրև թե ԱՄՆ-Իրան բանակցություննե­րում միջնորդի ձգտումով, այսօր հայտնվել է կողմնա­կի դիտորդի կարգա­վի­ճա­կում։ Պուտի­նի հրա­պա­րա­կա­յին խոսքն ու Աբբաս Արաքչիի հետհանդի­պումը ոչ մի կոնկրետ բան չհա­ղորդե­ցին, իսկԴմիտրի Պեսկո­վի մանևրող հայտա­րա­րություննե­րը՝ «դրա­մա­տիկ էսկա­լա­ցիա­յի» վերա­բերյալ, ընդգծե­ցին, որ Ռուսաստա­նը պատրաստ չէ իրա­կան ռազմա­կան աջակցություն ցուցա­բե­րել Իրա­նին։

Սա վկա­յում է այն մասին, որ Մոսկվա­յի ազդե­ցությունը նվա­զել է ոչ միայն Արևմուտքի հետ խաղում, այլև ավանդա­կան հարա­վա­յին ուղղությամբ՝ Թեհրա­նի, Դամասկո­սի, Բաղդա­դի և անգամ Երուսա­ղե­մի հետ հարա­բե­րություննե­րում։

Ռուսաստա­նը լռում է՝ հասկա­նա­լով, որ իր ռազմա­կան կարո­ղություննե­րը լարված են Ուկրաի­նա­յում, իսկ նոր ճակա­տի բացումը Մերձա­վոր Արև­ելքում կարող է վերջնա­կա­նա­պես մաշեցնել իր ռազմա­վա­րա­կան ռեսուրսնե­րը։

ԱՄՆ դիվա­նա­գի­տության դիմակ՝ «ծանր ձեռքով»

Միացյալ Նահանգնե­րը նորից բեմում է, բայց արդեն ոչ որպես միջնորդ, այլ որպես ուղղա­կի կողմ։ Իրա­նի հարվա­ծում ներգրավված են ինչպես Իսրա­յե­լի զինուժը, այնպես էլ ամե­րիկյան B‑2 ռմբա­կո­ծիչնե­րը։ Միևնույն ժամա­նակ, Թրամփի վարչա­կազմը փորձում է վերագտնել բանակցա­յին ուղին՝ այս անգամ Բելա­ռուսի միջո­ցով՝ ազա­տե­լով ոչ միայն ընդդի­մա­դիր Սերգեյ Տիխա­նովսկուն, այլև մի ամբողջ շարք օտա­րերկրյա քաղա­քա­կան բանտարկյալնե­րի։ Սա խորը մեսիջ է․Վաշինգտոնը փորձում է դուրս բերել Բելա­ռուսն իր պուտինյան ուղեծրից և կառուցել այլընտրանքա­յին դիվա­նա­գի­տա­կան միջանցք՝ նաև Ուկրաի­նա­յի համար։

Սակայն այս քայլե­րը կարող են լինել խիստ հագե­ցած «իմի­ջա­յին» ռազմավարությամբ․Թրամփը ներկա­յա­նում է որպես ուժեղ դիվա­նա­գետ, ով կարող է լուծումներ առա­ջարկել այնտեղ, որտեղ նախորդ վարչա­կազմե­րը ձախողվել են։ Բայց դրա դիմաց նրա միա­կողմա­նի որո­շումնե­րը՝ օրի­նակ՝ 5% պաշտպա­նա­կան բյուջեի պահանջը ՆԱՏՕ‑ի անդամնե­րից, կարող են խորը տարա­ձայնություններ ստեղծել Եվրո­պա­յում։

ՆԱՏՕ ճնշված սոլի­դա­րություն

Եվրո­պան, կարծես, մտել է ներքին լարվա­ծության նոր փուլ։ ՆԱՏՕ‑ի սպասվող գագաթնա­ժո­ղո­վում ակնկալվում է քննարկել ոչ միայն Ռուսաստա­նի սպառնա­լի­քը, այլ նաև Իրա­նի հակա­հարվա­ծի հնա­րա­վոր հետև­անքնե­րը։ Սակայն նույնիսկ այստեղ անդամ երկրնե­րը միասնա­կան չեն։ Թրամփը ճնշում է գործադրում՝ պահանջե­լով գերակշռող ֆինանսա­վո­րում՝ 5% ՀՆԱ-ով, իսկ Իսպա­նիան և մի շարք երկրներ բացա­հայտ դժգո­հություն են հայտնում։ Ավե­լին՝ եթե Թրամփը չգա գագաթնա­ժո­ղո­վին՝ նախընտրե­լով մնալ Վաշինգտո­նի Սիտուա­ցիոն կենտրո­նում, ապա ճգնա­ժա­մը ՆԱՏՕ‑ի ներսում կարող է խիստ սրվել։

Իրա­նը, ԱՄՆ‑ը, Ռուսաստա­նը և Եվրո­պան կանգնած են բազմաբև­եռ ճգնա­ժա­մի մի կետում, որտեղ որո­շումներ ընդունե­լու յուրա­քանչյուր սխալ քայլ կարող է ոչ միայն մեծացնել էսկա­լա­ցիան, այլև խախտել էներգե­տիկ կայունությունը, առա­ջացնել նոր փախստա­կաննե­րի ալիք և խաթա­րել գլո­բալ տնտե­սությունը։

Այս ամե­նի ֆոնին դիվա­նա­գի­տությունը դեռևս չի մեռել։ Սակայն նրա լամպը, ինչպես Սթավրի­դիսն է նշում, թույլ լույսով է շողում՝ վտանգա­վոր մթության ֆոնին։

Առնչվող Հոդվածներ