15.1 C
Yerevan

Բաքվի Պարտքը Իսրա­յե­լին

Իսրա­յե­լի ակնկա­լիքնե­րը Ադրբե­ջա­նի կողմից պարտքը վերա­դարձնե­լու առումով չեն իրա­կա­նա­նում ոչ ռազմա­կան գործո­ղություննե­րին միա­նա­լու, Իրա­նի դեմ 2‑րդ ճակատ բացե­լու, ոչ Իրա­նի ներսում իր ունե­ցած գործի­քա­կազմը ուղղորդե­լու առումնե­րով․․․

Ստյո­պա Սաֆարյան

Ադրբե­ջա­նի չմարված պարտքն Իսրա­յե­լին և Իրա­նի վտանգա­վոր արարքը Հայաստա­նի դե՞մ

Իրա­նի վրա Իսրա­յե­լի հարձակման ողջ դրա­մա­յում անտեսվեց մի կարև­որ էլե­մենտ՝ Ադրբե­ջա­նը։

Իսրա­յե­լը 2020թ․ Արցա­խում հայկա­կան զինված ուժե­րի դեմ Ադրբե­ջա­նի տարած “հաղթա­նա­կում” անուրա­նա­լի դեր ունե­ցավ։ 

Նախ, միջազգա­յին ատյաննե­րում ու առանցքա­յին երկրնե­րում պրոադրբե­ջա­նա­կան ամե­նահզոր լոբբիստնե­րը եղել են հրեա­ներ, որոնք ղարա­բաղյան հիմնախնդրի լուծումը դիտում էին ոչ միայն ու ոչ այնքան ադրբե­ջա­նա­կան տեսանկյունից /Ալիևի առա­տա­ձեռն վարձատրության դիմաց/, այլ առա­ջին հերթին իրա­նա­կան համա­տեքստում։ 

Երկրորդը, ոչ միայն բիզնես կամ սեփա­կան նորա­գույն սպա­ռա­զի­նություննե­րի փորձարկման կամ գովազդի նկա­տա­ռումնե­րով, այլ նաև Իրա­նի հարև­ա­նությամբ հզոր հակաի­րա­նա­կան պլատֆորմ ստա­նա­լու շահագրգռություններն էին Իսրա­յե­լին ստի­պում Ռուսաստա­նի հետ “մրցա­վազքի մեջ մտած” սպա­ռա­զի­նել Ադբե­ջա­նին։  

Երրորդ, դրա արդյունքում Իրա­նին սահմա­նա­կից տարածքնե­րում իբրև թե “հայե­րի կողմից օկուպացված ու Ադրբե­ջա­նի կողմից ազա­տագրված” տարածքնե­րում վերա­կանգնո­ղա­կան ու զարգացման ծրագրե­րի քողա­ծածկույթի տակ մերձա­րաքսյա տարածքնե­րում իրա­կա­նացնել “բարձրտեխնո­լո­գիա­կան”՝ “սմարթ” գյուղատնտե­սա­կան ու բնա­կա­րա­նա­շի­նա­կան ծրագրեր, իսկ իրա­կա­նում’ հետա­խուզել Իրա­նին․․․

Չորրորդ, ինչպես Ռուսաստա­նի համար էր Լեռնա­յին Ղարա­բա­ղի պատե­րազմը թեսթ Ուկրաիա­նա ագրե­սիա­յից առաջ, որպեսզի ստուգվի միջազգա­յին հանրության ու կազմա­կերպություննե­րի գործունա­կությունը, տարածքներ օկուպացնե­լու, պարտվո­ղին կապի­տուլյա­ցիա պարտադրե­լու, արտա­տա­րածքա­յին միջանցքներ ստեղծե­լու, էթնիկ զտումներ իրա­կա­նացնե­լու առումնե­րով, այնպես էլ Իսրա­յե­լի համար էր այս ամե­նը կարև­որ նախ Գազան մաքրա­զարդե­լու, ապաև Իրա­նի վրա հարձակվե­լու ու իրա­նա­կան թնջուկը լուծե­լու համար։

Այստեղ Ադրբե­ջա­նը Իսրա­յե­լի պարտքի տակ էր, ու, բնա­կա­նա­բար, Իսրա­յե­լը Իրա­նի վերա­բերյալ իր՝ արդեն ակնհայտ սխա­լա­կան հաշվարկնե­րում այլ բան էր պատկե­րացնում։ Իսկ դա Ադրբե­ջա­նի չեզո­քությունը կամ զսպվա­ծությունը չէր․․․ 

Ինչպես ամե­րիկյան պարբե­րա­կաննե­րը բացա­հայտե­ցին Իրա­նի իսրա­յե­լա­կան ռմբա­կո­ծություննե­րի առա­ջին օրե­րին’ Իսրա­յե­լը ռազմա­կան գործո­ղություննե­րի պլա­նը մշա­կել էր դեռևս անցած տարվա աշնա­նը։ Իրա­նի հետ եվրո­պա­կան եռյա­կի ու ԱՄՆ բանակցություննե­րի պատճա­ռով այն հետաձգվում էր, ինչից շատ դժգոհ էր Իսրա­յե­լը․․․ 

Այս տարեսկզբին՝ հունվա­րի առա­ջին օրե­րին Ալիևի մոտ կատարյալ նոպա­ներ սկսե­ցին և, կարծում եմ, շատերն են հիշում նրա հոխորտանքնե­րը Հայաստա­նի ուղղությամբ, որ “ուզենք, թե չուզենք Զանգե­զուրի միջանցք լինե­լու է”․․․․ Սա այս թեմա­յով Բաքվի բռնա­պե­տի տևա­կան լռությունից հետո հերթա­կան պոռթկումն էր, որը բան էր նշա­նա­կում․․․ Նշա­նա­կում էր, որ Ալիևը ինչ-որ ազդանշան է ստա­ցել կամ հույսի պատուհան է տեսնում նախ “արտա­տածքա­յին միջանցքի” պահանջ ներկա­յացնե­լու, ապա ռազմա­կան գործո­ղություննե­րի դիմե­լու համար։ Իսկ այդպի­սին կարող էր լինել միայն Իսրա­յե­լի ռազմա­կան գործո­ղությունը Իրա­նի դեմ, ով տարա­ծաշրջա­նում միակն էր, որը դեմ էր արտա­հայտվում Ադրբե­ջա­նի պլաննե­րին ու խանգա­րում ռուս-թուրք-ադրբե­ջա­նա­կան նախագծի իրա­կա­նացմա­նը․․․

Փետրվա­րին Ալիևն անգամ իր գլխա­վոր խորհրդա­կան Հիքմեթ Հաջիև­ին ուղարկեց Իսրա­յել, ով անձամբ հանդի­պեց Նեթանյա­հուի հետ․․․ Վստա­հա­բար, իսրա­յե­լա­կան կողմը առնվազն պատշաճ տեղե­կացրել էր իր մտադրություննե­րի մասին՝ ակնկա­լե­լով Բաքվի կողմից պարտքի վերա­դարձ․․․․ 

Փետրվար-մարտին, զարմա­նա­լի զուգա­դի­պությամբ, ՆԱՏՕ-ում մի բարե­կամ երկրի ներկա­յա­ցուցիչ ինձ տեղե­կացնում է, որ իրենց հետա­խուզությունը կասկածներ ունի, որ 2–3 ամսից հնա­րա­վոր է Ադրբե­ջա­նը գործո­ղություններ սկսի․․․ Այդ ժամա­նակ ոչ ես, ոչ զրուցա­կիցս տեղյակ չէինք, որ Իսրա­յե­լը հարձակվե­լու է Իրա­նի վրա․․․

Մարտի 13-ին Հայաստա­նի իշխա­նություննե­րը Ադրբե­ջա­նի համար անսպա­սե­լիո­րեն հայտա­րա­րում են, որ բանակցվող տեքստից հանում են չհա­մա­ձայնեցված 2 հոդվածներն ու համա­ձայնագրի տեքստը համա­րում են բանակցված, ավարտված․․․ 

Այդուհանդերձ, Իսրա­յե­լի հարձա­կումը տեղի է ունե­նում հունի­սի կեսե­րին․․․ Տարա­ծաշրջա­նում Հայաստա­նը, Թուրքիան և այլոք դատա­պարտում են Իսրա­յե­լի հարձակումը․․․Ադրբեջանը վախից ու զգուշա­վո­րությունից դրդված ավե­լի “հավա­սա­րակշռված” դիրքո­րո­շում է որդեգրում, մանա­վանդ որ Իրա­նի նախա­գա­հը մինչև դա էլ հատուկ հարկ էր համա­րել Բաքու այցե­լել և պրոադրբե­ջա­նա­կան հայտա­րա­րություններ անել, ինչը կաշկանդող էր․․․ 

Իրա­նի թյուրքաբնակ ու ադրբե­ջա­նաբնակ հյուսի­սի ռմբա­կո­ծություններն Իսրա­յե­լի կողմից առանձին ուսումնա­սի­րության առարկա են։ Իրա­նա­կան օգտա­տե­րե­րը լայն շրջա­նա­ռության մեջ դրե­ցին տեղե­կատվություն, թե հյուսի­սա­յին Ատրպա­տա­կա­նի ռմբա­կո­ծություններն իրա­կա­նացվել են Ադրբե­ջա­նի, ավե­լի ստույգ՝ Արցա­խի տարածքնե­րում բազա­վորված իսրա­յե­լա­կան ԱԹՍ-ներով․․․ Այս լուրե­րը մինչև օրս պաշտո­նա­կան հաստա­տում չեն գտել, ու դժվար է ասել՝ Իրա­նը նման նախա­հարձակ կեղծ մեղադրանք-տեղե­կատվա­կան օպե­րա­ցիա­նե­րով փորձում էր Բաքվին ավե­լի չեզոք դիրքե­րում պահե՞լ, որպեսզի նա չտրվի գայթակղությա­նը, թե՞ իսկա­պես նման բան եղել էր, ուղղա­կի Իրանն էլ չէր ցանկա­նում Ադրբե­ջա­նին միանգա­մից մղել հակա­ռա­կորդ ճամբար ու պարզա­պես նախազգուշացնում էր․․․ 

Հյուսի­սա­յին Ատրպե­տա­կա­նի մի շարք բլո­գերներ նույնիսկ Ալիև­ին ուղղված սուր քննա­դա­տություններ արե­ցին, թե մնա­ցած ժամա­նակ նա խոսում է այնտեղ ապրող ազե­րի­նե­րի՝ եղբայր լինե­լու մասին, մինչդեռ Իսրա­յե­լը նրանց սպա­նում է, իսկ Ադրբե­ջա­նը լռում է․․․ Նման ուղերձնե­րը ոչ այնքան Ադրբե­ջա­նին էին ուղղված, որքան որ հենց այդ տարածքնե­րի թյուրքա­խոս բնակչությա­նը, որպեսզի վերջիններս իմա­նան, որ Ալիևն ու Ադրբե­ջա­նը իրենց մասին չեն մտա­ծում, հետև­ա­բար պետք չէ երբևե նրա գործի­քը դառնալ ու նրա վրա հենվել․․․  

Այն պահից սկսած, երբ Իրա­նը էֆեկտի­վո­րեն սկսում է ջարդել Իրա­նի ներսում լրտե­սա­կան ցանցե­րը, արագ վերանշա­նա­կում սպանված հրա­մա­նա­տարնե­րի փոխա­րեն ու անցնում կոնտրհրթի­ռա­կո­ծության և Նեթանյա­հուի վիճա­կը սկսում է վատա­նալ, ակտի­վացվում է քրդա­կան գործո­նը, որը տարա­ծաշրջա­նում Իսրա­յե­լի գործընկերնե­րից է։ Թե այն շրջա­նում, երբ Թրամփը 2‑շաբաթյա ժամկետ էր տվել Իրա­նին /որը չպահեց/, թե նաև ամե­րիկյան ռմբա­կո­ծություննե­րից հետո Իրա­նի քրդա­կան կազմա­կերպություննե­րը փորձե­ցին ակտի­վացնել Իրա­նի ներսում թյուրքա­կան ու ազե­րիա­կան գործո­նը․․․ Նրան կոչով դիմել էին թյուրքաադրբե­ջա­նաբնակ տարածքնե­րի կազմա­կերպություննե­րին “կոնսո­լի­դա­նա­լու” առա­ջարկով’ որքան էլ նախկի­նում իրենց հարա­բե­րություննե­րը հարթ չեն եղել․ շատ վայրե­րում քրդե­րը դուրս էին մղել ադրբե­ջանցի­նե­րին իրենց բնա­կության վայրե­րից․․․ Ատրպա­տա­կա­նի ու այլ տարածքնե­րի թյուրքա­խոս կամ ադրբե­ջա­նա­կան բնակչության կազմա­կերպություննե­րը չարձա­գանքե­ցին քրդե­րի կոչին․․․

Պարզ էր, որ Իսրա­յե­լի ակնկա­լիքնե­րը Ադրբե­ջա­նի կողմից պարտքը վերա­դարձնե­լու առումով չեն իրա­կա­նա­նում ոչ ռազմա­կան գործո­ղություննե­րին միա­նա­լու, Իրա­նի դեմ 2‑րդ ճակատ բացե­լու, ոչ Իրա­նի ներսում իր ունե­ցած գործի­քա­կազմը ուղղորդե­լու առումնե­րով․․․

Սակայն Ադրբե­ջա­նին սիրա­շա­հե­լու համար Իրա­նի մեկ այլ քայլ էլ կատա­րեց, որը կարող է վտանգել հայ-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րը, եթե պաշտո­նա­կան Թեհրա­նը իր դիրքո­րո­շումը չխմբագրի վերա­պահման ու հայտա­րա­րության մակարդա­կով։ Խոսքը վերա­բե­րում է Իսլա­մա­կան համա­գործակցության կազմա­կերպության ընդունած Ստամբուլյան հռչա­կա­գա­րիմ, որտեղ 5 տարբեր թեմա­նե­րով Իրա­նը քվեարկել է հակա­հայկա­կան բանաձև­ե­րի ու ձևա­կերպումնե­րի օգտին․․․ Փաստա­թուղթն ընդունվել է դեռևս այն ժամա­նակ, երբ պատե­րազմը չէր կանգնեցվել ու Իրա­նը դեռևս մեծ ու վտանգա­վոր անո­րո­շություննե­րի առաջ էր կանգնած՝ ինչ ընթացք կստա­նա պատե­րազմն իր համար և ովքեր կներգրավվեն իր դեմ դրա­նում․․․ 

Առա­վել հավա­նա­կան է թվում, որ Իրա­նը Հայաստա­նի նկատմամբ անհարգա­լից ու անթույլատրե­լի քայլի է գնա­ցել ոչ թե նրա համար, որ “գլուխը խառն է եղել իր պատե­րազմով”, այլ որ Թեհրա­նը փորձել է հայկա­կան շահե­րի հաշվին սիրա­շա­հել Ադրբե­ջա­նին։ Եթե դա չի արել, ուրեմն Թեհրա­նը պարտա­վոր է Հայաստա­նի ու աշխարհի համար հստա­կեցնել իր դիրքո­րո­շումն այդ անթույլատրե­լի տեքստի վերա­բերյալ․․․ 

Այդ ամե­նից զատ՝ հետաքրքիր է լինե­լու Ադրբե­ջան-Իսրա­յել հարա­բե­րություննե­րին հետև­ե­լը, առա­վել ևս այն բանից հետո, երբ Ադրբե­ջա­նի արցախյան պարտքը Իսրա­յե­լին վերա­դարձված չէ․․․․

ՄԱՀՀԻ տնօ­րեն

Ստյո­պա Սաֆարյան

Աղբյուրը՝ Ստյո­պա Սաֆարյա­նի ֆեյսբուքյան էջից https://m.facebook.com/story.php?story_fbid=2868758423329638&id=100005865248939&sfnsn=wa&mibextid=VhDh1V

Առնչվող Հոդվածներ