26.1 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ստե­փա­նա­կերտում նոր ձեւա­վորվող իշխա­նության կողմից «Կոլցո» ռազմա­գործո­ղության մասին քաղա­քա­կան եւ, մանա­վանդ, իրա­վա­կան գնա­հա­տա­կա­նի հնչե­ցումը Բաքուն անպայման կօգտա­գործեր եւ Մոսկվա­յից Լեռնա­յին Ղարա­բա­ղում էթնիկ զտումներ իրա­կա­նացնե­լու թույլտվություն կստա­նար: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 20

Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության Գերա­գույն խորհրդի եւ Նախա­րարնե­րի խորհրդի նախա­գա­հի ընտրությունից հետո ձեւա­վորված կառա­վա­րության կազմում, որքան էլ արտա­ռոց չթվա, արտա­քին գործե­րի նախա­րա­րություն չստեղծվեց, թեեւ առա­ջին նստաշրջա­նը 1992 թվա­կա­նի հունվա­րի 6‑ին ընդունել է անկա­խության մասին Հռչա­կա­գիր: Որեւէ պաշտո­նա­կան փաստա­թուղթ, որ կվկա­յեր հռչա­կած անկա­խությունը ճանա­չե­լու մասին միջազգա­յին հանրությա­նը, ՄԱԿ-ին, արդեն իսկ կազմա­վորված ԱՊՀ-ին, Հայաստա­նին եւ Ադրբե­ջա­նին ճանաչման խնդրանքով դիմե­լու իրո­ղությունը, գոյություն չունի:

Ոչ պաշտո­նա­պես հայտնի է, որ ԼՂՀ միջազգա­յին ճանաչման ուղղությամբ ձեռնարկե­լիք քայլե­րի պատասխա­նատվությունը վերա­պահվել է Գերա­գույն խորհրդի արտա­քին հարա­բե­րություննե­րի հանձնա­ժո­ղո­վին, որի նախա­գահ է ընտրվել Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նը: Մելիք-Շահնա­զարյա­նի պաշտո­նա­կան կենսագրության համա­ձայն՝ նա ծնվել է խորհրդա­յին Ադրբե­ջա­նի Կիրո­վա­բադ քաղա­քում, որտեղ էլ ավարտել է միջնա­կարգ դպրո­ցը:

Բարձրա­գույն կրթություն Լեւոն Մելիք-Շահնա­զարյանն ստա­ցել է Ուզբեկստա­նում: 1974 թվա­կա­նին ընդունվել է Տաշքենդի Ռուսաց լեզվի եւ գրա­կա­նության ինստի­տուտը, որն ավարտե­լուց հետո դասա­խո­սա­կան աշխա­տանքի է անցել Տաշքենդի պետա­կան համալսա­րա­նի ռուսաց լեզվի եւ գրա­կա­նության ամբիո­նում: 1988 թվա­կա­նին նա տեղա­փոխվել է Լեռնա­յին Ղարա­բաղ եւ միանգա­մից նշա­նակվել Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­յին խորհրդի գործկո­մի բաժնի պետ: Այլ տեղե­կություննե­րով՝ նա զբա­ղեցրել է մարզա­յին խորհրդի գործկո­մի՝ Ադրբե­ջա­նից բռնա­տե­ղա­հանված հայ բնակչության սոցիա­լա­կան կարիքնե­րի ապա­հովման հարցե­րով վարչության պետի պաշտո­նը:

Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նի կենսագրության ուշագրավ դրվագնե­րից է, որ ընդա­մե­նը մի քանի ամիս առաջ հաստատված լինե­լով Ստե­փա­նա­կերտում, նա 1988 թվա­կա­նի ամռա­նը ոչ միայն հայտնվում է «Միա­ցում» հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան շարժման նախա­ձեռնողնե­րի խմբում, այլեւ հիմնա­դիր ժողո­վում ընտրվում է կառույցի նախա­գա­հի՝ Ռոբերտ Քոչարյա­նի, տեղա­կալ:

Գերա­գույն խորհրդի հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի ընտրությունը կատարվել է փակ-գաղտնի քվեարկությամբ, եւ Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նը նորաանկախ ԼՂՀ արտա­քին քաղա­քա­կա­նության պատասխա­նա­տուի շատ պատասխա­նա­տու պաշտո­նը չէր զբա­ղեցնի, եթե «դաշնակցա­կան խմբակցությունը», որ բացարձակ մեծա­մասնություն էր, նրան օգտին չքվեարկեր: Այդ փուլում նա արդեն հեռացե՞լ էր Ռոբերտ Քոչարյա­նի թիմից, թե՞ Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նի ընտրությունը եւս մեկ «փոխզջում էր»՝ մնում է միայն ենթադրել:

Այս դեպքում պետք է պատմա­կան իրո­ղությա­նը հավա­տա­րիմ մնանք եւ արձա­նագրենք, որ մինչ այդ Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նը չափա­զանց կարեւոր առա­քե­լություն է իրա­կա­նացրել: Նրա եռանդուն ջանքե­րի շնորհիվ Ռուսաստա­նի Դաշնության Գերա­գույն խորհրդի մի քանի պատգա­մա­վորնե­րի նախա­ձեռնությամբ կազմա­կերպվել են ԼՂ-ում անցկացված «Կոլցո» ռազմա­գործո­ղության թեմա­յով խորհրդա­րա­նա­կան լսումներ:

Ըստ էության, Մելիք-Շահնա­զարյա­նին հաջողվել է ռուսաստանցի պատգա­մա­վորնե­րի հետ կապե­րի շնորհիվ խորհրդա­րա­նա­կան լսումնե­րի կանչել Գետա­շե­նում, Շահումյա­նի եւ Հադրութի շրջաննե­րում, Բերդա­ձո­րում իրա­կանցված պաժիչ ռազմա­գործո­ղություննե­րի անմի­ջա­կան հրա­մա­նա­տարնե­րին, որոնք պատգա­մա­վորնե­րի սուր հարցադրումնե­րին պատասխա­նել են «մենք հրա­մանք ենք կատա­րել» ստանդարտ ոճով:

Արդեն անկա­խություն հռչա­կած Լեռնա­յին Ղարա­բա­ղում, ցավոք, այդ խնդի­րը քաղա­քա­կան գնա­հա­տա­կա­նի չի արժա­նա­ցել: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, դեր է խաղա­ցել Մոսկվա­յի հետ հարա­բե­րություննե­րը չփչացնե­լու զգուշա­վո­րությունը, որն, ի դեպ, լիո­վին արդա­րացված էր: Այդ շրջա­նում Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վը, թեեւ ստո­րագրել էր ԱՊՀ կազմա­վորման մասին Ալմա­թիի Հռչա­կա­գի­րը, գտնվում էր «Ադրբե­ջա­նի ժողովրդա­կան ճակատ» կուսակցության քննա­դա­տության թիրա­խում, որ պահանջում էր հեռացնել խորհրդա­յին զորքե­րը, առգրա­վել նրանց բոլոր սպա­ռա­զի­նություննե­րը եւ Թուրքիա­յի աջակցությամբ լայնա­ծա­վալ պատե­րազմ սկսել Հայաստա­նի դեմ:

Ստե­փա­նա­կերտում նոր ձեւա­վորվող իշխա­նության կողմից «Կոլցո» ռազմա­գործո­ղության մասին քաղա­քա­կան եւ, մանա­վանդ, իրա­վա­կան գնա­հա­տա­կա­նի հնչե­ցումը Բաքուն անպայման կօգտա­գործեր եւ Մոսկվա­յից Լեռնա­յին Ղարա­բա­ղում էթնիկ զտումներ իրա­կա­նացնե­լու թույլտվություն կստա­նար: Պաշարված Լեռնա­յին Ղարա­բա­ղում գերխնդիր էր ճեղքել ադրբե­ջա­նա­կան օղա­կը, ապա­հո­վել խաղաղ բնակչության անվտանգությունը: Այդ էքզիստենցիալ անհրա­ժեշտության հանդեպ ԼՂՀ Գերա­գույն խորհուրդը չէր կարող ոչ ներքին ոչ, հատկա­պես՝ արտա­քին քաղա­քա­կան լյուստրա­ցիա խնդիր քննարկել: Զանգվա­ծա­յին ցույցե­րի եւ երթե­րի ժամա­նա­կը մնա­ցել էր անցյա­լում: 

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ