Հայաստան

Իշխանության Զավթման Փորձ

Փորձ արվեց անլրջացնել այդ ամենը` հայտարարելով, որ առգրավվել զենքերը օրինական են, որ ցուցադրված դավադրության պլանը արհեստական բանականության օգնությամբ է ստեղծել, բայց ո՞վ է ասել, որ իշխանության զավթում չի կարող լինել նաև օրինական զենքերով կամ ի՞նչ կապ ունի, թե այդ պլանը արհեստական բանականությունն է գրել, թե ինչ որ կոնկրետ մեկը։ 

Ստյոպա Սաֆարյան

Հանրային Ռադիոն զրուցել է քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին օրերին ներքաղաքական լարված գործընթացին, եկեղեցի-իշխանություն հարաբերություններին և տեղի ունեցող գործընթացներին։

Ստյոպա Սաֆարյանը մի քանի պատճառ է նշել, թե ինչու են Հայաստանում հիմա նման գործընթացներ են  տեղի ունենում, որոնց հանրագումարն ըստ էության այն է, որ Հայաստանը շարունակում է Ռուսաստանից անկախանալ և Ռուսաստանի կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները` դա կանխելու կամ առնվազն` դանդաղեցնելու համար։ Ռուսների կողմից ցավոտ են ընկալվում  Հայաստանի բոլոր ինքնուրույն գործողությունները, ռուսները դա ընկալում են որպես իրենց դեմ ուղղված քայլ։ Թեև տնտեսական ցուցանիշների առումով Հայաստանը դեռևս շարունակում է շատ ամուր կապերով կապված մնալ Ռուսաստանին, այնուամենայնիվ, արտաքին քաղաքական, սպառազինման և այլ ուղղություններում նկատելի է Հայաստանի ապառուսականացումը։ Ռուսները այլևս չեն կարողանում ազդել վարչապետի վրա, չեն կարողանում ազդել արտգործնախարարի վրա և միակ կառույցը, որ մնացել է իրենց ձեռքում` եկեղեցին է։

Քաղաքագետի համոզմամբ այն ինչ կատարվում է Հայաստանում, չափից ավելի լուրջ է ու դրա վկայությունն այն է, որ այս անգամ ոչ թե պարզապես խմբեր են վարձվում, ոչ թե երրորդ չորրորդ դեմքերով են ներգրավված գործընթացներում, այլ` առաջին։ Դրանով է պայմանավորված անձամբ կաթողիկոսի, Սամվել Կարապետյանի և այլոց ներգրավածությունը։ Սամվել Կարապետյանին չեն կարող դատել իր արած արտահայտությունների համար և ոչ էլ կաթողիկոսի կուսակցության հարցն է հուզում հանրությանը, այլ ազդեցության գործակալ լինելու պահը։ Փաշինյանը չի կարող ասել գործակալ եք, նրանք էլ չեն կարող ասել գործակալ ենք, ուստի ամեն ինչ առաջին մակարդակով այլ կերպ է հնչում։

Քաղաքագետի բնորոշմամբ Գալստանյանի ձերբակալությունն ու առգրավված փաստերը խոսում են այն մասին, որ իշխանության զավթման պլանը շատ լուրջ եւ երկարատև է քննարկվել։ Նրանց կողմից փորձ արվեց անլրջացնել այդ ամենը` հայտարարելով, որ առգրավվել զենքերը օրինական են,  որ ցուցադրված դավադրության պլանը արհեստական բանականության օգնությամբ է ստեղծել, բայց ո՞վ է ասել, որ իշխանության զավթում չի կարող լինել նաև օրինական զենքերով կամ ի՞նչ կապ ունի, թե այդ պլանը արհեստական բանականությունն է գրել, թե ինչ որ կոնկրետ մեկը։ 

Այն բանից հետո, երբ հաստատվեց, որ ձայնագրությունները իրական են, Գալստանյանի փաստաբանները, մասնավորապես Օրբելյանը հայտարարեց, որ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված և այլն։ Հայտարարվեց, որ այդ զրույցի ընթացքում ընդամենը մտքերի փոխանակում է տեղի ունեցել, ոչ թե ապստամբության ծրագրի քննարկում։ Եթե ապստամբություն չի քննարկվել, այլ ընդամենը մտերիմ փոխանակում, ապա ինչո՞ւ են զենքեր հավաքել, պլան գրել, նման տոնով արտահայտվել ժողովրդի հասցեին` նրան ամենատարբեր ածականներով պիտակելով։

Հարցազրույցն ամբողջությամբ`

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *