21.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Մութա­լի­բո­վը կայացնում է Բաքվի «Շիխո­վի զորա­մա­սի» պահուստա­յին միջոցնե­րից Շուշի հասցնել տանկեր, այլ զրա­հա­տեխնի­կա, համա­զարկա­յին կրա­կի ռեկա­տիվ «Գրադ» կայանքներ, այլ հրե­տա­նա­յին եւ ակա­նա­նե­տա­յին միջոցներ: «Դուք, համոզված եմ, հասկա­նում եք, թե խոսքն ինչի մասին է, ուստի մանրա­մասնե­լու կարիք չկա»,- հայտա­րա­րում է Մութա­լի­բո­վը եւ ԱԽ նիստը հայտա­րա­րում փակված:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 21 

1991 թվա­կա­նի դեկտեմբե­րի  11-ին, Լեռնա­յին Ղարա­բա­ղում անկա­խության հանրաքվեի անցկացման հաջորդ օրը, Շուշիում սպանվել է շրջա­նա­յին գործա­դիր իշխա­նության ղեկա­վար Միքա­յիլ Գյո­զա­լո­վը, որ այդ պաշտո­նին նշա­նակվել էր նույն տարվա նոյեմբե­րի 7‑ին: Ադրբե­ջա­նա­կան աղբյուրնե­րը նրան բնութագրում են որպես «ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան գործիչ»: Ըստ որոշ աղբյուրնե­րի, Գյո­զա­լո­վը քաղա­քա­ցիա­կան իշխա­նությա­նը զուգա­հեռ՝ ստանձնել էր նաեւ Շուշի քաղա­քի եւ հարա­կից ադրբե­ջա­նաբնակ գյուղե­րի «ինքնա­պաշտպա­նության կազմա­կերպման պատասխա­նատվությունը»: Ադրբե­ջա­նա­կան բաց աղբյուրնե­րում հանդի­պում են վկա­յություններ, որ Գյո­զա­լո­վը «նախա­պատրաստվում էր կարեւո­րա­գույն նշա­նա­կության ռազմա­գործո­ղություն իրա­կա­նացնել»: Գյո­զա­լովն սպանվել է ծառա­յո­ղա­կան աշխա­տա­սենյա­կում՝ որպես Ստե­փա­նա­կերտից փախստա­կան ներկա­յա­ցած անձի կողմից, որ քաղա­քա­յին կոմունալ տնտե­սությունում աշխա­տում էր որպես աղբա­տար ավտո­մե­քե­նա­յի վարորդ: Պաշտո­նա­կան վարկա­ծով՝ նա Գյո­զա­լո­վից սոցիա­լա­կան օգնություն է խնդրել, բայց մերժվել եւ «զայրույթից դրրդված իր մոտ գտնվող ատրճա­նա­կից կրա­կել եւ նրան սպա­նել է»: 

Միքա­յիլ Գյո­զա­լո­վի սպա­նությամբ Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վը զրկվում է Շուշիում իրա­վի­ճա­կի հսկո­ղությունից:  Քաղա­քում փաստա­ցի իշխա­նությունն անցնում է «Ադրբե­ջա­նի ժողովրդա­կան ճակատ» կուսակցության կողմից գործուղված խմբա­կին, որի ղեկա­վա­րը Ռահիմ Գազիեւն էր՝ մաթե­մա­տի­կոս-դասա­խոս, որ, ինչպես ադրբե­ջա­նա­կան որոշ աղբյուրներ են վկա­յում, մշտա­պես գտնվել է հանրա­պե­տա­կան ՊԱԿ‑ի նախա­գա­հի տեղա­կալ Իլհուսեյն Հուսեյնո­վի հսկո­ղության ներքո: Ի՞նչ «կարեւա­րա­գույն ռազմա­գործո­ղություն» պետք է իրա­կա­նացներ Միքա­յիլ Գյո­զա­լո­վը՝ կարե­լի է ենթադրել: ԼՂՀ Գերա­գույն խորհրդի ձեւաա­վո­րումից, նախա­գա­հի եւ կառա­վա­րության ղեկա­վա­րի ընտրությունից երեք շաբաթ անց՝  1992 թվա­կա­նի հունվա­րի 26-ին, Ադրբե­ջա­նի զինված ուժե­րի համա­ժա­մա­նակյա հարձակման են անցնում Ասկե­րա­նի շրջա­նի Խրա­մորթ եւ Շուշիի մերձա­կա Քարինտակ գյուղե­րի ուղղությամբ: Երկու հարձա­կումն էլ տապալվում է: Հատկա­պես տպա­վո­րիչ է Քարինտա­կի մարտը, որի ընթացքում ադրբե­ջանցի­նե­րը տվել են հարյուրից ավե­լի զոհեր: Հետա­գա­յում Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի ուսումնա­սի­րող Մամեդ Վելի­մա­մե­դո­վը գրել է, որ Քարինտա­կի ճակա­տա­մարտի նախա­պատրաստման փուլում «տեղի է ունե­ցել ռազմա­կան գաղտնի­քի արտա­հոսք, հայկա­կան կողմը տեղե­կացված է եղել հատուկ նշա­նա­կության ջոկա­տի երթուղու մասին, ինչի շնորհիվ կարո­ղա­ցել է վերջի­նիս առնել լիա­կա­տար շրջա­փակման մեջ եւ գլխո­վի ջախջա­խել»: 

Քարինտա­կի պարտությունից երկու օր հետո՝  1992 թվա­կա­նի հունվա­րի  28-ին Ադրբե­ջա­նի Ազգա­յին անվտանգության նախա­րա­րությունը նախա­գահ Մութա­լի­բո­վին զեկուցել է, որ Ստե­փա­նա­կերտում «կազմա­վորվել է զինված ուժե­րի կոմի­տե, որի նախա­գահ է նշա­նակվել նախկին կոմե­րի­տա­կան աշխա­տող Սերժիկ Սարգսյա­նը»: Ծառա­յո­ղա­կան զեկուցագրում նշվում է, որ «հայե­րը պատրաստվում են տիրա­նալ Խոջա­լուի օդա­նա­վա­կա­յա­նին»: Օպե­րա­տիվ իրա­վի­ճա­կը քննարկվում է Անվտանգության խորհրդում, որի ընթացքում ներքին գործե­րի նախա­րար Մամե­դովն, ընդհա­կա­ռա­կը, Մութա­լի­բո­վին զեկուցում է, որ Ստե­փա­նա­կերտում «վիճա­կը կրի­տի­կա­կան է, քաղա­քի բնա­կա­րա­նա­յին ֆոնդի ավե­լի քան մեկ երրորդը ոչնչացված է, մարդիկ արվարձա­նա­յին թաղա­մա­սե­րից տեղա­փոխվել են կենտրոն, որտեղ բազմաբնա­կա­րա­նա­յին շենքե­րը նկուղներ ունեն, չկա էլեկտրա­կա­նություն, դադա­րեցված է գազի եւ ջրի մատա­կա­րա­րումը»: 

Ըստ այդ զեկույցի՝ Մութա­լի­բո­վը կայացնում է Բաքվի «Շիխո­վի զորա­մա­սի» պահուստա­յին միջոցնե­րից Շուշի հասցնել տանկեր, այլ զրա­հա­տեխնի­կա, համա­զարկա­յին կրա­կի ռեկա­տիվ «Գրադ» կայանքներ, այլ հրե­տա­նա­յին եւ ակա­նա­նե­տա­յին միջոցներ: «Դուք, համոզված եմ, հասկա­նում եք, թե խոսքն ինչի մասին է, ուստի մանրա­մասնե­լու կարիք չկա»,- հայտա­րա­րում է Մութա­լի­բո­վը եւ ԱԽ նիստը հայտա­րա­րում փակված: Քաղա­քա­գետ Զարդուշտ Ալի­զա­դեն եւ Մութա­լի­բո­վի մամուլի քարտուղար Ռասիմ Աղաեւը «Երկրորդ հանրա­պե­տության վախճա­նը» գրքում վկա­յում են, որ այդ շրջա­նում Մութա­լի­բո­վը տենդա­գին ջանքեր է գործադրել, որպեսզի հասնի Ստե­փա­նա­կերտից 366-րդ գնդի դուրս բերմա­նը: Հեղի­նակնե­րը վկա­յում են, որ Մութա­լի­բո­վի եւ ՌԴ նախա­գահ Բորիս Ելցի­նի հարա­բե­րություննե­րը չափա­զանց բարդ էին: ԽՍՀՄ փլուզմա­նը հաջորդած առա­ջին ամիսնե­րին, կարե­լի է ասել, Լեռնա­յին Ղարա­բա­ղում եւ հարա­կից ադրբե­ջա­նա­կան շրջաննե­րում գործել են սկսել նաեւ Թուրքիա­յի, Պակիստա­նի եւ Իրա­նի հատուկ ծառա­յություննե­րը: Ծայրա­հեղ բարդ իրա­վի­ճա­կում ԼՂՀ քաղա­քա­կան իշխա­նությունը չէր կարող ուժա­յին բաղադրիչ կիրա­ռել: 

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ