26.1 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ըստ Զարդուշտ Ալի­զա­դեի՝ 1992 թվա­կա­նի փետրվա­րի 25‑ի ուշ երե­կո­յան եղբայրը՝ Արազ Ալի­զա­դեն, Մոսկվա­յից զանգել է եւ հրճվանքով ասել, որ «վերջ, Խոջա­լուն փրկված է, Ելցի­նը հրա­մա­յել է 366-րդ գունդը դուրս բերել Ստե­փա­նա­կերտից»: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 22

Ադրբե­ջա­նի վաստա­կա­վոր լրագրող Տատյան Չալա­ձեի «Դատա­պարտված Խոջա­լու» գրքում, որի խորհրդա­տուն Ազգա­յին անվտանգության նախկին նախա­րար Նամիկ Աբա­սովն է, փաստթղթի լուսա­պատճեն է հրա­պա­րակվել, ըստ որի  1992 թվա­կա­նի հունվա­րին հատուկ ծառա­յություննե­րը մշա­կել եւ նախա­գահ Մութա­լի­բո­վի հաստատմանն են ներկա­յացրել Խոջա­լուից խաղաղ բնակչության տարհանման ծրա­գիր: Ըստ Խոջա­լուի «գործա­դիր իշխա­նության ղեկա­վար» Էլման Մամե­դո­վի վկա­յության՝ նախա­պես բնակչության տարհա­նումն իրա­կա­նացվել է ԱՊՀ Միացյալ զորքե­րի Գյանջա­յին դեսանտա­յին դիվի­զիա­յի ուղղա­թիռնե­րի միջո­ցով: 

1992 թվա­կա­նի հունվա­րին Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհուրդը, ավե­լի ճիշտ՝ նրա մշտա­կան հիմունքնե­րով գործող եւ «Միլլի շուրա/Ագային խորհուրդ» անվանված մարմի­նը երկու անգամ մերժել է ԱՊՀ կազմա­վորման եւ Միացյալ զինված ուժե­րի մասին նախա­գահ Մութա­լի­բո­վի ստո­րագրած փաստաթղթե­րի վավե­րա­ցումը, խնդիր է դրվել, որ «ռուսա­կան բոլոր զորքե­րը պետք է հեռա­նան, իսկ նրանց ունե­ցած ամբողջ սպա­ռա­զի­նությունը՝ բռնագրավվի»: Այդ իրա­վի­ճա­կում Գյանջա­յի դեսանտա­յին դիվի­զիա­յի հրա­մա­նա­տա­րությունը դադա­րեցրել է դեպի Խոջա­լու եւ ԼՂ տարածքի այլ ադրբե­ջա­նաբնակ համայնքներ ուղղա­թիռնե­րի թռիչքնե­րը, որ ոչ միայն խաղաղ բնակչության տարհա­նում էին իրա­կա­նացնում, այլեւ պարեն, վառե­լիք, դեղո­րայք եւ այլ անհրա­ժեշտ պարա­գա­ներ էին մատա­կա­րա­րում ադրբե­ջա­նա­կան «ինքնա­պաշտպա­նության ուժե­րին»:

Ի՞նչ էր իրե­նից ներկա­յացնում Խոջա­լուում մնա­ցած շուրջ հազար խաղաղ բնա­կիչնե­րին տարհա­նե­լու մասին Ադրբե­ջա­նի ԱԱ նախա­րա­րության կազմած ծրա­գի­րը: Այն նախա­տե­սում էր X պահի Շուշիից սկսել Ստե­փա­նա­կերտի հուժկու հրթի­ռահրե­տա­կո­ծում, որին պետք է հետեւեր Ասկե­րա­նի դեմ երկու՝ Աղդա­մի եւ Ջիննիի ուղղություննե­րից «ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի հարձա­կում, ճակա­տա­յին գծի ճեղքում եւ մարդկանց տարհա­նում Խոջա­լու-Ասկե­րան-Աղդամ, Խոջա­լու-Նախի­ջեւա­նիկ-Շելլի եւ Խոջա­լու-Սարդա­րա­շեն-Ջինլի երթուղի­նե­րով»:

Քաղա­քա­գետ Զարդուշտ Ալի­զա­դեն եւ Մութա­լի­բո­վի մամուլի քարտուղար Ռասիմ Աղաեւը «երկրորդ հանրա­պե­տության վախճա­նը» գրքում վկա­յում են, որ 1992 թվա­կա­նի փետրվա­րի  24-ին Արազ Ալի­զա­դեն (Զարդուշտ Ալի­զա­դեի եղբայրը), ստա­նա­լով ԱՊՀ Միացյալ զորքե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար մարշալ Եվգե­նի Շապոշնի­կո­վի համա­ձայնությունը, մեկնել է Մոսկվա եւ քննարկել Ստե­փա­նա­կերտում տեղա­բաշխված 366-րդ գունդը լուծա­րե­լու հարցը: 

Մի քանի օր առաջ Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րին հաջողվել էր նշված զորա­մա­սից առեւանգել ազգությամբ ղազախ եւ ուզբեկ երկու շարքա­յին զինվո­րի եւ տեղա­փո­խել Բաքու, որտեղ նրանք հեռուստա­տե­սությամբ հանդես են եկել եւ պնդել, որ գնդի «ազգությամբ հայ սպա­նե­րը զինվորնե­րին հարկադրում են կռվել ադրբե­ջանցի­նե­րի դեմ»: Ո՞վ էր ապա­հո­վել ադրբե­ջանցի հետա­խույզնե­րի Ստե­փա­նա­կերտ մուտքը, ի՞նչ գնով են Բաքվին փոխանցվել «դասա­լիքնե­րը»՝ որեւէ աղբյուր վկա­յություն չունի: 

Ակնհայտ է, որ այդ գործո­ղությունն իրա­կա­նացվել է 366-րդ գնդի հրա­մա­նա­տա­րության եւ Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րի համա­գործակցությամբ: Նման չափա­զանց համարձակ գործո­ղությունը կանխե­լու հնա­րա­վո­րություն Լեռնա­յին Ղարա­բա­ղի ուժա­յին կառույցնե­րը եւ վերա­կազմա­վորվող հատուկ ծառա­յություններն ունեի՞ն: «Դասա­լիք» զինվորներն, ըստ ադրբե­ջա­նա­կան վարկա­ծի, «ինքնա­կամ լքել են զորա­մա­սի տարածքը, շրջանցել Շուշիի ուղղությամբ հայկա­կան դիրքե­րը եւ հանձնվել Ադրբե­ջա­նի իրա­վա­պահնե­րին»:

Ըստ Զարդուշտ Ալի­զա­դեի՝  1992 թվա­կա­նի փետրվա­րի  25‑ի ուշ երե­կո­յան եղբայրը՝ Արազ Ալի­զա­դեն, Մոսկվա­յից զանգել է եւ հրճվանքով ասել, որ «վերջ, Խոջա­լուն փրկված է, Ելցի­նը հրա­մա­յել է 366-րդ գունդը դուրս բերել Ստե­փա­նա­կերտից»: Որքանո՞վ է իրա­կան այդ պատմությունը, որքանո՞վ՝ հնա­րա­ծին, դժվար է կողմնո­րոշվել: Ադրբե­ջանցի քաղա­քա­գե­տը միայն գրում է, որ «նույն գիշեր հայկա­կան ուժե­րը գրո­հել են Խոջա­լուն»: Խոջա­լուի ռազմա­գործո­ղությունն, իրոք, սկսվել է 1992 թվա­կա­նի փետրվա­րի լույս  26‑ի գիշե­րը: Այդ որոշման ռազմա­կան եւ քաղա­քա­կան հիմնա­վորման մասին բազմիցս է գրվել: Անգամ ադրբե­ջանցի­ներն են խոստո­վա­նել, որ գործո­ղությա­նը նախորդած երեք-չորս օրե­րին հայկա­կան կողմը բարձրա­խոսնե­րից մի քանի անգամ տեղե­կացրել է օդա­նա­վա­կա­յանն ապաշրջա­փա­կե­լու մտադրության մասին եւ հորդո­րել, որ խաղաղ բնակչությունը հեռա­նա՝ երաշխա­վո­րե­լով նրա անվտանգությունը:

Ըստ վստա­հություն ներշնչող աղբյուրնե­րի, Խոջա­լուից խաղաղ բնակչության տարհանմա­նը կտրուկ դեմ է արտա­հայտվել «քաղա­քի գործա­դիր իշխա­նության ղեկա­վար» Էլման Մամե­դո­վը: Կարծիք կա, որ նա «անցել է Մութա­լի­բո­վին ընդդի­մա­դիր ուժե­րի կողմը եւ ցանկություն է ունե­ցել ապա­գա­յում լինել ԼՂ ադրբե­ջա­նա­կան վարչա­կազմի ղեկա­վար»: Այս տեսա­կե­տը քաղա­քա­կան առումով հիմնա­վոր է: Եւ, այդուհանդերձ, անհասկա­նա­լի եւ չափա­զանց արտա­ռոց է, որ Խոջա­լուի ռազմա­կան հենա­կե­տե­րը գրո­հող հայկա­կան ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի առա­ջին շարքե­րում 1992 թվա­կա­նի փետրվա­րի լույս 26‑ի գիշե­րը հայտնվել է խորհրդա­յին-ռուսաստանյան ֆոտոլրագրող Վիկտորյա Իվլեւան, որ «մարտա­կան մկրտություն» է ստա­ցել Անգո­լա­յում, եղել Աֆղանստա­նում եւ աշխարհի այլ «թեժ կետե­րում»:

 Խոջա­լույում հաջորդ օրն արված նրա լուսանկարնե­րը որոշ ժամա­նակ անց հայտնվել են …ադրբե­ջա­նա­կան կողմի տրա­մադրության տակ: Ո՞վ է ապա­հո­վել Իվլեւա­յի ներկա­յությունը «դատա­պարտված» Խոջա­լուում՝ այս հարցը երբեք չի քննարկվել եւ առայսօր մնում է անպա­տասխան:

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ