ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն զգուշացրել է, որ Մոսկվան կարող է պատրաստ լինել ուժ կիրառել դաշինքի դեմ «հինգ տարվա ընթացքում»։ «Եկեք ինքներս մեզ չխաբենք, մենք բոլորս հիմա գտնվում ենք արևելյան թևում», — ասել է Ռյուտտեն։
The Financial Times
մաս 1-ին
The Financial Times
ԱՄՆ-ի աջակցությունը տրանսատլանտյան անվտանգությանն իր թուլացման փուլում է, և ՆԱՏՕ-ի երկրները սկսում են ուժեղացնել իրենց արևելյան սահմանները Ռուսաստանի հետ։
Քողարկված զինծառայողները լիցքավորված հրացաններով շարժվում են խիտ ֆիննական անտառով։ Առաջնագծում արագ հրաման է տրվում հրետանային հարվածի մասին, և անտառային այդ հատվածում, որը մոտ է Ռուսաստանի սահմանին, սկսվում է քաոս։ Արևելքից և արևմուտքից կրակոցների ձայներ են լսվում, որոնք մշուշ են բարձրացնում՝ անտառի ուղղահայաց ծառերի անվերջ շարքը դարձնելով ավելի անթափանցելի։ Շեշտվում են գոչյուններն ու հայհոյանքները, երբ զոհերի թիվն աճում է։
Այս տեսարանը սովորական զորավարժություն է՝ նման տասնյակների, որոնք անցկացվում են ֆիննական սահմանապահ ծառայության զորակոչիկների շրջանում։ Վերջում հնչում են բուռն ծափահարություններ և գովեստներ այն կողմին, որն առավել լավ արդյունք է ցույց տվել։
«Ֆինլանդիայում հայրենիքի պաշտպանությունը շատ կարևոր արժեք է», — ասում է Միլյա Սանդուն՝ զորակոչիկների շարքի կանանցից մեկը։ «Բոլորն էին ուզում այստեղ ծառայել, և մոտիվացիան շատ բարձր է»։ Նրա խմբակից Կասպեր Լուոտոն սա կոչում է «կանչ»։ «Ֆինլանդիան իսկապես ցանկանում է պաշտպանել իրեն, — ասում է նա։ — Պատերազմը Եվրոպայում փոխել է մարդկանց վերաբերմունքը ծառայության նկատմամբ»։
«Ոչ թե եթե, այլ երբ»
Զորավարժությունների ենթատեքստը մահվան լրջություն ունի։ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին 2023 թվականին միանալը կրկնակի մեծացրեց դաշինքի սահմանը Ռուսաստանի հետ՝ հասնելով գրեթե 2600 կմ՝ Արկտիկայից մինչև Բելառուս։ Մինչ Մոսկվան կենտրոնացած է Ուկրաինայի դեմ իր լայնածավալ ներխուժման վրա, շատերը այս սահմանների երկայնքով կարծում են, որ Պուտինը մի օր կուղղի իր ուշադրությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևի վրա։ Ռուսական տնտեսությունն արդեն ադապտացվել է կոնֆլիկտի պայմաններին, իսկ Պուտինի կայսերապաշտական ձգտումները կարող են նշանակել, որ նա կփնտրի նվաճման համար նոր տարածքներ կփնտրի։ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն զգուշացրել է, որ Մոսկվան կարող է պատրաստ լինել ուժ կիրառել դաշինքի դեմ «հինգ տարվա ընթացքում»։ «Եկեք ինքներս մեզ չխաբենք, մենք բոլորս հիմա գտնվում ենք արևելյան թևում», — ասել է Ռյուտտեն։
Թեև Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ «մինչև վերջ» դաշնակիցների կողքին է, նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ ռազմական դաշինքի փոխադարձ պաշտպանության դրույթը՝ 5-րդ հոդվածը, բաց է մեկնաբանման համար։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը (2009–2014) կարծում է, որ եթե Պուտինին թույլ տրվի հաղթել Ուկրաինայում, նա «ավելի մեծ ախորժակ» կունենա և ձգտելու է նոր նվաճումների։ «Նա ճնշում կգործադրի Բալթյան երկրների վրա։ Իսկ երբ ԱՄՆ նախագահը հրապարակավ կասկածի է ենթարկում 5-րդ հոդվածի հանդեպ իր հավատարմությունը, դա կարող է գայթակղել Պուտինին փորձարկել ՆԱՏՕ-ի վճռականությունը»։
Մոսկվան արդեն սկսել է ուժեղացնել իր ներկայությունը տարածաշրջանում։ Արհեստական ուղեծրային պատկերները ցույց են տալիս ակտիվության աճ ՆԱՏՕ-ի արևելյան թևի մոտ գտնվող ռուսական ռազմաբազաներում՝ ներառյալ Լևաշովո, Կամենկա և Օլենյա օդանավակայանները, որոնք արդեն դարձել են ուկրաինական ԱԹՍ-ների թիրախներ։ Պետրոզավոդսկում (մոտ 175 կմ Ֆինլանդիայի սահմանից) կառուցվել են նոր պահեստներ, իսկ Սևերոմորսկ-1 նախկին ավիաբազայի տարածքում (մոտ 120 կմ Նորվեգիայի սահմանից արևելք) հարթեցվել են հողամասեր և կառուցվել նոր թռիչքուղի։
Թեև Ռյուտտեն ասում է, որ ՆԱՏՕ-ն չի սպասում ռուսական հարձակման մոտ ապագայում, Ֆինլանդիայի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Կարի Նիսուլան ասում է. «Մեր պատմության հարյուրավոր տարիները ցույց են տալիս՝ հարցը ոչ թե՝ կլինի, այլ՝ երբ կլինի։ Ես ամեն օր պետք է պատրաստ լինեմ»։
ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական բազմաթիվ երկրներ փորձում են հնարավորինս արագ բարձրացնել ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5 տոկոս, որպեսզի լրացնեն ռազմական հնարավորությունների բացերը՝ ռուսական սպառնալիքի և Թրամփի ազդեցության ներքո։ Սակայն կան կասկածներ, որ ներդրումները բավարար արագությամբ չեն իրականացվի։ Ռազմավարական վերլուծաբանների կարծիքով՝ Մոսկվայի հետաքրքրությունը ՆԱՏՕ-ի սահմանային երկրների նկատմամբ տարբերվում է Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքից։ Լիակատար ներխուժման փոխարեն Պուտինը, ամենայն հավանականությամբ, փորձելու է ստուգել՝ արդյոք ՆԱՏՕ-ն կարձագանքի։
«Ռուսաստանի ռազմավարական նպատակը ՆԱՏՕ-ն քանդելն է, ոչ թե պարզապես մի կտոր հող գրավելը Բալթիկայում կամ այլուր», — ասում է Կրիստի Ռայքը՝ Էստոնիայի Պաշտպանության և անվտանգության կենտրոնի տնօրենը։
[շարունակելի]
աղբյուրը՝
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
