15.1 C
Yerevan

Եվրո­պան Պատրաստվում Է Պատե­րազմի

ՆԱՏՕ‑ի նոր գլխա­վոր քարտուղար Մարկ Ռյուտտեն զգուշացրել է, որ Մոսկվան կարող է պատրաստ լինել ուժ կիրա­ռել դաշինքի դեմ «հինգ տարվա ընթացքում»։ «Եկեք ինքներս մեզ չխա­բենք, մենք բոլորս հիմա գտնվում ենք արև­ելյան թևում», — ասել է Ռյուտտեն։

The Financial Times

մաս 1‑ին

The Financial Times

ԱՄՆ‑ի աջակցությունը տրանսատլանտյան անվտանգությանն իր թուլացման փուլում է, և ՆԱՏՕ‑ի երկրնե­րը սկսում են ուժե­ղացնել իրենց արև­ելյան սահմաննե­րը Ռուսաստա­նի հետ։

Քողարկված զինծա­ռա­յողնե­րը լիցքա­վորված հրա­ցաննե­րով շարժվում են խիտ ֆիննա­կան անտա­ռով։ Առաջնագծում արագ հրա­ման է տրվում հրե­տա­նա­յին հարվա­ծի մասին, և անտա­ռա­յին այդ հատվա­ծում, որը մոտ է Ռուսաստա­նի սահմա­նին, սկսվում է քաոս։ Արև­ելքից և արևմուտքից կրա­կոցնե­րի ձայներ են լսվում, որոնք մշուշ են բարձրացնում՝ անտա­ռի ուղղա­հա­յաց ծառե­րի անվերջ շարքը դարձնե­լով ավե­լի անթա­փանցե­լի։ Շեշտվում են գոչյուններն ու հայհո­յանքնե­րը, երբ զոհե­րի թիվն աճում է։ 

Այս տեսա­րա­նը սովո­րա­կան զորա­վարժություն է՝ նման տասնյակնե­րի, որոնք անցկացվում են ֆիննա­կան սահմա­նա­պահ ծառա­յության զորա­կո­չիկնե­րի շրջա­նում։ Վերջում հնչում են բուռն ծափա­հա­րություններ և գովեստներ այն կողմին, որն առա­վել լավ արդյունք է ցույց տվել։

«Ֆինլանդիա­յում հայրե­նի­քի պաշտպա­նությունը շատ կարև­որ արժեք է», — ասում է Միլյա Սանդուն՝ զորա­կո­չիկնե­րի շարքի կանանցից մեկը։ «Բոլորն էին ուզում այստեղ ծառա­յել, և մոտի­վա­ցիան շատ բարձր է»։ Նրա խմբա­կից Կասպեր Լուո­տոն սա կոչում է «կանչ»։ «Ֆինլանդիան իսկա­պես ցանկա­նում է պաշտպա­նել իրեն, — ասում է նա։ — Պատե­րազմը Եվրո­պա­յում փոխել է մարդկանց վերա­բերմունքը ծառա­յության նկատմամբ»։

«Ոչ թե եթե, այլ երբ»

Զորա­վարժություննե­րի ենթա­տեքստը մահվան լրջություն ունի։ Ֆինլանդիա­յի՝ ՆԱՏՕ-ին 2023 թվա­կա­նին միա­նա­լը կրկնա­կի մեծացրեց դաշինքի սահմա­նը Ռուսաստա­նի հետ՝ հասնե­լով գրե­թե 2600 կմ՝ Արկտի­կա­յից մինչև Բելա­ռուս։ Մինչ Մոսկվան կենտրո­նա­ցած է Ուկրաի­նա­յի դեմ իր լայնա­ծա­վալ ներխուժման վրա, շատե­րը այս սահմաննե­րի երկայնքով կարծում են, որ Պուտի­նը մի օր կուղղի իր ուշադրությունը ՆԱՏՕ‑ի արև­ելյան թևի վրա։ Ռուսա­կան տնտե­սությունն արդեն ադապտացվել է կոնֆլիկտի պայմաննե­րին, իսկ Պուտի­նի կայսե­րա­պաշտա­կան ձգտումնե­րը կարող են նշա­նա­կել, որ նա կփնտրի նվաճման համար նոր տարածքներ կփնտրի։ ՆԱՏՕ‑ի նոր գլխա­վոր քարտուղար Մարկ Ռյուտտեն զգուշացրել է, որ Մոսկվան կարող է պատրաստ լինել ուժ կիրա­ռել դաշինքի դեմ «հինգ տարվա ընթացքում»։ «Եկեք ինքներս մեզ չխա­բենք, մենք բոլորս հիմա գտնվում ենք արև­ելյան թևում», — ասել է Ռյուտտեն։

Թեև Թրամփը ՆԱՏՕ‑ի գագաթնա­ժո­ղո­վում հայտա­րա­րել է, որ «մինչև վերջ» դաշնա­կիցնե­րի կողքին է, նա միևնույն ժամա­նակ ընդգծել է, որ ռազմա­կան դաշինքի փոխա­դարձ պաշտպա­նության դրույթը՝ 5‑րդ հոդվա­ծը, բաց է մեկնա­բանման համար։ ՆԱՏՕ‑ի նախկին գլխա­վոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսե­նը (2009–2014) կարծում է, որ եթե Պուտի­նին թույլ տրվի հաղթել Ուկրաի­նա­յում, նա «ավե­լի մեծ ախորժակ» կունե­նա և ձգտե­լու է նոր նվա­ճումնե­րի։ «Նա ճնշում կգործադրի Բալթյան երկրնե­րի վրա։ Իսկ երբ ԱՄՆ նախա­գա­հը հրա­պա­րա­կավ կասկա­ծի է ենթարկում 5‑րդ հոդվա­ծի հանդեպ իր հավա­տարմությունը, դա կարող է գայթակղել Պուտի­նին փորձարկել ՆԱՏՕ‑ի վճռա­կա­նությունը»։

Մոսկվան արդեն սկսել է ուժե­ղացնել իր ներկա­յությունը տարա­ծաշրջա­նում։ Արհեստա­կան ուղեծրա­յին պատկերնե­րը ցույց են տալիս ակտի­վության աճ ՆԱՏՕ‑ի արև­ելյան թևի մոտ գտնվող ռուսա­կան ռազմա­բա­զա­նե­րում՝ ներառյալ Լևա­շո­վո, Կամենկա և Օլենյա օդա­նա­վա­կա­յաննե­րը, որոնք արդեն դարձել են ուկրաի­նա­կան ԱԹՍ-ների թիրախներ։ Պետրո­զա­վոդսկում (մոտ 175 կմ Ֆինլանդիա­յի սահմա­նից) կառուցվել են նոր պահեստներ, իսկ Սևերոմորսկ‑1 նախկին ավիա­բա­զա­յի տարածքում (մոտ 120 կմ Նորվե­գիա­յի սահմա­նից արև­ելք) հարթեցվել են հողա­մա­սեր և կառուցվել նոր թռիչքուղի։

Թեև Ռյուտտեն ասում է, որ ՆԱՏՕ‑ն չի սպա­սում ռուսա­կան հարձակման մոտ ապա­գա­յում, Ֆինլանդիա­յի զինված ուժե­րի շտա­բի պետի տեղա­կալ գենե­րալ-լեյտե­նանտ Կարի Նիսուլան ասում է. «Մեր պատմության հարյուրա­վոր տարի­նե­րը ցույց են տալիս՝ հարցը ոչ թե՝ կլի­նի, այլ՝ երբ կլի­նի։ Ես ամեն օր պետք է պատրաստ լինեմ»։

ՆԱՏՕ‑ի արև­ե­լաեվրո­պա­կան բազմա­թիվ երկրներ փորձում են հնա­րա­վո­րինս արագ բարձրացնել ռազմա­կան ծախսե­րը մինչև ՀՆԱ‑ի 5 տոկոս, որպեսզի լրացնեն ռազմա­կան հնա­րա­վո­րություննե­րի բացե­րը՝ ռուսա­կան սպառնա­լի­քի և Թրամփի ազդե­ցության ներքո։ Սակայն կան կասկածներ, որ ներդրումնե­րը բավա­րար արա­գությամբ չեն իրա­կա­նացվի։ Ռազմա­վա­րա­կան վերլուծա­բաննե­րի կարծի­քով՝ Մոսկվա­յի հետաքրքրությունը ՆԱՏՕ‑ի սահմա­նա­յին երկրնե­րի նկատմամբ տարբերվում է Ուկրաի­նա­յի նկատմամբ վերա­բերմունքից։ Լիա­կա­տար ներխուժման փոխա­րեն Պուտի­նը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, փորձե­լու է ստուգել՝ արդյոք ՆԱՏՕ‑ն կարձա­գանքի։

«Ռուսաստա­նի ռազմա­վա­րա­կան նպա­տա­կը ՆԱՏՕ‑ն քանդելն է, ոչ թե պարզա­պես մի կտոր հող գրա­վե­լը Բալթի­կա­յում կամ այլուր», — ասում է Կրիստի Ռայքը՝ Էստո­նիա­յի Պաշտպա­նության և անվտանգության կենտրո­նի տնօ­րե­նը։

[շարունա­կե­լի]

աղբյուրը՝

https://ig.ft.com/russia-eastern-border/

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ