26.1 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վը հետա­գա­յում հիշել է, որ ստա­նա­լով Խոջա­լուի «խաղաղ բնակչության զանգվա­ծա­յին կոտո­րա­ծի մասին տեղե­կությունը», դեռեւս գործող կառա­վա­րա­կան կապի հեռա­խո­սով զանգա­հա­րել է ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գահ Արթուր Մկրտչյա­նին, որ վճռա­կա­նո­րեն հերքել է խաղաղ բնակչության «զանգվա­ծա­յին սպա­նություննե­րի մասին տեղե­կությունը» եւ հավաստիացրել, որ նրանց համար ապա­հովվել է անվտանգ միջանցք, իսկ ովքեր չեն հեռա­ցել, ապա­հով պահվում են: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 23

Խոջա­լուի բուն ռազմա­գործո­ղությունն ավարտվել է 1992 թվա­կա­նի փետրվա­րի լույս  26‑ի գիշե­րը: Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րին հաջողվել է գրա­վել օդա­նա­վա­կա­յա­նը, որի պաշտպա­նության պատասխա­նա­տուն Ալեֆ Հաջիեւն էր: Վերջինս նախկի­նում հանդի­սա­ցել է ԼՂԻՄ ՆԳՆ աշխա­տա­կից, կաշա­ռա­կե­րության մեղադրանքով դատա­պարտվել է ութ տարվա ազա­տազրկման:  1989 թվա­կա­նին Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րին հաջողվել է նրան Ռուսաստա­նի քրեա-կատա­րո­ղա­կան հաստա­տությունից տեղա­փո­խել Բաքու: Ֆորմալ պայմա­նա­վորվա­ծությամբ նա պատժի մնա­ցած մասը պետք է կրեր Շուվելյա­նի ուղղիչ-աշխա­տանքա­յին գաղութում: Կարճ ժամա­նակ անց, սակայն, Հաջիեւը «դատա­րա­նի վճռով արդա­րացվել է», վերա­կանգնվել  որպես ՆԳՆ աշխա­տա­կից, ստա­ցել կապի­տա­նի կոչում եւ գործուղվել Լեռնա­յին Ղարա­բաղ: 1990 թվա­կա­նի հունվա­րին Ալեֆ Հաջիեւը նշա­նակվել է Ստե­փա­նա­կերտի օդա­նա­վա­կա­յա­նի պարետ եւ աչքի ընկել հայ ուղեւորնե­րի նկատմամբ բռնություննե­րով, մարդկանց առեւանգումնե­րով:

Մասնա­վո­րա­պես, նա է կազմա­կերպել ԼՂԻՄ-ից ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վոր Բորիս Դադամյա­նի առեւանգումը: Ադրբե­ջա­նի վաստա­կա­վոր լրագրող Տատյա­նա Չալա­ձեի «Դատա­պարտված Խոջա­լու» գրքում վկա­յություն կա, որ Խոջա­լուի ռազմա­գործո­ղությունից մեկ շաբաթ առաջ Ադրբե­ջա­նի Ազգա­յին անվտանգության նախա­րա­րությունից Աղդամ է գործուղվել դիվերսիոն-հետա­խուզա­կան խումբ, որի առջեւ դրվել է Ստե­փա­նա­կերտի օդա­նա­վա­կա­յա­նի թռիչքուղին եւ դիսպետչե­րա­կան կապի աշտա­րա­կը պայթեցնե­լու խնդիր: Ըստ Չալա­ձեի՝ խումբը կարո­ղա­ցել է Աղդա­մից մուտք գործել Խոջա­լու, պայթյուցիկ նյութե­րը եւ մյուս անհրա­ժեշտ պարա­գա­նե­րը փոխանցել Ալեֆ Հաջիեւին եւ վերա­դառնալ: Ինչպե՞ս է ադրբե­ջա­նա­կան դիվերսիոն-հետա­խուզա­կան խումբը մտել Խոջա­լու, եթե բնա­կա­վայրը, ինչպես Բաքվի պաշտո­նա­կան քարոզչությունն է պնդում, «գտնվում էր պաշարման մեջ»: Ըստ երեւույթին, ադրբե­ջա­նա­կան կողմն, այնուա­մե­նայնիվ, ունե­ցել է Խոջա­լու-Աղդամ շրջանցիկ կապի ցամա­քա­յին ճանա­պարհ: ԼՂ ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի սրընթաց հարձա­կումը թույլ չի տվել, որ Հաջիեւն իրա­կա­նացնի օդա­նա­վա­կա­յա­նի թռիչքուղու եւ կապի դիսպետչե­րա­կան աշտա­րա­կի պայթե­ցումը: Ադրբե­ջա­նա­կան աղբյուրնե­րը, սակայն, վկա­յում են, որ Հաջիեւը «հասցրել է ոչնչացնել օդա­նա­վա­կա­յա­նի պաչե­տա­տան բոլոր փաստաթղթե­րը»: 

Ալեֆ Հաջիեւի մասին հետա­գա տեղե­կություննե­րը հակա­սա­կան են: Աղբյուրնե­րի մի մասը վկա­յում է, որ նա օդա­նա­վա­կա­յա­նից նահանջե­լով՝  միա­ցել է Խոջա­լուից հեռա­ցող խաղաղ բնա­կիչնե­րին: Այլ վկա­յություննե­րով՝ նա «նահանջած զինվո­րա­կաննե­րից եւ ՆԳՆ աշխա­տա­կիցնե­րից կազմա­վո­րել է բնակչության անվտանգության ապա­հովման ջոկատ եւ մինչեւ վերջ մնա­ցել դիրքե­րում»: Մեկ այլ վարկա­ծով՝ Հաջիեւը «ծանր վիրա­վորվել է օդա­նա­վա­կա­յա­նի համար մղված մարտում եւ նահանջի ճանա­պարհին մահա­ցել է»: Բացառված չէ, որ նրան ոչնչացրել են Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րի աշխա­տա­կիցնե­րը՝ զգուշա­նա­կով, որ կարող է «վիրա­վոր վիճա­կում գերի ընկնել»: Աղբյուրներն առհա­սա­րակ տեղե­կություն չեն հայտնում, թե Խոջա­լուի ռազմա­գործո­ղության ընթացքում ադրբե­ջա­նա­կան կողմից քանի՞ զինվո­րա­կան, ՆԳՆ եւ Ազգա­յին անվտանգության քանի՞ աշխա­տա­կից է սպանվել կամ անհայտ կորել: Ստույգ է, որ ռազմա­գործո­ղությունից մեկ օր առաջ Խոջա­լուի «դատա­խազ» Աթա­քի­շի Աթա­քի­շեւը գտնվել է Աղդա­մում, որտե­ղից օգնության խնդրանքով հեռա­գիր է հղել…Ադրբեջանի պետա­կան հեռուստա­տե­սությա­նը: 

Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վը հետա­գա­յում հիշել է, որ ստա­նա­լով Խոջա­լուի «խաղաղ բնակչության զանգվա­ծա­յին կոտո­րա­ծի մասին տեղե­կությունը», դեռեւս գործող կառա­վա­րա­կան կապի հեռա­խո­սով զանգա­հա­րել է ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գահ Արթուր Մկրտչյա­նին, որ վճռա­կա­նո­րեն հերքել է խաղաղ բնակչության «զանգվա­ծա­յին սպա­նություննե­րի մասին տեղե­կությունը» եւ հավաստիացրել, որ նրանց համար ապա­հովվել է անվտանգ միջանցք, իսկ ովքեր չեն հեռա­ցել, ապա­հով պահվում են: Մութա­լի­բո­վը մեջբե­րել է Արթուր Մկրտչյա­նին. «Թեեւ ինքներս էլ կարի­քի մեջ ենք, բայց նրանց ապա­հո­վում ենք սննդով»: Ըստ Մութա­լի­բո­վի՝  Արթուր Մկրտչյա­նի հավաստիա­ցումներն արժա­նա­հա­վատ չեն թվա­ցել, եւ նա խնդրել է, որ հեռա­խո­սի  մոտ հրա­վի­րեն Արմեն Իսա­գուլո­վին, որ զբա­ղեցնում էր ՆԳ վարչության պետի պաշտո­նը: Ակնհայտ է, որ Մութա­լի­բովն Իսա­գուլո­վին ճանա­չել է խորհրդա­յին շրջա­նից, նրան վստա­հել է: ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գահ Արթուր Մկրտչյա­նը կատա­րել է Մութա­լի­բո­վի խնդրանքը, ապա­հո­վել, որ նա կապվի նաեւ Արմեն Իսա­գուլո­վի հետ: Վերջինս, ըստ Մութա­լի­բո­վի, հավաստիացրել է, որ Խոջա­լուի բնակչության մեծա­մասնությունը մարդա­սի­րա­կան միջանցքով անվտանգ հեռա­ցել է, իսկ մնա­ցածներն ապա­հո­վության մեջ են: 

Արդյո՞ք այդ օրե­րին ավե­լի ցածր մակարդա­կի հայ-ադրբե­ջա­նա­կան շփումներ եղել են՝ փաստա­կան վկա­յություններ չկան: Տարի­ներ անց Վիտա­լի Բալա­սանյա­նը Բաքվի «Մոնի­տոր» թերթի թղթա­կից Էյնուլլա Ֆաթուլլաեւին պատմել է, որ Խոջա­լուի խաղաղ բնակչության ադրբե­ջա­նա­կան կողմին հանձնե­լու հարցով կապի եւ բանակցություննե­րի մեջ է եղել Աղդա­մի ինքնա­պաշտպա­նա­կան գումարտա­կի» հրա­մա­նա­տար Ալլահվերդի Բաղի­րո­վի հետ:

(շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ