26.1 C
Yerevan

« Արցա­խի ԿԳԲ-ացումը »


Շապոշնի­կո­վի հրա­մա­նով կազմա­լուծվել է Ստե­փա­նա­կերտում տեղա­բաշխված 366-րդ գունդը, որի անձնա­կազմը եւ սպա­ռա­զի­նություննե­րի մեծ մասը ռազմա-տրանսպորտա­յին ուղղա­թիռնե­րով տեղա­փոխվել է Թբի­լի­սիին մերձա­կա «Վազիա­նի» հենա­կա­յան:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 24

Խոջա­լուի ռազմա­գործո­ղության հաջորդ օրը՝ 1992 թվա­կա­նի փետրվա­րի 27-ին, Գյանջա­յի դեսանտա­յին դիվի­զիա­յի ռազմա­կան ուղղա­թիռնե­րը վերսկսել են Լեռնա­յին Ղարա­բա­ղի ադրբե­ջա­նաբնակ գյուղեր թռիչքնե­րը: «Զանգվա­ծա­յին սպա­նություննե­րի» մասին տեղե­կություն առա­ջի­նը տարա­ծել է ընդդի­մա­դիր Ժողովրդա­կան ճակատ կուսակցության մամուլի կենտրո­նը: Որքան էլ զարմա­նա­լի չթվա, «խաղաղ բնակչության սպա­նություննե­րի եւ գերի­նե­րի պահման վայրե­րի» մասին հիշա­տա­կումնե­րը լիո­վին համընկնում են Ադրբե­ջա­նի Ազգա­յին անվտանգության նախա­րա­րության կողմից մշակված՝ Խոջա­լուի խաղաղ բնակչության տարհանման երթուղի­նե­րին:

Դա նշա­նա­կում է, որ կամ Ժողճա­կա­տը նախա­պես տեղե­կացված է եղել այդ ծրագրին, կամ ԱԱՆ աշխա­տա­կիցնե­րից որեւէ մեկը հանդի­սա­ցել է ընդդի­մության գործա­կալ եւ բացա­հայտել է, թե որ ուղղություննե­րով է իրա­կա­նացվե­լու Խոջա­լուի խաղաղ բնակչության տարհա­նումը: Խոջա­լուի «գործա­դիր իշխա­նության ղեկա­վար» Էլման Մամե­դո­վը վկա­յել է, որ մարտա­կան գործո­ղություննե­րի սկսվե­լուց րոպե­ներ անց ինքը ռադիո­կա­պով այդ մասին տեղե­կացրել է Աղդա­մի «ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րին եւ օգնություն խնդրել»:

1992 թվա­կա­նի փետրվա­րի 26-ին Շուշիի զինվո­րա­կան պարետ Ռահիմ Գազիեւը զանգել է Ադրբե­ջա­նի նախա­գա­հի աշխա­տա­կազմ եւ տեղե­կացրել, որ «Խոջա­լուում մարտե­րը շարունակվում են»: Մինչ այդ, մոտ տասը օր առաջ նա հեռագրել է Բաքու եւ հայտնել, որ «հայե­րը զրա­հա­տեխնի­կա­յով գրո­հում են Խոջա­լուն՝ մարդկանց տրո­րե­լով թրթուրնե­րի տակ»: Գազիեւն ինչու՞ է նման սադրիչ եւ ակնհայտ կեղծ հեռա­գիր հղել Բաքու՝ այս հարցի պատասխա­նը չկա:

Մարտա­կան գործո­ղություննե­րից մեկ օր հետո Գյանջա­յի դեսանտա­յին դիվի­զիա­յի մարտա­կան ուղղա­թիռներն ինչու՞ են վերսկսել դեպի Աղդամ եւ ԼՂ ադրբե­ջա­նաբնակ գյուղեր թռիչքնե­րը: Այդ ուղղա­թիռնե­րից մեկն է Աղդա­մի մերձա­կա տարածք հասցրել ադրբե­ջանցի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաեւին, որ տեղում նկա­րա­հա­նումներ է կատա­րել: Մուստաֆաեւը հետա­գա­յում վկա­յել է, որ տեղանքում նկա­տել է «շարժվող մարդկանց»:

Առայսօր պարզ չէ, թե Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­պաշտպա­նության ուժե­րը Խոջա­լուի խաղաղ բնա­կիչնե­րի սպա­նության վայրից ի՞նչ հեռա­վո­րության վրա են գտնվել, երբ այնտեղ ռազմա­կան ուղղա­թիռ է վայրէջք կատա­րել: Հայտնի չէ, թե արդյոք ադրբե­ջա­նա­կան կողմը սպանվածնե­րի դիակնե­րը տարհա­նե­լու համար ԼՂ ինքնա­պաշտպա­նության ուժե­րի դիմե՞լ է:

Հայտնի է, որ 1992 թվա­կա­նի փետրվա­րի 26-ին Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Վելա­յե­թին գտնվել է Բաքվում, որտեղ էլ լսել է Խոջա­լուի «խաղաղ բնակչության զանգվա­ծա­յին կոտո­րա­ծի» մասին: Վելա­յե­թին նույն օրը պետք է ժամա­ներ Ստե­փա­նա­կերտ: Այդ փուլում Իրա­նը փորձում էր զինված հակա­մարտությունը դադա­րեցնե­լու միջնորդություն իրա­կա­նացնել:

Նույն օրն Աղդա­մում է գտնվել Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի առա­ջին տեղա­կալ Թամեռլան Գարաեւը: Ըստ նրա վկա­յության՝ իրեն զանգա­հա­րել է նախա­գահ Մութա­լի­բո­վը եւ հայտնել, որ պատրաստվի դիմա­վո­րե­լու Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րին: Գարաեւը Մութա­լի­բո­վին ասել է, որ «դեպքի վայրում մարտա­կան գործո­ղություննե­րը շարունակվում են, հնա­րա­վոր չէ երաշխա­վո­րել Իրա­նի արտգործնա­խա­րա­րի անվտանգությունը»:

Ու՞մ էր ձեռնտու, որ Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Վելա­յե­թիի Ստե­փա­նա­կերտ այցը չկա­յա­նա: Եթե նկա­տի ունե­նանք, որ դրա­նից ժամեր առաջ Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վը հեռա­խո­սազրույց է ունե­ցել ԼՂՀ ԳԽ նախա­գահ Արթուր Մկրտչյա­նի հետ, ապա հավա­նա­կան է, որ եթե Վելա­յե­թին այցե­լեր Ստե­փա­նա­կերտ, ապա նախ Խոջա­լուի խաղաղ բնա­կիչնե­րի սպա­նության հանգա­մանքնե­րը պարզե­լու համա­տեղ քայլեր անե­լու, ապա եւ՝ մարտա­կան գործո­ղություննե­րին դադար տալու հնա­րա­վո­րություն կստեղծվեր:

Իրա­նի միջնորդա­կան առա­քե­լությունն, այսպի­սով, ձախողվել է: ԱՀՊ Միացյալ զորքե­րի Գյանջա­յի դեսանտա­յին դիվի­զիա­յի ուղղա­թիռնե­րը վերսկսել են դեպի Լեռնա­յին Ղարա­բաղ թռիչքնե­րը:

Նույն օրը հայտնի է դարձել, որ մարշալ Շապոշնի­կո­վի հրա­մա­նով կազմա­լուծվել է Ստե­փա­նա­կերտում տեղա­բաշխված 366-րդ գունդը, որի անձնա­կազմը եւ սպա­ռա­զի­նություննե­րի մեծ մասը ռազմա-տրանսպորտա­յին ուղղա­թիռնե­րով տեղա­փոխվել է Թբի­լի­սիին մերձա­կա «Վազիա­նի» հենա­կա­յան:

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ