16.9 C
Yerevan

Իսրա­յե­լը Իրա­նում Ռեժի­մի Փոփո­խություն Է Ցանկա­նում

Այն իրա­վի­ճա­կը, որին ակա­նա­տես եղանք, այսինքն՝ այս 12-օրյա պատե­րազմը, առա­ջին անգամ էր իրենց հակա­մարտության ընթացքում։ Եթե, օրի­նակ՝ նախորդ տարի մենք ակա­նա­տես եղանք նոր փուլի թևա­կոխման, ու մեզ համար արդեն պարզ ու հասկա­նա­լի էր հետա­գա գործո­ղություննե­րի տրա­մա­բա­նությունը, բայց այն, ինչ տեղի ունե­ցավ այդ 12 օրվա ընթացքում, առա­ջին անգամ էր, ու դժվար է հստակ ասել, թե հրա­դա­դա­րը որքան կպահպանվի:

Ժաննա Վարդանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է իրա­նա­գետ Ժաննա Վարդանյա­նը

– Տիկի՛ն Վարդանյան, Իսրա­յել-Իրան հրա­դա­դա­րից հետո ի՞նչ իրա­վի­ճակ է Իրա­նում:

– Հրա­դա­դա­րից հետո Իրա­նում փորձում են վերացնել պատճառված վնասնե­րը, խոսքը ռազմա­կան, քաղա­քա­ցիա­կան և թե միջուկա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րին հասցված վնասնե­րի մասին է: Միա­ժա­մա­նակ Իրա­նում շատ ակտիվ աշխա­տանք են տանում այն խոցե­լի կետե­րի վերացման կամ առնվազն նվա­զեցման ուղղությամբ, որոնք շատ ցայտուն դրսև­ո­րում ունե­ցան այս 12-օրյա պատե­րազմի ընթացքում, դրանք ընդգրկում էին տարբեր ոլորտներ: 

Իրա­նի համար խոցե­լի կետե­րից է լրտեսնե­րի՝ իսրա­յե­լա­կան գործա­կալնե­րի առկա­յությունը, քանի որ այդ գործո­ղություննե­րի զգա­լի մասը Իսրա­յե­լը իրա­կա­նացնում էր հենց այդ գործա­կալնե­րի միջո­ցով, հենց Իրա­նում արտադրված պայթուցիկ սարքե­րի, ԱԹՍ-ների միջո­ցով, որոնք գործարկում էին այդ գործա­կալնե­րը: 

Փաստա­ցի, հենց պատե­րազմի ընթացքում էլ Իրա­նում սկսվե­ցին նման գործա­կալնե­րի բացա­հայտումն ու ձերբա­կա­լումը, ու խոսքը հարյուրա­վոր մարդկանց մասին էր: Պատե­րազմից հետո էլ այս ուղղությամբ աշխա­տանքնե­րը շարունակվում են, ու դրանք շարունակվում են նաև օրի­նա­կան դաշտում, մասնա­վո­րա­պես՝ Իրա­նի խորհրդա­րանն ընդունել է օրենք, որով խստացնում են Իսրա­յե­լի հետ համա­գործակցության համար սահմանվող պատի­ժը՝ ընդհուպ մահա­պա­տիժ: 

Տարվող իրա­վա­կան մյուս աշխա­տանքնե­րից է նաև երկրի իշխա­նություննե­րի, վարչա­կարգի դեմ կոչե­րի դեմ պայքա­րը: Մասնա­վո­րա­պես՝ պատե­րազմի ժամա­նակ ակա­նա­տես եղանք դեպքե­րի, երբ ձերբա­կալվել էին մարդիկ, որոնք պարզա­պես պատե­րազմի ընթացքում հանդես էին եկել հակաիշխա­նա­կան կոչե­րով: Դա մեկնա­բանվում էր որպես երկրի միասնա­կա­նությանն ու անվտանգությա­նը հասցվող վնաս, հիմա խստացնում են նման մարդկանց հանդեպ կիրառվող պատիժնե­րը: Այսինքն՝ փորձ է արվում վերահսկո­ղության տակ պահել իրա­վի­ճա­կը ու թույլ չտալ հատկա­պես այս պայմաննե­րում երկրի ներսում անկարգություններ: 

Բնա­կա­նա­բար մյուս ուղղություննե­րը վերա­բե­րում են Ատո­մա­յին էներգիա­յի միջազգա­յին գործա­կա­լության հետ համա­գործակցությա­նը, մասնա­վո­րա­պես, Իրա­նը հայտա­րա­րել է, որ սահմա­նա­փա­կում են այդ համա­գործակցությունը: Ունենք պատկեր, երբ Իրա­նի դեմ ձեռնարկվում է գործո­ղություն, դա ավարտվում է նրա­նով, որ Իրանն ավե­լի է սահմա­նա­փա­կում միջազգա­յին կառույցնե­րի հետ համա­գործակցությունը: Իրանն այժմ տարբեր ուղղություննե­րով ու նաև իրա­վա­կան դաշտում ամրապնդում է սեփա­կան դիրքերն ու փորձում է չեզո­քացնել առկա հնա­րա­վոր խոցե­լի կետե­րը:

– Կա՞ն հիմքեր, որ հրա­դա­դա­րը երկա­րատև կլի­նի:

– Իրա­կա­նում դժվար է ասել, որովհետև այն իրա­վի­ճա­կը, որին ակա­նա­տես եղանք, այսինքն՝ այս 12-օրյա պատե­րազմը, առա­ջին անգամ էր իրենց հակա­մարտության ընթացքում։ Եթե, օրի­նակ՝ նախորդ տարի մենք ակա­նա­տես եղանք նոր փուլի թևա­կոխման, ու մեզ համար արդեն պարզ ու հասկա­նա­լի էր հետա­գա գործո­ղություննե­րի տրա­մա­բա­նությունը, բայց այն, ինչ տեղի ունե­ցավ այդ 12 օրվա ընթացքում, առա­ջին անգամ էր, ու դժվար է հստակ ասել, թե հրա­դա­դա­րը որքան կպահպանվի:

– Տիկի՛ն ՎարդանյանԻրա­նը մտադրություն ունի՞ բանակցություննե­րը վերսկսել ԱՄՆ‑ի հետ։

– Դատե­լով իրա­նա­կան կողմի հռե­տո­րա­բա­նությունից՝ ընդհա­նուր առմամբ, այո՛, մտադրություն ունեն բանակցե­լու, բայց այն դեպքում, երբ ԱՄՆ‑ն կերաշխա­վո­րի, որ բանակցություններն իսկա­պես կընթա­նան լիարժեք, ու չի ստացվի այնպես, ինչպես նախորդ բանակցություննե­րի ընթացքում: 

Բնա­կա­նա­բար, Իրա­նի պահանջնե­րը նաև այն են, որ ինքն ունի ուրա­նը հարստացնե­լու իրա­վունք, ու դա Իրա­նի սկզբունքա­յին ու օրի­նա­կան իրա­վունքնե­րից մեկն է ու հետև­ա­բար վիճարկման ենթա­կա չէ, ու պատրաստ է բանակցե­լու, եթե ԱՄՆ‑ն հարգում է Իրա­նի այս իրա­վունքը: Այսինքն՝ բանակցություննե­րի պատրաստա­կա­մությունը կա, բայց դրա համար Իրա­նը պահանջում է երաշխիքներ:

– Իսրա­յելն ու ԱՄՆ‑ն ի՞նչ իրա­կան նպա­տակ ունեին՝ պատե­րազմ սկսե­լով Իրա­նի դեմ։ Նպա­տակն իրականացվե՞լ է։

– Նպա­տակնե­րը բազմա­շերտ էին. Իրա­նի ռազմա­կան պոտենցիա­լի սահմա­նա­փա­կումից, միջուկա­յին ծրագրե­րի սահմա­նա­փա­կումից մինչև Իրա­նում վարչա­կարգի փոփո­խություն: Թե՛ ռազմա­կան, թե՛ միջուկա­յին օբյեկտնե­րին հասցված վնասնե­րի հետև­անքով, այո՛, կարո­ղա­ցել են որո­շա­կիո­րեն զգա­լի վնաս հասցնել Իրա­նին ու ինչ-որ առումնե­րով սահմա­նա­փա­կել նրան, բայց դա չի նշա­նա­կում, որ կարո­ղա­ցել են վերացնել Իրա­նի միջուկա­յին ողջ կարո­ղություննե­րը, ռազմա­կան, առա­վելևս հրթի­ռա­յին ողջ պոտենցիա­լը։

Վարչա­կարգն էլ շարունա­կում է մնալ նույնը, ու քանի դեռ կա նույն վարչա­կարգը, Իրա­նը շարունա­կե­լու է ձգտել թե միջուկա­յին գործո­ղություննե­րի շարունակմա­նը և թե հրթի­ռա­յին ու այլ ռազմա­կան կարո­ղություննե­րի ամրապնդմա­նը: Հետև­ա­բար, կարծում եմ, որ Իսրա­յե­լի ու ԱՄՆ‑ի համար ամե­նա­ցանկա­լին վարչա­կարգի փոփո­խությունը կլի­ներ, որովհետև ռազմա­կան, միջուկա­յին օբյեկտնե­րին հարվա­ծե­լով հարցը չի լուծվե­լու: 

Կրկնում եմ՝ Իսրա­յե­լի համար լավա­գույն արդյունքը կլի­ներ վարչա­կարգի փոփո­խությունը Իրա­նում, որն այդ 12 օրվա ընթացքում դժվար էր հնա­րա­վոր դարձնել, բայց հրա­դա­դա­րի պայմաննե­րում Իսրա­յե­լը, այո՛, կարող է շեշտը դնել հենց դրա վրա, փորձել ակտի­վացնել քարոզչությունը և խաղաղ պայմաննե­րում հասնել դրան:

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/302352/

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ