16.9 C
Yerevan

Ադրբե­ջա­նը՝ Տարա­ծաշրջա­նա­յին Խաղացո՞ղ

Ադրբե­ջա­նը փորձում է շարունակ իրեն դիրքա­վո­րել որպես ինքնուրույն խաղա­ցող տարբեր ուժե­րի հետ, տարբեր հարցե­րում, անել գործո­ղություններ, որոնք շատե­րին դուր չեն գալիս, դա երբեմն նաև արտա­հայտվում է Թուրքիա­յի հետ քայլե­րում:

Տաթև­իկ Հայրա­պետյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է պատմա­կան գիտություննե­րի թեկնա­ծու, ադրբե­ջա­նա­գետ Տաթև­իկ Հայրա­պետյա­նը

– Տիկի՛ն Հայրա­պետյան, ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություններն ինչո՞ւ են լարվել, ի՞նչ է կատարվում նրանց միջև:

– Մինչ այս էլ հարա­բե­րություննե­րում լարվա­ծություններ եղել են, դրա մասին մենք խոսել ենք, մասնա­վո­րա­պես՝ անցյալ տարվա դեկտեմբե­րին AZAL ավիաընկե­րության ինքնա­թի­ռի հետ տեղի ունե­ցած այդ միջա­դե­պից հետո: 

Տվյալ դեպքում՝ հունի­սի 27-ին Եկա­տե­րինբուրգում տեղի է ունե­ցել ՌԴ հատուկ ծառա­յություննե­րի գործո­ղություն՝ ինչ-որ հանցա­վոր խմբա­վորման հետ կապված, որոնց մեջ եղել են ադրբե­ջանցի­ներ, որոնցից երկուսը ձերբա­կա­լության ժամա­նակ զոհվել են, դրա­նից հետո էլ Ադրբե­ջա­նը մեծ աղմուկ է բարձրացրել, պահանջել է նաև նրանց դիակնե­րը: 

Ադրբե­ջանն արդեն հաջորդ օրը՝ հունի­սի 28-ին, չեղարկեց թե՛ քաղա­քա­կան, թե՛ մշա­կութա­յին հանդի­պումնե­րը, մասնա­վո­րա­պես չեղարկվեց Օվերչուկի այցը Բաքու, չեղարկվե­ցին մշա­կութա­յին միջո­ցա­ռումնե­րը, ու այդ ֆոնին Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություններն արդեն հատուկ ծառա­յություն իրա­կա­նացրին «Սպուտնիկ Ադրբե­ջա­նի» խմբագրության հետ կապված: 

Ձերբա­կալվածնե­րից երկու ՌԴ քաղա­քա­ցի­ներ մեղադրվում են ՌԴ‑ի դաշնա­յին զորքե­րի հետ համա­գործակցե­լու մեջ, դրա­նից հետո ևս 5 հոգի է ձերբա­կալվում։ Բացի այդ, ձերբա­կալվում է մեկ այլ խմբագրությունում աշխա­տող երկքա­ղա­քա­ցիություն ունե­ցող անձ, այսինքն՝ կոնկրետ արշավ են սկսել Ռուսաստա­նի դեմ։ Ռուսա­կան կողմը սկզբում մտա­հո­գություննե­րի տեսքով, հիմա արդեն նոտա է հղել՝ պահանջե­լով հրա­տապ ազատ արձա­կել իր քաղա­քա­ցի­նե­րին, նշե­լով, որ ադրբե­ջա­նա­կան կողմի մեկնա­բա­նություննե­րը Ռուսաստա­նում տեղի ունե­ցող գործո­ղություննե­րի հետ կապված միջամտություն են ՌԴ ներքին գործե­րին: 

Դեռևս բանա­վոր պահանջ են ներկա­յացրել, բայց ընդհա­նուր առմամբ տեղե­կատվա­կան-քաղա­քա­կան առումով բավա­կա­նին լարված փոխհրաձգություն է ընթա­նում երկու կողմում էլ: 

– Ադրբե­ջանն այսպի­սով ի՞նչ նպա­տակ է հետապնդում իրա­կա­նում:

– Դժվա­րա­նում եմ ասել, որովհետև հաշվի առնե­լով երկու պետության բնույթն էլ և այլ հարցե­րի հետ կապված բավա­կա­նին քողարկված բնույթը, դժվար է ասել, թե այս ամե­նի բուն հիմքն ու նպա­տա­կը ո՛րն է, թեև Արցա­խում տեղի ունե­ցած դեպքե­րից հետո Ադրբե­ջա­նի կշի­ռը բավա­կա­նին մեծա­ցել է տարա­ծաշրջա­նում, ու Ադրբե­ջա­նը փորձում է շարունակ իրեն դիրքա­վո­րել որպես ինքնուրույն խաղա­ցող տարբեր ուժե­րի հետ, տարբեր հարցե­րում, անել գործո­ղություններ, որոնք շատե­րին դուր չեն գալիս, դա երբեմն նաև արտա­հայտվում է Թուրքիա­յի հետ քայլե­րում: 

– Տիկի՛ն Հայրա­պետյան, իսկ այս լարվա­ծությունը կխո­րա­նա՞:

– Կապված է օրա­կարգում առկա հարցե­րից, իմ տպա­վո­րությամբ՝ ռուսա­կան կողմը շատ ավե­լի հակված է խնդի­րը հարթե­լուն, բայց Ադրբե­ջա­նը սրում է ընդհա­նուր ֆոնը, առնվազն տեղե­կատվա­կան մակարդա­կում ու նոր դեմարշներ է անում: Ադրբե­ջա­նը հակված է ցուցադրա­կան հակա­ռուսա­կան քայլեր անե­լուն: 

– Փորձում է իր կշի՞ռը բարձրացնել:

– Միանշա­նակ այո՛, ընդհա­նուր առմամբ, Լեռնա­յին Ղարա­բա­ղում տեղի ունե­ցա­ծը լրջո­րեն խախտել է տարա­ծաշրջա­նի բալանսը բոլոր առումնե­րով՝ և՛ Ռուսաստա­նի, և՛ Իրա­նի, և՛ Հայաստա­նի համար: Շատ ավե­լի հեռա­հար առումով՝ Մերձա­վոր Արև­ելքի ու Եվրո­պա­յի տարա­ծաշրջաննե­րի համար, ուղղա­կի Արցա­խի հայկա­կան լինե­լու նշա­նա­կությունը ընդհանրա­պես գիտակցված չէր՝ դրա­նից բխող հետև­անքնե­րով, դրա համար շատե­րը ակնա­ռու գործարքի գնա­ցին Ադրբե­ջա­նի հետ կամ չեզո­քություն պահե­ցին, Ադրբե­ջանն էլ այս առումով գնա­լով ավե­լի հանդուգն է դառնում։

Այդ վտանգնե­րը, ես բազմիցս եմ ասել, տարածվե­լու են ոչ միայն Հայաստա­նում, այլ նաև տարա­ծաշրջա­նի խաղա­ցողնե­րի վրա: Եթե զուգորդենք նաև Իրա­նի շուրջ տեղի ունե­ցո­ղը վերջին շրջա­նում, երբ Իրա­նը մեղադրում է Ադրբե­ջա­նին իր տարածքը Իսրա­յե­լին տրա­մադրե­լու մեջ՝ հնա­րա­վոր հարվածներ հասցնե­լու համար, ապա կտեսնենք, որ Ադրբե­ջանն արել է քայլեր, որոնք շատե­րին դուր չեն եկել: 

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝  MediaLab.amhttps://medialab.am/302319/

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ