Հայաստան

Ռուսների Սխալ Հաշվարկը

Հիմա նրանք կորցնում են հոկտեմբերի 27-ով ձեռքբերված ռազմավարական ակտիվը, հոկտեմբերի 27-ին ճանկած կաթողիկոսությունը, ինչպես Զատուլինն է ահազանգում’ նաև Հայաստանը։

Ստյոպա Սաֆարյան

ԱՆՈՆՍ

Ռուսաստանում մինչև երեկ դեռ տաք էին ու չէին պատկերացնում, թե տաշիրատերտերային ահաբեկչահեղաշրջմամբ ինչ անդառնալիության սպեկտր են մտցրել հայ-ռուսական հարաբերությունները։

Ռուսական նեոկայսերական պլաններում տասնամյակներով “հայամետ գործչի” դեր խաղացած Կոնստանտին Զատուլինի հոդվածը շատ մեծ լույս է սփռում ներռուսական “ռազբորկաների” վրա, բայց դրան հանգամանորեն կանդրադառնամ առանձին… Այն վերին աստիճանի ինֆորմատիվ է Ռուսաստանի վարած քաղաքականության մեղավորների ցուցանման ու ինքնաքննադատության առումով և հիմնահատակ փշրում է “Նիկոլ Փաշինյանն է մեղավոր” թեզը, որքան էլ Զատուլինը չի պատկերացրել, որ անուղղակի դա է արել… 

Մոսկվայի համար չտեսնված ռիսկային ու վտանգավոր էր միլիարդատեր օլիգարխ Սամվել Կարապետյանին առաջին պլան բերելն ու ի տարբերություն նախկինի’ “չուժոյ” շառերով խաղալու փոխարեն “սվոյ շառով” խաղալը։ Առանցքային հարց է, թե Ռուսաստանի իշխանական որ կանտորայում ու մակարդակում է կայացվել այդ որոշումը… Այն, անշուշտ, կայացվել է Կիրիենկոյի մակարդակով, բայց որոշում կայացնելուն մասնակցած մյուս անձինք ոչ պակաս կարևոր են…

Ըստ որում, Սամվել Կարապետյանն այնքան կոպիտ վրիպումով է սայթաքել, որ Ռուսաստանը կանգնել է ՀԷՑ-ի նման ակտիվը կորցնելու առաջ, երբ ժամանակին’ 2016-ին Ռուսաստանում հայաստանյան քաղաքականությունը որոշողների լոբբինգով ու Էլեկտրիկ Երևան օպերացիայով ՀԷՑ-ը բուն Ռուսաստանից վերցվել ու տրվել էր Սամվել Կարապետյանին ու Տաշիր գրուպին… Իսկ նրանք այսօր կորցնում են մի ռազմավարական ակտիվ, որը Ռուսաստանին հաջողվել էր ստանալ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ… 

Հիմա նրանք կորցնում են հոկտեմբերի 27-ով ձեռքբերված ռազմավարական ակտիվը, հոկտեմբերի 27-ին ճանկած կաթողիկոսությունը, ինչպես Զատուլինն է ահազանգում’ նաև Հայաստանը։ Արցախը Էրդողանին ու Ալիևին ծախելու մեղադրանքներին գումարվում է նաև այն, որ հայ հասարակությունը չի մոռանալու, որ ռուսաստանահայ միլիարդատիրոջը հանձնարարարվել է’ գնա Հայաստանի ժողովրդից խլի նրան պատկանող իշխանությունը և պետականությունը’ Հայոց վերջին ու միակ տունը…

Իսկ սա Ռուսաստանի համար վերադարձի տեղ չի թողնում…

Կրեմլի համար միակ տարբերակն այս ամենից դիստանցավորումն է’ իբր ինքը կապ չունի։ Համարձակվում եմ առաջ քաշել թեզ, որ կովկասյան քաղաքականության տոտալ ձախողման համար մեղավորների փնտրտուքում “քավության նոխազ” կարող են դառնալ կամ Լավրովը, կամ Նարիշկինը, կամ երկուսը միասին… Պուտինին կարող է մնալ 2026թ. Փաշինյանի վերընտրության հետ համակերպվելը ու պայմանավորվելը’ Սամվել Կարապետյանին, Գարեգին Բ-ին զոհաբերելով։

Սամվել Կարապետյանի կողմից ազատություն ստանալն անգամ նրա համար վտանգավոր կդարձնի վերադարձը Ռուսաստան… Նրա “վթարային ելքն” -ն էլ Փաշինյանի ձեռքերում է’ համապատասխան “վճարի” պայմաններով…

Աղբյուրը՝ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից 

https://www.facebook.com/story.php?story_fbid=pfbid02po8DxqeRPYA1t6LgDabsHozZzbqDwT1DkUpzPVHedvqSn6qXrMJdXMBmT5SoCqwol&id=100005865248939&_rdr

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *