20 C
Yerevan

Ո՞վ Է Փոխա­րի­նե­լու Պուտի­նին

Պուտի­նին անհրա­ժեշտ է ներքին թշնա­մի՝ մահա­ցած Նավալնիից մինչև ներկա­յիս քաղա­քա­կան բանտարկյալներ ու նրանք, ովքեր փախել են Արևմուտք։ Բոլորն էլ հարմար են օգտա­գործման համար՝ ճնշում գործադրե­լու, որն անհրա­ժեշտ է ավտո­րի­տար ռեժի­մում՝ վախեցնե­լու նրանց, ովքեր շրջում են վտանգա­վոր միջա­վայրում, որտեղ քննա­դա­տում են իշխա­նություննե­րին՝ լինի դա աշխա­տանքի վայրում, թե տանը։

Neue Zürcher Zeitung

Գրող Վիկտոր Երոֆեևը Neue Zürcher Zeitung‑ի համար. Ռուսաստա­նի ընդդի­մությունը անհուսո­րեն բզկտված է և գաղա­փար անգամ չունի, թե ով պետք է փոխա­րի­նի Պուտի­նին։ 

Կրեմլի ղեկա­վա­րը չպետք է վախե­նա իր հակա­ռա­կորդնե­րից։ Նրանք ավե­լի շուտ ծառա­յում են որպես օգտա­կար հիմարներ։

Կրեմլի ամե­նահնչեղ և աղմկոտ քարոզչուհի­նե­րից մեկը՝ Մարգա­րի­տա Սիմոնյա­նը, Նավալնիի մահից հետո՝ 2024 թ․ փետրվա­րին, մոտա­վո­րա­պես այսպես արտա­հայտվեց. առանց նրա ռուսա­կան ընդդի­մությունը հիշեցնում է գլխատված հավի, որն էլի մի քանի րոպե մեխա­նի­կո­րեն վազում է բակում, բայց արդեն չի հասկա­նում՝ ուր և ինչու։ Այս զզվե­լի պատկե­րա­ցումը չի համա­պա­տասխա­նում իրա­կա­նությա­նը։ Փաստն այն է, որ Պուտի­նի դեմ միա­վորված ընդդի­մություն գոյություն չունի։

Կան մի քանի հոսանքներ, որոնցից երկուսն ամե­նա­կարև­որն են։ Մի կողմից՝ Նավալնիի կողմնա­կիցնե­րը, ովքեր հավա­տում են «գեղե­ցիկ ապա­գա Ռուսաստա­նին»։ Մյուս կողմից՝ առա­վել ռադի­կալ, կոշտ ընդդի­մությունը, որն էլ կարծում է, որ Ռուսաստա­նի ապա­գա­յի լավա­գույն տարբե­րա­կը երկրի փլուզումն է։

2025 թ․ հունի­սի 4‑ին Ալեքսեյ Նավալնին կդառնար 49 տարե­կան։ Ծննդյան օրը հանգուցյա­լի հարա­զատներն ու ընկերնե­րը գնա­ցին Մոսկվա­յի Բորի­սովյան գերեզմա­նա­տուն՝ ընդա­մե­նը մի քանի տասնյակ մարդ։ Մեկ տարի առաջ, մարտին կայա­ցած հուղարկա­վո­րության ժամա­նակ, հավաքվել էին տասնյակ հազա­րա­վոր մարդիկ՝ բազմա­զան բողո­քա­րարնե­րի ամբոխ, հիմնա­կա­նում երի­տա­սարդներ։ Անցած տարվա ընթացքում Նավալնիի անունը, ինչպես նաև նրա հետ ասո­ցացվող բոլոր տեսա­կի ամենաանվնաս—խորհրդանիշերը արգելվել են խիստ պատժի սպառնա­լի­քով։ Մահա­ցած Նավալնին դարձավ նահա­տակ, լեգենդ, ամե­նա­կարև­որ ընդդի­մա­դիր գործի­չը։ Բայց նույնիսկ կենդա­նության օրոք նրան բոլոր ընդդի­մա­դիրնե­րը չէին աջակցում՝ անկախ նրա խարիզմա­յից, ազդե­ցիկ ելույթնե­րից ու ժողովրդա­կա­նությունից։ Ամե­նա­կոշտ ընդդի­մա­դիրնե­րը երբեմն նույնիսկ ատում էին Նավալնիին՝ նրան համա­րե­լով Կրեմլի համա­կիր։

Պուտի­նի հակա­ռա­կորդնե­րի մոլո­րություննե­րը

Այս ընդդի­մության բաժա­նումը երկու թշնա­մա­կան մասե­րի կարե­լի էր տեսնել վերջերս, երբ երեք ընդդի­մա­դիր առաջնորդներ՝ Յուլիա Նավալնա­յան, Իլյա Յաշի­նը և Վլա­դի­միր Կարա-Մուրզան հանդես եկան Եվրո­պա­կան խորհրդա­րա­նում՝ առա­ջարկե­լով շարունա­կել Ուկրաի­նա­յին օգնությունը։ «Եթե ցանկա­նում եք աջակցել ժողովրդա­վա­րա­կան Ռուսաստա­նին, փրկեք Ուկրաի­նան Պուտի­նից։ Դա հաստատ ձեր ուժե­րի սահմաննե­րում է», — ասաց Յաշի­նը։ Դահլի­ճը ծափա­հա­րեց։ Յաշի­նը հստակ նշեց, որ իր համար պատե­րազմը կավարտվի միայն այն ժամա­նակ, երբ ռուսա­կան զորքե­րը ամբողջությամբ լքեն Ուկրաի­նան։ «Ես դա չեմ համա­րում Ռուսաստա­նի պարտություն, այլ՝ Պուտի­նի պարտություն»։

Ռուս ընդդի­մության երկու ճյուղերն էլ մի կերպ տառա­պում են ուտո­պիզմից։ Խոսել Պուտի­նի պարտության մասին, իմ կարծի­քով, մոլո­րություն է։ Ավե­լի հավա­նա­կան է, որ Պուտի­նը, անկյուն քշված գազա­նի պես, կսկսի միջուկա­յին պատե­րազմ։ Ինձ համար այս համա­տեքստում «Պուտի­նի պարտություն» բառե­րը գեղե­ցիկ են հնչում, բայց իմաստ չունեն։ Որոշ չափով Եվրո­պա­յին պետք է ռուսա­կան ընդդի­մությունը, առա­ջին հերթին՝ որպես բարո­յա­կան դաշնա­կից՝ հնա­րա­վոր Պուտինյան ագրե­սիա­յի դեմ լայնա­ծա­վալ զինվե­լու համար։ Այդ ագրե­սիան, անկասկած, նստած է Պուտի­նի գլխում. նրա համար Եվրո­պան թշնա­մա­կան կեղծ քաղա­քակրթություն է։

Թե որքանո՞վ է ինքը հավա­տում դրան, միայն Աստծուն է հայտնի, բայց միևնույն է, Եվրո­պան խանգա­րում է նրան բաժա­նել ազդե­ցության գոտի­նե­րը Ամե­րի­կա­յի և Չինաստա­նի հետ։ Բայց արդյո՞ք դրա համար արժե վերա­ծել Եվրո­պան ավե­րակնե­րի։ Ինչո՞ւ չէ։ Իհարկե, Եվրո­պան կարող էր ավե­լի ուժեղ դիմադրել, քան Ուկրաի­նան։ 

Գոյություն ունեն մի շարք տարբե­րություններ Նավալնիի կողմնա­կիցնե­րի «փափուկ» ընդդի­մության և նախկին շախմա­տի աշխարհի չեմպիոն Գարի Կասպա­րո­վի ոճի «կոշտ» ընդդի­մության միջև։

Ահա երկու վառ օրի­նակ։ Երկու ուղղությունն էլ Պուտի­նի նկատմամբ անհաշտ դիրք են բռնել։։ Բայց այն ժամա­նակ, երբ «փափուկ» ընդդի­մությունը, Նավալնիի գաղա­փարնե­րին հետև­ե­լով, պայքա­րում է կոռուպցիա­յի դեմ՝ հասնե­լու համար «Գեղե­ցիկ ապա­գա Ռուսաստան»-ին, «կոշտ» ընդդի­մությունը գտնում է, որ կոռուպցիան Ռուսաստա­նը դարձնում է ավե­լի անկա­տար ու թույլ, և, կարճ ասած, ամբողջո­վին անպի­տան ապա­գա­յի համար։ Սակայն իրա­կա­նում ամե­նա­մեծ խնդի­րը այն է, որ երկու ուղղություններն էլ շատ փոքր հնա­րա­վո­րություն ունեն որևէ դեր խաղա­լու Պուտի­նից հետո Ռուսաստա­նի քաղա­քա­կան կյանքում։

Բայց եթե Եվրո­պան պատրաստ է լսել ռուսա­կան ընդդի­մությա­նը Եվրո­պա­կան խորհրդա­րա­նում, դա չի նշա­նա­կում, որ Պուտի­նից Եվրո­պա փախածնե­րի վիճա­կը կլա­վա­նա։ Կլոր սեղա­նի քննարկման ժամա­նակ Իլյա Յաշի­նը պատմեց իր պայքա­րի մասին պուտի­նիզմի դեմ, բայց իր ելույթն ավարտեց ընդհա­նուր բառե­րով՝ «խաղաղ, ազատ, ժողովրդա­վա­րա­կան Ռուսաստա­նի» մասին։

Կոնկրետ առա­ջարկներ, թե ինչպես կարե­լի է օգնել աքսորվածնե­րին, չեն հնչել։ Ռուսա­կան ընդդի­մությունը չի գտել ոչ ուժ, ոչ կամք՝ ռուսա­կան էմիգրանտնե­րի վիճա­կը թեթև­ացնե­լու և նրանց օգնությունը ներա­ռե­լու իր քաղա­քա­կան ծրագրում։

Քաղա­քա­կան գաղա­փարնե­րի պակաս

Արդյո՞ք Ուկրաի­նա­յին պետք է ռուսա­կան ընդդի­մությունը։ Ռադի­կալնե­րը կարծում են, որ մարդը, որն ունե­ցել է քաղա­քա­կան բանտարկության փորձ, պարտա­դիր չէ, որ արժա­նի լինի ուկրաի­նա­ցի­նե­րի վստա­հությա­նը։ Մեղմ ընդդի­մությունը՝ Վլա­դի­միր Կարա-Մուրզա­յի գլխա­վո­րությամբ, մի կողմից դատա­պարտում է ԱՄՆ‑ի և Հունգա­րիա­յի՝ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի նորմա­լացման ձգտումը, իսկ մյուս կողմից զգուշացնում է բոլոր ռուսնե­րի վրա կոլեկտիվ մեղք դնե­լու վտանգի մասին։

Շատ եվրո­պա­կան պատգա­մա­վորներ աջակցություն հայտնե­ցին ռուս էմիգրանտնե­րին և ցանկություն հայտնե­ցին ուժե­ղացնել ԵՄ աջակցությունը ռուսա­կան ժողովրդա­վա­րա­կան շարժմա­նը։

Գերմա­նա­ցի եվրո­պա­կան պատգա­մա­վոր Սերգեյ Լագո­դինսկին նշեց, որ Եվրա­միության Ռուսաստա­նի նկատմամբ ռազմա­վա­րությունը պետք է բաղկա­ցած լինի երեք բաղադրի­չից՝ Ուկրաի­նա­յին աջակցություն և համա­տեղ գործո­ղություններ Մոսկվա­յի զսպման ուղղությամբ, հստակ ընդդի­մություն Պուտի­նին և ազատ ռուս հասա­րա­կության աջակցություն։

Արդյո՞ք այսօր Պուտի­նին պետք է ռուսա­կան ընդդի­մություն։ Այս հարցը կարող է պարա­դոքսալ թվալ, բայց իրա­կա­նում այդպես չէ։

Պուտի­նին անհրա­ժեշտ է ներքին թշնա­մի՝ մահա­ցած Նավալնիից մինչև ներկա­յիս քաղա­քա­կան բանտարկյալներ ու նրանք, ովքեր փախել են Արևմուտք։ Բոլորն էլ հարմար են օգտա­գործման համար՝ ճնշում գործադրե­լու, որն անհրա­ժեշտ է ավտո­րի­տար ռեժի­մում՝ վախեցնե­լու նրանց, ովքեր շրջում են վտանգա­վոր միջա­վայրում, որտեղ քննա­դա­տում են իշխա­նություննե­րին՝ լինի դա աշխա­տանքի վայրում, թե տանը։ Ստա­լի­նին անհրա­ժեշտ էր Մեծ ահա­բեկչությունը նոր խորհրդա­յին քաղա­քա­ցուն ստեղծե­լու համար։ Նոր մարդու ստեղծման համար Պուտի­նին անհրա­ժեշտ են քաղա­քա­կան թշնա­մի­ներ, պատե­րազմ, զոհեր — սրանք նրա քաղա­քա­կան անմա­հության դաշնա­կիցներն են։ Եթե Պուտի­նը հանկարծ դուրս գա պատմության ասպա­րե­զից, պատե­րազմը ակնթարթո­րեն կավարտվի։ Ռուսաստա­նում կսկսվեն այնպի­սի գործընթացներ, ինչպի­սին էին Խրուշչովյան «հալոցքի» ժամա­նակ։ Բայց նույնիսկ եթե դա անմի­ջա­պես տեղի չունե­նա, այն ժողո­վուրդը, որը մինչ այդ անտարբեր էր, կսկսի մտա­ծել՝ արդյոք այդ փոփո­խություննե­րը դեպի լավն են տանե­լու։

Դժվար է հասկա­նալ ռուսա­կան բարե­փո­խումնե­րը։ Հիշում եմ, երբ Գորբա­չո­վի վերա­կա­ռուցումից արդեն երկու տարի էր անցել, Ամե­րի­կա­յի դեսպա­նը, մի քանի հայտնի գրողնե­րի հետ միա­սին, ինձ հարցրեց՝ արդյո՞ք մենք լրջո­րեն տրա­մադրված ենք վերա­կա­ռուցման հարցում։ Այդ պատճա­ռով էլ այսօր ռուսա­կան ընդդի­մությունը պետք է զինվի քաղա­քա­կան փիլի­սո­փա­յությամբ ՝ ավե­լի քիչ ուտո­պիա­ներ, ավե­լի շատ իրա­տե­սա­կան բարե­փո­խումնե­րի որո­նում։

Աղբյուրը՝

https://www.nzz.ch/feuilleton/die-russische-opposition-ist-zersplittert-und-stellt-keine-gefahr-dar-ld.1889349

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ