Միջազգային

Գրվում Է Պուտին, Կարդացվում` Պատերազմ

Ռուսական կողմը եկել էր միայն մի նպատակով՝ Կիևի կապիտուլյացիան ապահովելու համար։ Այդ մոտեցումը պահպանվել է նաև հետագա բոլոր հանդիպումներում։

The Times

The Times․ Խաղաղություն չի լինի, քանի դեռ Պուտինը չի հեռացել, — հայտարարում է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը։

Ալեքսեյ Ռեզնիկովը նախազգուշացնում է՝ միայն Կրեմլի ղեկավարության փոփոխությունը կարող է ավարտել պատերազմը—նոււնիսկ եթե Ռուսաստանը սառեցնի հարաբերությունները նախագահ Թրամփի հետ։

“Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ կավարտվի միայն Պուտինի մահվան կամ հրաժարականի դեպքում”, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան տիրելու այդ արշավն «անձնական մոլագարի իդեալ» է Պուտինի համար, և հակամարտությունը շարունակվելու է, քանի դեռ նա է իշխանությունը։ Նույնիսկ եթե հայտարարվի հրադադար կամ ստեղծվեն բուֆերային գոտիներ, Ռուսաստանը կշարունակի հիբրիդային պատերազմը։

Ռեզնիկովի խոսքերով՝ Պուտինի շրջապատում գտնվող գործիչները, ովքեր տեսականորեն կարող են փոխարինել նրան, “չեն ցանկանա շարունակել պատերազմը”, հաշվի առնելով արևմտյան պատժամիջոցների կործանարար ազդեցությունը ռուսական տնտեսության վրա։

Նրա կանխատեսումը արտացոլում է Ուկրաինական հասարակությունում աճող գիտակցումը, որ պատերազմը կարող է երկարատև լինել։

Այս դիրքորոշումը կտրուկ հակադրվում է կես տարի առաջ տիրող սպասումներին, երբ դեռ հույս կար, որ նորընտիր նախագահ Թրամփը՝ իր հայտնի «գործարք կնքելու» ունակություններով, կկարողանա ստիպել Մոսկվային զիջումների գնալ։

Սկզբում կարծելով, թե Պուտինի հետ «կարելի է գործ ունենալ», Թրամփը կարծես վերանայել է իր տեսակետը։ «Ես չեմ կարծում, որ նա ուզում է կանգ առնել — և դա շատ վատ է», — ասել է նա Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո։

2025 թվականին ուկրաինական և ռուսական պատվիրակությունները երկու անգամ հանդիպել են Ստամբուլում՝ հրադադարի շուրջ բանակցությունների համար։ Սակայն երկու անգամն էլ ավարտվել է միայն գերիների փոխանակման մասին համաձայնագրերով։ Այդ ընթացքում ռուսական պատվիրակության ղեկավարը՝ Վլադիմիր Մեդինսկին, որպես օրինակ է բերել Հյուսիսային պատերազմը (1700–1721), պնդելով, որ Ռուսաստանը պատրաստ է պատերազմել այնքան, որքան անհրաժեշտ կլինի։

Ռեզնիկովը, որն իր հրաժարականից հետո դասավանդել է բանակցությունների ռազմավարություն համաշխարհային համալսարաններում, ասել է, որ ներկայիս խաղաղության նախաձեռնությունները պարզապես մոլորություններ  են, որ պետք է տպավորություն ստեղծեն Բայդենի վարչակազմում՝ իբր «բարի կամքի» դրսևորում կա, որպեսզի խուսափեն նոր պատժամիջոցներից։

2022-ի ներխուժման առաջին շաբաթներին Ռեզնիկովն անձամբ մասնակցել է Բելառուսում և Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններին։ Նրա պնդմամբ՝ ռուսական կողմը եկել էր միայն մի նպատակով՝ Կիևի կապիտուլյացիան ապահովելու համար։ Այդ մոտեցումը պահպանվել է նաև հետագա բոլոր հանդիպումներում։

Այնուամենայնիվ, նա գտնում է, որ բանակցությունները պետք է շարունակել՝ գոնե մասամբ հրադադար ապահովելու համար, օրինակ՝ օդային տարածքում, որտեղ Ռուսաստանը շարունակում է աննախադեպ հարվածներ հասցնել։ Պատասխանելով Պուտինի ռազմական նպատակների մասին հարցին՝ Ռեզնիկովը մեջբերել է բրիտանական սատիրիկ սերիալից (Yes, Prime Minister) մի դրվագ, որտեղ խորհրդականը բացատրում է ԽՍՀՄ «սալյամի մարտավարությունը»՝ փոքր հատվածային գրոհներ, որոնք միավորվելով՝ տալիս են ռազմավարական առավելություն։

«Նրանք սկսեցին Ղրիմով՝ սալյամի կտոր։ Հետո՝ Լուգանսկ, ևս մեկ կտոր։ Դոնեցկ՝ ևս մեկը։ Հիմա վերահսկում են Խերսոնի ու Զապորոժիեի մի մասը։ Նրանք կշարժվեն այնքան, որքան նրանց թույլ տան՝ գրավելով հնարավորինս շատ տարածք», — ասել է նա։ Ռեզնիկովը նաև խոստովանել է, որ պատերազմի սկզբում սխալ է գնահատել Ռուսաստանի կորստի շեմը․ «Կարծում էի՝ եթե նրանք 100 000 զինվոր կորցնեն, կհրաժարվեն։ Ի վերջո, Աֆղանստանի պատերազմի ժամանակ դուրս եկան՝ 18 000 զոհից հետո։ Բայց ես միամիտ էի»։

Աղբյուրը`

https://www.thetimes.com/world/russia-ukraine-war/article/no-peace-until-putin-dies-or-quits-ukraine-war-v82xdc3x9

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *