20 C
Yerevan

Եվրո­պան Այլևս Չի Վստա­հում Թրամփին

Շատ դաշնա­կիցներ անակնկա­լի եկան անցած շաբաթ, երբ Պենտա­գո­նը հանկարծա­կի հրա­մա­յեց դադա­րեցնել Ուկրաի­նա­յին հակաօ­դա­յին պաշտպա­նության և մահա­ցու զենքի մատա­կա­րա­րումնե­րը։ Այնուհետև այս շաբաթ Թրամփը կտրուկ փոխեց իր դիրքո­րո­շումը և խոստա­ցավ նոր հակաօ­դա­յին պաշտպա­նության միջոցներ տրա­մադրել ծանր դրության մեջ հայտնված ուկրաի­նա­կան զորքե­րին՝ հայտա­րա­րե­լով, թե ինքը արդեն «զզվել է Վլա­դի­միր Պուտի­նի սրի­կա­յություննե­րից»։ 

Politico

Եվրո­պա­յում ԱՄՆ‑ի դաշնա­կիցնե­րը մտա­հոգված են, որ ամե­րիկյան աջակցությունն Ուկրաի­նա­յին անկա­յուն է, և որ Թրամփի վարչա­կազմը կկրճա­տի իր ռազմա­կան ներկա­յությունը մայրցամաքում։Ուկրաինայի եվրո­պա­ցի դաշնա­կիցնե­րը վերջա­պես լսե­ցին նախա­գահ Դոնալդ Թրամփից մի խիստ ուղերձ՝ ուղղված Ռուսաստա­նին, որի հույսով իրենք երկար ժամա­նակ էին սպա­սում։ Բայց նրանք նրան չեն հավա­տում։

Եվրո­պա­կան մայրա­քա­ղաքնե­րում տիրում է շոկիմ թնո­լորտ՝ կապված Ուկրաի­նա­յի նկատմամբ ԱՄՆ վարչա­կազմի վերջին կտրուկ շրջա­դարձի և Պենտա­գո­նում որո­շումնե­րի կայացման անկա­նո­նության հետ։ Արդյունքում կառա­վա­րություննե­րը փորձում են պատրաստ լինել միա­ժա­մա­նակ մի քանի հնա­րա­վոր սցե­նարնե­րի՝ ինչը բարդացնում է որևէ կայուն ռազմա­վա­րություն մշա­կե­լը Ուկրաի­նա­յի հարցում, քանի որ Թրամփի արտա­քին քաղա­քա­կա­նությունը կարծես առաջնորդվում է քմա­հա­ճույքնե­րով։ Օրի­նակ, Թրամփը կարող է մի պահ խստացնել իր կեցվածքը Ռուսաստա­նի նկատմամբ, այնուհետև նորից դադա­րեցնել զենքի մատա­կա­րա­րումնե­րը Ուկրաի­նա­յին կամ նույնիսկ դուրս բերել ամե­րիկյան զորքե­րը, որոնք պաշտպա­նում են Եվրո­պան։

«Ոչինչ այլևս չի զարմացնում, պետք է պատրաստ լինենք ամեն ինչի», — ասել է ՆԱՏՕ‑ի անդամ երկրի­մի դիվա­նա­գետ։ Շատ դաշնա­կիցներ անակնկա­լի եկան անցած շաբաթ, երբ Պենտա­գո­նը հանկարծա­կի հրա­մա­յեց դադա­րեցնել Ուկրաի­նա­յին հակաօ­դա­յին պաշտպա­նության և մահա­ցու զենքի մատա­կա­րա­րումնե­րը։ Այնուհետև այս շաբաթ Թրամփը կտրուկ փոխեց իր դիրքո­րո­շումը և խոստա­ցավ նոր հակաօ­դա­յին պաշտպա­նության միջոցներ տրա­մադրել ծանր դրության մեջ հայտնված ուկրաի­նա­կան զորքե­րին՝ հայտա­րա­րե­լով, թե ինքը արդեն «զզվել է Վլա­դի­միրՊուտի­նի սրի­կա­յություննե­րից»։ Սակայն դեռ հստակ չէ՝ արդյոք այս խոսքերն ուղեկցվե­լու են իրա­կան գործո­ղություննե­րով։

Խճճվա­ծության հիմնա­կան պատճառնե­րից մեկն էլ Վաշինգտո­նից եկող տեղե­կատվության պակասն է։Ուկրաինացի պաշտոնյա­նե­րը փորձում են կապ հաստա­տել պաշտպա­նության նախա­րար Ռուստեմ Ումե­րո­վի և նորանշա­նակ ամե­րի­կա­ցի պաշտպա­նության նախա­րար Փիթ Հեգսե­թի միջև՝ սկսած հուլի­սի 1‑ից, երբ առանց որևէ նախազգուշացման դադա­րեցվե­ցին Ուկրաի­նա­յին ուղարկվե­լիք հակաօ­դա­յին և բարձր ճշգրտության զենքե­րի մատա­կա­րա­րումնե­րը։ Սակայն երկու աղբյուրնե­րի համա­ձայն, որոնք ծանոթ են այդ ջանքե­րին, Հեգսե­թի աշխա­տա­կազմը դեռ չի համա­ձայնել անգամ հեռա­խո­սազրույցի։ Մի եվրո­պա­ցի պաշտոնյա­յի խոսքով՝ «դժվար է հասկա­նալ՝ ինչ է տեղի ունե­նում» Թրամփի վարչա­կազմի ներսում, հատկա­պես երբ «Թրամփն ավե­լի հետև­ո­ղա­կան է հնչում Ուկրաի­նա­յի աջակցության հարցում», մինչդեռ Պենտա­գո­նի ղեկա­վա­րությունը կարծես լրիվ այլ դիրքո­րո­շում ունի։ Խնդի­րը միայն Ուկրաի­նա­յին զենք մատա­կա­րա­րե­լու հարցը չէ՝ եվրո­պա­կան մայրցա­մաքն անհանգստա­ցած է նաև ավե­լի լայն՝ ռազմա­վա­րա­կան փոփո­խություննե­րով։

ՆԱՏՕ‑ի բազմա­թիվ դաշնա­կիցնե­րի համար տեսա­նե­լի է մի մեծ վախ՝ կապված ամե­րիկյան զորքե­րի Եվրո­պա­յում տեղա­կայման հնա­րա­վոր վերա­նայման հետ։ Եթե ԱՄՆ‑ը զգա­լիո­րեն կրճա­տի իր ռազմա­կան ներկա­յությունը Եվրո­պա­յում, դա դժվա­րություն կստեղծի՝ երկա­րա­ժամկետ հեռանկա­րում հակազդե­լու ռուսա­կան ագրե­սիա­յին և կանխե­լու ապա­գա սպառնա­լիքնե­րը։

Մեկ այլ եվրո­պա­ցի պաշտոնյա ասում է, որ «Եվրո­պա­յում տարածված է այն ընկա­լումը, որ Թրամփի վարչա­կազմը Ուկրաի­նա­յի հարցում գործում է անկազմա­կերպ կերպով», և որ ՆԱՏՕ‑ի մայրա­քա­ղաքնե­րում շատե­րը պարզա­պես փորձում են հետև­ել Վաշինգտո­նում փոփոխվող տրա­մադրություննե­րին։

ԱՄՆ ՊՆ քաղա­քա­կան բաժնի ղեկա­վար Էլբրիջ Քոլբին գլխա­վո­րում է Պենտա­գո­նի ուժե­րի գլո­բալ տեղա­կայման վերա­նայման գործընթա­ցը, և հայտա­րա­րել է, որ իր առա­ջարկություննե­րը կհրա­պա­րա­կի օգոստո­սին։ Հաշվի առնե­լով նրա այն տեսա­կե­տը, որ ԱՄՆ‑ը պետք է ուշադրությունը Եվրո­պա­յից տեղա­փո­խի Հնդկա-Խաղաղ օվկիա­նոսյան տարա­ծաշրջան, եվրո­պա­կան դաշնա­կիցնե­րը սպա­սում են ամե­րիկյան ուժե­րի կրճատման։ Այս հարցի շուրջ հարցված ոչ մի պաշտոնյա չկա­րո­ղա­ցավ նշել որևէ քննարկում Քոլբիի թիմի հետ վերա­նայման գործընթա­ցի մասին։ Արդյունքում՝ Գերմա­նիան, Լեհաստա­նը, Իտա­լիան և Մեծ Բրի­տա­նիան՝ երկրներ, որոնց տարածքում տեղա­կայված են ամե­րիկյան մեծա­քա­նակ ուժեր և զինտեխնի­կա, մնում են անտեղյակ իրենց ապա­գա­յի վերա­բերյալ։

Երեքշաբթի օրը Թրամփը ակնարկեց, որ դժգոհ է Գերմա­նիա­յից և Հարա­վա­յին Կորեա­յից՝ մասնա­վո­րա­պես ամե­րիկյան զորքե­րի տեղա­կայման բարձր արժե­քի պատճա­ռով։ «Մենք 45,000 զինվոր ունենք Հարա­վա­յին Կորեա­յում։ Մենք ունենք 45,000 զինվոր Գերմա­նիա­յում, ճիշտն ասած՝ 52,000։ Եվ գիտեք՝ սա հսկա­յա­կան տնտե­սա­կան աճ է նրանց համար։ Սա մեծ գումար է նրանց համար և մեծ կորուստ՝ մեզ համար», — ասել է նա նախա­րարնե­րի խորհրդի նիստից առաջ։

Չնա­յած նրան, որ յուրա­քանչյուր վարչա­կազմ Պենտա­գո­նում վերա­նա­յում է ուժե­րի տեղա­կա­յումը, Քոլբիի առանցքա­յին դերը Ուկրաի­նա­յին ռազմա­կան օգնության չեղարկման մեջ և նրա երկա­րա­ժամկետ թերա­հա­վատ վերա­բերմունքը ԱՄՆ‑ի ներկա­յությա­նը Եվրո­պա­յում լուրջ մտա­հո­գություններ է առա­ջացրել Եվրոպայում։Սենատի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի կոմի­տեի առա­ջա­տար դեմոկրա­տը՝ Նյու Հեմփշիր նահանգից սենա­տոր Ջին Շահի­նը, հայտա­րա­րել է, որ առա­ջարկում է տարե­կան պաշտպա­նության քաղա­քա­կա­նության փաթե­թում ներա­ռել դրույթներ, որոնք կսահմա­նա­փա­կեն հնա­րա­վոր զորքե­րի կրճա­տումը։

Որոշ դաշնա­կիցներ կարծում են, որ պաշտպա­նության նախա­րար Փիթ Հեգսե­թը հուսա­լի զրուցա­կից չէ Ուկրաի­նա­յի ռազմա­վա­րության կամ ավե­լի լայն հարցե­րի՝ ինչպի­սին է ԱՄՆ‑ի ներկա­յությունը Եվրո­պա­յում։ Շատե­րի համար անհասկա­նա­լի է, թե որքա­նով է նա ներգրավված քաղա­քա­կան որո­շումնե­րի ընդունման մեջ, և արդյոք ենթարկվում է Քոլբիին կամ որևէ այլ փորձա­ռու պաշտոնյա­յի։

«Վարչա­կազմի քաղա­քա­կա­նությունն անընդհատ անկանխա­տե­սե­լի է», — նշել է առա­ջին եվրո­պա­ցի պաշտոնյան։ «Սա քաոս է և, անկեղծ ասած, բարձրա­գույն մակարդա­կում պատշաճ կառա­վարման բացա­կա­յություն», — ընդգծել է նա։

Այն մի քանի դեպքե­րը, երբ Հեգսե­թը անպատրաստ ներկա­յա­ցել է դաշնա­կիցնե­րի առաջ, հաջո­ղությամբ չեն ավարտվել։ Դեռ փետրվա­րին իր առա­ջին այցի ժամա­նակ Եվրո­պա, նա բարկացրել էր Սպի­տակ տանը՝ ՆԱՏՕ‑ի պաշտպա­նության նախա­րարնե­րի առջև ելույթի ժամա­նակ պահանջե­լով Ուկրաի­նա­յից՝ հրա­դա­դա­րի բանակցություններ սկսե­լու համար նախա­պայմաններ ներկա­յացնել Ռուսաստա­նին։ Եվրո­պա­կան շրջա­գա­յության մնա­ցած մասը նա անցկացրել է՝ արդա­րացնե­լով իր հայտա­րա­րություննե­րը։ Վերջին ամիսնե­րին Հեգսե­թի հրա­պա­րա­կա­յին ելույթնե­րը սահմա­նա­փակվել են։ Նրա պլա­նա­վորված ուղև­ո­րություննե­րը Մերձա­վոր Արև­ելք և Եվրո­պա չեղարկվել են Սպի­տակ տան կողմից ։ Եվրո­պա­յում նկատվող լարվա­ծությունը և հիասթա­փությունը հակադրության մեջ են ՆԱՏՕ‑ի հունիսյան գագաթնա­ժո­ղո­վից հետո առա­ջա­ցած կարճատև լավա­տե­սության ալի­քի հետ, երբ Թրամփը աջակցեց դաշինքի պաշտպա­նա­կան ծախսե­րի մեծացմա­նը և վերա­զինմա­նը։ Նախա­գա­հի դրա­կան հանդի­պումնե­րը այլ ղեկա­վարնե­րի հետ և դաշինքի անդամնե­րի նկատմամբ ավանդա­կան քննա­դա­տությունից հրա­ժա­րումը հենց այն հույսերն էին, որոնց սպա­սում էին շատ երկրներ։

Այժմ նրանք, ովքեր ցանկա­նում են զենք մատա­կա­րա­րել Ուկրաի­նա­յին, պարզա­պես հետև­ում են՝ արդյոք խոստացված զենքը իսկա­պես կժա­մա­նի։

https://www.politico.com/news/2025/07/09/trump-ukraine-support-europe-allies-00445730

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ