21.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Տարի­ներ հետո Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րար Ռահիմ Գազիեւը հարցազրույցնե­րից մեկում պատմել է, որ այդ հարձա­կումից օրեր առաջ գաղտնի հանդի­պում է ունե­ցել Ռուսաստա­նի պաշտպա­նության նախա­րար Պավել Գրա­չո­վի հետ: «Ես նրան ծնկա­չոք խնդրե­ցի. «Պաշա, օգնիր ինձ եւ մենք առա­տո­րեն վարձա­հա­տույց կլի­նենք»»,- վկա­յել է Գազիեւը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 29-րդ

Ոչ ոք առայսօր չգի­տի, թե ի՞նչ նկա­տա­ռումնե­րով է ԼՂՀ Գերա­գույն խորհրդի 1992 թվա­կա­նի հունի­սի 6–8‑ը տեւած նստաշրջա­նը հրա­վիրվել Ստե­փա­նա­կերտի թատրո­նի դահլի­ճում եւ ինչու՞ Հայաստա­նի պաշտո­նա­կան պատվի­րա­կությունից զատ դրան մասնակցել են քաղա­քա­կան տարբեր ուժե­րի, առանձնա­պես՝ ՀՅԴ ազդե­ցիկ ներկա­յա­ցուցիչներ, կամա­վո­րա­կան զինված ջոկատնե­րի հրա­մա­նա­տարներ: Քաղա­քա­կան այդ ակնհայտ «ներկա­յացման» գլխա­վոր ինտրի­գը, երեւի, կապված է Շահումյա­նի ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի հրա­մա­նա­տար Շահեն Մեղրյա­նի հետ: Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի պաշտո­նում առա­ջադրե­լով նրա թեկնա­ծությունը, ՀՅԴ‑ն, որ ուներ պատգա­մա­վո­րա­կան կազմի բացարձակ մեծա­մա­նություն, նրա ընտրությունը չի ապա­հո­վել: Բազմա­թիվ ակա­նա­տեսնե­րի վկա­յությամբ, երբ հրա­պա­րակվել են փակ-գաղտնի քվեարկության արդյունքնե­րը եւ պարզվել է, որ Մեղրյա­նը չի ընտրվել, նա Շահումյա­նի շրջա­նը ներկա­յացնող պատգա­մա­վորնե­րին հրա­հանգել է իր հետ լքել դահլի­ճը եւ ի լուր ամենքի հայտա­րա­րել, որ այլեւս Ստե­փա­նա­կերտ ոտք չի դնե­լու: 

Մեկ շաբաթ հետո՝ 1992 թվա­կա­նի հունի­սի  13-ին, Ադրբե­ջա­նը համա­ժա­մա­նակյա հարձակման է անցել Շահումյա­նի եւ Խաչե­նի կամրջի ուղղությամբ: Այդ ռազմա­գործո­ղությա­նը ներգրավվել է ԱՊՀ Միացյալ զինված ուժե­րի Գյանջա­յի դեսանտա­յին դիվի­զիան՝ իր զրա­հա­տեխնի­կա­յով եւ օդուժով: Հաշվի առնե­լով իրո­ղությունը, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հա­կան ընտրություննե­րում հաղթել էր «երդվյալ պանթուրքա­կան եւ հակա­ռուս» Աբուլֆազ Էլչի­բե­յը՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի դեմ ադրբե­ջա­նա­կան լայնա­ծա­վալ հարձակմա­նը Գյանջա­յի դեսանտա­յին դիվի­զիա­յի մասնակցությունը քաղա­քա­կան առումով թվում է բացարձա­կա­պես անտրա­մա­բա­նա­կան:

Տարի­ներ հետո Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րար Ռահիմ Գազիեւը հարցազրույցնե­րից մեկում պատմել է, որ այդ հարձա­կումից օրեր առաջ գաղտնի հանդի­պում է ունե­ցել Ռուսաստա­նի պաշտպա­նության նախա­րար Պավել Գրա­չո­վի հետ: «Ես նրան ծնկա­չոք խնդրե­ցի. «Պաշա, օգնիր ինձ եւ մենք առա­տո­րեն վարձա­հա­տույց կլի­նենք»»,- վկա­յել է Գազիեւը: Ո՞վ է կազմա­կերպել Գրա­չով-Գազիեւ հանդի­պումը, այդ պայմա­նա­վորվա­ծություննե­րին Ռուսաստա­նի նախա­գահ Ելցի­նը տեղյա՞կ էր: Ամեն դեպքում անհա­վա­նա­կան է, որ Ադրբե­ջա­նի ժողովրդա­կան ճակա­տի ներկա­յա­ցուցիչն առանց ազդե­ցիկ մարդու միջնորդության կարող էր արժա­նա­նալ ՌԴ պաշտպա­նության նախա­րա­րի ընդունե­լությա­նը եւ նրա­նից ռազմա­կան լուրջ աջակցություն ստա­նալ: 

Շահումյա­նի շրջա­նում ինքնա­պաշտպա­նա­կան ուժերն անհա­վա­սար մարտ են մղել երկու-երեք օր: Հունի­սի 15-ին ադրբե­ջա­նա­կան զինված ուժերն արդեն Մարտա­կերտի շրջա­նի հյուսի­սա­յին հատվա­ծում էին՝ Թալիշ-Չյա­լու գծում:  Հունի­սի 14–15-ին ինքնա­պաշտպա­նության ուժե­րին հաջողվել է Խաչե­նի կամրջի ուղղությամբ հակա­ռա­կորդի հարձա­կումը կասեցնել, ապա նրան ստի­պել, որ նահանջի ելման դիրքեր: Դա հնա­րա­վո­րություն է տալիս վերա­կանգնել Ստե­փա­նա­կերտ-Մարտա­կերտ հաղո­դակցությունը եւ լրա­ցուցիչ ուժեր հասցնել ռազմա­ճա­կա­տի հյուսի­սա­յին հատված: Երկօրյա ծանր մարտե­րի ընթացքում չպարզված հանգա­մանքնե­րում խոցվել է հայկա­կան օդուժի ուղղա­թիռ: Մարտա­կերտի ուղղությամբ հունիս-հուլիս ամիսնե­րի մարտա­կան գործո­ղություննե­րի ընթացքում զոհվել են Վագիֆ Գալստյա­նը, Վլա­դի­միր Բալա­յա­նը եւ Լեո­նիդ Ազգալդյա­նը: Երեք հրա­մա­նա­տա­րի կորուստը ոչ միայն ռազմա-քաղա­քա­կան, այլեւ հոգե­բա­նա­կան ծանր ազդե­ցություն է թողել: Առայսօր հիմնա­վո­րա­պես ցրված չեն կասկածնե­րը, որ նրանք «խարդա­վանքի զոհ են դարձել»: Հատկա­պես խնդրա­հա­րույց է Վագիֆ Գալստա­նի զոհվե­լու հանգա­մանքը. նրա մեքե­նան ակա­նի վրա պայթել է հակա­ռա­կորդի հսկո­ղությունից դուրս տարածքում: Ըստ հավաստի տեղե­կություննե­րի, Մարտա­կերտի ուղղությամբ ռազմա­կան գործո­ղություննե­րի պատասխա­նա­տուն մինչեւ 1992թվականի օգոստո­սի  6‑ը հանդի­սա­ցել է Կոմանդո­սը՝ Արկա­դի Տեր-Թադեւոսյա­նը: 

Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը մի շարք հարցազրույցնե­րում վկա­յել է, որ այդ օրը՝  1992 թվա­կա­նի օգոստո­սի 6‑ին, Արկա­դի Տեր-Թադեւոսյա­նը հիվանդության պատճա­ռա­բա­նությամբ թողել է ռազմա­ճա­կա­տը եւ մեկնել Հայաստան: Որոշ տեղե­կություննե­րով՝ նա Երեւա­նում մի քանի օր մնա­լուց հետո մեկնել է Ջերմուկ՝ վերա­կանգնե­լու առողջությունը: Շահումյա­նի անկումից եւ Մարտա­կերտի շրջա­նի տարածքի գրե­թե կեսի օկուպա­ցիա­յից հետո Երեւա­նում ՀՅԴ‑ն եւ Վազգեն Մանուկյա­նի ԱԺՄ‑ն ու մի քանի այլ խմբա­վո­րումներ կազմա­կերպել են բազմա­մարդ ցույցեր եւ հանրա­հա­վաքներ՝ պահանջե­լով Լեւոն Տեր-Պետրոսյա­նի հրա­ժա­րա­կա­նը: Շրջա­նառվել է տեսա­կետ, որ «ՀՀՇ‑ն հանձնել է Շահումյա­նը եւ Մարտա­կերտը»: Նույն օրե­րին Ստե­փա­նա­կերտում տեղե­կություն է տարածվել, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում Ռուսաստա­նը եւ ԱՄՆ‑ը «համա­ձայնության են եկել, նախկին ԼՂԻՄ‑ի տարածքը Խաչեն գետով պետք է բաժանվի երկու հատվա­ծի, հյուսի­սը՝ մնա Ադրբե­ջա­նին, հարա­վը՝ Հայաստա­նին, որի դիմաց Հայաստա­նը պետք է Ադրբե­ջա­նին հանձնի Մեղրին»: 

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ